Թեմաներ
Երեքշաբթի 04 / 30 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/30/2024   11:46 Սուրեն Պապիկյանն ընդունել է Ռոնան լը Գլյոյին 04/30/2024   11:37 Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար 04/30/2024   11:20 Մարիա Կարապետյանին խնդրեցի ցույց տալ աշխարհում գեթ մեկ երկիր, որը սահմանի 4 փոքր «կրճոնների» վրա սահմանազատում է անում, չկարողացավ. Մանուկյան 04/30/2024   11:12 Իշխանությունը եշախավորում է, որ օր-օրի ավելի ու ավելի վատ է լինելու, պետք է օր առաջ ազատվել նրանից. Ռուստամյան 04/30/2024   11:03 ԱԺ-ն չընդունեց «Հայաստան» խմբակցության՝ սահմանագծմանը և սահմանազատմանը առնչվող նախագիծն օրակարգում ընդգրկելու հարցը 04/30/2024   10:50 Տավուշում փաստացի ինչ-որ սյուներ են տեղադրվել, ո՞վ է իրավունք տվել, ո՞ւմ հրամանով ու որոշումով է դա եղել. Արթուր Խաչատրյան 04/30/2024   10:40 Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Կիևյան կամրջից 04/30/2024   10:38 «Հայրենիքը մեր կարիքն ունի» և այլ կոչերով երիտասարդներն իրազեկման ակցիաներ են արել առևտրի կենտրոններից մեկում 04/30/2024   10:32 «Խախտի՛ր լռությունը». քաղաքացիները շարունակում են իրազեկման ակցիաները Երևանում 04/30/2024   10:24 Երևան-Երասխ հատվածում ավտոմեքենան բախվել է ձիուն, որը սատկել է. կան վիրավորներ 04/30/2024   10:22 Կիրանցում ակցիա իրականացնողներին այցելած մի քանի զինծառայողների նկատմամբ բռնությւոն չի կիրառվել. ՔԿ 04/30/2024   10:12 ԱԺ-ն նիստ է անում. ուղիղ 04/30/2024   08:22 «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպարտամենտ. «Ժողովուրդ» 04/30/2024   08:19 Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ» 04/30/2024   08:16 Նիկոլի բախտ․ «Հրապարակ» 04/30/2024   08:13 Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել․«Հրապարակ» 04/30/2024   08:07 Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ» 04/30/2024   08:02 Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ» 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 04/30/2024   07:50 Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ» 04/30/2024   07:46 Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ» 04/29/2024   23:52 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/29/2024   23:39 Տեխասում սկսել են ձերբակալել Պաղեստինին աջակցող ցուցարարներին 04/29/2024   23:21 Կառավարությունը` կիրանցիների հետ հանդիպման մասին 04/29/2024   23:18 Տրանսպորտով անհետացած ռուս դատախազի տեղակալին մահացած են գտել 04/29/2024   23:02 Կառավարության, նրա ղեկավարի պատճառով հերոսական ժողովուրդը մատնվել է անզորության. Սրբազանի արձագանքը` Երեւանում տեղի ունեցած հանդիպմանը 04/29/2024   22:48 Մոսկվայում ավտոմեքենաների բախման հետևանքով երկու մարդ Է մահացել 04/29/2024   22:34 Վարչախմբի պարտվողական ուղեգծի արդյունքում Հայաստանը հայտնվել է ծանրագույն կորուստներով լի իրավիճակում. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/29/2024   22:17 Փոխվարչապետի ղեկավարությամբ գործող հանձնաժողովի գործունեությունը հակասում է ՀՀ Սահմանադրության ու ՀՀ միջազգային պարտավորությունների հիմքերին․ Թաթոյան 04/29/2024   22:02 Մեծ Բրիտանիայում խոստովանել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն գործում 04/29/2024   21:48 Դատախազությունը չի կողմնորոշվում․ Բագրատ Սրբազանին ծանր հանցագործությունների մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել, հանցագործության մասին հաղորդմանը չեն արձագանքում 04/29/2024   21:40 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները շոկի մեջ են 04/29/2024   21:32 29-ամյա տղամարդը հայտնաբերվել է 04/29/2024   21:17 Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում 04/29/2024   21:00 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները դուրս են եկել հուզված 04/29/2024   20:54 Մենք դեռ մեծ թափով մեր գործողությունները չենք արել, Դանիելյան (տեսանյութ) 04/29/2024   20:40 Չի կարելի սահմանափակվել միայն փողոց փակելով, դա չի կարող ինքնանպատակ լինել. քաղտեխնոլոգ (տեսանյութ) 04/29/2024   20:38 Հայ Եկեղեցուն թուլացնել տենչում է միայն մեր թշնամին․ Գևորգ Դանիելյան 04/29/2024   20:18 Թբիլիսիում իշխող կուսակցության կողմնակիցները խորհրդարանի շենքի մոտ ցույցի են դուրս եկել 04/29/2024   20:00 «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ ակցիա օպերայում՝ Տիգրան Ավինյանի ներկայությամբ. հանդիսատեսը ակցիան ողջունել է ծափերով (տեսանյութ) 04/29/2024   19:54 Ազգային արժեքների, ցանկացած հայկականի ու ազգայինի դեմ պայքարը դատապարտված է անհաջողության․ Տոնոյան 04/29/2024   19:53 Քաղաքաշինության կոմիտեն և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը կսերտացնեն համագործակցությունը 04/29/2024   19:40 Գնալ թուրքի հետ միակողմանի բանակցության, նշանակում է՝ գլուխդ դնես փայտին ու ասես՝ դե եկեք իմ վիզը կտրեք. տավուշցի (տեսանյութ) 04/29/2024   19:36 Այդպես չէ, որ ՀՀԿ-ն երբ ուզի՝ կհասնի իշխանափոխության, Փաշինյանի քաղաքականությունը հովանավորում են. Շարմազանով (տեսանյութ) 04/29/2024   19:23 Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ 04/29/2024   19:13 Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան 04/29/2024   19:08 Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան 04/29/2024   18:56 Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը նոտա է ներկայացրել ՌԴ դեսպանին 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է
04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   23:18 Տրանսպորտով անհետացած ռուս դատախազի տեղակալին մահացած են գտել 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում

ՏՎԽ-ի եզրակացությունը «Իջևան ստուդիա» ՍՊԸ –ի և լրագրող Նաիրա Խաչիկյանի դեմ «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ -ի հայցի հիման վրա դատական գործի վերաբերյալ 10/03/2012   13:51  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Հոկտեմբերի 3-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է "Իջևան ստուդիա" ՍՊԸ –ի և լրագրող Նաիրա Խաչիկյանի դեմ "Իջևանի ՃՇՇ" ՓԲԸ -ի հայցի հիման վրա դատական գործի վերաբերյալ իր եզրակացությունը:


Տեղեկատվական վեճերի խորհրդի եզրակացությունը

«Իջևան ստուդիա» ՍՊԸ –ի և լրագրող Նաիրա Խաչիկյանի դեմ «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ -ի հայցի հիման վրա դատական գործի վերաբերյալ

1. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

Հայկական երկրորդ հեռուստաալիքի եթերով հեռարձակվող "Լրաբեր" լրատվական ծրագրով 21.06.2011 թվականին հեռարձակվել է "Որտե՞ղ են քանդված սալաքարերը" վերնագրով տեսանյութ, որը պատրաստվել էր Իջևանի հեռուստաընկերության կողմից: Տեսանյութը վերաբերում էր "Իջևանի ՃՇՇ" ՓԲ ընկերության կողմից Իջևան քաղաքի մի շարք փողոցների վերանորոգման աշխատանքներին: Տեսանյութում քննադատության է ենթարկվել ընկերությունը առանց համապատասխան թույլտվություն և համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի Իջևան քաղաքի Իջևանյան փողոցի սալահատիկները քանդելու համար, որի արդյունքում փողոցը անանցանելի է դարձել մարդկանց և տրանսպորտի համար:

Մասնավորապես, հնչել են հետևյալ արտահայտությունները.

    "գործարար դիմակի տակ իսկական ավերողներ են թաքնված մի պարզ անվամբ` Իջևանի ճանշին ձեռնարկություն",
    "երևի մասնագիտական որակի ու անաչառության պակասն է, որ ծնել է նման հետևանքներ",
    "քանդել ու սալահատիկը ծածուկ վաճառել է",
    "Իջևանի ճանշինի թեթև ձեռքով վաճառվել են",
    "Մետաղագործների փողոցի 36 միլիոն դրամի ծախսման ու մսխման աշխատանքների մասին են բարձրաձայնում բնակիչները հորդառատ անձրևներից հետո":

27.06.2011թ.-ին Իջևանի հեռուստատեսությունը հեռարձակել է "Սալիկները` ապահով հանգրվանում" վերնագրով լրատվական տեսանյութը, որտեղ "Իջևանի ՃՇՇ" ՓԲԸ-ի տնօրենի և այլ աշխատակիցների կողմից պարզաբանումներ են տրվել ներկայացված տեղեկությունների կապակցությամբ:

Ընկերությունը 19/07/2011թ.-ին դիմել է դատարան ընդդեմ Իջևանի հեռուստաընկերության և տեսանյութը պատրաստած լրագրող Նաիրա Խաչիկյանի՝ գործարար համբավը ոտնահարելու հետևանքով ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և 3.000.000 դրամ գույքային և ոչ գույքային վնասի դիմաց փոխհատուցում (այդ թվում 200.000 դրամը փաստաբանին վճարված վարձավճարի և 64.000 դրամ պետական տուրքը միասին՝ որպես դատական ծախս) պատասխանողներից համապարտության կարգով գանձելու համար:

Դատաքննության ընթացքում հայցվոր ընկերությունը պնդել է, որ վերը նշված վիրավորական ու զրպարտող արտահայտությունները վնասել են այլ սուբյեկտների հետ իրենց գործարար հարաբերությունները: Պարզաբանելով իր հայցապահանջը՝ հայցվորները հայտնել են, որ այդ արտահայտություններից առաջին երկուսը վիրավորական, իսկ մնացած երեքը՝ զրպարտող բնույթ ունեն: Պատասխանող կողմն էլ պնդել է, որ լրատվության միջոցով բարձրաձայնվել են հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ՝ հանրային վայրի վերանորոգման աշխատանքների թերությունների մասին: Պատասխանողները նշել են նաև, որ 27.06.2011թ.-ի հաղորդման ժամանակ հայցվոր ընկերության տնօրենը և այլ աշխատակիցներ հնարավորություն են ստացել ելույթ ունենալ և ներկայացնել իրենց պարզաբանումներն ու տեսակետները, որից հետևում է, որ հայցվոր ընկերությունը ստացել է հերքման և պատասխանի հնարավորություն և, հետևաբար, չի կարող հայցել իրավական պաշտպանության այլ միջոցներ, տվյալ դեպքում գումարային փոխհատուցում՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 10-րդ մասի համաձայն:

Դատարանը իր 27/04/2012թ.-ի վճռում եզրահանգել է, որ առաջին երկու արտահայտությունները՝ "գործարար դիմակի տակ իսկական ավերողներ են թաքնված մի պարզ անվամբ` Իջևանի ճանշին ձեռնարկություն" և "մասնագիտական որակների ու անաչառության պակասն է, որ ծնել է նման հետևանքներ" իրենց բնույթով գնահատողական դատողություններ են, որոնք վիրավորական չեն կարող համարվել: Թեև լրագրողը ընտրել է չափազանցություններ, սակայն այդպիսի ոճով արտահայտել է կարծիք, որն ինքնին արատավորող բնույթի չէ: Մնացած արտահայտությունները գնահատելով որպես փաստի մասին հայտարարություններ՝ դատարանը եզրահանգել է, որ "սալահատիկը քանդել և ծածուկ վաճառել են", "Իջևանի ճանշինի թեթև ձեռքով վաճառվել են" և "36 միլիոն դրամի ծախսման ու մսխման" արտահայտությունները որպես փաստական տվյալներ չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են կազմակերպության գործարար համբավը: Այդ հիմքով դատարանը սահմանել է, որ հեռուստաընկերությունը վնաս է հասցրել հայցվոր ընկերության գործարար համբավին՝ հեռարձակելով զրպարտող բնույթի տեղեկատվություն: Փոխհատուցման չափը որոշելիս դատարանը եզրահանգել է, որ հայցվոր ընկերության կրած վնասը մասամբ փոխհատուցվել է այն հանգամանքով, որ վերջինս հնարավորություն է ստացել իր տեսակետները ներկայացնել 27.06.2011թ.-ին Իջևանի հեռուստատեսությամբ հեռարձակված "Սալիկները` ապահով հանգրվանում" հաղորդումով և այդ հիմքով փոխհատուցման չափը նվազեցրել է՝ սահմանելով 50.000 դրամ:

Վերաքննիչ դատարանը ամբողջությամբ բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը և գործն ուղարկել է առաջին ատյանի դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննություն կատարելու համար: Հիմնվելով Վճռաբեկ դատարանի 27/04/2012թ. նախադեպի վրա՝ իր որոշումը դատարանը պատճառաբանել է հետևյալ կերպ.

"Գնահատման առարկա պետք է դառնա օգտագործված միջոցի կամ եղանակի` տեղեկատվության արագ և համընդհանուր տարածման հարցը… զանգվածային լրատվության միջոցներով կատարված հրապարակումների տարածումը շատ ավելի արագ է, քան եթե հրապարակումն արվեր անձանց փոքրաթիվ խմբի շրջանակում: Միաժամանակ պետք է հաշվի առնել նաև տեղեկատվությունը տարածելու շրջանակը: Զանգվածային լրատվության միջոցները, որոնք գործում են տեղական մակարդակում (մարզ, քաղաք), ունեն ավելի փոքր տարածման շրջանակ, քան հանրապետության ամբողջ տարածքով հեռարձակվող և տարածվող լրատվամիջոցները:

Նյութական փոխհատուցում նշանակելու դեպքում անհրաժեշտ է, որ դատարանները մեծ ուշադրություն դարձնեն փոխհատուցվող գումարի չափի սահմանմանը, պատասխանողներից պահանջեն նրանց եկամուտների վերաբերյալ պետական իրավասու մարմիններին ներկայացված ֆինանսական և այլ փաստաթղթեր… հակառակ դեպքում մեծ չափով փոխհատուցումները կարող են ծանր հետևանքներ ունենալ վերջիններիս բնականոն գործունեությունը շարունակելու առումով:

…Տվյալ դեպքում անհասկանալի է, թե ինչ հանգամանքներ հաշվի առնելով է դատարանը հանգել այն հետևության, որ փոխհատուցման չափը պետք է լինի 50.000 ՀՀ դրամ այն պայմաններում, երբ հայկական երկրորդ հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակվում ամբողջ հանրապետությունում, այսինքն՝ ամբողջ հանրապետությունով գործունեություն ծավալող ընկերության մասին հնչեցված արատավորող տեղեկությունները տարածվել են այդ ընկերության հետ գործարար կապերի մեջ գտնվող անձանց ամբողջ շրջանակում։

Գործում առկա չէ Նաիրա Խաչիկյանի գույքային դրությունը հաստատող որևէ վերաբերելի ապացույց… որի հիման վրա հնարավորություն կունենար պարզել պատասխանողի գույքային դրությունը և ըստ այդմ էլ սահմաներ հնչեցված վիրավորանքին և զրպարտությանը համարժեք փոխհատուցման ողջամիտ չափ: Դատարանն ինքն է արձանագրել այն փաստը, որ պատասխանողի գույքային դրության վերաբերյալ որևէ ապացույց առկա չէ, սակայն, այդուհանդերձ, որպես փոխհատուցման չափ սահմանել է 50.000 ՀՀ դրամ":

