ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՔԿՀ-ների մասնագետները ուսումնաճանաչողական այց կատարեցին ԱՄՆ 05/23/2013 17:52 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության, քրեակատարողական հիմնարկների ներկայացուցիչ մասնագետները՝ թվով 14 հոգի, վերջերս ուսումնաճանաչողական այց են կատարել ԱՄՆ Վիսկոնսինի նահանգ: Հայաստանի քրեակատարողական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագիրն իրականացվում է ՀՀ և ԱՄՆ կառավարությունների իրավապահ ոլորտում համագործակցության մասին նամակ-համաձայնագրի շրջանակում՝ ԱՄ Ն պետական դեպարտամենտի կողմից:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը, այցելության ընթացքում հիմնական շեշտը դրվել է քրեակատարողական հիմնարկների կառավարման հարցի վրա՝ շուտով Հայաստանում կսկսի գործել միանգամայն նոր տիպի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը, որտեղ բնակելի տարածքների տեղամասային կառավարումն ամբողջությամբ նորովի է լինելու՝ համեմատած հանրակացարանային տեսակի շենք-շինություններում Հայաստանում գործող քրեակատարողական հիմնարկների հետ: Դեռևս 2009թ. կառավարության կողմից հավանության արժանացած քրեակատարողական համակարգի ենթակառուցվածքային բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված է եղել հին քրեակատարողական հիմնարկներից հրաժարում և նորերի ստեղծում՝ «առաջին ծիծեռնակն» այս գործընթացում լինելու է «Արմավիրը»՝ ծրագիրը կներդրվի, կկատարալագործվի և տարիներ անց կներդրվի նաև այլ քրեակատարողական հիմնարկում:
Այցելության ընթացքում հայաստանցի մասնագետները եղել են համայնքային մեկ բանտում և հիմնականում նահանգային բանտերում: Մասնավորապես, Օշկոշի և Դոջի բանտերում ուսումնասիրվել են տեղամասերի աշխատանքները:
Ըստ Ն.Առուստամյանի, այցելության ընթացքում հայկական կողմն իր համար տեխնիկական բնույթի շատ նորամուծություններ է արձանագրել: Օրինակ, անվտանգության տեսանկյունից տարբեր լուսավորվածության աստիճանով ավելի անվտանգ է դառնում անվտանգության հատվածը, բազմաթիվ այլ տեխնիկական լուծումներ նույնպես կան, որոնք կարելի է կիրառել Հայաստանում: Նորամուծություն կարելի է գնահատել միջմասնագիտական կառավարման ձևը՝ բժիշկ, սոցիալ-հոգեբան, անվտանգության աշխատակիցներ:
ՀՀ ԱՆ ներկայացուցիչը նշեց նաև, որ ներկա դրությամբ «Արմավիրում» խնդիրներ կան, բայց դրանք ամբողջությամբ լուծելի են՝ կադրերի ընտրություն, կադրերի նախնական ուսուցում: Նոր մեթոդաբանության հետ զուգահեռ պետք է մշակվեն նաև միջմասնագիտական կառավարման մոտեցումները, կազմակերպվեն ՔԿՀ բաժինների միջև աշխատանքը, համագործակցության ձևերն ու մեթոդները՝ մասնագետների հորիզոնական հաղորդակցության և ուղղահայաց կառավարման ներդրմամբ:
Ն.Առուստամյանը նշեց, որ ԱՄՆ-ում տեսական ու գործնական պարապմունքներին մասնակցել է 14 հոգի, ովքեր պետք է կարողանան փոխանցել ԱՄՆ-ում ստացած գիտելիքները գործընկերներին: «Ճիշտ ուղի, մեխանիզմ կգտնենք, որպեսզի կարողանանք, հաղորդել գործընկերներին»,- ասաց նախարարի խորհրդականը:
Ի դեպ, այս տարվա այցելությանը անցյալ տարի նախորդել է ճանաչողական այցը նույն նահանգ, որը 5 մլն բնակչության պայմաններում ունի շուրջ 22 հազար ազատազրկված անձ՝ համեմատության համար նշենք, որ Հայաստանում ազատազրկված մարդիկ՝ կալանավորներ, դատապարտյալներ, 4754-ն են:
Ակնկալվում է, որ աշնանը ամերիկյան կողմը կայցելի Հայաստան, կկազմակերպվեն ճանաչողական այցելություններ քրեակատարողական հիմնարկներ, քննարկումներ կլինեն, թե ձեռք բերած տեսական գիտելիքների հիման վրա ինչ ձեռքբերումներ կան:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/28/2024 16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
- 04/28/2024 15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ
- 04/28/2024 12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com
- 04/28/2024 11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել