Թեմաներ
Կիրակի 05 / 05 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/04/2024   23:44 Չի կարող հայ մարդն այդքան ճզմված լինել, 30 տարի հայրենիք պահած մարդը, թշնամու սադրանքից չընկճված մարդը իր պետության մեջ արտասվում է. Բագրատ Սրբազան 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   21:34 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում 05/04/2024   21:19 Մարդիկ հոգնել են ու զզվել են․ Մարդիկ հույս են ուզում․ Մելիքյան 05/04/2024   21:04 Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթը մեծ ոգեւորություն է առաջացրել. Շուշիի ազատագրման օրը շարժումը երիտասարդաց գիշեր կկազմակերպի 05/04/2024   20:46 Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/04/2024   20:31 ԱՄՆ-ի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին 05/04/2024   20:16 Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին` լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին 05/04/2024   20:14 Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացել են Բագրատ Սրբազանի երթին (տեսանյութ) 05/04/2024   20:03 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/04/2024   19:52 Ոգին հաղթելու է դուխին. Արթուր Վանեցյան 05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   19:06 Հասանք Սևքար, ուղղությունը Ենոքավան` չնայած հորդառատ անձրևին, քայլերթը շարունակվում է 05/04/2024   18:58 Տեսակցեցի, ապօրինի ազատազկված 4 տավուշեցիների, նրանց միակ մտահոգությունն է, որ վտանգավոր օրերին տեղում չեն Տիգրան Աբրահամյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   18:37 «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին 05/04/2024   18:28 Բոլորս իրար հետ գծելու ենք այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան մեզ վերադառնալու Արցախ, դա հեքիաթ չէ. Մետաքսե Հակոբյան 05/04/2024   18:16 ՌԴ Բելգորոդում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ 05/04/2024   17:56 «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը 05/04/2024   17:36 Դիվանագետներն իրենց աջակցությունն է հայտնել շարժմանը 05/04/2024   17:26 Զոհված զինծառայողների ծնողները միացել են տավուշյան շարժմանը 05/04/2024   17:14 Բագրաստ Սրբազանի առաջնորդությամբ՝ երթի մասնակիցները հասել են Սարիգյուղ 05/04/2024   17:10 Տավուշյան շարժումը պետք է դառնա համահայկական 05/04/2024   17:09 Թող ոչ ոք չկասկածի՝ գնալու ենք մինչեւ վերջ եւ հասնելու ենք մեր նպատակին. Դանիելյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/04/2024   16:37 ՌԴ ՆԳՆ-ն Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել 05/04/2024   16:22 Ուխտ եմ կնքել՝ այս խաչը իմ պարանոցին կմնա, մինչեւ հաղթանակներ կունենանք. Բագրատ Սրբազան 05/04/2024   16:19 Բաքուն քար լռություն է պահպանում Բագրատ Սրբազանի՝ Տավուշից դեպի Երևան մեկնարկած շարժման վերաբերյալ․ Ոսկանյան 05/04/2024   15:54 Ծառն արմատախիլ անելու դեպքում, այնուամենայնիվ, գլխավոր արմատը մնում է հողում ու ավելի խորն է գնում. Վրթանես սրբազանը` Արցախ վերադառնալու մասին 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   15:41 ՌԴ Սոչիում նույնպես ջրի մակարդակի բարձրացում են կանխատեսում 05/04/2024   15:33 Հրատապ. Տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան (տեսանյութ) 05/04/2024   15:15 Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/04/2024   14:32 Փարիզում էկոնոմիկայի նախարարը վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ ԶԼՄ-ներ 05/04/2024   14:14 Ֆրանսիահայ լրագրողը օդանավակայանում բաժանում է իրեն տրված կրուասանները. Արդեն 14 օր է, ինչ նա հայտարարել է հացադուլ (տեսանյութ) 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/04/2024   13:54 Սփյուռքը ստիպված կլինի ավելի կտրուկ քայլերի դիմել․ ԳԿԽ Վարչություն 05/04/2024   13:39 Բժիշկը նշել է մարսողությունը բարելավելու ուղիները 05/04/2024   13:20 Սա էլ ձեզ դասական միջանձնային կոնֆլիկտ. Էրիկ Ալեքսանյանը արձագանքել է գլխավոր դատախազին 05/04/2024   13:11 Վահագն Խաչատուրյանի մեդալին Հունգարիան պատասխանեց դիվանագիտական ապտակով. Գրիգոր Բալասանյանի անդրադարձը (տեսանյութ) 05/04/2024   13:02 Հեղեղումներ, փլուզումներ, ջրալցումներ. հորդառատ անձրեւի հետեւանքները՝ մայրաքաղաքում. նոր կադրեր 05/04/2024   12:49 Ադրբեջանի վարչապետը պատրաստվում է մեկնել Անկարա 05/04/2024   12:41 Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը 05/04/2024   12:38 Դանիայում դեռահասներն սկսած 15 տարեկանից կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության 05/04/2024   12:28 Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. ականները հանել են, այլեւս անվտանգ չենք զգում մեզ. Կիրանցի բնակչուհի 05/04/2024   12:20 «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով 05/04/2024   12:16 ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ նիկոլի ու սինանյան զարեհի դիմաց․ քաղաքագետ 05/04/2024   12:14 Սա նույնն է, թե գարշհոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով․ Ոսկանյան
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը

Բանտարկումը պետք է կիրառել միայն նրանց համար, ովքեր վտանգավոր են և կարող են ծանր հանցանքներ գործել (Տեսանյութ) 04/01/2015   17:44  |  ԼՐԱՀՈՍ

 
 
Մինչև 2016թ-ը Հայաստանում նախանշված է ներդնել նոր` Պրոբացիայի ծառայություն: Թե ինչ խնդիրներ է լուծելու նոր ծառայությունը և որքանով այն կընդունվի արդարադատության համակարգի վերաբերյալ ներկայիս պատկերացումներն ու նեցող հայաստանյան հասարակության ու նաև համակարգի մասնագետների կողմից: Այս հարցերի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Հայաստանում գտնվող միջազգային իրավախորհրդատուներ Մարտի Սեդոնի և Քրիս Ֆրոսթի հետ:
 
- Այս տարվա կեսից Հայաստանում նախատեսվում է գործարկել պրոբացիոն ծառայության պիլոտային տեղամասեր: Սակայն պրոբացիոն ծառայության հայեցակարգը դեռ չի ներկայացվել ոչ ՀՀ Կառավարության, ոչ էլ ԱԺ հաստատմանը: Բարեփոխումների ներկայիս ընթացքից դատելով, որքանո՞վ եք իրատեսական համարում, որ այս տարի մենք ի վերջո կանենք առաջին գործնական քայլն այս ծրագրի իրագործման Ճանապարհին:
 
Մարտի Սեդոն -Մենք շատ տպավորված ենք, տեսնելո նախարարության հանձնառու վերաբերմունքը պրոբացիոն ծառայության ստեղծման նկատմամբ: Այն դյուրին չէ, քանի որ արդարադատության համակարգի շատ այլ բաղադրիչները պետք է սրան օժանդակեն: Այսինքն` նպատակն է ունենալ նախ փորձնական` ցուցադրական ծրագիր, իսկ նախարարությունը պատրաստակամ է դա անել սկսած այս տարվա մայիսից: նախապատրաստական մյուս աշխատանքն էլ է շարունակվելու, բայց պլանավորվել է, որ օրենսդրությւնը կընդունվի մինչև տարեվերջ, և պաշտոնական մասը մյուս տարվա սկզբից տեղի կունենա: 
 
Քրիս Ֆրոսթ -Կարծում եմ, Դուք առաջին քայլերի մասին ասացիք, քանի որ բոլոր պետություններն էլ  երկարատև գործընթաց են ունեցել սկզբից մինչև ծառայության լիարժեք գործարկումը: Ընդ որում, այդ ժամանակ էլ տեղի են ունենում փոփոխություններ, որոնցով կարելի է բարելավել համակարգը:
 
- Հաշվի առնելով ՀՀ դատարանների կողմից կիրառվող կալանքի ու ազատազրկման հետ կապված պատիժների մեծ քանակը, որքանո՞վ կարող ենք վստահ լինել, որ պրոբացիոն ծառայության ներդրմամբ ՀՀ դատավորներն ու դատախազները կսկսեն իրենց գործելակերպը համապատասխանեցնել մինչդատական կալանքի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռներին ու ԵԽ հանձնարարականներին:
 
Մարտի Սեդոն -Կարծում եմ, երբ ավելի մեծ վստահություն լինի պրոբացիոն ծառայության նկատմամբ, և իրենք կարողանան մինչև դատավարւթյունը անձին վերադարձնել համայնք, և լինի այդպիսի վստահություն, դատարաններն այդպիսի որոշումներ կկայացնեն: Եվ կլգա այդ ժամանակը, որ դատավորները կկայացնեն նման որոշումներէ իմանալով, որ դա լավագույն լուծումն է: 
 
Քրիս Ֆրոսթ - Հուսով ենք, որ արդարադատության ողջ համակարգը այս երկրում կհասկանա, որ անհրաժեշտ է ունենալ իրավախախտների հետ աշխատանքի ռացիոնալ քաղաքականություն: Երբ իրավախախտը բռնվեց, բերվեց դատարան և դատապարտվեց, լուրջ խնդիրներ են ծագում դատավորների համար: Նրանք պետք է հանցագործության համար անձին պատժելը համադրեն այնպիսի աշխատանքների հետ, որոնց արդյունքում նա ապագայում ավելի լավ մարդ կդառնա, կուղղվի, և ավելի լավ կկարողանա լուծել իր խնդիրները: Պատկերացրեք, որ սա արդարադատության համակարգում աշխատող բոլոր անձանց շահերից է բխում` ոստիկանների, դատախազների, դատավորների և մյուսների: կարծում եմ, բոլորը կօգտվեն, եթե լինեն ավելի լավ այլընտրանքային լուծումներ, հատկապես` միջին ծանրության իրավախախտներին բանտ ուղարկելու փոխարեն լինեն այլընտրանքներ:Պրոբացիոն ծառայությունը և շուտով ստեղծվելիք փորձնական ծառայությունը դատարանների կտա տարբերակ, որն այսօր դատարանները չունեն, որի շնորհիվ իրենք կկարողանան ՄԻԵԴ-ի պահանջները բավարարել:
 
Մարտի Սեդոն - Խնդիրը կապված է նաև հասարակության լայն շերտերի հետ, որովհետև այդ երկրներում հանրությունը լիովին սատարում է պրոբացիոն ծառայությանը: Նշենք Նիդերլանդների օրինակը: Այնտեղ մի շարք բանտեր են փակվում, որովհետև դատավորներն իրավախախտներին բանտ չեն ուղարկում, նախընտրում են այլընտրանքային պատժատեսակներ կիրառել` համայնքում թողնելով անձին: Եվ ապացուցվել է, որ ի վերջո, դատավորները կհավատան, որ դա ոչ միայն արդարադատության համակարգի համար է լավ, որ կան այլընտրանքային պատժատեսակներ, այլև լավ է հանրության լայն շրջանակների համար:
 
- Հայաստանյան իրավական ոլորտում պրոբացիոն ծառայության ներդրումը ողջունվում է, բայց և հիմանակ մտավախությունը, որ բարձրացվում է, այն է, որ այս նոր ծառայությունը չդառնա մեղադրանքի կողմին ծառայող լրացուցիչ մարմին, որի օգնությամբ քննիչները կհիմնավորեն անձին անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը: Կա՞ արդյոք գործուն միջոց, որով կբացառվի նման հնարավորությունը:
 
Մարտի Սեդոն - Այս խնդիրը շատ երկրներում կա, և հասկանալի է, որ դատախազությունը շահագրգռված է խիստ պատժատեսակներով: բայց երբ ավելանում են հետազոտությունները, պարզ է դառնում, որ հատկապես միջին ծանրության իրավախախտներին բանտ ուղարկելը վատ արդյունք է տալիս հասարակության համար, որի մի մասն էլ դատախազությունն է: Մենք կարծում ենք, որ այլ երկրներում էլ կան ապացույցներ այն բանի, որ վերականգնող, ուղղիչ աշխատանքները, միաժամանակ նաև համայնքում պահելու հետ անձին պատժելը համադրել (այստեղ կարող ենք դիտարկել` հարկադիր աշխատանքը, էլեկտրոնային հսկողությամբ իրականացվող դիտարկումը) լավ խառը տեսակներ կարող են մշակվել, որոնք նաև կհոգան դատախազության կարիքները:
 
