Թեմաներ
Երեքշաբթի 04 / 30 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   23:52 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/29/2024   23:39 Տեխասում սկսել են ձերբակալել Պաղեստինին աջակցող ցուցարարներին 04/29/2024   23:21 Կառավարությունը` կիրանցիների հետ հանդիպման մասին 04/29/2024   23:18 Տրանսպորտով անհետացած ռուս դատախազի տեղակալին մահացած են գտել 04/29/2024   23:02 Կառավարության, նրա ղեկավարի պատճառով հերոսական ժողովուրդը մատնվել է անզորության. Սրբազանի արձագանքը` Երեւանում տեղի ունեցած հանդիպմանը 04/29/2024   22:48 Մոսկվայում ավտոմեքենաների բախման հետևանքով երկու մարդ Է մահացել 04/29/2024   22:34 Վարչախմբի պարտվողական ուղեգծի արդյունքում Հայաստանը հայտնվել է ծանրագույն կորուստներով լի իրավիճակում. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/29/2024   22:17 Փոխվարչապետի ղեկավարությամբ գործող հանձնաժողովի գործունեությունը հակասում է ՀՀ Սահմանադրության ու ՀՀ միջազգային պարտավորությունների հիմքերին․ Թաթոյան 04/29/2024   22:02 Մեծ Բրիտանիայում խոստովանել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն գործում 04/29/2024   21:48 Դատախազությունը չի կողմնորոշվում․ Բագրատ Սրբազանին ծանր հանցագործությունների մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել, հանցագործության մասին հաղորդմանը չեն արձագանքում 04/29/2024   21:40 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները շոկի մեջ են 04/29/2024   21:32 29-ամյա տղամարդը հայտնաբերվել է 04/29/2024   21:17 Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում 04/29/2024   21:00 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները դուրս են եկել հուզված 04/29/2024   20:54 Մենք դեռ մեծ թափով մեր գործողությունները չենք արել, Դանիելյան (տեսանյութ) 04/29/2024   20:40 Չի կարելի սահմանափակվել միայն փողոց փակելով, դա չի կարող ինքնանպատակ լինել. քաղտեխնոլոգ (տեսանյութ) 04/29/2024   20:38 Հայ Եկեղեցուն թուլացնել տենչում է միայն մեր թշնամին․ Գևորգ Դանիելյան 04/29/2024   20:18 Թբիլիսիում իշխող կուսակցության կողմնակիցները խորհրդարանի շենքի մոտ ցույցի են դուրս եկել 04/29/2024   20:00 «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ ակցիա օպերայում՝ Տիգրան Ավինյանի ներկայությամբ. հանդիսատեսը ակցիան ողջունել է ծափերով (տեսանյութ) 04/29/2024   19:54 Ազգային արժեքների, ցանկացած հայկականի ու ազգայինի դեմ պայքարը դատապարտված է անհաջողության․ Տոնոյան 04/29/2024   19:53 Քաղաքաշինության կոմիտեն և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը կսերտացնեն համագործակցությունը 04/29/2024   19:40 Գնալ թուրքի հետ միակողմանի բանակցության, նշանակում է՝ գլուխդ դնես փայտին ու ասես՝ դե եկեք իմ վիզը կտրեք. տավուշցի (տեսանյութ) 04/29/2024   19:36 Այդպես չէ, որ ՀՀԿ-ն երբ ուզի՝ կհասնի իշխանափոխության, Փաշինյանի քաղաքականությունը հովանավորում են. Շարմազանով (տեսանյութ) 04/29/2024   19:23 Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ 04/29/2024   19:13 Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան 04/29/2024   19:08 Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան 04/29/2024   18:56 Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը նոտա է ներկայացրել ՌԴ դեսպանին 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/29/2024   18:31 Մարդիկ մտածում են, որ ցանկացած պահի ոստիկաններով, բնակիչներին ծեծելով, ջարդելով, կարող են թուրքին, ադրբեջանցուն բերել ու կանգնեցնել. Գառնիկ Դանիելյան 04/29/2024   18:12 Միջազգային դերակատարներն ի՞նչն են ողջունում՝ պարտադրանքի, ուժի կիրառման արդյունքում մեկնարկած գործընթացը՞. Արա Այվազյանը համոզված է՝ Տավուշում կատարվողը քաղաքական որոշման հետեւանք է 04/29/2024   18:09 Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին 04/29/2024   18:03 Իրանը մտադիր է ընթացիկ տարում 5-7 արբանյակ ուղարկել տիեզերք 04/29/2024   18:01 Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի 04/29/2024   17:41 Կեղծ, հիմնազուրկ տեղեկությունների հրապարակման նպատակը սրբազանին հեղինակազրկելն է․ շարժումը պահանջում է պատասխանատվության ենթարկել լրագրողին 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   17:14 Սահմանագծման գործընթացում չկա 2 կողմ, մեր շահը ներկայացնող կողմը գոյություն չունի.Անանյան 04/29/2024   17:04 Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ 04/29/2024   16:54 Սահմանազատման աշխատանքների մասին պարզաբանում է տարածել արդարադատության նախարարությունը՝ շրջանառվող թեզերը որակելով որպես կեղծ և մոլորեցնող 04/29/2024   16:42 Պետությանը վերադարձված գույքեր, դատարան ուղարկված գործերի կրկնակի աճ. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   16:34 Ադրբեջանում իրավապաշտպանի են ձերբակալել 04/29/2024   16:34 Մեր էներգետիկ համակարգը ադրբեջանականացնում են. Դավթյան (տեսանյութ) 04/29/2024   16:31 Ադրբեջանին են փոխանցվում տարածքներ առանց սահմանադրական հանրաքվեի, Դատախազությունն անելիք չունի՞․ Մինասյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   16:28 Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 04/29/2024   16:25 Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը 04/29/2024   16:22 ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ ծրագիր չունի և չի ունենա. Բլինքեն 04/29/2024   16:18 Նախարար Մկրտչյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ 04/29/2024   16:15 Այսօր տարածքների ու ռեսուրսների մեծ պայքար է գնում, միայն ՀՀ -ն է ամեն բան շատ թեթև ու հեշտ զիջում. Ղուլյան (տեսանյութ) 04/29/2024   16:14 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   23:18 Տրանսպորտով անհետացած ռուս դատախազի տեղակալին մահացած են գտել 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է

ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը ՀՀ Աժ պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին 10/01/2012   00:24  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ

Հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներն օրինականացնելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի հատկանիշներով. ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության կողմից 2012թ. մայիսի 25-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել փաստելու, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Սինասի Օսկանյանը յուրացրել է բարեգործական նպատակներով իր միջոցով հիմնադրամին տրամադրելու նպատակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները, այնուհետեւ տարաբնույթ գործողություններ կատարել հանցավոր ճանապարհով ձեռք բերված այդ միջոցներն օրինականացնելու ուղղությամբ, դրանով իսկ կատարելով ծանր հանցագործություններ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Այսպես, դեռեւս 2010 թվականի ամռանը Վարդան Օսկանյանի նախաձեռնությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, մասնագիտությամբ տնտեսագետ Տիգրան Կարապետյանը ձեռնամուխ է եղել ԱՄՆ-ում գրանցված «Հանթսման Ինտերնեյշնլ» եւ «Պոլիմեր Մատերիալս Ինք.» կորպորացիաների կողմից Երեւան քաղաքի Արցախի 49 հասցեում գտնվող երկաթբետոնե կառուցվածքների՝ 1991 թվականին լուծարված գործարանի բազային հիմքերի վրա պանելային արտադրություն կազմակերպելու նպատակով Հայաստանում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության՝ մեկ միլիարդ 153 միլիոն 965 հազար ՀՀ դրամ կանոնադրական կապիտալով 100% բաժնեմասի առուվաճաոքի գործարքի նախապատրաստմանը:

Արդյունքում՝ 2010թ. հոկտեմբերի 5-ին, Երեւան քաղաքում Տիգրան Կարապետյանի եւ վերոհիշյալ կորպորացիաների լիազոր ներկայացուցիչ՝ ԱՄՆ քաղաքացի Մայքլ Իդեսի միջեւ կնքվել է բաժնեմասի փոխանցման երկու պայմանագիր, որի համաձայն` «Հանթսման Ինտերնեյշնլ» եւ «Պոլիմեր Մատերիալս Ինք.» կորպորացիաներին պատկանող բաժնեմասերի ողջ փաթեթը 960 ՀՀ դրամ խորհրդանշական գնով վաճառվել է ֆիզիկական անձ Տիգրան Կարապետյանին՝ պայմանագրերի «12.11» բաժնում ամրագրված պայմանով ու գնորդի ստանձնած պարտավորությամբ, առ այն, որ գործարքի ավարտից հետո ընկերությունների ակտիվների եւ բաժնեմասերի օգտագործման կամ օտարման դեպքում տվյալ գործարքից կամ վաճառքից ստացված հասույթն ու այլ եկամուտները (առանց հարկերի եւ հիմնավորված ծախսերի) պետք է ուղղվեն բացառապես «Հանթսման Ինտերնեյշնլ» եւ «Պոլիմեր Մատերիալս Ինք.» կորպորացիաների հավանությանն արժանացած բարեգործական նպատակներին՝ նրանց բացահայտ հիշատակումով՝ որպես տվյալ գումարի նվիրատու կամ հովանավոր, ինչպես նաեւ 577 հազար 897 ԱՄՆ դոլար եւ 11 միլիոն 494 հազար ՀՀ դրամ ընդհանուր չավով փոխառությունների մարումը նույնպես պետք է ուղղվի բացառապես բարեգործական նպատակներով՝ նույն կորպորացիաների կողմից հանձնարարված անձին:

Այնուհետեւ՝ 2010թ. դեկտեմբերի 29-ին, բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիր է կնքվել ՀՀ քաղաքացիներ Տիգրան Կարապետյանի եւ Սամվել Բեգլարյանի միջեւ, ըստ որի` «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊԸ-ի միակ մասնակից Տիգրան Կարապետյանին ընկերության կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով պատկանող 100% բաժնեմասի գինը կողմերի համաձայնությամբ կազմել է 530 միլիոն ՀՀ դրամ, որը գնորդ Սամվել Բեգլարյանը նույն օրը փոխանցել է Տիգրան Կարապետյանի անձնական հաշվեհամարին:

Հաջորդ օրը՝ 2010թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 18.08-ին, Տիգրան Կարապետյանն ամերիկյան կողմի ներկայացուցիչ Տրոյ Քելլերին հասցեագրված էլեկտրոնային նամակով (պատճենը՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալպի Ղազարյանին) հայտնել է կայացած գործարքին առնչվող մանրամասները, նշելով, որ առուվաճաոքի արդյունքում բաժնեմասերի համար իր կողմից ստացված գինը կազմում է 530 միլիոն ՀՀ դրամ, ինչը համարժեք է 1 միլիոն 457 հազար 44 ԱՄՆ դոլարին (փոխարժեքը՝ 1 ԱՄՆ դոլարը՝ 363.75 ՀՀ դրամ), ինչի կապակցությամբ խնդրել է «Հանթսման Ինտերնեյշնլ Քորպորեյշն» եւ «Պոլիմեր Մատերիալս Ինք.» ընկերություններին ցուցում տալ այն իրավաբանական անձի վերաբերյալ, որին պետք է փոխանցվի բաժնեմասերի վաճառքից ստացված գումարը: Ընդ որում, նշված էլեկտրոնային նամակում ամբողջությամբ շարադրվել է բաժնեմասերի փոխանցման առթիվ «Հանթսման Ինտերնեյշնլ Քորպորեյշն» ու «Պոլիմեր Մատերիալս Ինք.» ընկերությունների եւ Տիգրան Կարապետյանի միջեւ 2010թ. հոկտեմբերի 5-ին կնքված պայմանագրի «12.11» բաժնի վերոհիշյալ դրույթը, ըստ որի` Տիգրան Կարապետյանը Տրոյ Քելլերին հավաստիացրել է, որ բաժնեմասերի վաճառքից ստացված գումարի փոխանցումն ուղեկցվելու է անհրաժեշտ փաստաթղթով, որում նշվելու է, որ «Հանթսման Ինտերնեյշնլ Քորպորեյշն» ու «Պոլիմեր Մատերիալս Ինք.» ընկերությունները նվիրատուներ են՝ ինչպես պահանջվում է բաժնեմասերի փոխանցման պայմանագրերի «12.11» բաժնում:

2011թ. հունվարի 10-ին՝ ժամը 21.55-ին, Տրոյ Քելլերը Տիգրան Կարապետյանին հասցեագրված էլեկտրոնային նամակով (պատճենը՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալպի Ղազարյանին) «Հանթսման Ինտերնեյշնլ Քորպորեյշն» եւ «Պոլիմեր Մատերիալս Ինք.» ընկերությունների անունից խնդրել է «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊԸ բաժնեմասերի վաճառքից ստացված հասույթը փոխանցել «Սիվիլիթաս» հիմնադրամին՝ դրա հիմնադիր ե խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանի միջոցով:

Այնուհետեւ Տիգրան Կարապետյանն իր անձնական հաշվեհամարին փոխանցված 530 միլիոն դրամ գումարից 10 միլիոն ՀՀ դրամը, Վարդան Օսկանյանի հետ փոխադարձ համաձայնությամբ, պահել է իրեն՝ որպես վարձատրություն՝ գործարքին նպաստելու համար, իսկ 520 միլիոն ՀՀ դրամը փոխարկել է 1 միլիոն 427 հազար ԱՄՆ դոլարի եւ 2011թ. հունվարի 13-ին վճարման մեկ հանձնարարագրով փոխանցել «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունում Վարդան Օսկանյանի անձնական հաշվեհամարին՝ որպես փոխանցման նպատակ նշելով բաժնեմասերի վաճառքի 2010թ.-ի հոկտեմբերի 5-ի պայմանագիրն ու Տրոյ Քելլերի՝ 2011թ.-ի հունվարի 10-ի վերոհիշյալ հանձնագիրը:

Սակայն, Վարդան Օսկանյանն այդ գումարը «Սիվիլիթաս» հիմնադրամին ամբողջությամբ փոխանցելու փոխարեն պահել է իր անձնական հաշվեհամարին՝ հետագա երկարատեւ ժամանակահատվածում այն տնօրինելով նվիրատուի կամքից ու նախապես հայտարարված պայմաններից ու նպատակներից չբխող եղանակով ու կարգով, այդ թվում՝ շուրջ 181 հազար 800 ԱՄՆ դոլար գումարը ծախսել է անձնական նպատակներով:

Համապատասխանաբար, ամերիկյան կողմի նվիրաբերած 530 մլն ՀՀ դրամ գումարը «Սիվիլիթաս» հիմնադրամի հաշվեկշռում չի հաշվառվել, ինչպես նաեւ չի արտացոլվել հիմնադրամի 2011 թվականի գործունեության մասին ՀՀ արդարադատության նախարարությանը ներկայացված ֆինանսական հաշվետվությունում, որն, ըստ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի, պետք է տեղեկություններ պարունակի ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված ֆինանսական միջոցների ընդհանուր չափի եւ դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի մասին:

Հատկանշական է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվելիս Վարդան Օսկանյանը, 2012թ. մարտի 20-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնելով 2011 թվականի մարտի 1-ից մինչեւ 2012 թվականի մարտի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանում իր անձնական գույքի եւ եկամուտների մասին հայտարարագիր, «դրամական միջոցների հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ» բաժնում նշել է մեկ միլիոն հարյուր հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումարի առկայության մասին (որեւէ այլ դրամական միջոց կամ եկամուտ հայտարարագրում չի նշվել), մինչդեռ 2012թ. հունիսի 13-ին, երբ արդեն հարուցված Էր եւ քննվում Էր սույն քրեական գործը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովին ներկայացրած` պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների ու փոխկապակցված անձանց վերաբերյալ իր հայտարարագրում նշել Է 2012թ. մայիսի 31-ի դրությամբ եկամուտների կամ դրամական միջոցների բացակայության մասին:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում Է: Գործով ձեռք են բերվել վերը շարադրված հանգամանքները լուսաբանող բազմաթիվ փաստական տվյալներ, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, որոնք, գործող օրենսդրության պահանջների համաձայն, դեռեւս հրապարակման ենթակա չեն:

Վարդան Օսկանյանը ներկայումս հրաժարվում Է ցուցմունքներ տալ քրեական վարույթն իրականացնող մարմնին եւ իր պարզաբանումները ներկայացնել գործով ձեռք բերված բազմաթիվ ապացույցների առնչությամբ:

Քրեական գործում առկա են մի շարք վկաների ցուցմունքները, «Սիվիլիթաս» հիմնադրամի 2010 եւ 2011 թվականների գործունեության մասին ֆինանսական հաշվետվությունները, հիմնադրամի հաշվապահական հաշվառումը 2008թ. հունիսի 11-ից վարող «Պարադիգմա Արմենիա» ՓԲԸ խորհրդատվական-հետազոտական ընկերության ներկայացրած պաշտոնական տեղեկատվությունն ու պարզաբանումները, գործով կատարված դատաապրանքագիտական եւ դատահաշվապահական համալիր փորձաքննության 01.08.2012թ.-ի թիվ 12-1907 եզրակացությունը, բաժնեմասի վաճառքից ստացված հասույթի տնօրինման կարգն ու պայմաններն ամրագրող պայմանագրերի, համաձայնագրերի ու համապատասխան Էլեկտրոնային նամակների պատճեններն ու դրանց թարգմանությունները, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկատվությունը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից եւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովից ստացված փաստաթղթային հիմքերը եւ գործին կցված բազմաթիվ այլ փաստաթուղթ-ապացույցները:

Այսպիսով, ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս Վարդան Օսկանյանին սույն քրեական գործով ներգրավելու որպես մեղադրյալ` առաջադրելով մեղադրանք առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ յուրացնելու եւ յուրացման արդյունքում ստացված եկամուտներն օրինականացնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 66-րդ հոդվածով՝

ՄԻՋՆՈՐԴՈՒՄ ԵՄ

Համաձայնություն տալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Սինասի Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու:

Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]