Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   10:26 Ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկման. Աբրահամյան 05/03/2024   10:22 Զովունիում գազաբալոն է այրվել 05/03/2024   10:20 Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ 05/03/2024   08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» 05/03/2024   08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ» 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ» 05/03/2024   08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ» 05/03/2024   07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» 05/03/2024   07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ» 05/03/2024   07:37 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   23:49 Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան 05/02/2024   23:35 Մոսկվայում վարչական-արտադրական շենք է այրվել 05/02/2024   23:18 ՔՊ-ական պատգամավորները Վաշինգտոնում հանդիպումներ են ունեցել 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   22:43 Շատակերությունից չգիրացող մարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդությունների մասին 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   22:11 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/02/2024   21:53 Թուրքիան հրաժարվել է С-400 համակարգերի փոխանցումն Ուկրաինային 05/02/2024   21:39 Վրաստանում կրկին հանրահավաք է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ 05/02/2024   21:21 Բրիտանիան Ուկրաինային թույլ է տվել իր զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին 05/02/2024   21:02 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան 05/02/2024   20:49 ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով 05/02/2024   20:36 Թուրքիայում բախվել են զբոսաշրջիկներ տեղափոխող երկու ջիպեր 05/02/2024   20:22 Չորրորդ օրն է՝ Բագրատ Սրբազանի դեմ սուտ մատնություն կատարելու հաղորդման առթիվ վարույթ չկա, փոխարենը՝ կալանքի տակ է սրբազանին պաշտպանողը 05/02/2024   20:02 Թուրքիան դադարեցրել Է Իսրայելի հետ առեւտուրը․ ԶԼՄ-ներ 05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/02/2024   19:32 Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին 05/02/2024   19:21 Մակրոնը երեք սպառնալիք է նշել Եվրոպայի գոյության համար 05/02/2024   19:07 Ղրղզստանում համաքաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց 05/02/2024   18:57 Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ 05/02/2024   18:52 Իրավիճակն այս պահին Կիրանց տանող ճանապարհին 05/02/2024   18:47 Ուսուցիչը բռնություն է գործադրել տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ. Հայկ Կոստանյան 05/02/2024   18:37 Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից 05/02/2024   18:30 Ոմանք անտեղյակ են, որ դատավորի ընտանիքի անդամների մասով կան մի շարք իրավական կարգավորումներ․ Դատական իշխանություն 05/02/2024   18:27 Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/02/2024   18:20 Բագրատ Սրբազանին ոստիկանները թույլ չեն տվել բարձրանալ Կիրանց, սակայն կիրանցեցիներն իրենք են իջել Սրբազանի հետ հանդիպելու 05/02/2024   18:16 Անգամ Կիրանցի կողքի գյուղերը անմասն են կատարվողին, սա փորձում են դարձնել լոկալ խնդիր, միայն կիրանցիներինը. Տեր Աբել 05/02/2024   17:59 Կիրանցում սպասողական վիճակ է. փոքր գյուղում ավելի քան 3000 ոստիկան կա 05/02/2024   17:56 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ 05/02/2024   17:50 Վահագն Ալեքսանյանի մատնանշած տեսանյութը, որտեղ նա բռնություն չէր տեսել, դիտեք և կտեսնեք՝ ոստիկանն ասում է՝ «խփելով աշխատեք». Նազարյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   17:27 «Ուրալ»-ի վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել, մյուսների վիճակը բավարար է․ ՊՆ 05/02/2024   17:19 «Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին 05/02/2024   17:16 Ադրբեջանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ 05/02/2024   17:06 Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել 05/02/2024   16:55 Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք

Ծառայական գործունեության և արտածառայական հարաբերություններում 08/31/2012   13:50  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակցիվ վարքագծի կանոնագիրքը ՀՀ գլխավոր դատախազի հրամանով հաստատվել է  2005թ. մարտի 9-ին՝ Դատախազության նկատմամբ հասարակության վստահությունը բարձրացնելու նպատակով, դատախազների և քննիչների կողմից պաշտոնական /ծառայական/ պարտականությունների բարեխիղճ ու արդյունավետ կատարման պայմաններն ապահովելու համար, հիմք ընդունելով ՀՀ դատախազության կոլեգիայի 2005 թվականի մարտի 4-ի որոշումը և ղեկավարվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածով՝: Գլխավոր դատախազի վերոնշյալ հրամանով դատախազության աշխատակիցներին հավատարիմ մնալ Կանոնագրքի սկզբունքներին:

 
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱԿՑԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ 
                                              
Ընդհանուր դրույթներ
 
Գիտակցելով իրավական պետության և քաղաքացիական հասարակության կայացման գործում դատախազական գործունեության կարևորությունը,
պահպանելով ազգային բարոյահոգեբանական ու իրավական ավանդույթները  և նպատակ ունենալով նպաստել եվրոպական և միջազգային չափորոշիչներին համապատասխան դատախազական գործունեության չափանիշների արմատավորմանը,
առաջնորդվելով ժողովրդավարության, բազմակարծության չափորոշիչներով և օրենքի գերակայության սահմանադրական սկզբունքով, հիմք ընդունելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան և ՄԱԿ-ի Գլխավոր Ասսամբլեայի 1979թ. դեկտեմբերի 17-ի 34/169 բանաձևով ընդունված Իրավակարգը պաշտպանող պաշտոնատար անձանց վարվելակերպի Կանոնագիրքը, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ R(2000)19 և R(94)12 հանձնարարականների դրույթները,
հաշվի առնելով, որ դատախազության յուրաքանչյուր աշխատակից առանցքային դերակատարում ունի իրավապահպան և արդարադատության գործառույթների իրականացման բնագավառում և նրա վարքագիծը էապես ազդում է դատախազության ամբողջ համակարգի արդյունավետ գործունեության վրա, 
նկատի ունենալով դատախազության աշխատակիցների վարքագծի,  մասնագիտական ու գործնական առանձնահատկությունները, ծառայական  գործունեության և արտածառայական հարաբերությունների ամբողջ ընթացքում միայն օրենքին ենթարկվելու և դատախազության աշխատակիցների անկախությունը ապահովելու անհրաժեշտությունը,
նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում հաստատել միջազգային հանրության կողմից ընդունված չափորոշիչներին համապատասխան դատախազական գործունեություն, ցանկանալով ապահովել դատախազության աշխատակիցների անաչառությանն ու անկախությանը, երկրում մարդու իրավունքների և ազատությունների համակողմանի պաշտպանության, արդարադատության իրականացման աջակցությանը նպաստող երաշխիքներ,
 հաստատվում է Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակցի վարքագծի կանոնագիրքը:
  
