Թեմաներ
Երեքշաբթի 04 / 30 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/30/2024   20:55 Երեւանում լարված վիճակ է. ոստիկանները բռնություն են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ, բերման ենթարկել Ժիրայր Սեֆիլյանին 04/30/2024   20:51 Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» 04/30/2024   20:41 Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am 04/30/2024   20:36 Վեհափառ Հայրապետները վերաշեշտեցին Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը ու անվտանգութիւնը ամուր պահելու հրամայականը 04/30/2024   20:14 Կիրանցում է Արթիկի թեմի առաջնորդը 04/30/2024   19:59 Թրամփը տուգանվել է պոռնոաստղին վճարելու գործով մեկնաբանությունների համար 04/30/2024   19:55 Իրավապահ մարմինները երկակի ստանդարտ են կիրառում. ՀԺՄ 04/30/2024   19:50 Լրագրողների թիրախավորումն ու առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի են․ ՄԻՊ 04/30/2024   19:48 Կոչ ենք անում լրագրողական համայնքին, իրավապաշտպան կառույցներին գնահատական տալ փաշինյանական վարչախմբի քաղաքական տեռորին․ AntiFake.am-ի հայտարարությունը 04/30/2024   19:45 Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլև շահագրգռված է դառնալ միջազգային տարանցիկ երթուղիների մաս․ Միրզոյան 04/30/2024   19:41 Երևանը դեռ չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ 04/30/2024   19:34 Գլխավոր քարտուղարն ընդունել է ՆԱՏՕ-ի ձախողումները Ուկրաինային աջակցելու հարցում 04/30/2024   19:28 Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որպեսզի բոլոր մեխանիզմները, որոնք սահմանված են, գործեն, և դրա անհրաժեշտությունը կա․ Միրզոյան 04/30/2024   19:25 Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է. միացել է Տավուշի շարժմանը 04/30/2024   19:15 Թուրք պաշտոնյա․ Թուրքիան հետևելու է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ընթացող գործընթացին 04/30/2024   18:43 Արցախը մեր Հայաստանի դարպասն էր, բացեցինք թշնամու առաջ, հիմա էլ անդունդի եզրին կանգնած ենք․ պատերազմում նահատակված բժշկի մայր 04/30/2024   18:39 Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր 04/30/2024   18:37 ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության իրականացման վայրը 04/30/2024   18:17 ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը հյուրընկալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 04/30/2024   18:03 Ու՞մ եք ձեռք առնում, ի՞նչ է նշանակում նախնական սահմանազատում, սահմանազատումը գուլպա չի, ամեն օր փոխենք. Արթուր Խաչատրյան 04/30/2024   17:59 36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի. ավազակության փաստով նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է 04/30/2024   17:54 ՀՀ ԱԳ նախարարը և Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային հարցեր 04/30/2024   17:54 Հայրենիքն այն անբարոյականները չեն, որոնք փիլոններով ու վեղարներով փակում են մեղքի մեջ թաթախված իրենց մարմինները և հոգիները. Հունանյան 04/30/2024   17:49 Մեր հարևանները դեռ դժկամություն են ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում, որն ավելի համապարփակ փաստաթուղթ է. Միրզոյան 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 04/30/2024   17:24 ԱԺ-ում խուլիգանական բանդաներ են շրջում. եթե ինչ-որ մեկը իրեն չերևակայեր, որ «պոպլովոկապետությունում» է ապրում, այդ հարցը կկարգավորվեր օրենքով. Ղազարյան 04/30/2024   17:19 Ով հրաժարվում է հայրենի հողից, անիծյալ պետք է լինի. Աննա Մկրտչյան 04/30/2024   17:12 Կոտայքի