Թեմաներ
Երեքշաբթի 05 / 14 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/14/2024   13:09 Որևէ ժամանակ պատրաստ ենք խոսելու ՔՊ-ի հետ․ շարժման առաջնորդ 05/14/2024   12:57 Խորհուրդ եմ տվել նայել հայկական «Հայելի» մուլֆիլմը, որ իրենց արտացոլանքը տեսնեն. Սրբազանը՝ քպականների մասին (տեսանյութ) 05/14/2024   12:49 2025 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն սկսված է 05/14/2024   12:40 Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր 05/14/2024   12:33 Քաղաքական հայացքներով պայմանավորված` ֆեյսբուքում մարդկանց առերևույթ բռնության ենթարկելու հրապարակային կոչ հնչեցնելու, բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/14/2024   12:26 Բագրատ սրբազանն այս պահին ունի իշխանություն, որը շատ ավելի մեծ է քան գործող վարչապետինը. Հովհաննես Ավետիսյան 05/14/2024   12:17 Հովիկ Աղազարյան կա՝ կարտոֆիլի գործով պատգամավոր, ասում է՝ ժողովրդի 70 տոկոսը գնված է, իրավապահները պետք է գնահատական տան. Արքեպիսկոպոս (տեսանյութ) 05/14/2024   12:12 Ժողովրդին մի փորձեք ահաբեկել. մեծ թվով կարմիբերետավորները փակել էին երթի մասնակիցների ճանապարհը, արքեպիսկոպոսը դիմեց նրանց (Տեսանյութ) 05/14/2024   12:05 Մենք ձեզ հետ ենք. քաղաքացիները՝ Տավուշի թեմի առաջնորդին (տեսանյութ) 05/14/2024   12:03 Ոստիկանական ավտոմեքենան «Մեդիահաբի» լրագրողի ուղղությամբ վարելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմնից 05/14/2024   12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան 05/14/2024   11:55 Ոստիկանական բռնությունները՝ մեկ տեսաշարով.14.05.2024թ. 05/14/2024   11:53 Ազատությունից զրկված մարդն ունի պարտադիր իրավունքներ. Արման Թաթոյանի իրավական պարզաբանումը 05/14/2024   11:22 Միանում եմ դասադուլին և գործադուլին, այսօր մեր դասը չի կայանա․ Շարմազանով 05/14/2024   11:21 Շատ վիրավորվածեմ, սուտ ասել չի կարելի. ԵՊՀ պրոռեկտերը հերքեց, իսկ Սրբազանը՝ օրհնեց (տեսանյութ) 05/14/2024   11:16 Համբիկին ազատ արձակեցին, բաժին չտարան, բայց մի «ղզլբաշ» բռունցքով հարվածել է Համբիկի դեմքին. Ռուբեն Մելիքյան 05/14/2024   11:14 Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը 05/14/2024   10:57 Իշխանությունները հազարավոր դոլարներ են ծախսում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդի մասին կեղծ լուրեր տարածելու համար. Civilnet 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/14/2024   10:39 Ձերբակալել են Համբիկ Սասունյանին 05/14/2024   10:36 Ոստիկանության մեքենան հարվածել է լրագրողի. նա հիմա հիվանդանոցում է 05/14/2024   10:34 Պայքարի ևս մեկ առավոտ. փակվել են Երևանի տարբեր փողոցներ 05/14/2024   10:28 Շարունակվում են անհնազանդության ակցիաները. արքեպիսկոպոսի գլխավորությամբ երթը Երևանով վերսկսվել է. ուղիղ 05/14/2024   10:23 Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը 05/14/2024   10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com 05/14/2024   10:18 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ 05/14/2024   10:10 Խաղաղ ակցիայի 38 մասնակից է բերման ենթարկվել 05/14/2024   09:58 Խաղաղ երթի մասնակիցները փակել են Աբովյան փողոցը «Մոսկվա» կինոթատրոնի հատվածում 05/14/2024   09:46 Ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկում անչափահասին 05/14/2024   08:23 Ընտրական հանցագործությունները քննող մարմին չի ստեղծվել ընդդիմմության ղեկավարմամբ. Փաշինյանը խաբել է. Սուտ 206. «Ժողովուրդ» 05/14/2024   08:18 Վոյաժներին ոչինչ չի խանգարում․ «Հրապարակ» 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/14/2024   08:13 Իշխանական նավը երերում է․ «Հրապարակ» 05/14/2024   