Քրիս Ֆրոսթ - Կան նաև հետաքրքիր այլ հետազոտություններ, որոնց համաձայն կարճաժամկետ և միջնաժամկետ բանտարկյալներից շատերը ազատ արձակվելուց հետո նորից հանցանք են գործում: Շատ երկրներում տարածված է այն համոզմունքը, որ իրավախախտը կգնա բանտ և երբ դուրս գա բանտից ավելի վատը կլինի: Իսկ դա հանրության լայն շրջանակների համար լավ չէ, եթե անձը գնում է բանտ և դուրս է գալիս որպես ավելի ծանր հանցագործ դարձած: Եվ տեսակետ կա, որ գնում են բանտ, որպեսզի դառնան հանցագործ: Կարճաժամկետ ազատազրկման դատապարտվածների դեպքում հատկապես այդպես է: 
 
- Սովորաբար ցանկացած նորամուծություն իր մեջ որոշակի ռիսկեր է պարունակում։ Պրոբացիոն ծառայության ներդրման պարագայում թերևս ամենից հաճախ այն տեսակետն է հնչում, թե ազատազրկման հետ չկապված խափանման միջոցների ու պատիժների լայնորեն կիրառումը կարող է հանցագործությունների թվի աճի խթան հանդիսանալ: Այս առումով ի՞նչ է վկայում համաշխարհային փորձն ու մասնավորապես` ՀՀ- ի պես զարգացող երկրներում նման ծառայկությունների ներդրման արդյունքը:
 
Մարտի Սեդոն - Այս հարցի ուսումնասիրությունները միայն մեկ բան են ցույց տալիս. Ազատազրկման հետ չառնչվող պատիժը երկարաժամկետ հատվածում ավելի լավ արդյունք է տալիս, քան անձին բանտում փակված պահելը: Դրա պատճառներն ակնհայտ են: Չնայած բանտերի աշխատակիցների եռանդուն աշխատանքին, դա նշանակում է, որ բանտարկյալները հնարավորություն չունեն շփվելու իրենց ընտանիքների և ընկերների հետ, նրանք պետք է ամբողջ ժամանակ շփվեն միայն այլ իրավախախտների հետ, և սահմանափակ են նրանց վբերապատրաստվելու, կրթվելու կամ ազատվելուց հետո աշխատանք գտնելու հնարավորությունները: Բանտերի համար դժվար է երկարաժամկետ հատվածում լավ արդյունք տալը: Այո, նրանք կարող են մարդկանց պատժել, մենք գիտենք, որ դա հնարավոր է, բայց եթե արդարադատության համակարգը ցանկանում է երկարաժամկետ հատվածում անձանց ուղղել, վերականգնել, ապա պետք է նախընտրելի համարի ազատազրկման հետ չառնչվող պատժատեսակները` ուղղումը, վերականգնումը համայնքում: 
 
Քրիս Ֆրոսթ - Կարծում եմ, որ պրոբացիոն ծառայությունները լավագույնս աշխատում են այն դեպքում, երբ ռեսուրսները ծախսում են նրա վրա, որ բավականաչափ աշխատողներ ունենան, ովքեր կկարողանան կանոնավոր կերպով վերահսկել իրավախախտներին, ողջամիտ ժամկետում յուրաքանչյուր անգամ իրավախախտի հետ աշխատեն, աշխատանքի համար ժամանակ ծախսեն, ունենան նրանց աշխարհայացքը փոփոխելու համար մշակված ծրագրեր: Միջազգային հանրության շրջանակում հիմա այդպիսի արդյունավետ մոտեցումներ և ծրագրեր արդեն իսկ կան: 
 
- ՀՀ գործող օրենսդրությունը 72 ժամ է սահմանում խափանման միջոցի ընտրության համար, հետևաբար նույն ժամկետն է լինելու նաև անձի վերաբերյալ ամբողջական տեղեկություններ հավաքելու և զեկույց ներկայացնելու համար: Արդյո՞ք այս ժամկետը կբավականեցնի պրոբացիոն ծառայողին պատշաճ մակարդակի զեկույց պատրաստելու դատարան ներկայացնելու համար։
 
