Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 15 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/15/2024   23:03 Առավոտյան ժամը 10:30-ին՝ Կառավարության շենքի դիմաց․ «Տավուշը հանուն հայրենիքի» 05/15/2024   22:43 Windows 11-ում օգտատիրոջը հետեւելու գործառույթ են հայտնաբերել 05/15/2024   22:29 Տարածքների փոփոխության հետ կապված ցանկացած գործընթաց  պետք է տեղի ունենա հանրաքվեով. արքեպիսկոպոս 05/15/2024   22:16 34-ամյա տղամարդը վերադարձել է Հայաստան 05/15/2024   21:57 Բայդենն ու Թրամփը համաձայնել են մասնակցել սեպտեմբերին կայանալիք բանավեճին 05/15/2024   21:40 Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/15/2024   21:23 Դանիելյանն իրավունք է տվել քաղցկեղով հիվանդ երեխաներին մկրտելու. Տավուշի թեմի առաջնորդ 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/15/2024   21:15 Սլովակիայի խորհրդարանը կուժեղացնի անվտանգության միջոցառումները՝ այդ երկրի վարչապետի դեմ մահափորձից հետո 05/15/2024   21:09 Ոստիկանապետը՝ լրագրողների նկատմամբ կիրառված բռնության դեպքերի մասին (տեսանյութ) 05/15/2024   21:01 Այս շաբաթվա մեջ կավարտենք նախանշած ծրագիրը. արքեպիսկոպոս 05/15/2024   20:52 Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել. Ավագանին պետք է նոր ղեկավար ընտրի 05/15/2024   20:39 Արցախյան պատերազմի վետերանները միացել են շարժմանը (տեսանյութ) 05/15/2024   20:30 Լուկաշենկոն մեկնել է Ադրբեջան՝ բանակցությունների 05/15/2024   20:22 Ոստիկանությունը Բագրատ Սրբազանի պահանջով ժամը 20։00-ին հեռացրեց արգելապատնեշները՝ թույլ տալով շարունակել երթը (տեսանյութ) 05/15/2024   20:14 Փաշինյանը հյուրընկալել է ՎԶԵԲ նախագահին. քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը 05/15/2024   20:08 Ոստիկանությունն այնքան նշանակություն ունի, որքան նշանակություն մենք կտանք.Արքեպիսկոպոս Գալստանյան 05/15/2024   19:57 Մենք ապրում ենք մի մեծ հոգեբուժարանում, որտեղ գլխավոր բժիշկը բացակա է. Շարժման առաջնորդ 05/15/2024   19:56 Հատուկ միջոցներով զինված ոստիկանները պաշարել են Թումանյան փողոցը. ինչ է ծրագրվում (տեսանյութ) 05/15/2024   19:53 ՀՀ զինված ուժերում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները 05/15/2024   19:41 Սա մեր բոլորի անարգանքն է. Տավուշի թեմի առաջնորդ 05/15/2024   19:39 Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած 05/15/2024   19:27 Ոստիկանական ուժերը սահմանափակել են քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը և թույլ չեն տալիս անցնել դեպի Սուրբ Աննա եկեղեցի 05/15/2024   19:12 Ճապոնիայում ռեկորդային արագ տարածվում է մահացու վտանգավոր հիվանդությունը 05/15/2024   19:00 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մինչև օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով. Վարչապետ 05/15/2024   18:51 Բագրատ Սրբազանն արձագանքել է իր հետ ողջագուրվելու համար վաստակավոր բժշկին աշխատանքից ազատելու դեպքին 05/15/2024   18:46 EBRD միջազգային ֆորումի մասնակիցներն ապշած են ոստիկանական ուժերի կենտրոնացման աստիճանից 05/15/2024   18:30 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա խաղաղ ապրել սովորելու գործիքներից մեկը․ վարչապետ 05/15/2024   18:17 Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն վիրավորել է հրաձգության ժամանակ 05/15/2024   18:09 Զգուշացնում եմ՝ իրենց կողմից որեւէ հրահրումը լինելու է իրենց վերջը բառիս բուն իմաստով. Շարժան առաջնորդ 05/15/2024   18:05 Ստամբուլում՝ մետրոյի մուտքի մոտ, պայթուցիկ է հայտնաբերվել 05/15/2024   17:55 Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ -որ վատ իրադարձության.Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են 05/15/2024   17:41 Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին 05/15/2024   17:36 Ռազմական մեքենաներ կայանվում են մեկ- մեկ այդ հատվածում. Այգեհովիտի համայնքապետը հաստատել է 05/15/2024   17:18 Բաքուն շարունակում է ապօրինաբար կալանքի տակ պահել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը․ բոլորի կալանքի ժամկետը երկարացվել է ևս 5 ամսով 05/15/2024   17:08 Սա նշանակում է վախ. Շարժման առաջնորդը շնորհակալություն է հայտնել ոստիկաններին՝ ճանապարհները փակելու համար (տեսանյութ) 05/15/2024   16:45 Ոստիկանները զինված են հատուկ միջոցներով, այդ թվում՝ արցունքաբեր գազով 05/15/2024   16:42 15 հոգով եկան ծեծեցին, այդ մարդու շանն էլ քարշ տալով տարան. ականատես քաղաքացիները պատմեց բերետավորների բռնության մանրամասները (տեսանյութ) 05/15/2024   16:40 Ոստիկանները ծեծելով և բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացուն 05/15/2024   16:32 Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքին դիպուկահարներ են նկատվել 05/15/2024   16:27 Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները․ արքեպիսկոպոս 05/15/2024   16:23 Ես իմ քաղաքի մեջ ոնց ուզեմ պետք է գնամ, թուրքերը վրա են տվե՞լ. քաղաքացիները՝ բերետավորներին 05/15/2024   16:19 Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում (Ֆրանսիա) 05/15/2024   16:11 Հասարակական կարգ ենք պահում, ի՞նչ ենք անում, դրսից այսքան հյուրեր կան․ ոստիկանապետը՝ աննախադեպ թվով ոստիկանական զորքեր կենտրոնացնելու մասին 05/15/2024   15:58 Ոստիկանությունը չի հերքում, որ արգելվել է Ազատության հրապարակին հարակից սրճարանների աշխատանքը 05/15/2024   15:53 Համատեղ մամուլի հաղորդագրություն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև քաղաքական խորհրդակցությունների վերաբերյալ 05/15/2024   15:51 Հայտարարություն․ ՆԳՆ ոստիկանությունը մշտապես իրականացրել և այս պահին էլ շարունակում է իրականացնել հասարակական կարգի և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ 05/15/2024   15:32 ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը
05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ) 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/14/2024   20:19 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի 05/14/2024   08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ» 05/14/2024   10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/14/2024   11:21 Շատ վիրավորվածեմ, սուտ ասել չի կարելի. ԵՊՀ պրոռեկտերը հերքեց, իսկ Սրբազանը՝ օրհնեց (տեսանյութ) 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/14/2024   21:32 Իմպիչմենտը ձախողելու դեպքում ընդդիմադիրները պետք է վայր դնեն մանդատները. Ունեն պլան «Բ». Խաչիկ Գալստյան (տեսանյութ) 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին

Գրիշա Վիրաբյանի գործով դատարանը թույլ է տվել դատական սխալ. Վերաքննիչ դատարանը փաստում է 07/25/2014   13:43  |  Քրեական խրոնիկոն

 
ՀՀ վերաքննիչ դատարանը ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանի բողոքի գործով մասնակիորեն բավարարել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Հ.Մովսեսյանի վերաքննիչ բողոքը: 
 
Վերաքննիչ դատարանը բեկանել և փոփոխել  է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մայիսի 22-ի` «Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը վերացնելու բողոքը քննության առնելու վերաբերյալ» որոշումը, որով ամբողջությամբ բավարարվել էր դիմող Գրիշա Վիրաբյանի բողոքը:
 
Վերաքննիչ դատարանը, մասնավորապես, ՀՀ դատախազությանը պարտավորեցրել է վերացնել «Քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին» Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազ Հ.Բաբայանի՝  2004թ. օգոստոսի 30-ին կայացված որոշմամբ թույլ տրված` Գրիշա Վիրաբյանի իրավունքների և ազատությունների խախտումը:
 
Գրիշա Վիրաբյանի գործը վերաբացվել էր Եվրադատարանի վճռի հիման վրա. Վճռաբեկ դատարանը, նոր հանգամանք ի հայտ գալու հիմքով, որոշել էր վերաբացել գործը, և այդ մասով բեկանել իր նախկին որոշումը, ինչպես նաև՝ առաջին ատյանի դատարանի որոշումը, որով օրինական ու հիմնավորված էր համարել քննիչի՝ քրեական գործ չհարուցելու որոշումը: 
 
Գրիշա Վիրաբյանը 2004թ. ապրիլի 12-ին՝ ՀՀ նախագահի նստավայրի մոտ ընդդիմության կազմակերպած ցույցից հետո, բերման էր ենթարկվել Ոստիկանություն, որտեղ էլ ենթարկվել էր դաժան ծեծի ու խոշտանգումների:
 
Եվրադատարանն իր վճռում արձանագրել էր խտրականության բացառման իրավունքի խախտում այն հիմքով, որ քննիչը պատշաճ քննության առարկա չի դարձրել Գրիշա Վիրաբյանի` քննության ժամանակ հնչեցրած հայտարարություններն այն մասին, որ իրեն խոշտանգել են՝ իր քաղաքական հայացքների, քաղաքացիական ակտիվության համար:
 
Գործը քննվել էր որպես սովորական քրեական գործ, որ հարուցված էր ոստիկանին հարվածելու հիմքով: Մինչդեռ, ըստ Եվրադատարանի, խտրականության գործերով պետք է քննությունը տարվի մայր գործով քննությունից առանձին, եթե քաղաքացին ասում է, որ իրեն խոշտանգել են և խոշտանգել են իր հայացքների կամ կրոնական համոզմունքների համար, ապա քննիչը պետք է այդ փաստերն ստուգի: Եվ քանի որ քննիչն այդ փաստերը չէր ստուգել, դրանց կարևորություն չէր տվել, Եվրադատարանն արձանագրել էր, որ արդյունավետ քննություն չէր ապահովվել խտրականության բացառման հիմքով:
 
Վերաքննիչ դատարանը փաստել է, որ դիմող Գ.Վիրաբյանի բողոքն ամբողջությամբ համարելով հիմնավորված՝ Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի խախտմամբ որոշում է կայացրել՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ դատախազի՝ 30.08.2004թ. որոշումը վերացնելու մասին` արդյունքում կայացնելով ՀՀ քրեադատավարական օրենքով չնախատեսված դատական ակտ, որն առերևույթ հակասում է ՀՀ Սահմանադրական դատարանի և ՀՀ Վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված որոշումներով ձևավորված իրավական մոտեցումներին:
 
Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը, հիշյալ որոշումը կայացնելով, դուրս է եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իր լիազորությունների շրջանակներից եւ թույլ տվել դատական սխալ, ինչի արդյունքում խախտել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված օրինականության սկզբունքը:
 
Վերաքննիչ դատարանը միաժամանակ հարկ է համարել փաստել, որ Առաջին ատյանի դատարանին հասցեագրված իր բողոքով Գ.Վիրաբյանը դատարանին խնդրել էր պարտավորեցնել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազությանը փոփոխություն մտցնել համայնքների դատախազի՝ 30.08.2004թ. որոշման մեջ և քրեական գործը կարճել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով, հակառակ դեպքում քրեական գործն ուղարկել դատարան, որտեղ հրապարակային բաց դատի պայմաններում ևս կապացուցի իր արդարությունը:
 
Բողոքաբերի այս պահանջը, վերաքննիչ դատարանի գնահատմամբ, չի բխում գործող ՀՀ քրեադատավարական օրենսդրության պահանջներից, ինչպես նաև՝ ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դատարանին վերապահված լիազորությունների շրջանակից, հետևաբար՝ Գ.Վիրաբյանի բողոքն ամբողջությամբ բավարարելով՝ Առաջին ատյանի դատարանը հանգել է ոչ իրավաչափ հետևության:
 
Վերաքննիչ դատարանն անդրադարձել է նաև դատախազի վերաքննիչ բողոքի պատճառաբանությանն առ այն, որ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը 11.08.2004թ. որոշում է կայացրել քրեական գործի մասով՝ Արարատի մարզային ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցների վերաբերյալ վարույթը կարճելու մասին` հանցակազմի բացակայության և վնաս պատճառված արարքը քրեական օրենսգրքով օրինաչափ համարվելու պատճառով, իսկ նշված որոշումը վերացնելու և Արտաշատի ոստիկանության բաժնի աշխատակցի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին Գ.Վիրաբյանի միջնորդությունը վարույթն իրականացնող մարմնի՝ 26.08.2004թ. որոշմամբ ամբողջովին մերժվել է:
 
Մինչդեռ Առաջին ատյանի դատարանը քննիչի հիշյալ որոշումներին համապատասխան գնահատական չի տվել, որի պայմաններում անհնարին է դառնում ապահովել Եվրոպական դատարանի՝ 02.10.2012թ. վճռում նշված խախտումների վերացումը վարույթն իրականացնող մարմնի կողմից: Վերաքննիչ դատարանը  գտել է, որ դատախազի վերաքննիչ բողոքի այս պատճառաբանությունն անհիմն է ու չփաստարկված և չի բխում գործող օրենսդրության պահանջներից, հետևաբար՝ այդ մասով վերաքննիչ բողոքը բավարարելու բավարար հիմք հանդիսանալ չի կարող: Եւ արձանագրել, որ քրեական գործի նախաքննության շրջանակներում վարույթն իրականացնող մարմնի կողմից 11.08.2004թ. և 26.08.2004թ. կայացված ու դատախազի կողմից վերաքննիչ բողոքում վկայակոչված վերը հիշատակված որոշումները քրեադատավարական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չեն բողոքարկվել: Հետևաբար՝ Գ.Վիրաբյանի կողմից դատախազի 30.08.2004թ.որոշման դեմ բերված բողոքի քննության շրջանակներում Առաջին ատյանի դատարանն իրավասու չէր անդրադառնալ նշված որոշումների օրինականության ու հիմնավորվածության հարցին և դրանց կապակցությամբ որևէ գնահատական տալ:
 
Վերաքննիչ դատարանը միաժամանակ հարկ է համարել  արձանագրել, որ վիճարկվող որոշումը կայացնելիս, Առաջին ատյանի դատարանը, inter alia վկայակոչել ու ղեկավարվել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9.-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, մինչդեռ հիշյալ իրավանորմը սույն գործով վիճելի իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի չէ, քանի որ սահմանում է նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթով դատական ակտերի վերանայման կարգը, իսկ նման լիազորություն Օրենսդիրը վերապահել է բացառապես վերաքննիչ և վճռաբեկ դատարաններին:
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]