Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   23:49 Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան 05/02/2024   23:35 Մոսկվայում վարչական-արտադրական շենք է այրվել 05/02/2024   23:18 ՔՊ-ական պատգամավորները Վաշինգտոնում հանդիպումներ են ունեցել 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   22:43 Շատակերությունից չգիրացող մարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդությունների մասին 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   22:11 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/02/2024   21:53 Թուրքիան հրաժարվել է С-400 համակարգերի փոխանցումն Ուկրաինային 05/02/2024   21:39 Վրաստանում կրկին հանրահավաք է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ 05/02/2024   21:21 Բրիտանիան Ուկրաինային թույլ է տվել իր զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին 05/02/2024   21:02 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան 05/02/2024   20:49 ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով 05/02/2024   20:36 Թուրքիայում բախվել են զբոսաշրջիկներ տեղափոխող երկու ջիպեր 05/02/2024   20:22 Չորրորդ օրն է՝ Բագրատ Սրբազանի դեմ սուտ մատնություն կատարելու հաղորդման առթիվ վարույթ չկա, փոխարենը՝ կալանքի տակ է սրբազանին պաշտպանողը 05/02/2024   20:02 Թուրքիան դադարեցրել Է Իսրայելի հետ առեւտուրը․ ԶԼՄ-ներ 05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/02/2024   19:32 Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին 05/02/2024   19:21 Մակրոնը երեք սպառնալիք է նշել Եվրոպայի գոյության համար 05/02/2024   19:07 Ղրղզստանում համաքաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց 05/02/2024   18:57 Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ 05/02/2024   18:52 Իրավիճակն այս պահին Կիրանց տանող ճանապարհին 05/02/2024   18:47 Ուսուցիչը բռնություն է գործադրել տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ. Հայկ Կոստանյան 05/02/2024   18:37 Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից 05/02/2024   18:30 Ոմանք անտեղյակ են, որ դատավորի ընտանիքի անդամների մասով կան մի շարք իրավական կարգավորումներ․ Դատական իշխանություն 05/02/2024   18:27 Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/02/2024   18:20 Բագրատ Սրբազանին ոստիկանները թույլ չեն տվել բարձրանալ Կիրանց, սակայն կիրանցեցիներն իրենք են իջել Սրբազանի հետ հանդիպելու 05/02/2024   18:16 Անգամ Կիրանցի կողքի գյուղերը անմասն են կատարվողին, սա փորձում են դարձնել լոկալ խնդիր, միայն կիրանցիներինը. Տեր Աբել 05/02/2024   17:59 Կիրանցում սպասողական վիճակ է. փոքր գյուղում ավելի քան 3000 ոստիկան կա 05/02/2024   17:56 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ 05/02/2024   17:50 Վահագն Ալեքսանյանի մատնանշած տեսանյութը, որտեղ նա բռնություն չէր տեսել, դիտեք և կտեսնեք՝ ոստիկանն ասում է՝ «խփելով աշխատեք». Նազարյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   17:27 «Ուրալ»-ի վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել, մյուսների վիճակը բավարար է․ ՊՆ 05/02/2024   17:19 «Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին 05/02/2024   17:16 Ադրբեջանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ 05/02/2024   17:06 Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել 05/02/2024   16:55 Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում 05/02/2024   16:29 ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվի 05/02/2024   16:28 Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին 05/02/2024   16:26 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ 05/02/2024   16:15 Թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում 05/02/2024   16:09 Ղրղզստանում պաղպաղակի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 29 երեխայի. նրանցից 3-ի վիճակը ծանր է (տեսանյութ) 05/02/2024   15:59 Սահմանն անցնելու դպրոցի կողքով. էս կողմից ծառեր են լինելու, էն կողմում էլ «յաշմա» ջոկատը. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   15:56 Իրենց սեփական տարածքում 100-1000-ավոր ոստիկաններով եկել՝ ջարդել են անչափահաս երեխաներին, ոստիկանական բաժանմունք են տարել. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   15:53 Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը 05/02/2024   15:50 Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին 05/02/2024   15:42 Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է 05/02/2024   15:31 Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել 05/02/2024   15:23 Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/01/2024   10:23 Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործը ծածկադփոց են արել. ուղիղ 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին

Նարինե Ռոստոմյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին 08/28/2012   21:05  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
 
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
 
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1401/02/11
 
դատարանի որոշում 2012թ.
 
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1401/02/11
 
Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան
 
Դատավորներ` Տ. Սահակյան
 
Տ. Նազարյան
 
ՈՐՈՇՈՒՄ
 
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և
 
վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
 
նախագահությամբ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ
 
մասնակցությամբ դատավորներ
 
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ
 
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
 
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ
 
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ
 
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
 
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
 
2012 թվականի հունիսի 29-ին
 
դռնբաց դատական նիստում, քննելով անհատ ձեռնարկատեր Նարինե Ռոստոմյանի (այսուհետ՝ Ձեռնարկատեր) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.02.2012 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ձեռնարկատիրոջ ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)` գումարի բռնագանձման պահանջի մասին,
 
ՊԱՐԶԵՑ
 
1. Գործի դատավարական նախապատմությունը
 
Դիմելով դատարան՝ Ձեռնարկատերը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 2.500.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար։
 
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Հովսեփյան) (այսուհետ՝ Դատարան) 24.11.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է:
 
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 17.02.2012 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է։
 
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ձեռնարկատերը։
 
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը։
 
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
 
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
 
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ, 48-րդ, 53-րդ, 68-րդ, 73-րդ, 142-րդ, 219-րդ հոդվածները։
 
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
 
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ փաստաբանի վարձատրությունը բռնագանձելու պահանջը` որպես առանձին հայցապահանջ, կարող է դատական պաշտպանության առարկա լինել, և նման պահանջի ներկայացումը չի կարող սահմանափակվել: Այսինքն՝ Ձեռնարկատերն իրավունք ունի իր հայեցողությամբ իրականացնել իր իրավունքների պաշտպանությունը:
 
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.02.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 24.11.2011 թվականի վճռին։
 
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
 
Դատական ծախսերի հարցը լուծվում է կոնկրետ գործի քննության շրջանակներում, ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածը ոչ թե սահմանափակում է դատական պաշտպանության իրավունքը, այլ լրացուցիչ երաշխիք է, երբ դատարանը չի անդրադարձել դատական ծախսերի լուծման հարցին: Հետևաբար այն պնդումը, որ փաստաբանի վարձատրությունը որպես առանձին հայցապահանջ կարող է դատական պաշտպանության առարկա լինել, անհիմն է:
 
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
 
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
 
1) 30.11.2009 թվականին Ձեռնարկատիրոջ և «Ակտիվ Ինվեստ» ՍՊԸ-ի միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով «Ակտիվ Ինվեստ» ՍՊԸ-ն պարտավորվել է Ձեռնարկատիրոջ պատվերով մատուցել իրավաբանական խորհրդատվություն, ինչպես նաև իր աշխատակից փաստաբանների միջոցով դատարաններում և այլ մարմիններում ներկայացնել շահերը՝ կապված Ձեռնարկատիրոջ և Ընկերության միջև 17.04.2007 թվականին կնքված անշարժ գույքի ենթավարձակալության պայմանագրի շուրջ ծագած դատական վեճերի մասով, իսկ Ձեռնարկատերը պարտավորվել է վճարել մատուցված ծառայությունների դիմաց: Նույն պայմանագրի 3.1 կետով պայմանագրի գինը սահմանվել է 2.500.000 ՀՀ դրամ, իսկ 3.2.1 կետով սահմանվել է, որ պայմանագրի կնքման պահից 10 բանկային օրվա ընթացքում պատվիրատուն վճարում է կատարողին 150.000 ՀՀ դրամ, առանց հաշիվ-ապրանքագրի ներկայացման: Նույն պայմանագրի 3.2.2 կետով սահմանվել է, որ ծառայությունը ամբողջովին մատուցելուց 30 բանկային օրվա ընթացքում պատվիրատուն վճարում է Կատարողին` հաշիվ-ապրանքագրի հիման վրա, սույն պայմանագրի 3.1 կետում նշված գումարը ամբողջությամբ` նվազեցնելով 3.2.1 կետով նախատեսված կանխավճարը (գ.թ. 27-29)։
 
