ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թքել է մոր դեմքին, ոտքով հարվածներ հասցրել անկողնում պառկած մոր կրծքավանդակին, մեջքին, քաշել - գցել է հատակին.... 08/30/2013 16:16 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Դատարանը հիմնավորված է համարել մորն ու տատիկին խոշտանգելու համար Գրիգորյան ամուսիններին առաջադրված մեղադրանքը և դատապարտել։ Տարեց կանանց նկատմամբ որդին և հարսը ոչ միայն ֆիզիկական բռնություն են գործադրել, այլ նաև բարոյահոգեբանական՝ նվաստացնելով նրանց արժանապատվությունը։
Գուրգեն և Սյուզաննա Գրիգորյանները 2009 թվականից մինչև 2011թվականի դեկտեմբեր ամիսը վարձակալական հիմունքներով բնակվել են Երևան քաղաքի տարբեր թաղամասերում, սակայն 2011թվականի դեկտեմբերի 26–ից տեղափոխվել և մանկահասակ երեխայի հետ միասին բնակություն հաստատել ամուսնու հայրական տանը, որտեղ բնակվում էր մայրը՝ Թագուհի Գրիգորյանը, զառամյալ մոր՝Նազիկ Կարապետյանի հետ: Համատեղ բնակության ընթացքում, ամբաստանյալներ Գուրգեն և Սյուզաննա Գրիգորյանները կենցաղային և տան հետ կապված հարցերով, ամիսներ շարունակ մարմնական և հոգեկան տառապանքներ են պատճառել, խոշտանգել են Թագուհի Գրիգորյանին, մարմնական վնասվածքներ պատճառել տատիկին։
Վեճերը հիմնականում առաջացել են բնակարանի կոմունալ ծախսերը հոգալու և այլ կենցաղային հարցերի շուրջ, որոնց արդյունքում ձևավորվել են լարված փոխհարաբերություններ:Ըստ դատավճռի, 2012թվականի փետրվարի 1–ին՝ ժամը 18–ի սահմաններում, հերթական վիճաբանության ժամանակ ամբաստանյալ Գ.Գրիգորյանը խուլիգանական բնույթի հայհոյանքներ է տվել մոր հասցեին, ձեռքերով հարվածել նրա դեմքին, ձեռքերին և մարմնի այլ հատվածներին` նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով, ինչի մասին փետրվարի 6-ին ծեծված մայրը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։ Հաջորդ իսկ օրը տեղի է ունեցել հերթական վեճը, որի ընթացքում որդին «թքել է մոր դեմքին, բռունցքով հարվածել քթին և մի քանի անգամ ապտակել՚։ Բռնությունը կիրառվել է նաեւ փետրվարի 8–ին.ամբաստանյալ Գ.Գրիգորյանը կենցաղային հարցերի շուրջ կրկին վիճաբանել է մոր հետ, քաշքշել նրան, ինչը չհանդուրժելով վիճաբանությանը միջամտել է 82-ամյա տատը՝ Նազիկ Կարապետյանը, որի դեմքին եւս Գրիգորյանը դիտավորյալ ձեռքով հարվածել է, ապա հրել - գցել է հատակին:
Շարունակելով տան կենցաղային հարցերի հետ կապված վեճերը՝ Գրիգորյան ամուսինները 2012թվականի փետրվարի 10–ի երեկոյան փակել են բնակարանի դուռը` Թագուհի Գրիգորյանին զրկելով բնակարանում ազատ մուտք և ելք կատարելու հնարավորությունից, այնուհետև վեճի բռնվել նրա հետ, «խուլիգանական բնույթի հայհոյանքներ տվել նրա հասցեին, թքել դեմքին ու մարմնի, գցել են հատակին` պատճառելով ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանքներ՚: Ըստ տուժողների, վիճաբանությունն ու բռնությունները եղել են օրվա բաղկացուցիչ մասը ու կրել պարբերական բնույթ։ Ի վերջո, 2012թվականի փետրվարի 29–ին ժամը 18–ի սահմաններում, ամբաստանյալ Գ.Գրիգորյանը կենցաղային հարցերի շուրջ այս անգամ վիճաբանել Է իր 82 տարեկան տատու, գործով մյուս տուժող Նազիկ Կարապետյանի հետ, որի ընթացքում մի քանի անգամ դիտավորությամբ բռունցքով հարվածել Է վերջինիս ուսերին և գլխին` նրա առողջությանը պատճառել ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող: Ստացված վնասվածքներից 2012 թվականի մարտի 3–ին, տուժող Ն.Կարապետյանի առողջական վիճակը սկսել Է վատթարանալ և տուժող Թ.Գրիգորյանը իր մորը տեղափոխել է ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոն, որտեղ վերջինս 17 օր գտնվել Է ստացիոնար բուժման մեջ: 2012թվականի ապրիլի 18–ին, ամբաստանյալ Ս.Գրիգորյանն ամուսնու ներկայությամբ անհիմն վիճաբանել է իր սկեսուրի, Թագուհի Գրիգորյանի հետ՝ նրան անվանարկել, վիրավորել, քաշել մազերից եւ այսպես օրերը հաջորդել են մեկը մյուսին: Բռնություններից հոգնած կինն ի վերջո դիմել է ոստիկանության օգնությանը՝ նրանց բնակարանից վտարելու համար, ինչը նոր առիթ է դարձել բռնությունների։
Տեղեկանալով մոր քայլի մասին՝ 2012թվականի մայիսի 26–ին՝ ժամը 22–ի սահմաններում, կրկին սկսել են վիճաբանել վերջինիս հետ: Փորձելով չներքաշվել վիճաբանության մեջ՝ Թ.Գրիգորյանը վախից գնացել – պառկել է անկողնում, սակայն ամբաստանյալ Գ.Գրիգորյանը մոտենալով նրան, դիտավորությամբ ոտքով հարվածներ է հասցրել անկողնում պառկած մոր կրծքավանդակին, մեջքին, այնուհետև կողերին, երիկամների շրջանին և թքել վրան: Այնուհետև, ամբաստանյալ Գ.Գրիգորյանը կնոջ, գործով մյուս ամբաստանյալ Ս.Գրիգորյանի հետ միասին, տուժող Թ.Գրիգորյանին անկողնուց քաշել - գցել են հատակին, ապա քարշ տալով տարել հյուրասենյակ և շարունակել ոտքերով հարվածել վերջինիս մարմնի տարբեր մասերին, նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով: Վախենալով որդուց և հարսից, հետագա տառապանքներից ազատվելու նպատակով մայրը 2012թվականի հունիսի 4–ին կրկին հեռացել է տանից՝ այնտեղ անպաշտպան թողնելով զառամյալ մորը, ինչից օգտվելով` 2012թվականի հունիսի 11–ին ամբողջ բարկությունը թափել են տատու վրա եւ հարվածներ հասցրել նրան:
Դատարանը հիմնավորված է համարել մորն ու տատիկին խոշտանգելու, նրանց նկատմամբ բռնություններ գործադրելու համար նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքները: Գ.Գրիգորյանին դատարանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվաներով եւ դատապարտել 5 տարվա ազատազրկման, իսկ վերջինիս կնոջը` Ս.Գրիգորյանին մեղավոր է ճանաչել 2 հոդվածով, սակայն դատապարտել պայմանական` սահմանելով փորձաշրջան` 2 տարի ժամկետով` հաշվի առնելով 2 անչափահաս երեխաներին խնամքի տակ ունենալու հանգամանքը:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
- 05/19/2024 11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com
- 05/19/2024 10:03 Սիսիան-Գորայք հատվածում մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ
- 05/18/2024 20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