ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քրեական գործում առկա են ապացույցներ, որ Ավետիք Բուդաղյանին ավտոմեքենայում ծեծել է նաև Սուրիկ Խաչատրյանը. Փաստաբան 07/10/2014 21:27 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Դատարանն այսօր քննեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ զինված միջադեպի գործով տուժող Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի բողոքը: Փաստաբանը պահանջում է վերացնել Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի որոշումն և այդ որոշման դեմ բերված բողոքը մերժելու մասին դատախազի որոշումը:
Ներկայացնելով բողոքը դատարանում` Հայկ Ալումյանը խնդրեց նաև որոշում կայացնել դիմողներ Արտակ և Էմիլ Բուդաղյանների իրավունքների և ազատությունների խախտումները վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Ս.Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին վիճարկվող որոշումն ընդունվել է՝ «նրա արարքներում հանցակազմի բացակայության հիմքով»:
Քննիչը հաստատված է համարել, որ «Սդղի գյոլ» կոչվող տարածքից վերադառնալիս Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում Ավետիք Բուդաղյանին ծեծի է ենթարկել միայն Զարզանդ Նիկողոսյանը: Մինչդեռ Հայկ Ալումյանը գտնում է, որ քրեական գործում առկա են ապացույցներ, որ ավտոմեքենայում Ավետիք Բուդաղյանը ծեծի է ենթարկվել ոչ միայն Զարզանդ Նիկողոսյանի, այլ նաև Սուրիկ Խաչատրյանի կողմից: Ընդ որում, Զարզանդ Նիկողոսյանի մասնակցությունը ծեծին պայմանավորված է եղել հենց Սուրիկ Խաչատրյանի հրահանգով:
Քննիչը, հիմք ընդունելով Սուրիկ Խաչատրյանի, Զարզանդ Նիկողոսյանի և Արագած Ղևոնդյանի ցուցմունքները, գտել է, որ Ավետիք Բուդաղյանին ծեծի ենթարկողը եղել է միայն Զ.Նիկողոսյանը և վերջինս գործել է իր նախաձեռնությամբ:
Փաստաբանը գտնում է, որ քննիչի նման վարկածը ապացույցների միակողմանի գնահատման արդյունք է, դրանում նկարագրված հանգամանքներն անարժանահավատ են: Մասնավորապես, ըստ նրա, գործի նյութերից երևում է, որ Զարզանդ Նիկողոսյանի և Սուրիկ Խաչատրյանի փոխհարաբերությունները այնպիսինը չեն եղել, որ Նիկողոսյանն իրեն թույլ տար Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում սեփական նախաձեռնությամբ ծեծի ենթարկել վերջինիս կողմից մեքենա հրավիրված անձի: Բացի այդ, Խաչատրյանի ընտանիքի անդամներն իրենց ցուցմունքներում պնդում են, որ Դավիթ Բեկի 1 հասցեի հարևանությամբ տեղի ունեցած դեպքի ժամանակ Բուդաղյանները հատկապես բացասական են տրամադրված եղել հենց Սուրիկ Խաչատրյանի և նրա ազգականների նկատմամբ: Այդ դեպքում անտրամաբանական է և, ելնելով դրանից, անարժանահավատ, որպեսզի Զարզանդ Նիկողոսյանից տուժած Ավետիքը և նրա եղբայրը` Արտակը, չարությամբ լցված լինեին ոչ թե Նիկողոսյանի, այլ Սուրիկ Խաչատրյանի հանդեպ:
Դրա հետ մեկտեղ, ստուգման չի ենթարկվել այն հանգամանքը, թե արդյո՞ք հնարավոր էր ավտոմեքենայում Զարզանդ Նիկողոսյանի կողմից Ավետիք Բուդաղյանին ծեծի ենթարկելը, հաշվի առնելով, որ Ավետիք Բուդաղյանը զբաղեցնում էր վարորդի ետևում գտնվող նստատեղը, իսկ Զարզանդ Նիկողոսյանը նստած է եղել վարորդի կողքին:
Ինչպես հետեւում է Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդ Էմիլ Բուդաղյանի ցուցմունքներից, Ավետիք Բուդաղյանին Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում ծեծի ենթարկելու պատճառները եղել են տնտեսական. վերջինիս դուր չի եկել, որ Ավետիք Բուդաղյանը տնտեսական գործունեություն է իրականացնում առանց իր հետ համաձայնեցնելու և «փա»յ է պահանջել նրանից: Սակայն այս հանգամանքներին քննիչը պատշաճ գնահատական չի տվել։ Հայկ Ալումյանը գտնում է, որ քննիչը պարտավոր էր այս ուղղությամբ ևս քննություն իրականացնել և` կամ նյութերով նոր քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով՝ Շորթման համար կամ` այդ հոդվածով քրեական գործի հարուցումը մերժել, կամ էլ` այդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում կայացնել: Սակայն այս հանգամանքի շուրջ քննություն չի իրականացվել ընդհանրապես, այդ հանգամանքին որևէ գնահատական չի տրվել:
Փաստաբանի դիտարկմամբ՝ քննիչի կողմից գնահատական չի տրվել նաև գործի այն նյութերին, որոնցից բխում է, որ Գորիսի Դավիթ Բեկ 1 հասցեի հարևանությամբ 01.06.2013 թվականին տեղի ունեցած դեպքի ժամանակ Սուրիկ Խաչատրյանը իր առանձնատնից կրակոց (կրակոցներ) է արձակել Ավետիք Բուդաղյանի ուղղությամբ: Այդպիսի ապացույցներ են, մասնավորապես, Արտակ Բուդաղյանի ցուցմունքը, տեսագրությունը (որում երևում է ասֆալտին դիպչած գնդակի կտրուկ վերև ուղղությամբ արտացոլումը), վերջին կրակոցի ձայնը, որը էապես տարբերվում է մյուս կրակոցների ձայնից, Ավետիք Բուդաղյանի գնդակային վնասվածքներից մեկի վերևից ներքև ուղղությունը: Քննիչի կողմից անտեսվել է այն փաստը, որ Սուրիկ Խաչատրյանի տանից առգրավված «PIETRO BERETTA» դրոշմվածքով ատրճանակն ինքնաշեն է, ուստի օրինական լինել չէր կարող:
ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածով՝ Հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելու համար քրեական հետապնդում չիրականացնելու պատճառաբանությունները հիմնված են այն ելակետի վրա, որ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի կողմից զենքերը կիրառվել են հանրության համար վտանգավոր հետևանքները կանխելու նպատակով: Վերջին հանգամանքը Հայկ Ալումյանը վիճարկել է դատախազություն ներկայացված բողոքներում, իսկ այժմ վիճարկում է դատարանում:
Հայկ Ալումյանը գտնում է, որ քննիչի որոշումն աչքի է ընկնում իր միակողմանիությամբ. դրանում արտացոլված են գործի միայն այն նյութերը, որոնք կոչված են հաստատելու որոշումը և լիովին անտեսված են այն նյութերը, որոնցով հերքվում կամ կասկածի տակ են դրվում Սուրիկ Խաչատրյանի և նրա կողմնակիցների ցուցմունքները: Ընդ որում, քննիչի կողմից գնահատականի չեն արժանացվել այդ ցուցմունքների ներքին հակասությունները, այդ ցուցմունքները հերքող գործի ապացույցները, ինչպես նաև այն հակասությունները, որոնք առկա են նշված անձանց ցուցմունքների միջև:
Հուլիսի 24-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, կհրապարակի բողոքի վերաբերյալ որոշումը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
- 05/19/2024 11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