Թեմաներ
Երկուշաբթի 05 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/20/2024   11:22 «Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն անում են դիտավորյալ՝ ցավեցնելու նպատակադրմամբ. Արցախի ՄԻՊ 05/20/2024   11:11 Կիրանց գյուղի մեջ սահմանային հենասյուններ են դրվել 05/20/2024   11:01 Բագրատ սրբազանին Ծովագյուղում հայկական գամփռ նվիրեցին 05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը (տեսնյութ) 05/20/2024   10:41 Բացահայտվել է Ոստան գյուղում տեղի ունեցած սպանության դեպքը. մեկ անձ կալանավորվել է 05/20/2024   10:38 Բագրատ սրբազանը համախոհների հետ մեկնում է Կիրանց 05/20/2024   10:36 Ոստիկանական ուժերով ամբողջությամբ շրջափակված է Տավուշի մարզի Կիրաց գյուղը 05/20/2024   10:32 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ 05/20/2024   08:52 Իրանի փոխնախագահը պաշտոնապես հաստատել է նախագահ Ռաիսիի մահը 05/20/2024   08:42 Էբրահիմ Ռաիսին, ԱԳ նախարարը և ուղեկցող մյուս անձինք զոհվել են՝ ուղղաթիռի կործանման հետևանքով.«Միհր» 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 05/19/2024   21:51 Բագրատ Սրբազանը զորակցություն է հայտնել Իրանի նախագահին 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար 05/19/2024   21:37 Իրանի նախագահ Ռաիսին այսօր պետք է այցելեր Հայաստան. աղբյուր 05/19/2024   21:19 Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ԱԳՆ 05/19/2024   21:16 Ոստիկանական ստորաբաժանումները սահմանափակում են մեր տեղաշարժը, առայժմ չի հաջողվում ստանալ մանրամասն տեղեկություններ. Դանիելյան 05/19/2024   21:06 Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը. արևելագետ 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   20:24 Բագրատ Սրբազանը վաղը կմեկնի Կիրանց   05/19/2024   20:20 Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Սպարապետի քույր կամ «հոպլո», բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազան 05/19/2024   20:10 Պատերազմական իրավիճակ դեպքում` Խերեմլիում բնակվող ադրբեջանցին հայտնվելու է շրջափակման մեջ. Վարդանով 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան 05/19/2024   19:07 Փաշինյանի հեռանալուց հետո ճիշտ ղեկավարը Բագրատ Սրբազանն է. Օսկանյան 05/19/2024   18:54 Արարատ Միրզոյանը կմեկնի Վիեննա 05/19/2024   18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   17:45 Իրանի նախագահի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել 05/19/2024   17:35 Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ 05/19/2024   17:30 Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա է. Աբրահամյան 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   16:57 ԱԱԾ սահմանապահ զորքերը սահմանի ստանձման վերաբերյալ որոշակի աշխատանքներ են իրականացնում. Տավուշի բաժնի պետ 05/19/2024   16:47 Ադրբեջանը ողջունում է Իրանի ջանքերն՝ ուղղված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը. Ալիև 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   16:07 Փորձում են հոգեբանական ճնշում գործադրել Կիրանցի բնակիչների նկատմամբ. Խամոյան 05/19/2024   15:51 «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը 05/19/2024   15:20 ՆԳՆ-ն՝ Կիրանց մուտք գործելու արգելքի մասին 05/19/2024   14:58 Կիրանցի հատվածում սահմանապահ զորքերը իրականացնում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված աշխատանքներ.ԱԱԾ 05/19/2024   14:42 Ոստիկանները թույլ չեն տալիս նաև մշակութային գործիչների մուտքը Կիրանց 05/19/2024   14:36 Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ 05/19/2024   14:07 «Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին 05/19/2024   14:04 Եթե ներքաղաքական պրոցեսները ձախողվեն, չի բացառվում ՀՀ-ում լինի ազդեցության գոտիների բաժանման իրավիճակ Անկարայի ու Մոսկվայի միջև. քաղաքագետ 05/19/2024   13:45 ՔԿ-ն՝ Վահագն Չախալյանի մեղադրանքի մասին 05/19/2024   13:43 Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո, բայց ոչ ամեն գնով. Բագրատ Սրբազան 05/19/2024   13:21 3-5 աստիճանով տաքանալու է. տեղումներ են սպասվում 05/19/2024   13:12 Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը,պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել. Խամոյան
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը (տեսնյութ) 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան

Սահմանադրական դատարանն ինքն էլ չի կատարում իր որոշումը 02/22/2014   19:11  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
«Եթե սահմանադրական դատարանն ինքն իր որոշումը չի կատարում, ապա ոչ մի զարմանալի բան չկա, երբ այն չեն կատարում մյուս պետական մարմինները»,- մեր երկրում սահմանադրական «արդարադատության» կայացվածության մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման օրինակ բերեց Իրավաբանական գիտությունների դոկտոր (Բեռլին) Գոռ Հովհաննիսյանը:
 
