Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   17:24 Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել Դատախազության գործունեության մասին 2023 թվականի հաղորդումը 05/03/2024   17:18 Հայի համար ադրբեջանցին թշնամի է և սպառնալիք, բայց պայքարի մոտիվացիան ցածր է. քաղաքագետ 05/03/2024   17:14 Երևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ 05/03/2024   17:05 Կոտայքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը 05/03/2024   16:57 Հարցվածների 54%-ը կարծում է, որ Անդրանիկ Քոչարյանի՝ Ցեղասպանության զոհերին իդենտիֆիկացնելու առաջարկը թուրքական ծրագիր է 05/03/2024   16:54 ՌԴ գլխավոր դատախազի միջնորդությամբ հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ․ Վարդապետյան 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/03/2024   16:41 Կալանքը շարունակում է մնալ պատժիչ գործիք․ Խամոյանը՝ դատախազին 05/03/2024   16:34 Վրաստանում 3 դեռահասներով ավտոմեքենան ընկել է գետը 05/03/2024   16:26 Հարցվածների 25,5% դրական է գնահատում ՀՀ-ի և ՌԴ-ի՝ ԽՍՀՄ կազմում ընդհանուր պատմական անցյալ ունենալը 05/03/2024   16:22 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ 05/03/2024   16:18 ՀՀ ԱԺ նիստում կրքերը պարբերաբար բորբոքվում են 05/03/2024   16:14 «Մարտի 1»-ի գործով լրացուցիչ փամփուշտներ են ուղարկվել փորձաքննության 05/03/2024   16:09 ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 05/03/2024   16:06 Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ 05/03/2024   15:58 «Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով 05/03/2024   15:55 Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP 05/03/2024   15:44 Գավառում մոր կողմից երեխային կտտանքների ենթարկելու գործով 11 դրվագ է բացահայտվել 05/03/2024   15:41 Կիրանցում ապամոնտաժվում են փողոցում տեղադրված տեսախցիկները, որոնք նախօրեին ֆիքսել էին ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունները 05/03/2024   15:39 Կարգապահական պատասխանատվության է ենթարկվել Երևանի նոտար Աննա Ղազարյանը 05/03/2024   15:36 Դատավորները ԲԴԽ անդամ են ընտրում․ միակ թեկնածուն՝ Արմեն Դանիելյանն է 05/03/2024   15:34 Դուք էլ ինձ եք թիրախավորում. ՄԻՊ-ը՝ ԱԺ-ում «Վազգեն Մանուկյանի քելեխն էին խմում» արտահայտությանը չարձագանելու մասին 05/03/2024   15:28 Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ 05/03/2024   15:23 Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին Գառնիկ Դանիելյանի մոտ 05/03/2024   15:19 Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է 05/03/2024   15:09 Պետությունը ՄԻԵԴ-ում պատշաճ պաշտպանություն չի իրականացրել, սակայն ՄԻԵԴ վճռի ամբողջ պատասխանատվությունը բարդվում է դատավորի վրա․ Սուրեն Անտոնյանի դիմումի քննությունը ՍԴ-ում ավարտվեց 05/03/2024   15:05 Պեսկովը խոստացել է կազմակերպել 9-ամյա Մաշայի ու Պուտինի հանդիպումը 05/03/2024   14:50 Վրաստանի վարչապետը ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է Վրաստանում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ 05/03/2024   14:49 Կիրանցի պաշարում.հարակից գյուղերի հետ կապը ոստիկանները սահմանափակել են 05/03/2024   14:29 Լուսանկարների տարածումը և կոչերը, թե՝ կարող եք միանալ ՄԻՊ-ի փնտրտուքին, կարող է պարունակել հանցակազմի առերևույթ հատկանիշներ. Մանասյանը սպառնում է 05/03/2024   14:28 Ուժեղ ջրհեղեղների հետևանքով Բրազիլիայում տասնյակ զոհեր կան (տեսանյութ) 05/03/2024   14:20 «Եթե մնա Նիկոլը...». իրազեկման ակցիա Հայաստանի տարբեր քաղաքներում 05/03/2024   14:03 Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները 05/03/2024   13:58 Պատերազմի մասնակցին կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար. Մինասյան 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:37 «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ». Բագրատ Սրբազան 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   12:47 Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան 05/03/2024   12:43 Հայկական իրավական կենտրոնն ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման պաշտոնական դիմում է ներկայացրել 05/03/2024   12:32 Վաղը, մյուս օր Կիրանցի կեսը որ սաֆարովներով բնակեցնեն, գալու են հսկե՞ն սաֆարովների անվտանգությունը, որ մատը փուշ չմտնի. Դանիելյան 05/03/2024   12:31 Հրատապ. Ոստիկանները սահմանափակել են Բագրատ Սրբազանի ազատ տեղաշարժը 05/03/2024   12:24 Լոս Անջելեսում իրենց համերաշխությունն են հայտնել Տավուշին. բողոքի ակցիա՝ հյուպատոսարանի մոտ 05/03/2024   12:22 «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ հայտնվելով 43-րդ հորիզոնականում. Բաղդասարյան 05/03/2024   12:08 «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն 05/03/2024   12:05 ՍԴ-ն քննում է Սուրեն Անտոնյանի դիմումը 05/03/2024   11:59 Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի 05/03/2024   11:54 Տավուշում ոստիկանական ուժեր են կենտրոնացվում իրավիճակը շարունակում է լարված մնալ. ուղիղ 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին

Դատավորը պարտավոր է ամրացնել հավատը արդարադատության հանդեպ 09/08/2012   14:00  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

«Դատավորի վարքագծի կանոնագիրքը» ընդունվել է ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովի 10.10.2005թ. թիվ 2 որոշմամբ և  հաստատվել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 08.12.2005թ. թիվ 77 որոշմամբ:
Այն սահմանում է դատավորի վարքագծի ընդհանուր կանոններն ինչպես դատարանում, այնպես էլ նրանից դուրս և պարունակում է ուշագրավ դրույթներ դատավորների և ոչ միայն դատավորների համար
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐԻ
ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ


 
Կանոն 1 - Դատավորը պարտավոր է դրսևորել վարքագծի բարձր չափանիշներ` ապահովելով արդարադատության համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը։
 
Կանոն 2 - Դատավորը պարտավոր է իր վարքագծով ինչպես դատարանում, այնպես էլ նրանից դուրս ամրացնել կողմերի, իրավաբանական հանրության և հասարակության հավատը դատավարության, դատավորի և արդարադատության մարմինների անկողմնակալության, անկախության և արդարության հանդեպ։ Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլև պետք է իրականացվի տեսանելի, համոզիչ և ընկալվի իբրև արդարության հաստատում։
 
Կանոն 3 - Արդարադատության իրականացմանն ուղղված պարտականությունների կատարումը դատավորի համար պետք է առաջնային լինի օրենքով նրան թույլատրված գործունեության այլ տեսակների նկատմամբ։
 
Կանոն 4 - Դատավորը պարտավոր է զերծ մնալ իր կոչմանն անհարիր կապերից, օրենսդիր, գործադիր մարմինների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների ազդեցությունից, ինչպես նաև ամեն տեսակի միջամտություններից, անկախ մարդու համբավ ձեռք բերել անկողմնակալ դիտորդի մոտ։
 
Կանոն 5 - Որպես հասարակության սևեռուն ուշադրության օբյեկտ` դատավորը պարտավոր է գիտակցաբար և ինքնակամ իր համար ընդունել այնպիսի անձնական սահմանափակումներ, որոնք կապահովեն նրա բարեկրթության, հավասարակշռվածության, արդարամտության հասարակական ընկալումը։
 
Կանոն 6 - Դատավորը պարտավոր է միջոցներ ձեռնարկել իր գիտելիքների հարստացման, հմտության և անձնական հատկանիշների շարունակական կատարելագործման ուղղությամբ` այդ նպատակներին հասնելու համար օգտագործելով դատավորների վերահսկողության ներքո վերապատրաստման բոլոր հնարավորությունները։
 

ԴԱՏԱՎՈՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
ԾԱՌԱՅԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Կանոն 7 - Դատավորն, իր ծառայական պարտականությունները կատարելիս, պետք է գործի անկախ ու անաչառ, ազատ լինի կողմնակի ազդեցություններից, շարժառիթներից, ճնշումներից, սպառնալիքներից և այլ միջամտություններից։
 
Այն որոշումների կայացման ժամանակ, որոնք դատավորը պարտավոր է կայացնել ինքնուրույն, նա պետք է անկախ լինի նաև դատավոր գործընկերներից։ Սա չի բացառում բարդ գործերի վերաբերյալ իրավաբանական հարցերի շուրջ խորհուրդ ստանալ դատավոր գործընկերներից` պայմանով, որ վերջնական որոշում կայացնի ինքը` դատավորը։
 
Կանոն 8 - Արդարադատություն իրականացնելիս` դատավորը պարտավոր է զերծ մնալ մասնավոր շահերի, հասարակական կարծիքի ազդեցությունից, ինչպես նաև ազատ լինել քննադատության մտավախությունից։
 
Կանոն 9 - Դատավորն իր պարտականությունները պետք է կատարի ողջամիտ ժամկետներում և այն հաշվով, որպեսզի կասկածներ չառաջացնի արդարադատության արդյունավետության նկատմամբ։
 