Վերաքննիչ դատարանը նաև կասկած է հայտնել, թե արդյոք 27.06.2011թ.-ին հեռարձակված հեռուստաընկերության երկրորդ թողարկումը կարելի է ընդունել որպես պատասխանողի կողմից կատարված հերքում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորն ինքն է փորձել հերքել իր մասին տարածված տեղեկությունները, մինչդեռ հերքումը որպես այդպիսին պետք է տա տեղեկություններ տարածած անձը, այլ ոչ թե նա, ում մասին տարածել են տեղեկությունները: Այս հիմքով վերաքննիչ դատարանը պահանջել է նոր դատաքննության ընթացքում քննության առարկա դարձնել նաև այն հարցը, թե արդյոք հայցվորը մինչ դատական պաշտպանությունը դիմել է պատասխանողներին հերքելու իրենց հրապարակած տեղեկություններն այն նույն եղանակներով, ինչով որ տեղի է ունեցել տեղեկությունների տարածումը:

2. ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ

Լրատվական նյութն ամբողջությամբ վերաբերում է մի խնդրի, որը ներկայացնում է հանրային հետաքրքրություն. քաղաքային համայնքին պատկանող տարածքի նորոգման աշխատանքների որակին և այդ աշխատանքների ընթացքում ենթադրաբար տեղ գտած չարաշահումներին: Լրատվական նյութի իրավաչափության՝ նման ելակետային պայմաններով հանդերձ, դատական ստուգում իրականացնելիս դատարանների կողմից անկասկած պահանջվում է հաշվի առնել մամուլի "հսկող շան" գործառույթները ժողովրդավարության պայմաններում, որի միջոցով քաղաքացիներն իրականացնում են հանրային վերահսկողություն պետական մարմինների նկատմամբ: Իր այս գործառույթներն իրականացնելիս մամուլն իրավունք ունի ներկայացնել իր սուբյեկտիվ գնահատականները և դրանցում օգտագործել սուր քննադատություն և արտահայտման չափազանցված եղանակներ: Ըստ ՀՀ Սահմանադրական դատարանի, լրագրողների այս իրավունքը սահմանափակվում է այնտեղ, երբ "էլ հնարավոր չէ փաստարկել, որ իրենք իրենց ներդրումն են կատարում հասարակության համար կարևոր հարցերի բաց հանրային քննարկմանը": Սա կարելի է համարել այն բաժանարար գիծը, որով պատասխանատու լրագրությունը տարանջատվում է ոչ պատասխանատու լրագրությունից:

Տվյալ դեպքում լրատվամիջոցը նպատակ է հետապնդել հանրության ուշադրությունը հրավիրել համայնքի միջոցներով քաղաքային համայնքում վերանորոգման աշխատանքների ընթացքում ենթադրաբար տեղ գտած չարաշահումների վրա և այդ առումով հրահրել հանրային բաց բանավեճ: Դա անելիս լրագրողը կատարել է սուր հարցադրումներ և իր կողմից մատնանշված փաստերի վերաբերյալ տվել է չափազանցված որակումներ: Այս ամենը միանգամայն տեղավորվում է ժողովրդավարության պայմաններում մամուլի գործառույթների շրջանակների մեջ և լրատվամիջոցը չի կարող պատասխանատվության ենթարկվել չարաշահումների մասին ահազանգ բարձրացնելու համար՝ նույնիսկ եթե դա արվել է լրագրողական չափազանցություններով: Այս ամենը հաշվի է առնվել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների կողմից վիճահարույց արտահայտություններից առաջինի և երկրորդի առնչությամբ: Դատարանները "գործարար դիմակի տակ իսկական ավերողներ են թաքնված մի պարզ անվամբ` Իջևանի ճանշին ձեռնարկություն" և "երևի մասնագիտական որակի ու անաչառության պակասն է, որ ծնել է նման հետևանքներ" արտահայտությունները համարել են գնահատող դատողություններ, որոնք թեև չափազանցված են, սակայն ի վերջո ծառայում են հանրային շահին, ինքնին արատավորող չեն և որպես գնահատող դատողություններ ապացուցման ենթակա չեն: Նման մոտեցումը միանգամայն ողջունելի է:

Բոլորովին այլ մոտեցում է ցուցաբերվել մնացած երեք արտահայտությունների նկատմամբ, որոնք դատարանը դիտել է որպես փաստի մասին հայտարարություններ ("քանդել ու սալահատիկը ծածուկ վաճառել է", "Իջևանի ճանշինի թեթև ձեռքով վաճառվել են" և "Մետաղագործների փողոցի 36 միլիոն դրամի ծախսման ու մսխման աշխատանքների մասին են բարձրաձայնում բնակիչները հորդառատ անձրևներից հետո"): Խորհուրդը նույնպես գտնում է, որ նշված արտահայտությունները փաստի մասին հայտարարություններ են և, հետևաբար, ենթարկվում են այլ իրավակարգավորման`դրանք ենթակա են ապացուցման: Այս հանգամանքը պետք է պարտավորեցնի լրագրողներին դրսևորել հատուկ զգոնություն և ջանասիրություն: Խորհուրդը նախկինում արձանագրել է, որ հաճախ փաստի մասին հայտարարություն կատարելիս լրագրողները բավարար ուշադրություն կամ խնամք չեն դրսևորում, որպեսզի իրենց անձը բավարար չափով տարանջատեն ուրիշի հեղինակած փաստացի հայտարարությունից, որի պատճառով ցանկացած օբյեկտիվ ընթերցողի մոտ ստեղծվում է տպավորություն, որ հայտարարության հեղինակը լրագրողն է, այլ ոչ թե այլ աղբյուր, որից օգտվել է լրագրողը: Նման հանգամանքներում հայտարարությունը վերագրվում է փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձին, որն էլ ի վերջո պատասխանատվություն է կրում դրա ճշմարտացիության ապացուցման համար: Եթե փաստերը ստուգելը լրագրողի սովորական պարտականությունն է, ապա խիստ ծանրակշիռ հանգամանքների առկայություն է պահանջվում, որպեսզի լրագրողը ազատվի դրանց համար պատասխանատվությունից: Նման հանգամանքների առկայությունը կախված է զրպարտող հայտարարության բնույթից և աստիճանից, տարածման եղանակից և թե ինչ աստիճանի վստահություն էր ներշնչում տվյալ պահին լրատվամիջոցի համար իր աղբյուրը: Վերաբերելի հատկանիշ է նաև անմեղության կանխավարկածը: Բոլոր դեպքերում, որքան լուրջ է զրպարտող հայտարարությունների բնույթը և դրա հնարավոր իրավական կամ ոչ իրավական (օրինակ՝ սոցիալական) հետևանքը անձի վրա, այնքան ավելի մեծ զգուշություն է պահանջվում ցուցաբերել փաստերի մասին հայտարարություն կատարելիս: Այս իմաստով տարածված հայտարարության համար սահմանված պատասխանատվությունը և հայտարարության հնարավոր բացասական հետևանքները պետք է գտնվեն համաչափության մեջ:

Տվյալ դեպքում փաստացի հայտարարությունները պարունակում էին մեղադրանքներ շինարարական նյութերի և գումարների յուրացման մասին: Նման հայտարարությունները կարող են հանգեցնել անձի քրեական հետապնդմանը և պատասխանատվությանը, ինչպես նաև ընկերության գործարար համբավը վնասելուն: Պատասխանող լրատվամիջոցը և լրագրողը որևէ ապացույց չեն ներկայացրել հայտարարությունները հիմնավորելու համար, միայն հայտարարել են, որ նշված հայտարարությունները "նկարահանման ժամանակ ժողովրդից լսված խոսքեր են":

