ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին 11/07/2012 18:43 | ԼՐԱՀՈՍ
Նոյեմբերի 7-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկվեց ՀՀ կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Այդ մասին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Օրենքի նախագծով, ինչպես ներկայացրեց հիմնական զեկուցողը՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը, վարչական պատասխանատվություն է նախատեսվում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն իրականացնող կազմակերպությունների կողմից զննություն անցած պաշտպանության նպատակով ներգրավվող տրանսպորտային միջոցների և դրանց տեխնիկական վիճակի վերաբերյալ տվյալները, ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների կողմից վարժական հավաքներին, հրամանատարաշտաբային, շտաբային վարժանքներին կամ զորախաղերին ներգրավված տրանսպորտային միջոցները համապատասխան զինվորական կոմիսարիատ ժամանակին և սահմանված ձևով չներկայացնելու համար: Միաժամանակ վարժական հավաքներից, հրամանատարաշտաբային, շտաբային վարժանքներից կամ զորախաղերից խուսափած քաղաքացիների և ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող մարմիններ են սահմանվում զինվորական կոմիսարները:
Նախագծի ընդունումը կապահովվի գործող իրավական ակտերի պահանջների կատարումը, կնպաստի զորահավաքային նախապատրաստության միջոցառումների կազմակերպման արդյունավետության բարձրացմանը:
Հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանն առաջարկեց վարչական պատասխանատվություն սահմանել ոչ միայն ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների պաշտոնատար անձանց, այլև բոլոր կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար, ովքեր «Պաշտպանության մասին» օրենքով՝ ծանուցագրերի հիման վրա տրանսպորտային միջոցները ժամանակին և սահմանված վայր ներկայացնելու պարտականություններ ունեն:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը հավաստիացրեց, որ առաջարկը կքննարկվի կառավարությունում և հավանության արժանանալու դեպքում մինչև օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կներառվի նախագծում:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրինագծին առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար:
Հանձնաժողովը քննարկեց նաև 2013 թվականի ՀՀ պետական բյուջեի՝ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության և հիմնավորվածության մասին հարցը և տվեց դրական եզրակացություն: Հանձնաժողովի անդամները բյուջեի վերաբերյալ առաջարկներ չունեին:
Նույն օրը ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ քննարկեց «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված տարածքային կառավարման մարմինների ֆինանսավորման և համայնքներին դոտացիաներ տրամադրելու վերաբերյալ առաջարկությունների հարցը:
Հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը բյուջեի վերաբերյալ առաջարկներ չի ստացել ոչ համայնքներից, ոչ պատգամավորներից:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկեց ՀՅԴ պատգամավորների հեղինակած «Կրթության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ առաջարկող նախագծերի փաթեթը: Փոփոխությունը խմբագրական բնույթի է. մասնավորապես առաջարկվում է «Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում «սահմանամերձ և բարձր լեռնային» բառերը փոխարինել «սահմանամերձ կամ բարձր լեռնային» բառերով, իսկ նույն օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ կետում «ինչպես նաև սահմանամերձ և բարձր լեռնային» բառերը՝ «սահմանամերձ, ինչպես նաև բարձր լեռնային» ձևակերպմամբ: Ինչպես ներկայացրեց նախագծի համահեղինակ Աղվան Վարդանյանը, նշված հոդվածների թյուրընկալման նախադեպեր են եղել, ուստի ուղղում կատարելու անհրաժեշտություն է առաջացել:
Քվեարկության արդյունքում հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծերի փաթեթին՝ ԱԺ նստաշրջանի և առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար:
«Պետական օժանդակության ուսումնական վարկերի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկումը հեղինակների՝ «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչների առաջարկով հետաձգվեց մինչև մեկ տարի ժամկետով:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ նոյեմբերի 7-ին ամփոփեց «2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ արտաքին հարաբերությունների ոլորտին վերաբերող քննարկումների արդյունքները:
Հանձնաժողովի անդամները բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացրել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/20/2024 18:07 Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին. Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել
- 05/20/2024 15:21 Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա ադբեջանցիները վաղուց էին աչք դրել
- 05/20/2024 12:27 Հայկ Մարության. նոր իշխանությունը Հայաստանում պետք է ձեւավորի միայն ժողովուրդը՝ արտահերթ ընտրությունների արդյունքում
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