ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գլխավոր դատախազին անձեռնմխելիության բարձր մակարդակ օժտելով ՝ նրան դարձնում ենք անկառավարելի. փաստաբան Նորայր Նորիկյան 07/19/2015 10:29 | Սահմանադրական բարեփոխումներ
Եթե Գլխավոր դատախազն է այսօր վախենում, ուրեմն շարքային քաղաքացիները կամ մնացած բոլոր սուբյեկտները լուրջ մտորելու տեղիք ունեն, որ մեր երկրում իրավունքի գերակայության հիման վրա խարսխված և ընդհանրապես իրավական պետության մասին խոսելն ուղղակի աբսուրդ է: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով Սահմանադրական բարեփոխումների նախագծի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազին անձեռնմխելիության բարձր շեմով օժտելու առաջարկը, ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սահմանադրական բարեփոխումների շրջանակում դատախազությունն առաջարկվել է անձեռնմխելիության բարձր շեմով օժտել ՀՀ գլխավոր դատախազին, առաջարկվում է նրան օժտել անձեռնմխելիությամբ ոչ միայն իր լիազորությունների ժամկետում, այլև՝ ժամկետը լրանալուց հետո՝ նրա կարգավիճակից բխող գործողությունների համար:
Ըստ այդմ՝ Գլխավոր դատախազը չի կարող բերման ենթարկվել, որպես մեղադրյալ ներգրավվել, կալանավորվել կամ ենթարկվել անձնական ազատության որևէ այլ սահմանափակման` առանց Ազգային ժողովի համաձայնության:
Ըստ փաստաբան Նորայր Նորիկյանի՝ ցանկալի կլինի, որ Գլխավոր դատախազության և գործող Գլխավոր դատախազի կողմից տրվեր առաջարկվող փոփոխության վերաբերյալ հանգամանալից հիմնավորումներ, միգուցե իրենց աշխատանքի կամ իրենց գործունեության ընթացքում առաջացած այնպիսի հրամայական անհրաժեշտություն կա, որը հիմք է տվել Գլխավոր դատախազությանը և նրա ղեկավարին նշված մասնագիտական հանձնաժողովին նման առաջարկություն ներկայացնել:
Փաստաբանը ենթադրում է, որ Գլխավոր դատախազն իր գործունեության արդյունքում է հանգել այդպիսի եզրահանգման, որ պետք է ունենա անձեռնմխելիության կարգավիճակ, սակայն, ըստ Նորայր Նորիկյանի, Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես անձեռնմխելի սուբյեկտներ չպետք է լինեն, բացառությամբ ՀՀ նախագահի, քանի որ ՀՀ նախագահը գործող սահմանադրաիրավական կարգավորումների շրջանակում հանդիսանում է պետության ղեկավարը և հասկանալի է նրա կարգավիճակի առանձնահատկությունը:
Ինչ վերաբերում է մնացած բոլոր սուբյեկտներին, այդ թվում նաև Գլխավոր դատախազին, ապա նրանք պետք է ունենան անձեռնմխելիության այնպիսի մակարդակ, ինչպիսին ՀՀ բոլոր քաղաքացիները:
Գլխավոր դատախազի լիազորությունները սահմանված են ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածով, որով հստակ մատնանշվում է ինչպես Գլխավոր դատախազի, այնպես էլ ստորադաս դատախազի լիազորությունները, եւ ըստ այդմ կարող ենք փաստել, որ ստորադաս դատախազն ու գլխավոր դատախազն ունեն նույն լիազորությունները: «Դատախազության մասին» ՀՀ օրենքի համաձայն` Գլխավոր դատախազն ուղղակի օժտված է որոշակի արտոնություններով, նա ունի 6 կարևորագույն սահմանադրական լիազորություններ, ինչպես շարքային ցանկացած դատախազ: Հայաստանի Հանրապետության դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը:
Մեջբերելով օրենքի պահանջը` փաստաբանը նշում է, որ այդ պաշտոնը զբաղեցնող անձի գործունեության ընթացքում կարող են առաջանալ վտանգավոր այնպիսի իրավիճակներ, որ որոշակի վտանգ ներկայացնեն իր հետագա մասնագիտական, ինչպես նաև ամբողջ գործունեության նկատմամբ, ինչն էլ հիմք է տվել Գլխավոր դատախազին կամ դատախազությանն այդպիսի առաջարկով հանդես գալ: Այս պարագայում ցանկալի և պարտադիր է, որ Գլխավոր դատախազը կամ Դատախազությունը հրապարակայնացնեն իրենց պատկերացումները Գլխավոր դատախազի սահմանադրական անձեռնմխելիություն տրամադրելու հարցի շուրջ, որը հնարավորություն կտա առավել ամբողջական պատկերացում կազմել այդ առաջարկի վերաբերյալ:
Այդուհանդերձ, փաստաբանը դեմ է որպեսզի Գլխավոր դատախազին այդպիսի կարգավիճակ շնորհվի: «Նա ունի բազմաթիվ լիազորություններ և օրենսդրությամբ ապահովագրված անձ է իր մասնագիտական աշխատանքում, հետևաբար, եթե մասնագիտական գործունեության արդյունքում նա կիրականացնի հակաօրինական որևէ գործողություն, ապա պետք է բոլոր քաղաքացիների նման ենթարկվի պատասխանատվության, այդ թվում` քրեական, եթե նրա արարքների մեջ քրեաիրավական հետևանքներ առաջացնող գործողություններ կհայտնաբերվեն», - ասաց փաստաբանը:
Հակառակ պարագայում, ըստ նրա, այս կամ այն սուբյեկտին օժտելով անձեռնմխելիության բարձր մակարդակ նրան դարձնում ենք անկառավարելի, անվերահսկելի, ինչը հնարավորություն կտա այդ մարդկանց ՀՀ օրենսդրությամբ իրենց տրված լիազորություններն օգտագործել վերահսկողությունից դուրս գտնվող տիրույթում՝ ոչ ոքի առջև հաշվետու չլինելու հեռանկարով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
- 05/19/2024 11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com
- 05/19/2024 10:03 Սիսիան-Գորայք հատվածում մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