Մարտի Սեդոն – Կարծում եմ, որ ընդհանուր ժամկետները շատ նման են մեր փորձում, մեր տեսած ժամկետներին: Այդ առումով, խնդիր չենք տեսնում: Երբ գնահատվում է իրավախախտի անձը և տեղեկություններ են հավաքվում, դա հրատապորեն պետք է արվի, և բնական է, որ դա առաջնահերթ պետք է համարվի: 
 
Քրիս Ֆրոսթ – Դատարանների առջև կոնկրետ խնդիր է ծագում, երբ նրանք դատախազության ներկայացրած անձին են դիտարկում այդ 72 ժամվա ընթացքում: Հարց է ծագում, թե արդյոք անձը պետք է նախնական կալանքի ենթարկվի:
 
Դատարանը վերջնական որոշում չի կայացնում այդ պահին և չպետք է վերջնական որոշում կայացնի: Դատարանն ընդսամենը փորձում թ պարզել` արդյոք ազատ արձակվելու դեպքում անձը կազդի վկաների վրա, կխաթարի քննության ընթացքը, կկատարի նոր հանցանքներ կամ փախուստ: Միջազգային մակարդակով կարծիքն այն է, որ նպատակահարմար է և ցանկալի է հնարավորություան սահմաններում անձանց չպահել բանտում նախքան դատական քննությունը, ուստի նրանց ազատ արձակելու տարբերակներ են մշակվում, որպեսզի տուն գնան, ազգականների հետ մնան կամ այլ հատուկ կացարաններույմ մնան: Այդպես կարելի  փող տնտեսել, և անհարկի ծախսերից խուսափել և արդյունքները բարելավել: Այն անձինք, ովքեր կարող են մնալ տանը իրենց դատաքննությունից առաջ, հաճախ ավելի լավ արդյունքներ են արձանագրում երկարաժամկետ հատվածում: Ահա հենց այս հարցերը պետք է քննարկվեն առաջին հերթին: 72 ժամը բավական ժամանակ է, որպեսզի ուսումնասիրվի անձը նախաքննության ընթացքում:
 
- Աշխարհում ամենաարդյունավետը համարվում են պրոբացիոն ծառայության ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի մոդելները: Ո՞ր մոդելին է նախապատվություն տրվել Հայաստանում և ո՞րն է լինելու դրա բուն առանձնահատկությունը:
 
Մարտի Սեդոն - Ծրագիրը սկսելուց ի վեր մենք զգույշ ենք եղել, որպեսզի չընտրենք մեկ մեդել և ասենք, որ սա է պատշաճ Հայաստանի համար: Մենք նաև կարճաժամկետ տեղացի փորձագետների ենք ներգրավել, ովքեր քաջատեղյակ և բանիմաց մասնագետներ են: Այդ աշխատանքը համադրել ենք միջազգային իրավախորհրդատուների աշխատանքի հետ և աշխատում ենք, որպեսզի հայաստանյան մոդել մշակվի: Կարծում ենք բոլոր երկրների պրակտիկայից ինչ-որ բան կվերցնենք: Մոդելը պետք է լինի հայաստանյան, որպեսզի լինի կիրառելի, գործունակ:
 
Քրիս Ֆրոսթ – Ինչ վերաբերում է պրոբացիոն ծառայության Հայաստանում կիրառվելիք մեթոդներին, ապա արդեն իսկ կան մեթոդներ, որոնք նախատեսված են թեր Քրեական օրենսգրքով և որոնք կիրառվում են այսօր էլ: Այդ մեթոդները կարող են վերանայվել և լրացուցիչ լրացուցիչ միջոցներ հատկացնել դրանց ի կատար ածմանը:
 