2) 30.11.2009 թվականին Ձեռնարկատիրոջ և «Ակտիվ Ինվեստ» ՍՊԸ-ի միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում «Ակտիվ Ինվեստ» ՍՊԸ-ն իր աշխատակից փաստաբանների միջոցով թիվ ԵԿԴ/2843/02/09 և թիվ ԵԱՔԴ/0172/02/10 քաղաքացիական գործերով կազմակերպել և իրականացրել է դատական ներկայացուցչություն (գ.թ. 7-26)։
 
3) 30.11.2009 թվականի թիվ 91130017711048 վճարման հանձնարարականով Ձեռնարկատերը «Ակտիվ Ինվեստ» ՍՊԸ-ին փոխանցել է 150.000 ՀՀ դրամ (գ.թ. 48)։
 
4) Ձեռնարկատիրոջ և «Ակտիվ Ինվեստ» ՍՊԸ-ի միջև 10.06.2011 թվականին կազմված ակտի համաձայն՝ «Մենք՝ անհատ ձեռնարկատեր Նարինե Ռոստոմյանս և «Ակտիվ Ինվեստ» ՍՊԸ-ն, ի դեմս տնօրեն Ա. Աբրահամյանի, կազմեցինք սույն ակտն այն մասին, որ պայմանագրի համաձայն «Ակտիվ Ինվեստ» ՍՊԸ-ն կատարել է պայմանագրով նախատեսված ծառայությունները՝ ողջ ծավալով» (գ.թ. 31)։
 
5) 19.07.2011 թվականի թիվ 01 վճարման հանձնարարագրով Ձեռնարկատերը «Ակտիվ Ինվեստ» ՍՊԸ-ին փոխանցել է 2.350.000 ՀՀ դրամ (գ.թ. 30)։
 
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
 
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
 
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք։
 
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։
 
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։
 
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը յուրաքանչյուր անձի համար սահմանում է արդար դատաքննության իրավունք, որի բաղկացուցիչ մասն է հանդիսանում անձի դատական պաշտպանության իրավունքը։
 
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր որոշումներում բազմիցս նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունք։ Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է՝ քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը։ Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից։ Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում։ Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տես՝ Կրեուզն ընդդեմ Լեհաստանի (Kreuz v. Poland), թիվ 28249/95, 2001 թվականի հունիսի 19, կետ 52, Զ-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության (Z. and Others v. The United Kingdom), թիվ 29392/95, 2009 թվականի մայիսի 10, 91-93-րդ կետեր)։
 
Սույն գործով հայցը բավարարելով՝ Դատարանը պատճառաբանել է, որ Ձեռնարկատերն իր խախտված իրավունքների պաշտպանությունն իրականացնելու համար թիվ ԵԿԴ/2843/02/09 և թիվ ԵԱՔԴ/0172/02/10 քաղաքացիական գործերով կատարել է ծախսեր, այն է՝ փաստաբանի ծառայության դիմաց վճարել է 2.500.000 ՀՀ դրամ, հետևաբար որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար պետք է սահմանել 2.500.000 ՀՀ դրամ:
 
Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը բավարարելով, բեկանելով և փոփոխելով դատական ակտը, պատճառաբանել է, որ Ձեռնարկատերը չի օգտվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածով սահմանված իր իրավունքից և դատական ծախսերի չլուծված մասով լրացուցիչ վճիռ կայացնելու վերաբերյալ մեկամսյա ժամկետում (մինչև վճիռն օրինական ուժի մեջ մտնելը) դիմում չի ներկայացրել դատարան, որպիսի պարագայում դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններում զրկվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ և 73-րդ հոդվածների հիման վրա դատական ծախսերի բռնագանձման պահանջով դատարան դիմելու հնարավորությունից:
 
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը կիրառել է Վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի թիվ 3-2431(ՎԴ) որոշումը՝ նշելով, որ միակ բացառությունն օրենսդիրը կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով, երբ արդար դատաքննության իրավունքից անբարեխիղճ օգտվելը կարող է վնասներ հատուցելու պարտականություն առաջացնել և հանգել այն հետևության, որ Ձեռնարկատերը հայցադիմումով խնդրել է բռնագանձել 2.500.000 ՀՀ դրամ ոչ թե որպես պատճառված վնասի հատուցում, այլ որպես նախկինում քննված քաղաքացիական գործի շրջանակներում կատարված դատական ծախս:
 
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ:
 
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:
 
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
 
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
 
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վճռի եզրափակիչ մասում լուծվում է գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման հարցը:
 
Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը դատական ծախսերի մեջ ընդգրկել է նաև փաստաբանի խելամիտ վարձատրությունը: Ուստի փաստաբանի խելամիտ վարձատրությունը նախ և առաջ պետք է դիտել որպես դատական ծախս, և հետևաբար այն պետք է բաշխվի կողմերի միջև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանված կարգով: Որպես դատական ծախս, թե՛ հայցվորը և թե՛ պատասխանողը դատական քննության ընթացքում կարող են ներկայացնել փաստաբանի մատուցած ծառայությունների համար կատարված կամ կատարվելիք վճարումը հավաստող ապացույց: Ընդ որում, անկախ վճարված գումարի բռնագանձման մասին պահանջի առկայությունից, վճարումը հավաստող ապացույց ներկայացնելը բավարար է փաստաբանի վարձատրությանը, որպես դատական ծախս, վճռով անդրադառնալու համար: Եթե դատարանը, համապատասխան ապացույցի առկայության դեպքում վճռով չի անդրադառնում փաստաբանի խելամիտ վարձատրության` կողմերի միջև բաշխման հարցին, ապա գործին մասնակցող անձինք զրկված չեն կատարված ծախսերի բաշխման հարցը լուծելու համար 142-րդ հոդվածով սահմանված կարգով դիմել վճիռը կայացրած դատարան` լրացուցիչ վճիռ կայացնելու պահանջով:
 
Հնարավոր է, որ կողմերը չներկայացնեն փաստաբանի վարձատրության վերաբերյալ որևէ ապացույց (և դրա բռնագանձման մասին պահանջ): Սակայն նրանք զրկված չեն փաստաբանի ծառայությունների համար կատարված վճարումները առանձին հայցով բռնագանձելու իրավունքից: Նման եզրահանգման համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով չի արգելվում դատական ծախսերը այլ` առանձին վարույթի շրջանակներում բռնագանձելը: Վերջինս էլ ուղղակիորեն ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածում ամրագրված յուրաքանչյուրի` օրենքով չարգելված և այլոց իրավունքներն ու ազատությունները չխախտող գործողություններ կատարելու իրավունքի իրացման դրսևորումներից է:
 
Վերոնշյալ մեկնաբանության և սույն գործի փաստերի համադրմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ԵԿԴ/2843/02/09 և թիվ ԵԱՔԴ/0172/02/10 քաղաքացիական գործերով Ձեռնարկատիրոջ և Ընկերության միջև վեճերով փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը, որպես դատական ծախս, բռնագանձելու հարցը քննարկման առարկա չի դարձվել, քանի որ Ձեռնարկատերն իր պահանջի շրջանակներում չի ներառել փաստաբանի խելամիտ վարձատրության հետ կապված ծախսերը որպես դատական ծախս Ընկերությունից բռնագանձելու հարցը: Հետևաբար Ձեռնարկատերը չէր կարող մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը դիմել լրացուցիչ վճիռ կայացնելու համար, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածը կիրառելի չէ և չի սահմանափակում փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը բռնագանձելու համար առանձին հայցով դատարան դիմելու անձի իրավունքը:
 
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված ՀՀ վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի թիվ 3-2431(ՎԴ) որոշմանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննարկման առարկա պետք է դարձվի այն հարցադրումը, թե արդյոք նշված գործի փաստական հանգամանքները նույնանման են սույն գործի փաստական հանգամանքների հետ, և դրանում առկա իրավական հիմնավորումները պարտադիր են Վերաքննիչ դատարանի համար:
 
ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպեu իրավական փաuտարկ իրավունք ունի մատնանշելու նույնանման փաuտական հանգամանքներով մեկ այլ գործով Հայաuտանի Հանրապետության դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` oրենքի մեկնաբանությունները), իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշակի փաuտական հանգամանքներ ունեցող գործով Վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` oրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաuտական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինu ծանրակշիռ փաuտարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաuտական հանգամանքների նկատմամբ:
 
Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի իրավական վերլուծությանը:
 