Կանոն 10 - Դատավորը պետք է լինի արժանապատիվ, համբերատար ու բարեկիրթ։ Նա պարտավոր է հարգալից վերաբերմունք դրսևորել գործով կողմերի, վկաների, այլ մասնակիցների, գործընկեր դատավորների, դատարանի անձնակազմի և բոլոր այն անձանց հանդեպ, որոնց հետ առնչվում է դատարանում։ Դատավորը նման վարքագիծ պետք է պահանջի նաև դատավարության մասնակից բոլոր անձանցից։
 
Կանոն 11 - Դատական նիստից դուրս դատավորը պարտավոր է ձեռնպահ մնալ կողմերի, դատավարության մասնակիցների հետ առանձին շփումից, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է դատարանի աշխատանքի կազմակերպման համար։
 
Կանոն 12 - Դատավորն իրավունք չունի ծառայական պարտականությունների կատարմանը չվերաբերող նպատակներով օգտագործել, հրապարակել կամ այլ կերպ մատչելի դարձնել իր պարտականությունների իրականացման կապակցությամբ ստացած գաղտնի տեղեկատվությունը։
 
Կանոն 13 - Դատավորը պետք է տեղյակ լինի միջազգային իրավունքի զարգացման միտումներին և այդ ուղղությամբ ձեռք բերած գիտելիքները դրանց կիրառելիության ոլորտում մշտապես օգտագործի` իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս։
 
Կանոն 14 - Դատավորը պարտավոր է ողջամտության սահմաններում իրեն դրսևորել այնպես, որպեսզի նվազագույնի հասցնի գործի քննությունից իր հեռացման անհրաժեշտություն առաջացնող դեպքերը։
 
Կանոն 15 - Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել բոլոր այն դեպքերում, երբ նա չի կարող գործով անաչառ որոշում կայացնել կամ անկողմնակալ դիտորդին կարող է թվալ, որ նա ի վիճակի չէ տվյալ գործով արդարացի որոշում կայացնել։ Նման հիմքեր կարող են լինել, երբ`
ա) դատավորի մոտ առկա է նախատրամադրվածություն վիճող կողմերի նկատմամբ, կամ նախօրոք անձամբ ծանոթ է գործով ապացույց հանդիսացող վիճարկվող փաստական տվյալներին և դրանց վերաբերյալ ունի կանխակալ կարծիք,
 
բ) դատավորը նախկինում տվյալ գործով եղել է փաստաբան և պաշտպանել կողմերից մեկի շահերը,
 
գ) դատավորը տվյալ գործով հանդիսացել է վկա, որի ցուցմունքներն էական նշանակություն են ունեցել գործի հանգամանքները պարզելու համար,
 
դ) դատավորը կամ նրա ընտանիքի անդամները (ազգականները, ընկերներն ու ծանոթները) դատավարության մասնակիցներ են կամ ունեն տնտեսական կամ այլ շահագրգռվածություն վեճի ելքով։
 
Դատավորի ինքնաբացարկ չի պահանջվում, եթե գործով որոշում կայացնելու համար չի կարող ստեղծվել արդարադատության մեկ այլ մարմին կամ գործի լուծման հրատապության առումով անգործությունը կարող է դատական լուրջ սխալների հանգեցնել։
 
Կանոն 16 - Մինչև գործի քննության ավարտը դատավորը պարտավոր է`
 
ա) ձեռնպահ մնալ փաստերի կամ օրենքների այնպիսի մեկնաբանությունից, որը կարող է գործի լուծման կանխորոշվածության տպավորություն ստեղծել,
 
բ) չարտահայտել իր դրական կամ բացասական վերաբերմունքը դատավարության կողմերի հանդեպ,
 
գ) չցուցաբերել այնպիսի վարքագիծ (միմիկա, ժեստիկուլյացիա, հեգնանք, ծաղր և այլն), որը դատավարության մասնակիցների կողմից կարող է ընկալվել, որպես նախատրամադրվածության դրսևորում,
 
դ) խուսափել գործի հանգամանքների վերաբերյալ հայտարարություններից, հրապարակային ելույթներից ու մեկնաբանություններից։
 
Կանոն 17 - Դատավորը չպետք է պահանջի կամ ընդունի որևէ նվեր, վարկ կամ այլ ծառայություն ի հատուցումն այն բանի, որ արվել է, կարվի, չի արվել կամ չի արվի իր կողմից` ծառայական պարտականությունները կատարելիս։ Նույնը դատավորը չպետք է թույլատրի իր ընտանիքի անդամներին և բոլոր այն անձանց, ովքեր գտնվում են իր ազդեցության, իշխանության կամ ղեկավարության ներքո։
 