Օրինակ` բավական լայն կիրառություն ունի Եվրոպայում հանրային ծառայությունը` իրավախախտն իր ազատ ժամանակը նվիրում է տեղի համայնքի համար հանօրգուտ աշխատանք կատարելուն: Ես կլարծում եմ, դա ձեր երկրում կիրառելու մեխանիզմը կարելի է բարելավել, աշխատանքի որակը կարելի է բարելավել, նաև ներառել աշխատանքային վերապատրաստման բաղադրիչ, որպեսզի անձը ավարտից հետո պատրաստ լինի եկամտաբեր աշխատանք գտնելու: Ձեր երկրում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր վերականգնողական դասընթացներ են իրականացնում, ովքեր աշխատում են թմրամիջոցների հետ կապված հանցանք կատարած անձանց հետ, նույնիսկ եթե նրանք բռնությամբ զուգորդված հանցանքներ են գործել: Ընդհանուր խնդիրն այն է, թե երկիրը որքան ռեսուրս կտրամադրի այս աշխատանքի համար: Եվրոպական միջինն այսպիսին է` այլընտրանքային պատժատեսակներին տրամադրվում է քրեակատարողական համակարգի բյուջեի մոտ ¼-ը: Այդ լուծումներից ոչ մեկը` ներառյալ էլեկտրոնային դիտարկումը, մոնիթորինգը, կամ համայնքային աշխատանքը կամ խորհրդատվությունն էժան չեն: Պատշաճ միջոցներ պետք է տրամադրվեն, որպեսզի աշխատանքն արդյունավետ լինի: իսկ գումարը պետք է վերաուղղորդել բանտային ծառայությւնից պրոբացիոն ծառայություն:
 
Մենք հուսով ենք, որ պրոբացիոն ծառայությունը ցույց կտա, որ արդյունավետ է և արժե իրեն ֆինանսավորել, և ֆինանսավորումը կաճի, ու կնվազի բանտերի վրա ծախսվող գումարը:
 
Մարտի Սեդոն - Ես Միացյալ Թագավորույունից եմ: Այս շաբաթ տվյալներ հրապարակվեցին, որ ծրագրով փորձ է արվում կարճաժամկետ իրավախախտներին բանտից դուրս գալուց հետո վերահսկել: Այդ տվյալների համաձայն, միլիարդավոր ֆունտ ստերլինգներ են ծախսվում, որովհետև իրավախախտները կրկին են հանցանք գործում, որովհետև ռեցիդիվիզմի խնդիր կա: Բայց եթե դիտարկում ենք երկրի ռեսուրսները և դրանք համեմատում ենք հանցագործության հետևանքով պատճառված վնասի հետ, պարզ է դառնում, որ գումարը նպատակային է ծախսված և արժե այդ ծախսերը կատարել: Առկա վիճակագրական տվյալները պետք է վերլուծել այնպես, որպեսզի հասարակությանը ցույց տանք, որ իրավախախտի համար ոչ մի աշխատանք չկատարելը շատ ծախսատար է, իսկ ինչ-որ ծախս կատարելը կարող է ծախսատար թվալ, բայց երկարաժամկետ հատվածում փող տնտեսել մեզ համար: 
 
-Կա՞ որևէ բան, որ մեր զրույցի ընթացքում բաց թողեցինք, կամ կցանկանայիք ավելացնել:
 
Մարտի Սեդոն - Սա գծագիր է, որը կարող է օգնել ցույց տալու, թե պրոբացիոն ծառայությունը որ ուղղությամբ է հիմնականում աշխատելու: Այստեղ կարող ենք ներկայացնել բոլոր անձանց, ովքեր ոստիկանության կողմից բերվում են դատարան, այս մասում էլ այն մարդիկ են, ովքեր ոչ ծանր հանցագործություններ են կատարել: Այս ուղղությամբ ընթանալով հասնում ենք ավելի ծանր հանցանք կատարած անձանց: Այս ամբողջ սպեկտրը պետք է բաժանել 3հատվածների` մի խպումբն այստեղ է` լուրջ մտահոգության տեղիք չտվող, ցածր ռիսկային, ոչ ծանր հանցանք կատարած անձինք են, իսկ այստեղ ավելի ծարն հանցանք գործած անձինք են: Այս երեք հատվածների համար յուրահատուկ մոտեցումներ են պետք, և շատ կարևոր է, որպեսզի նրանք, ովքեր օրենքի հետ կապված լուրջ խնդիր չունեն, չտարվեն բանտեր: Այս մարդիկ շուտով կփոխվեն: Նրանց դեպքում ավելի նպատակահարմար են ոչ մեծ ծանրության պատժատեսակները: Ահա այս վերևի հատվածում ոմանք հավանաբար պետք է հայտնվեն բանտում:
 
