Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   13:04 Կալանքի կտրուկ աճը Ձեր պաշտոնավարման հետ է համընկել․դատախազական հսկողությու՞նն է թուլացել՝ ամեն ինչ հաստատում եք, թե իրապես նման ծանր հանցավորության վիճակում ենք․ Թորոսյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   12:42 Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 04/29/2024   12:35 Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին 04/29/2024   12:28 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ 04/29/2024   12:20 Կալանավորումը մնում է որպես պատիժ. Նազարյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) 04/29/2024   12:10 Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/29/2024   12:05 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում 04/29/2024   12:03 Պայքարի օջախը Տավուշն է, բայց իրական թատերաբեմը Երևանն է, քաղաքական, ապակուսակցական կոնսոլիդացիա է պետք. Դավիթ Անանյան 04/29/2024   11:48 Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ 04/29/2024   11:44 Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան 04/29/2024   11:40 Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ 04/29/2024   11:25 Վարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   11:15 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել 04/29/2024   11:05 Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, հասկանանք՝ որտեղ են պտտվում. Ավինյան 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/29/2024   10:54 Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ 04/29/2024   10:51 Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո 04/29/2024   10:43 Գլխավոր դատախազն ԱԺ-ում է. պետաիրավական հանձնաժողովի նիստ. ուղիղ 04/29/2024   10:38 Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան 04/29/2024   10:31 Ապրիլի 21-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են (տեսանյութ) 04/29/2024   10:27 Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել․ Վարազդատ Հարությունյան 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   08:18 Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում

Ավելի քան 80 մլն դրամի հափշտակության փաստը հաստատվեց. ՍԱՊԾ Գյումրու տարածքային բաժնի պետ համաներմամբ ազատվել է պատժի կրումից 07/26/2014   13:56  |  Քրեական խրոնիկոն

 
Շիրակի մարզի դատարանը կայացրել է սոցիալական ոլորտում չարաշահումների վերաբերյալ հերթական գործով դատավճիռը՝ 4 ամբաստանյալի վերաբերյալ, որով հաստատված է համարել առավել քան 80 մլն դրամի հափշտակության փաստը:
 
Դատարանը ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային բաժնի արդեն նախկին պետ Էդուարդ Վարժապետյանին հանցավոր է ճանաչել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ  հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը, և դատապարտել ազատազրկման՝ 4 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:
 
Միաժամանակ նրա նկատմամբ  կիրառվել է ՀՀ Ազգային Ժողովի՝ 03.10.2013 թվականի «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը, և նա ազատվել է նշանակված պատժի կրումից:
 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային բաժնի նախկին գլխավոր մասնագետ  Արթուր Աբրահամյանը հանցավոր է ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ  հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման՝ 4 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:
 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման նախկին տեսուչ-վճարող Կիմա Փիլոյանը հանցավոր է ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ  հոդվածի 1-ին մասով՝ փաստաթղթեր կեղծելը, և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի ժամկետով: Սակայն ՀՀ Ազգային Ժողովի՝ 26.05.2011 թվականի «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման կիրառմամբ ազատվել է այդ մեղադրանքի մասով  նշանակված պատժի կրումից:
 
Կիմա  Փիլոյանը հանցավոր է ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման՝ 4 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:
 
ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման նախկին պատասխանատու Ռուբեն Մնացականյանը  հանցավոր է  ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ  հոդվածի 2-րդ մասով՝   պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, և  դատապարտվել ազատազրկման 3 տարի ժամկետով: Նա միաժամանակ  զրկվել է ֆինանսատնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքից՝  2 տարի ժամկետով:
 
Դատավճռով մասնակի բավարարվել է ՀՀ Գլխավոր դատախազության քաղաքացիական հայցը և  Արթուր Աբրահամյանից, Կիմա Փիլոյանից ու Ռուբեն Մնացականյանից համապարտության կարգով հօգուտ ՀՀ պետբյուջեի պետք է բռնագանձվի  54.608.394 ՀՀ դրամ:
 
Էդ.Վարժապետյանի կողմից որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում ՀՀ Գլխավոր դատախազության դեպոզիտ հաշվին վճարված 3.000.000 և  ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին վճարված 1.338.000 ՀՀ դրամ վճարված գումարները դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պետք է փոխանցվի ՀՀ պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին:
 
Այսպիսով, դատարանն ապացուցված է համարել, որ Արթուր Աբրահամյանը, պետությունից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի հասնող գումարների հափշտակություն կատարելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով նույն տարածքային բաժնի պետ Էդուարդ Վարժապետյանի հետ, յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահված 9 կենսաթոշակառուների անվամբ անհիմն ելքագրված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 4.337.835 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարները: 
 