Դատախազության աշխատակցի վարքագծի ընդհանուր սկզբունքները
 
Դատախազության աշխատակիցը պարտավոր է՝ 
 
իր գործունեությամբ, գործնական, մասնագիտական և բարոյական հատկանիշներով նպաստել դատախազական գործունեության անկախության ապահովմանը և դատախազության նկատմամբ հասարակության վստահության ձևավորմանը, 
բարձր պահել դատախազության հեղինակությունը, անձնական վարվեցողությամբ հարգանք ներշնչել դատախազության և իր նկատմամբ, ցանկացած պայմաններում պահպանել դատախազության աշխատակցի բարձր կոչումն ու բարի համբավը, պատիվն ու արժանապատվությունը, գործել այնպես, որպեսզի նրա անաչառության և անկողմնակալության նկատմամբ  կասկած չհարուցվի,
ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներով, միջոցներ ձեռնարկել օրինականությունն ամրապնդելու, օրենքների կատարումն ապահովելու, իրավախախտումների պատճառներն ու դրանց կատարմանը նպաստող պայմանները բացահայտելու և վերացնելու համար,  
ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, առաջնորդվել արդարացիության սկզբունքով, պաշտպանել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, աջակցել դրանց իրականացմանը,  
մշտապես ապահովել արհեստավարժությունն ու մասնագիտական գիտելիքների պատշաճ մակարդակը, իրազեկ լինել օրենսդրության փոփոխություններին, պարբերաբար զբաղվել իր և իր գործընկերների մասնագիտական գիտելիքների բարձրացմամբ, անհրաժեշտության դեպքում մասնագիտական աջակցություն ցույց տալ գործընկերներին, հնարավորության սահմաններում զբաղվել գիտական և մանկավարժական գործունեությամբ, կատարել հատկապես դատախազության կազմակերպման ու գործունեության հետ կապված հետազոտական աշխատանքներ, 
լինել օրինապահ, արդարամիտ, կարգապահ, զուսպ, անկեղծ, հարաբերություններում` կշռադատված, բարեկիրթ, սկզբունքային, անկողմնակալ ու հաստատակամ, անհանդուրժողական լինել ծառայակիցների թույլ տված սխալների, ոչ բարոյական վարքագծի նկատմամբ,  
համապատասխան մարմիններին անհապաղ տեղեկացնել մարդկանց կյանքին, առողջությանը և շրջակա միջավայրի անվտանգությանը սպառնացող վտանգի մասին, միջոցներ ձեռնարկել դրանց ժամանակին կանխարգելման և հետևանքները վերացնելու նպատակով,
իրեն տրամադրված զենքը հասարակական վայրերում ցուցադրաբար չկրել, այլ անձանց իրավունքների սահմանափակմանն ուղղված լիազորություններ իրականացնելիս դրսևորել ծայրահեղ համեստություն ու կոռեկտություն,
գործել օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքով:
Դատախազության աշխատակիցը գործում է հրապարակայնորեն այնքանով, որքանով դա չի հակասում մարդու և քաղաքացու իրավունքների, ազատությունների և օրինական շահերի, ինչպես նաև պետական և օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների պահպանությանը:
 
  
Դատախազության աշխատակցի վարքագծի կանոնները ծառայական հարաբերություններում
 
Դատախազության աշխատակցի գործունեությունը հիմնվում է աստիճանակարգված ենթակայության սկզբունքի վրա: 
Դատախազության աշխատակիցն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է և ենթարկվում է միայն օրենքին: Նա չի կարող լինել քաղաքական կազմակերպության անդամ, ինչպես նաև որևէ կերպ զբաղվել ակտիվ քաղաքականությամբ: Նա չպետք է հովանավորչություն դրսևորի որևէ քաղաքական կուսակցության նկատմամբ:
Նա չի կարող անդամակցել այնպիսի մասնագիտական կամ հասարակական կազմակերպությունների, որոնց գործունեությունը կապված է էթնիկական, ազգային, դավանանքի կամ ֆիզիկական արատների խտրականության հետ:  
Նա կարող է մասնակցել արդարադատության իրականացման, մարդու իրավունքների ընդլայնման և պաշտպանության հետ առնչվող հարցերի քննարկմանը:
Դատախազության աշխատակիցը պարտավոր է ծառայական գործունեությունն իրականացնել ինքնուրույն, անաչառ և օբյեկտիվ, օրենսդիր և գործադիր իշխանությունների և այլ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և հասարակական-քաղաքական կազմակերպությունների, պաշտոնատար և այլ անձանց, ինչպես նաև մերձավորների, ընկերների և ծանոթների ապօրինի ազդեցությունից անկախ, զերծ մնալ անհատական կամ խմբակային շահերի կամ լրատվության միջոցների կամ տեղական, անձնական, ազգային կամ քաղաքական ցանկացած ազդեցությունից, ազատ լինել քննադատվելու մտավախությունից:
Դատախազության աշխատակիցը պարտավոր է գործընկերների հետ հարաբերություններում նպաստել առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորմանը, աշխատանքային ընկերների նկատմամբ լինել հարգալից, հավասարակշռված, հարգել ուրիշի արտահայտած կարծիքը, չմիջամտել ուրիշի պաշտոնեական լիազորությունների իրականացմանը, չհրապարակել իրեն հայտնի դարձած ծառայողական և պետական գաղտնիքը, գործել բացառապես իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, պատրաստակամություն դրսևորել օգնելու և աջակցելու իր աշխատանքային ընկերներին:
Դատախազության աշխատակիցն իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը ծառայողական հարցերին առնչվող լուծումների վերաբերյալ, ունենալ ինքնուրույն համոզմունք, սակայն նա չի կարող առաջնորդվել ենթադրություններով, հույզերով, կողմերի անձնական վերաբերմունքով, վարքագծով և այլ կողմնակի ազդեցությամբ: 
Աշխատանքային գործունեության գործընթացում թույլ տրված խախտումների ու թերությունների բացահայտումն ու օբյեկտիվ քննադատությունը պետք է ընդունի ըմբռնումով և անհրաժեշտ հետևությունների հանգելով, միջոցներ ձեռնարկի դրանք վերացնելու համար:
Դատախազության աշխատակիցը պետք է լինի ուրիշի կարծիքը լսող, հարգող և այլակարծությունը հանդուրժող:
 