Խորհուրդը գտնում է, որ վիճահարույց հայտարարությունները չափազանց լուրջ և արատավորող բնույթի էին, որպեսզի դրանց հիմքում ընկած փաստերը հիմնավորվեին նման անորոշ վկայություններով: Հետևաբար չի դրսևորվել անհրաժեշտ բարեխղճություն հայտարարության հիմքում ընկած փաստերը ստուգելու ուղղությամբ:

Նույն համատեքստում է Խորհուրդը դիտում նաև այն հանգամանքը, որ հայտարարությունը տարածվել էր մի քանի անգամ՝ Հայկական երկրորդ և "Երկիր Մեդիա" հեռուստաալիքներով, որոնք հեռարձակվում են ամբողջ հանրապետության տարածքում: Լրատվության տարածումը նման միջոցներով շատ ավելի ընդգրկուն է ներգործության առումով, քան ԶԼՄ-ների այլ տեսակներով:

Ինչ վերաբերում է վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ առաջին ատյանի դատարանը փոխհատուցման չափը որոշելիս գնահատման չէր արժանացրել այն հանգամանքը, որ տեղեկատվությունը տարածվել էր հանրապետության ողջ տարածքով հեռարձակվող հեռուստատեսությամբ, ինչպես նաև, որ առաջին ատյանի դատարանը գնահատման չէր արժանացրել պատասխանողների գույքային դրությունը, ապա Խորհուրդը, սկզբունքորեն համաձայն լինելով Վերաքննիչ դատարանի մոտեցումների հետ, առայժմ ձեռնպահ է մնում այս առումով կարծիք հայտնելուց, քանի որ նշված երկու հիմքերով դատական քննությունը դեռ գտնվում է ընթացքի մեջ:

Ինչ վերաբերում է պատասխանողի դիրքորոշմանը, որ հեռուստաընկերության 27.06.2011թ.-ի երկրորդ թողարկումը կարելի է ընդունել որպես պատասխանողի կողմից կատարված հերքում և, հետևաբար, հայցվորը չէր կարող հայցել դատական պաշտպանություն, ապա այս առումով Խորհուրդը համամիտ է Վերաքննիչ դատարանի մոտեցման հետ, համաձայն որի առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելիս հրահանգել է գործի նոր քննության ընթացքում պարզել, թե արդյոք հայցվոր ընկերությունը մինչ դատական պաշտպանությունը դիմել է պատասխանողներին հերքելու իրենց հրապարակած տեղեկություններն այն նույն եղանակներով, ինչով որ տեղի է ունեցել տեղեկությունների տարածումը: Խորհուրդը գտնում է, որ այս հարցի պարզաբանումը գործով նոր դատաքննության ընթացքում կարող է վճռորոշ ազդեցություն ունենալ գործի ելքի վրա:

Խորհուրդը գնահատում է նաև այն հանգամանքը, որ առաջին ատյանի դատարանը նկատելիորեն նվազեցրել է լրատվամիջոցի դեմ սահմանված դրամական փոխհատուցման չափը այն հիմնավորմամբ, որ հայցվորների կողմից հեռուստատեսությամբ ելույթ ունենալու և իրենց տեսակետները ներկայացնելու հնարավորությամբ մասամբ վերականգնվել է նրանց խախտված իրավունքը: Գնահատելի է նաև այն հանգամանքը, որ դատական ակտը բեկանելիս Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել առաջին ատյանի դատարանի բացթողումը, ըստ որի վերջինս առանց հայցվորից կրած վնասի վերաբերյալ որևէ ապացույց պահանջելու, բացառապես իր ներքին համոզման հիման վրա սահմանել է հայցվոր ընկերության կրած վնասի չափը: Դատարանը գործով նոր քննության շրջանակներում հրահանգել է քննության առարկա դարձնել նաև այդ հանգամանքը:

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) - Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ
Մանանա Ասլամազյան -«Արմմեդիա» ծրագրի տնօրեն
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան - «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Արա Ղազարյան - «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն

 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]