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, և Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտով տրված իրավական մեկնաբանության` համապատասխան գործով կիրառելիության հարցը լուծելիս դատարանները պետք է համադրեն նախադեպային գործի և քննության առարկա գործի էական նշանակություն ունեցող փաստերը: Այսինքն` դատարանը նախադեպային որոշմամբ տրված օրենքի մեկնաբանության` քննվող գործով կիրառելիության հարցը լուծելիս պետք է նախ առանձնացնի այն փաստական հանգամանքները, որոնք էական նշանակություն են ունեցել նախադեպային որոշման կայացման համար և այնուհետև դրանք համադրի քննվող քաղաքացիական կամ վարչական գործի փաստական հանգամանքների հետ` որոշելով դրանց նույնական լինել կամ չլինելու հարցը (տե՛ս <<Արաբկիր Ալկո Լիկյոր-Օղու գործարան>> ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Սոս Բաղդասարյանի` բնակարանի 1/7 մասի սեփականատեր ճանաչելու և բնակարանի մասի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին Վճռաբեկ դատարանի 25.07.2008 թվականի թիվ 3-480 (ՎԴ) որոշումը):
 
Վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի թիվ 3-2431(ՎԴ) գործի փաստական հանգամանքների համաձայն` հայցվոր Շուշանիկ Գրիգորյանը, դիմելով դատարան, պահանջել էր բռնագանձել Արարատ Մովսիսյանից 480.000 ՀՀ դրամ (դատարանում իր շահերը ներկայացնելու համար կատարված ծախս)` որպես իր դեմ ներկայացրած անհիմն հայցի հետևանքով կրած վնաս: Շուշանիկ Գրիգորյանը պահանջը հիմնավորել էր այն հանգամանքով, որ ՀՀ տնտեսական դատարանի 27.10.2005 թվականի վճռով մերժվել էր Արարատ Մովսիսյանի հայցն ընդդեմ Շուշանիկ Գրիգորյանի` <<Թալին-1>> ՍՊԸ-ի 30.12.2002 թվականի արտահերթ ժողովի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
 
Նշված գործով Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վնասի ինստիտուտի իրավական վերլուծությանը և արձանագրելով, որ քաղաքացիական իրավունքում վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորությունը պայմանավորված է վնասի առաջացման և վնաս պատճառած անձի գործողությունների պատճառահետևանքային կապով, մեղքի առկայությամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, նշել էր. <<միակ բացառությունը օրենսդիրը կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով, երբ արդար դատաքննության իրավունքից անբարեխիղճ օգտվելը կարող է վնասներ հատուցելու պարտականություն առաջացնել: Նման դեպքերում մեղքի առկայության և վնասների հատուցման հիմք է հանդիսանում դատարանի կողմից հայցն ակնհայտ անհիմն ճանաչելը: Այս դեպքում միայն պատասխանողն իրավունք ունի վնասների հատուցման պահանջով դիմելու դատարան: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսգրքի 129-րդ հոդվածի հիմքով դատարանի կողմից ակնհայտ անհիմն գնահատված հայց ներկայացրած անձի դեմ վնասների հատուցման պահանջով դատարան դիմելու դեպքից զատ որևէ այլ դեպքում պատասխանողի մոտ հայցվորի նկատմամբ դատարան դիմելու հետևանքով իրեն պատճառված վնասները հատուցելու պահանջի իրավունք չի առաջանում>>:
 
Այսինքն` Վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի թիվ 3-2431(ՎԴ) գործով հայցվոր Շուշանիկ Գրիգորյանն իր պահանջի հիմքում դրել էր պատասխանողի կողմից իր դեմ ակնհայտ անհիմն հայց հարուցելու հետևանքով վնաս պատճառելու հանգամանքը, որը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով և վերաբերում է արագացված դատաքննության ընթացքում վնասների հատուցմանը:
 
Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն՝ Ձեռնարկատերը, դիմելով դատարան, պահանջել էր Ընկերությունից բռնագանձել փաստաբանական ծառայության համար կատարված վճարումը, որպես դատական ծախս, որը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ, 73-րդ հոդվածներով:
 
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի և Վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի թիվ 3-2431(ՎԴ) գործի համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները նույնական չեն, հետևաբար Վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի թիվ 3-2431(ՎԴ) որոշման հիմնավորումները (այդ թվում` oրենքի մեկնաբանությունները) սույն գործով պարտադիր և կիրառելի չէին Վերաքննիչ դատարանի համար:
 
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:
 
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
 
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
 
ՈՐՈՇԵՑ
 
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.02.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
 
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
 
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]