08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ» 05/14/2024   08:05 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ» 05/14/2024   08:00 Օրենքը «օրենք չէ», եթե բացառություններ չունի ՔՊ պատգամավորների համար․ Թագուհի Ղազարյանի ոչ ստեղծագործական աշխատանքի հետքերով . «Ժողովուրդ» 05/14/2024   07:56 Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ» 05/14/2024   07:53 Գավաթակիր թիմի մարզիչները բոյկոտել են ՀՖՖ ղեկավարության դեմ. «Ժողովուրդ» 05/14/2024   07:46 Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ» 05/14/2024   07:42 Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ» 05/13/2024   23:58 Երևանում նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ Shamshyan.com 05/13/2024   23:53 «Կարմիրբերետավորների» այսօրվա արարքները քաղաքացիների նկատմամբ պատժիչ բնույթ ունեին․ Արման Թաթոյան 05/13/2024   23:50 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/13/2024   23:45 Բժիշկը նախազգուշացրել Է կերակրի սոդայի վտանգի մասին 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/13/2024   22:58 Ուսուցչուհուն ձերբակալել են 11-ամյա դպրոցականի հետ համբուրվելու համար 05/13/2024   22:41 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/13/2024   22:27 Ես իրենց հետ գործ չունեմ, բայց եթե գա՝ ազատ լինեմ, կզրուցենք․ Ճարտապետների պալատի նախագահը՝ Տավուշի թեմի առաջնորդին 05/13/2024   22:21 Փաշինյանը հանցանք է գործում ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականության. գլխավոր դատախազությունը համամիտ է, հերքումներ չկան 05/13/2024   21:59 Մեզ հետ պայմաններով ու պարտադիր խորհուրդներով մի խոսեք, շարժումն օրակարգ ունի ու չի շեղվելու այդ օրակարգից. Շարժման առաջնորդ (տեսանյութ)
05/12/2024   18:05 Կինը փայլաթիթեղի մեջ փաթաթել է 4 երեխայի եւ սառեցրել սառնարանում 05/13/2024   12:20 Ո՞վ է Արման Բաբաջանյանը․ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի պաշտոնական հաղորդագրությունը 05/12/2024   19:21 Վեհափառն ինքը կորոշի` երբ է հարմար, կամ հարմար չէ. Տավուշի թեմի առաջնորդ 05/13/2024   10:29 Կարմիրբերետավորները հոգևորականի են բերման ենթարկել (տեսանյութ) 05/12/2024   15:58 Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/13/2024   13:11 Պայծառ անակնկալ էր ինձ համար, չէիր սպասում, որ վերածնունդը կգա եկեղեցու կողմից. Մարինե Պետրոսյան 05/13/2024   19:45 Իշխան Զաքարյանից դեռ վերջնական պատասխան չունենք․ Լիլիթ Գալստյան 05/12/2024   22:47 Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները 05/13/2024   16:08 Ալեն Սիմոնյանն այս լարված իրավիճակում ժպտացող սթորիներ է հրապարակում 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/13/2024   17:50 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումը կկայանա ժամը 19:30-ին 05/13/2024   13:54 Երևանի կենտրոնում 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել է 05/13/2024   19:55 Դիրքային տեղաշարժերը կասեցվել են. Ժողովրդին դեմ չեն գնա․ սահմանազատման գործընթացը չի վերսկսվի․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ) 05/13/2024   12:50 Այս պահին Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպում է ունենում գրողների տանը 05/12/2024   23:21 Շոյգուն չնշանակվեց պաշտպանության նախարար. Պուտինը Բելոուսովի թեկնածությունն է առաջարկել 05/12/2024   20:29 Իշխան Զաքարյանը չի մերժել գործընթացին միանալը. Բագրատ Սրբազանը հանդիպել է նրա հետ 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/12/2024   20:47 Պարոն Աբազյան, դադարեցրեք հեռախոսային այլանդակ հարձակումները. Շարժման առաջնորդը դիմեց ԱԱԾ տնօրենին