Մեր զրուցակիցը նաև պարզաբանեց, որ խոսքն այն մասին է, որ ըստ մամուլի հրապարակումների՝ սահմանադրական դատարանում ևս աշխատողների աշխատավարձերից պահումներ են արվում: 
 
«Վերջին չորս տարվա ընթացքում ես ինտենսիվ գիտական հետազոտություններ եմ կատարում Գերմանիայի առաջատար համալսարաններից մեկում, սահմանադրական իրավունքի և սահմանադրական դատավարության ոլորտում և ցավով պիտի արձանագրեմ, որ հայկական իրավունքը շատ է հետ մնում գիտության զարգացման այսօրվա մակարդակից: Այն դեռևս չի ձերբազատվել խորհրդային արատավոր իրավաընկալման ազդեցությունից: Ասվածն ամբողջությամբ վերաբերում է նաև սահմանադրական արդարադատությանը»,- ասաց Գոռ Հովհաննիսյանը:
 
Մեր դիտարկմանը, որ Սահմանադրական դատարանի որոշումներն այսօր չեն կատարվում նաև դատական իշխանության կողմից, ասենք հենց վճռաբեկ բողոքները վերադարձնելու մասին որոշումների պատճառաբանված լինելու վերաբերյալ, մեր զրուցակիցը համաձայնեց, որ Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքները քննության ընդունելու հարցը, լուրջ խնդիր է դարձել մեր երկրում: 
 
«Ինչ վերաբերում է Ձեր հիշատակած որոշումներին, սահմանադրական դատարանը դրանցով ստուգել է վճռաբեկ դատարանի կողմից սովորական օրենքների ճիշտ մեկնաբանումն ու ճիշտ կիրառումը, ինչի իրավասություն նա չունի: Սովորական օրենքների մեկնաբանումն ու կիրառումը սովորական դատարանների խնդրին է և սահմանադրական դատարանի վերահսկողությունից դուրս է: Բացի այդ, սահմանադրական դատարանն անվավեր է ճանաչել վիճարկվող դրույթներն այն առումով, որ դրանք պատճառաբանման պարտադիր պայման չեն նախատեսում:
 
Փաստորեն, սահմանադրական դատարանն իրավանորմը ճանաչում է անվավեր այնքանով, որքանով այն ինչ-որ բան չի նախատեսում, այսինքն՝ անվավեր է ճանաչում օրենքի բացը»,- նշեց մեր զրուցակիցը՝ միաժամանակ նաև հիշեցնելով, որ  նման որոշումները բազմաթիվ են սահմանադրական դատարանի պրակտիկայում:
 
Ինչ վերաբերում է օրենքի բացն անվավեր ճանաչելուն, ապա, ինչպես ասաց Գոռ Հովհաննիսյանը, «օրենքի բացը հնարավոր չէ անվավեր ճանաչել»՝ միաժամանակ նաև պարզաբանելով, թե «օրենքի բացն անվավեր ճանաչվել չի կարող նորմի բացակայության պատճառով»:
 
«Եթե օրենսդիրը չի նախատեսել Սահմանադրությամբ պահանջվող մի որևէ կարգավորում, ապա ակնհայտ է, որ սահմանադրական դատարանը կարգավորման բացակայության պատճառով ոչինչ անվավեր ճանաչել չի կարող»,- ասաց մեր զրուցակիցը:
 
Գոռ Հովհաննիսյանը նաև հիշատակեց, որ սահմանադրական դատարանի նման որոշման եզրափակիչ մասը կազմված է «այնքանով, որքանով չ...» բանաձևից՝ գումարած պակասող մասի նկարագրությունը: Ընդ որում, նման ձևակերպումը, ըստ նրա, սխալ է նույնիսկ լեզվական առումով: 
 
«Այնքանով, որքանով» կապը ցույց է տալիս գոյություն ունեցող նորմի մի կոնկրետ բաղադրիչը: Բայց օրենքի բացի դեպքում առկա իրավանորմի ոչ մի մասը հակասահմանադրական չէ: Այդ պատճառով նման դեպքերում սահմանադրական դատարանը տրամաբանորեն պետք է հրաժարվի գոյություն ունեցող նորմը թերի կարգավորման պատճառով անվավեր ճանաչելու պրակտիկայից, քանի որ Սահմանադրությանը համապատասխանող դրույթի վերացմամբ նա ավելի է խորացնում օրենքի առկա բացը:
 
Եթե օրենսդիրը չի նախատեսել սահմանադրորեն պահանջվող մի կարգավորում, ապա ակնհայտ է, որ անվավեր ճանաչմամբ սահմանադրական վիճակը չի վերականգնվի: Նման դեպքերում նա կարող է միայն հաստատել, որ գոյություն ունի իրավակարգավորման պահանջ, և որ օրենսդիրն այն չի կատարել: Եթե սահմանադրական դատարանն օրենքի բաց է հայտնաբերում, ապա տրամաբանությունը հուշում է, որ նա այդ մասին պետք է նշի որոշման եզրափակիչ մասում ու ոչ ավելին, քանի որ գոյություն չունեցող բանը չի կարող անվավեր ճանաչվել:
 