Կիմա Փիլոյանը կենսաթոշակառուների հարազատների անվան դիմաց կեղծել է ստորագրությունները և անհիմն ելքագրել իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 62.141.000 ՀՀ դրամ թաղման նպաստի և  6.157.125 ՀՀ դրամ ժառանգվող, ընդհանուր՝ 68.318.125 ՀՀ դրամ գումարները, որոնք Արթուր Աբրահամյանի հետ յուրացման եղանակով հափշտակելով՝ հավասարապես բաժանել են միմյանց միջեւ:
 
Կիմա Փիլոյանը 2008-2009 թվականների ընթացքում մինչեւ մեկ տարի ժամանակով կենսաթոշակ չստացած 114 կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել եւ Արթուր Աբրահամյանի հետ յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի՝ 15.290.269 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարները:
 
Ռ.Մնացականյանը Կ.Փիլոյանի հետ գտնվելով փաստական ամուսնական հարաբերությունների մեջ՝ չի կանխել  հափշտակությունը, ավելին՝ Կիմա Փիլոյանից ընդունել ու հաստատել է կենսաթոշակի, թաղման նպաստի,մահվան պատճառով չստացված կենսաթոշակի/ժառանգվող/ գումարների անհիմն վճարման վերաբերյալ օրական հաշվետվությունները, դրանց վերաբերյալ վճարումների ծառայություն է ներկայացրել ամփոփ հաշվետվություններ,ստորագրել տարածքային բաժնի հետ փոխադարձ հաշվարկների ակտեր, որպիսի պայմաններում Կիմա Փիլոյանը եւ Արթուր Աբրահամյանը հնարավորություն են ստացել խմբով յուրացման եղանակով հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումարներ, այսինքն՝ պետությանը պատճառվել է 83.608.394 ՀՀ դրամի էական գույքային վնաս, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:
 
Դատարանը գտել է, որ քաղհայցի ներկայացրած ընդհանուր գումարից պետք է հանել դատարանի կողմից ապացույցների հետազոտման արդյունքում մեղադրանքի ծավալից հանված 3.614.000 ՀՀ դրամը, ինչպես նաեւ՝ նախաքննության ընթացքում Ա.Աբրահամյանի կողմից փաստացի վերականգնված 29.000.000  ՀՀ դրամը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված գումարը տրվել է «սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վ.Խաչիկյանին պատճառված վնասը վերականգնելու նպատակով, սակայն վերջինս այդ գումարը պետական բյուջե փոխանցելու փոխարեն խարդախությամբ յուրացրել է այն»:
 
Ուստի դատարանը գտել է, որ այդ  պայմաններում քաղհայցը պետք է բավարարել 54.608.394 ՀՀ դրամի չափով:

 


Հարակից հրապարակումներ`

09:10 18/06/2014  |  ՄամուլԽաչիկյանի գործով անցնող 12 ամբաստանյալները կրակն են ընկել Խաչիկյանի ձեռքը. «Հրապարակ»
14:43 15/05/2014  |  Քրեական խրոնիկոնՎազգեն Խաչիկյանի գործը 2 շաբաթով ընդմիջվեց.Փաստաբանները չէին ներկայացել նիստին
15:42 30/04/2014  |  Քրեական խրոնիկոնԽաչիկյանի գործով պաշտպանները միջնորդում են ապահովել իրենց հարցաքննելու իրավունքը. Aravot
13:23 23/04/2014  |  Քրեական խրոնիկոնՎազգեն Խաչիկյանի գործով վկան հանվեց դատակոչված անձանց ցուցակից
21:12 01/04/2014  |  Քրեական խրոնիկոնԽաչիկյանի գործով տղամարդ վկան, իր նախաքննական ցուցմունքը լսելով, հայտնաբերեց, որ ամուսին ունի...
16:54 01/04/2014  |  Քրեական խրոնիկոնԴատարանը դուրս եկավ և նորից մտավ խորհրդակցական սենյակ
13:38 01/04/2014  |  Քրեական խրոնիկոնՎազգեն Խաչիկյանի քրեական գործով դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց
10:24 07/03/2014  |  ՄամուլԽաչիկյանի գործով նոր դատավորը հայտնի է
13:59 16/01/2014  |  Քրեական խրոնիկոն Ամբաստանյալի հայրը լրագրողին՝ «Ջհանդամիս, թե լրագրող չես»
17:07 31/10/2013  |  Քրեական խրոնիկոնԽաչիկյանի գործով դատակոչված 190 վկաներից հարցաքննվել են 134-ը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]