Դատախազության աշխատակցի վարքագծի կանոնները արտածառայական հարաբերություններում
 
Դատախազության աշխատակիցը պարտավոր է արտածառայական հարաբերություններում գործել իր բարձր կոչմանը համապատասխան:
Դատախազության աշխատակիցը պարտավոր է արտածառայական գործունեությունը` ընտանեկան, քաղաքացիական և այլ հարաբերություններն ու ապրելակերպը, կազմակերպել այնպես, որպեսզի այդպիսիք չազդեն ծառայական գործունեության իրականացման և պաշտոնեական պարտականությունների պատշաճ կատարման վրա:  
Դատախազության աշխատակիցը պարտավոր է ձեռնպահ մնալ իր և դատախազության հեղինակությունը վարկաբեկող, անաչառության վրա ազդող, որոշակի անձանցից նյութական և այլ կախվածության մեջ դնող անձնական, ֆինանսական և գործնական կապերից:
Դատախազության աշխատակիցը պարտավոր է հասարակական և անձնական կյանքում հարգել օրենքը, պաշտոնեական դիրքը ի չարը չօգտագործել, ձեռնպահ մնալ իրավախախտումներից, բարոյականության նորմերը ոտնահարող արարքներից:
Դատախազության աշխատակիցը չի կարող լինել խնամակալ, հոգաբարձու կամ հավատարմատար անձ, բացառությամբ պաշտոնեական պարտականությունների կատարման հետ առնչություն չունեցող ընտանիքի անդամների վստահված անձ լինելուց:
Դատախազության աշխատակիցը պարտավոր է լինել բարոյական բարձր արժեքների կրող, խուսափել արատավորող գործողություններից, պահպանել համակեցության կանոնները, հարգել ազգային և կրոնական սովորույթները, իր վարքով ու անաչառ գործելակերպով նվաճել հասարակության վստահությունը, լինել զուսպ, իսկ զգացմունքներում՝ կայուն:
 
Դատախազության աշխատակցի պատասխանատվությունը վարքագծի կանոնների խախտման դեպքում
 
Սույն կանոնների խախտում թույլ տալու դեպքում դատախազության աշխատակիցը կարգապահական պատասխանատվություն է կրում «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, պահպանելով նշված օրենքի 37-րդ հոդվածով սահմանված անձեռնմխելիության երաշխիքները: Դատախազության աշխատակցի վարքագծի կանոնների պահպանության երաշխավորը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազն է: 

 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]