մարզում. պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ 04/30/2024   17:05 «Շողակաթ» Հ/Ը կա, էդ ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա. Վահագն Ալեքսանյանը՝ ՀՌՀ նախագահին 04/30/2024   17:03 Կամ այդ քարտեզները ոչնչացվել են, կամ թաքցնում են,Դատախազությունը սա պետք է ընդունի որպես հաղորդում հանցագործության մասին. Աբրահամյան 04/30/2024   17:02 Կիրանցեցին հարց է տալիս՝ եթե էդ թումբը այդքան վիճելի էր, ինչպե՞ս եղավ, որ Ադրբեջանի ղեկավարությունը ժամանակին չէր ասել՝ տուն եք կառուցում մեր տարածքում. Նազարյան 04/30/2024   16:49 Թուրքը իր ողջ ներուժով թելադրում է օրակարգ մեր երկրի տնտեսական տարածքում՝ Կութի արոտավայրերն ու խոտհարքները վերցրել են,ստիպում, որ գյուղացին կորցնի իր եկամուտը.Ավետիսյան 04/30/2024   16:38 Իշխանական «Սիվիկ» կայքի լրագրողը հաղորդում է ներկայացրել՝ իր և Լևոն Քոչարյանի օգնականի միջև տեղի ունեցած դեպքով 04/30/2024   16:35 Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն կլինի այլ բովանդակություն. ՀՌՀ նախագահ 04/30/2024   16:35 ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ուղիղ 04/30/2024   16:14 Հայաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ցուցանիշները 2000-2024թթ. 04/30/2024   16:04 Մայիսի 15-ից հետո դրսի թշնամին ներսի թշնամու ստորագրությամբ-թույլտվությամբ Տավուշում յուրովի սահմանագծում է պատրաստվում իրակացնել. Հակոբյան 04/30/2024   16:01 Բաքուն կողմ է երկկողմ ուղիղ բանակցություններին. Բայրամով 04/30/2024   15:56 Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը 04/30/2024   15:53 «ՀայաՔվեն» ներկայումս պայքարի դուրս եկած հանրային բոլոր ուժերին և անհատներին կոչ է անում ձևավորելու պայքարի միասնական ճակատ եւ սկսել կառավարության անվստահության գործընթաց 04/30/2024   15:45 Ցանկացած օտարերկրյա հաղորդում կոշտ վերաբերմունքի կարժանանա, եթե կասկածի տակ դնի ՀՀ ինքնիշխանությունը. ՀՌՀ նախագահ 04/30/2024   15:39 Կարլ երրորդ թագավորը վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը 04/30/2024   15:38 Անգամ խաղաղության պայմանագրից հետո չկա որևէ սուբյեկտ, որը կարող է ասել՝ վերջ, ամեն ինչ լավ է լինելու. Արթուր Հովհաննսյան 04/30/2024   15:35 Սողանք Լծեն-Տաթև ավտոճանապարհին 04/30/2024   15:26 Բայրամովը վստահեցնում է՝ Բաքուն հանդես է գալիս Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների օգտին 04/30/2024   15:20 Բերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետ 04/30/2024   15:13 Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին 04/30/2024   15:01 Լոնդոնում սամուրայի թրով տղամարդը հարձակվել է անցորդների վրա. 5 մարդ է վիրավորվել 04/30/2024   14:55 Լևոն Քոչարյանը հանկարծ թող չխառնի ԱԺ-ն՝ Պապլավոկի հետ. վերաբերմունքը շատ խիստ է լինելու. Արթուր Հովհաննիսյան
04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   23:18 Ավտոմեքենայով անհետացած ռուս դատախազին մահացած են գտել 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   23:21 Կառավարությունը` կիրանցիների հետ հանդիպման մասին 04/29/2024   21:48 Դատախազությունը չի կողմնորոշվում․ Բագրատ Սրբազանին ծանր հանցագործությունների մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել, հանցագործության մասին հաղորդմանը չեն արձագանքում 04/30/2024   08:02 Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ» 04/29/2024   21:00 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները դուրս են եկել հուզված 04/30/2024   08:19 Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»