Փաստորեն, տեսնում ենք, որ Ձեր հիշատակած որոշումները ոչ մի իմաստ չեն արտահայտում: Դրանք ոչ մի իրավական հետևանք առաջացնել չեն կարող, որովհետև ընդամենն անվավեր են ճանաչում գոյություն չունեցող մի բան: Ես իմ կողմից կարող եմ հարց տալ՝ դրանք վճռաբեկ դատարանին ինչո՞վ են կաշկանդում»,- ասաց Գոռ Հովհաննիսյանը:
 
Մեր հարցին, թե արդյո՞ք խնդրի լուծման համար լրացուցիչ կարգավորումների անհրաժեշտություն կա, մեր զրուցակիցը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ լրացուցիչ կարգավորումների անհրաժեշտություն չկա, քանի որ խնդիրներն ամենևին պայմանավորված չեն իրավական կարգավորումների թերությամբ: 
 
«Ես կարող եմ ասել ավելին. երբեմն նույնիսկ ամենապարզ ու հստակ իրավանորմն է սխալ կիրառվում»,-ասաց Գոռ Հովհաննիսյանը՝ որպես ասվածի հիմնավորում բերելով նաև սահմանադրական դատարանի պրակտիկայից մի օրինակ:
 
«Սահմանադրական դատարանի մասին օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասը սահմանում է, որ առանձին դեպքերում սահմանադրական դատարանը կարող է, վիճարկվող ակտը ճանաչելով Սահմանադրությանը հակասող, իր որոշման մեջ հետաձգել այդ ակտի իրավաբանական ուժը կորցնելը:
 
Գիտե՞ք սահմանադրական դատարանն ինչպես է կիրառում այս նորմը: Նա վիճարկվող ակտը ճանաչում է ոչ միայն Սահմանադրությանը հակասող, ինչպես շատ պարզ հայերենով պահանջում է օրենսդիրը, այլ նաև անվավեր ու փորձում հետաձգել այլևս իրավաբանական ուժ չունեցող ակտի ուժը կորցնելու ժամկետը: Այս խնդիրը լուծելու համար լրացուցիչ կարգավորումների կարիք կա՞:
 
Իհարկե ոչ: Օրենսդիրը միանգամայն հասկանալի հայերենով ասում է, որ նման դեպքերում վիճարկվող ակտը պետք է ճանաչել միայն Սահմանադրությանը հակասող, բայց ոչ անվավեր, որովհետև հնարավոր չէ հետաձգել անվավեր ակտի ուժը կորցնելու ժամկետը, քանի որ նա այդ ուժն այլևս չունի»:
 
Ի դեպ, սահմանադրական դատարանի այս սխալը, ըստ Գոռ Հովհաննիսյանի, նշանակում է, որ հետաձգված ժամկետի ընթացքում արդեն անվավեր օրենքի հիման վրա ընդունված բոլոր վարչական ու դատական ակտերը հակասահմանադրական են, որովհետև, փաստորեն, ընդունվել են գոյություն չունեցող օրենքի հիման վրա: Ուստի, նրա համոզմամբ, բոլոր այդ ակտերը պետք է բեկանվեն: «Ահա այսպես երկրում առկա իրավական խնդիրների լուծման փոխարեն աներևակայելի քաոս է առաջանում մեր իրավակարգում»,- եզրահանգում է անում իրավաբանը:
 
Ի դեպ, հետաքրքրական է, որ, ինչպես հիշեցրեց մեր զրուցակիցը, սահմանադրական դատարանն առաջին անգամ այդ նորմը կիրառելիս այն ճիշտ է կիրառել: Այսինքն՝ վիճարկվող ակտերը ճանաչել է միայն Սահմանադրությանը հակասող և հետաձգել դրանց ուժը կորցնելու ժամկետը: 
 
Սակայն դրանից հետո իր մյուս բոլոր որոշումներում սահմանադրական դատարանն այդ նորմը սխալ է կիրառել, այսինքն՝ Գոռ Հովհաննիսյանի դիտարկմամբ. «վիճարկվող ակտի ուժը կորցնելու ժամկետը հետաձգելիս նա ակտը ճանաչել է ոչ թե պարզապես Սահմանադրությանը հակասող, այլ նաև անվավեր»: Իսկ թե որն է այս սխալի պատճառը, ու ինչու է այն դարձել շարունակական, Գոռ Հովհաննիսյանը դժվարացավ մեկնաբանել՝ ասելով միայն. «Ես չեմ կարող բացատրել այս սխալի պատճառը»:
 
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]