Նրանք ավելի ծանր հանցանքներ են գործել: Սրան դեռ կվերադառնամ, իսկ ահա սա այն հատվածն է, որտեղ գործում է պրոբացիոն ծառայությունը: Եվ այստեղի առաքելույունն է այնպես արձագանքել նրանց գործած հանցանքներին, որպեսզի նրանց բանտում փակած չպահենք, այլ ուղղիչ վերականգնողական և պատժողական տարրերը համակցենք: Պրոբացիոն ծառայությունը հենց դա պետք է ներդնի: Այստեղ մենք տեսնում են որպես տարբերակ հարկադիր աշխատանքը, միգուցե տնային կալանքը, կամ վերականգնող ուղղիչ դասընթացները, որոնք կօգնեն անձին հաղթահարելու թմրամոլություը կան խաղամոլությունը: Այժմ էլ կան մարդիկ, ովքեր այս հատվածում են գտնվում, հնարավոր է նրանք շատ չեն, բայց մենք ուզում ենք օգնել, որպեսզի այս շեմը վեր բարձրացվի, այստեղի մարդիկ, ովքեր ներկայում բանտային պատիժ են ստանում, ազատազրկման պատիժ, որովհետև դատավորն այլընտրանքային տարբերակ պարզապես չի տեսնում, որպեսզի կիրառի:
 
Եթե վերցնենք այս դեպքերից մեկը, և պրոբացիոն ծառայութնն էլ գա, ասի` գիտեք մենք  ինչ-որ նոր մեխանիզմներ ունենք այս մարդկանց հետ աշխատանքի, նրանց բանտ մի ուղարկեք, նրանց բանտարկելը վատ արդյունք կտա, իսկ եթե իրենց պրոբացիայի ենթարկեք, նոր պատժատեսակներով, որոնք մենք ձեզ հիմա կարող ենք առաջարկել, մենք կարող ենք երաշխավորել, որ նման անձը ավելի լավ արդյունքի կհասնի, քան եթե բանտ ուղարկվի: Այ դա կլինի առաջնային ամենահեշտ ուղղությունը պրոբացիոն ծառայության համար: Այս խումբը, ովքեր նոր են ուղարկվում բանտ, կարող են բանտ չուղարկվել:
 
Մյուս խումբը նրանք են, ովքեր ազատազրկվել են, կարող են ազատ արձակվել նախքան պատժի ժամկետի ավարտը: Մենք գիտենք, որ դա որոշ չափով այս երկրում էլ է տեղի ունենում, ազատ արձակվում են, բայց եվրոպական չափանիշն այնպիսին է, որ անձինք պատժի կեսը կրելուց հետո արդեն իսկ սկսում են ազատ արձակվել: Դատավորները կդիտարկեն պատժի նվազեցման տարբերակը միայն այն դեպքում, երբ ազատ արձակվող անձի հետ ինչ-որ լուրջ աշխատանքներ տարվեն: Սա էլ է  կարևոր աշխատանքային ուղղություն պրոբացիոն ծառայության համար:
 
Նրանց դուրս գալուց առաջ գնահատում իրականացնելը և վերահսկողության լուրջ պլան մշակելը, միգուցե նաև ինչ-որ հարկադիր աշխատանք նախատեսելը, տնային կալանքի, էլեկտրոնային դիտարկման, կամ անձի տեղաշարժը հսկելու հետ միասին կնպաստեն արդյունքների ապահովկանը: Ահա այս երկու հասցեաական խմբերի համար և դրանց հետ պետք է աշխատի պրոբացիան, այն անձանց, ովքեր բանտ են ուղարկվում, բայց կարող էին չուղարկվել, եթե լիներ ավելի լավ այլընտրանք և նրանց, ովքեր բանտից կարող էին ավելի վաղ ազատ արձակվել: Ընդհանուր գաղափարն էլ այն է, որ համայնքային պատժատեսակներով աշխատելը անձանց վրա ավելի լավ կազդի, քան բանտարկումը, և բանտարկումը պետք է կիրառել միայն նրանց համար, ովքեր վտանգավոր են և վտանգ կա, որ ծանր հանցանքներ կգործեն:
 
Հարցազրույցը վարեց Նելլի Դանիելյանը:
 
 
 
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]