Հարկային վարչարարության ոլորտում Հայաստանը բարելավել է իր վարկանիշը 10/29/2012   12:29  |  Վարչական իրավունք

Պետական եկամուտների կոմիտեի բարեփոխումների հիմքում առանցքային դեր ու նշանակություն ունի հարկ վճարողների սպասարկման որակի բարելավումը և էլեկտրոնային ժամանակակից ծառայությունների ներդրումը, որոնց ուղղությամբ հատկապես վերջին տարիներին մի շարք միջոցառումներ են իրականացվել: Իսկ հարկային վարչարարությունում իրականացվող փոփոխություններն իրենց դրական ազդեցությունն են թողնում Հայաստանի դիրքի վրա տարբեր միջազգային վարկանիշներում: ՊԵԿ շարունակական բարեփոխումների արդյունքում արձանագրված էական առաջընթացը բարձր է գնահատվել միջազգային հեղինակավոր կառույցների կողմից:

Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից վերջերս համատեղ հրապարակած «Գործարարությամբ զբաղվելը-2013» զեկույցի համաձայն Հայաստանը ընդհանուր ցուցանիշի բարելավման հետ մեկտեղ առաջընթաց է արձանագրել նաև «Հարկերի վճարումը» ցուցանիշում: Ըստ ՊԵԿ ռազմավարական ծրագրավորման վարչության պետ Սասուն Հայրապետյանի, մասնավորապես, այդ ցուցանիշով Հայաստանը 44 կետով բարելավել է դիրքերը` 185 երկրների շարքում 152-րդ տեղից բարձրանալով 108-րդ տեղը: Ցուցանիշի հաշվարկման ժամանակ հաշվի են առնվել հարկերի և պարտադիր վճարումների ընդհանուր թվաքանակը, վճարման մեթոդը, հաճախականությունը, հաշվետվությունների ներկայացման պարբերականությունը, հիմնական հարկային հաշվետվությունների կազմման, ներկայացման և վճարման համար ծախսվող ժամանակը, ինչպես նաև հարկի դրույքաչափը` շահույթի նկատմամբ: «Հարկերի վճարում» ցուցանիշի գծով առաջընթացն արձանագրվել է նշված առաջին երկու` «վճարումներ» և «ժամանակ» բաղադրիչների բարելավման շնորհիվ:

Հարկային բարեփոխումների ծրագրով, ինչպես նաև ՀՀ կառավարության այլ ծրագրերով (այդ թվում նաև գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրով) սահմանվեցին այնպիսի ուղղություններ, որոնք կոչված էին հարկ վճարողների համար հարկային պարտավորությունների կատարման հնարավորինս պարզեցված մեխանիզմների սահմանմանը` զուգակցված վարչարարական արդի գործիքների կիրառմամբ: «Ինչպես օրենսդրական, այնպես էլ վարչարարական գործիքների համալիր կիրառումը հանգեցրեց հարկային հաշվետվությունների մշակման, ներկայացման պարբերականության, վճարումների կատարման քանակական ցուցանիշի բարելավման, ինչպես նաև էականորեն նվազեցրեց վերջիններիս համար հարկ վճարողների կողմից ծախսվող ժամանակահատվածը»,-նշել են ոլորտի պատասխանատուները:

Վերջին տարիներին մեկնարկած բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկը հարկերի հաշվառման և վճարման համար անհրաժեշտ փաստաթղթաշրջանառության կրճատումն է, ինչը հնարավոր դարձավ էլեկտրոնային համակարգի ներդրման շնորհիվ: ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի խոսքերով, բարեփոխումների շրջանակում 2009թ. հունվարի 1-ից գործարկվել է հարկային հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ընդունման համակարգը: «Այս տարիների ընթացքում համակարգի շարունակական կատարելագործման արդյունքում պարբերաբար աճել է հարկային ձևերի քանակը` 7-ից հասնելով 45-ի: Պետք է նշել, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պետական կառավարման մարմնի կողմից կիրառվել է էլեկտրոնային փաստաթղթերի մշակման համակարգ, ինչի նախաձեռնողը եղել է հենց ՊԵԿ-ը: 2010թ. հունվարի 1-ից մատուցվող էլեկտրոնային ծառայություններին ավելացվել է հաշիվ-ապրանքագրեր էլեկտրոնային եղանակով լրացնելու մեխանիզմը: Այս համակարգն առավելագույնս հեշտացնում է հարկ վճարողների աշխատանքը` ազատելով դուրս գրված հաշիվ-ապրանքագրերի վերաբերյալ հետագայում հաշվետվություն ներկայացնելու պարտականությունից»:

2009-2012 թվականներին հարկ վճարողներին էլեկտրոնային ծառայություններ մատուցելու ուղղությամբ մի շարք այլ աշխատանքներ ևս իրականացվել են, մասնավորապես հսկիչ-դրամարկղային մեքենաների համակարգչային ցանցին միացումը GPRS համակարգի միջոցով, ՊԵԿ-ի ինտերնետային կայքում տեղադրվող տեղեկատվության շրջանակների ընդլայնումը, ապառքների և չներկայացված հաշվարկների վերաբերյալ ծանուցումների էլեկտրոնային փոստով առաքումը:

Էլեկտրոնային համակարգի ներդրման արդյունավետության մասին է վկայում նաև վերջին տարիների վիճակագրությունը: Այսպես, եթե 2010-ին էլեկտրոնային հաշվարկ ներկայացնողների թիվը կազմել է 3 933, 2011թ.-ին` 7 286, ապա 2012-ի 9 ամիսների ընթացքում այն հասել է 11 077-ի: Իսկ էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս գրողների թիվը 2011թ.-ի 3 334-ից 2012-ի նույն ժամանակահատվածում հասել է 4 734-ի, էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների քանակն էլ կազմել է` 2011թ.-ին 4 446,938, 2012թ. 9 ամիսներին` 4 260 008: GPRS համակարգով ցանցին միացված ՀԴՄ-ների քանակը 2012թ.-ի 9 ամիսների ընթացքում հասել է 13 141-ի` 2010թ. 9 162-ի և 2011թ.-ի 11 420-ի փոխարեն: Զգալի ավելացել է նաև էլեկտրոնային եղանակով ներկայացված հաշվետվությունների քանակը: Եթե 2010-ին այն կազմել է 64 416, 2011-ին` 181 834, ապա 2012-ի 9 ամիսներին` 239 873:

Ինչ վերաբերում է մաքսային ոլորտում վերջին տարիներին արձանագրված ձեռքբերումներին, ապա ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ Կարեն Բեգլարյանի խոսքերով, թեպետ Հայաստանը 2011-12 թվականների համեմատությամբ մնացել է նույն դիրքի վրա, սակայն զեկույցում ընդգրկված այն ցուցիչները, որոնք վերաբերում են մաքսային ծառայությանը, լիովին բավարարում են միջազգային չափանիշներին: «Օրինակ` «Doing Business»-ում առաջին տեղը զբաղեցնող Սինգապուրում մաքսային ձևակերպումների համար պահանջվում է 3 փաստաթուղթ և մեկ օր, ինչն իրականացվում է նաև մեր երկրում: Վստահեցնում եմ, որ մաքսային ցուցիչների մասով մեր բոլոր պարտավորությունները կատարված են, և չկա մեկ գործողություն, որ չհամապատասխանի միջազգային լավագույն փորձին»,-ընդգծել է Կարեն Բեգլարյանը:

Տնտեսագիտական բնագավառում հեղինակավոր վարկանիշներից է նաև Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) կողմից հրապարակվող ամենամյա «Համաշխարհային մրցունակություն» (Global Competitiveness - GCI) զեկույցը: Նշենք, որ երկրների տնտեսական վիճակի վերաբերյալ գնահատումներ կատարելու համար GCI զեկույցում օգտագործվում են հարյուրից ավել ցուցանիշներ՝ 12 ուղղություններով: Ցուցանիշներից մեկը` «Հարկման չափը և ազդեցությունը» վերաբերում է հարկային համակարգի ազդեցությանը տնտեսական գործունեության և ներդրումների խթանման վրա և մեծապես պայմանավորված է երկրի հարկային վարչարարության բնութագրերով: Իսկ «Մաքսային ընթացակարգերի բեռը» ցուցանիշը վերաբերում է մաքսային համակարգի արդյունավետությանը:

Այսպես, վերջերս հրապարակված GCI 2012-2013 զեկույցում, Հայաստանը զբաղեցրել է 82-րդ տեղը 144 պետությունների միջև` բարելավելով իր դիրքը նախորդ (GCI 2011-2012) զեկույցով գրաված 92-րդ տեղի (142-ից) համեմատ: Իսկ «Հարկման չափը և ազդեցությունը» ցուցանիշով Հայաստանն արձանագրել է ավելի մեծ աճ՝ զբաղեցնելով 45-րդ տեղը, նախորդ տարվա 65-րդ տեղի համեմատ: «Մաքսային ընթացակարգերի բեռը» ցուցանիշի մասով նույնպես արձանագրվել է էական աճ` զբաղեցնելով 127-րդ տեղը, նախորդ` 132-րդ տեղի համեմատ: Հատկանշական է, որ, համաձայն GCI 2012-2013 զեկույցի, Հայաստանն իր զարգացման մակարդակով վերջնականապես անցել է անցումային փուլը և առաջին անգամ ընդգրկվել ռացիոնալ զարգացող պետությունների շարքում:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]