Կանոն 18 - Իրավական պահանջների պահպանմամբ և հրապարակայնության ապահովման պայմանով դատավորը կարող է ստանալ հիշարժան նվեր, պարգև կամ արտոնություն, եթե դա չի կարող գնահատվել իբրև իր պարտականությունները կատարող դատավորի վրա ազդելու դիտավորություն կամ նրա անաչառությունը կասկածի տակ դնելու հիմք ստեղծել։

 

ԴԱՏԱՎՈՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐՆ ԱՐՏԱԾԱՌԱՅԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 Կանոն 19 - Դատավորը չպետք է օգտագործի դատական մարմնի ներկայացուցչի հեղինակությունն անձնական, ընտանեկան կամ իր հետ կապված այլ շահեր իրականացնելու նպատակով։
 
Կանոն 20 - Դատավորը պարտավոր է հարգել դատավարության հրապարակայնության սկզբունքը, չխոչընդոտել հասարակությանը և լրատվամիջոցներին` օրենքին համապատասխան ստանալ և տարածել տեղեկատվություն, եթե այդ իրավունքի իրականացումը վերջիններիս կողմից ակնհայտորեն չի օգտագործվում դատարանի աշխատանքը խանգարելու կամ դատական որոշման կայացման վրա անօրինական ներգործություն ունենալու նպատակով։
 
Կանոն 21 - Դատավորն իրավունք չունի մասնագիտական գործունեությունից դուրս հրապարակայնորեն կասկածի տակ առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը և իր գործընկերների գործողությունները։
 
Կանոն 22 - Արդարադատության իրականացման իր գործունեությանը չվնասելու նպատակով դատավորը պարտավոր է ողջամտության սահմաններում ջանք գործադրել իր և իր ընտանիքի անդամների ֆինանսական շահերի մասին տեղեկացված լինելու համար։
 
Կանոն 23 - Ինչպես ամեն մի այլ քաղաքացի, դատավորն իրավունք ունի ինքնարտահայտման, դավանանքի ազատության, արհմիություններում և այլ հասարակական կազմակերպություններում միավորման, սակայն այդ իրավունքներից նա պետք է օգտվի այնպես, որ բարձր պահի դատավորի կոչումը և կասկածներ չառաջացնի արդարադատության մարմինների անկախության ու անաչառության նկատմամբ։
 
Կանոն 24 - Դատավորը կարող է անդամակցել դատավորների միությանը կամ դատավորների շահերը ներկայացնող այլ կազմակերպությունների` ազատորեն կատարելով դրանց կանոնադրությունից բխող գործողություններ։
 
Կանոն 25 - Մասնագիտական պարտականությունների պատշաճ կատարումից զատ դատավորը կարող է`
 
ա) հանդես գալ ելույթներով, զեկույցներով, գրել, կարդալ դասախոսություններ և մասնակցել օրենքին, իրավական համակարգին, իրավունքի նորմերի կիրառմանը և նման այլ հարցերին վերաբերող միջոցառումներին,
 
բ) հանդես գալ պաշտոնական մարմինների բաց լսումներում, այդ մարմինների պաշտոնատար անձանց` նրանց խնդրանքով հրապարակայնորեն ապահովել իրավունքի, իրավական համակարգի, արդարադատության իրականացման հարցերին առնչվող խորհրդատվությամբ այն չափով, որքանով դա կընդունվի որպես դատավորի իրավաբանական գիտելիքների և փորձի օգտագործում,
 
գ) լինել պաշտոնական մարմնի, պետական հաստատության կամ խորհրդատվական մարմնի անդամ, եթե դա չի հակասում դատավորի անկախության, անաչառության և քաղաքական չեզոքության սկզբունքներին,
 
դ) մասնակցել դատաիրավական համակարգին վերաբերող օրենսդրության զարգացմանն ուղղված գործընթացին,
 
ե) զբաղվել գործունեության այլ տեսակներով, եթե դա չի նսեմացնում դատական մարմնի կամ դատավորի արժանապատվությունը։
 
Կանոն 26 - Դատավորն իրավունք ունի առանց սահմանափակման զբաղվել մանկավարժական, գիտական կամ այլ ստեղծագործական գործունեությամբ` դրա դիմաց ստանալով համապատասխան վարձատրություն։ Դատավորի նման գործունեությունը, որքանով այն նպաստում է նրա մասնագիտական որակավորման բարձրացմանը, պետք է աջակցվի և խրախուսվի։
 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 
 Հայաստանի Հանրապետության դատավորի վարքագծի կանոնագիրքը ընդունված է ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովի 10.10.2005թ. թիվ 2 որոշմամբ։
 Օրենքով նախատեսված դեպքերում դատավորի կողմից դատական էթիկայի նորմերի խախտումը կարող է առաջացնել կարգապահական պատասխանատվություն:


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]