ՌԴ պաշտպանության նախարարությունը տնտեսական աղմուկի մեջ է 10/30/2012   17:56  |  Միջազգային լրահոս

Հոկտեմբերի 25-ին ՌԴ-ում հայտնի դարձան «Оборонсервис» ընկերության աշխատակիցների դեմ հարուցված 5 քրեական գործերը: Համաձայն քննության վարկածի, ընկերությունը չափազանց ազատ է վարվել ՌԴ պաշտպանության նախարարության անշարժ գույքի և հողերի հետ: Իրականացվել են խուզարկություններ նախարարության գույքային հարաբերությունների դեպարտամենտի նախկին ղեկավար Եվգենիա Վասիլևայի բնակարանում, ով ապրում է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հետ նույն շենքում:

Անատոլի Սերդյուկովն այնքան էլ հայտնի անձ չէ եղել միջին ռուսաստանցու համար: Պարզապես շատերը գիտեն, որ նա ինչ-որ ժամանակ զբաղվել է կահույքի առևտրով և, հետո, շատ անսպասելի, դարձել է ՌԴ պաշտպանության նախարար:

Կրասնոդարի երկրամասում ծնված Անատոլի Սերդյուկովը 1984թ.-ին ավարտել է Լենինգրադի սովետական առևտրի ինստիտուտը: Դրանից հետո զբաղեցրել է այդ ոլորտի ղեկավար պաշտոններ: Նախ նա նշանակվել է «Լենմեբելտորգի» խանութներից մեկի ղեկավար, իսկ ավելի ուշ նույն ոլորտի հաստատություններում զբաղեցրել է գլխավոր տնօրենի պաշտոններ:

Նրա կյանքում բեկումնային դարձան 1990-ական թվականները, երբ որոշեց հեռակա կարգով ձեռք բերել երկրորդ՝ իրավաբանի մասնագիտություն: Հենց այս հարթության վրա էլ Ա. Սերդյուկովը հանդիպեց Ռուսաստանի ապագա վարչապետ Վիկտոր Զուբկովի դստերը՝ Յուլիային:

Յուլիան մեկ անգամ արդեն ամուսնացել և բաժանվել էր: Իսկ Սերդյուկովն ստիպված էր անցնել ուսանողական տարիների իր կնոջից հեռանալու ոչ դուրեկան արարողակարգով: Ի վերջո, Սերդյուկովն ամուսնացավ իր կամային ամուր հատկանիշներով հայտնի գեղեցկուհի Յուլիա Զուբկովայի հետ:

2000 թ.-ին Սերդյուկովն անցավ աշխատանքի հարկային մարմիններում: Իսկ երբ նրա նոր աները գլխավորեց ֆինանսական մոնիտորինգի դաշնային ծառայությունը, փեսան, շատ չանցած, դարձավ նորաստեղծ Դաշնային հարկային ծառայության ղեկավարը: 2007թ.-ին Զուբկովը դարձավ ՌԴ վարչապետ, իսկ Սերդյուկովը՝ պաշտպանության նախարար: Այս տարօրինակ նշանակումը երկրի ղեկավարությունը բացատրեց այն հանգամանքով, որ բանակին անհրաժեշտ է տնտեսագետ, որը կկարգավորի ֆինանսավորման ոլորտը:

2008-ին հայտարարվեց զինվորական բարեփոխումների սկզբի մասին: Այդ միջոցառումը ենթադրում էր բանակն ազատել ոչ մասնագիտական ակտիվներից: Պլանավորվում էր վաճառել հողերը և շինությունները, որոնք ավելի արդյունավետ կարող էին օգտագործել քաղաքացիական ղեկավարները: Հենց այս բարեփոխումների շրջանակներում էլ ստեղծվեց «Оборонсервис» հոլդինգը, որի մեջ էին ներառված 9 սուբհոլդինգներ: Ենթադրվում էր, որ նորաստեղծ այս կառույցը պետք է զբաղվի բանակի սպասարկմամբ և սպաներն այլևս չեն շեղվի այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են՝ տեխնիկայի նորոգումը կամ ջրմուղներում վթարների վերացումը: Սակայն հենց սկզբից մարդիկ նկատեցին, որ «Оборонсервис»-ն այնքան էլ բարեհաջող չի կատարում իր պարտականությունները:

Բացի այն, որ պատշաճ մակարդակով չէին կատարվում զինվորական ավանների, շարժական և անշարժ գույքի հետ կապված անհրաժեշտ սպասարկման աշխատանքները, այլև, ինչպես ասում է ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը բարեփոխումների հետևանքով զինվորական տեխնիկայի նորոգումը զգալիորեն թանկացավ: Ըստ նրա, օրինակ, «Եթե ավիաձեռնարկության վրա վերանորոգումը նախկինում նստում էր 12-15 մլն ռուբլի, ապա հիմա՝ 15-30 մլն»:

Սերդյուկովի և նրա տիկնոջ Յուլիա Զուբկովի գործունեության մեջ առանձնակի տեղ ունեն այսպես կոչված «Սերդյուկովի ամազոնուհիները»: Սրանք իրենց կամային հատկանիշներով գրեթե հավասար են նախարարի կնոջը՝ Յուլիային: Օրինակ, «Էքսպերտ» իրավական օժանդակության կենտրոնի» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Եկատերինա Սմետանովան ձերբակալվել է Սամարայում 4 զինվորական առևտրի /военторг/ շենքերը խարդախությամբ վաճառելու ժամանակ, որտեղ «Էքսպերտ» -ը հանդես է եկել միջնորդի, իսկ «Оборонсервис» հոլդինգը գնորդի դերում:

Զինվորականների վկայությամբ «Սերդյուկովի ամազոնուհիները» աչքի չեն ընկնում բնավորության մեղմությամբ. «Կոպտում են, ստորացնում, հայհոյում գնդապետներին և նույնիսկ գեներալներին»,- ասել է լրագրողներին բացահայտվել չցանկացող մի զրուցակից: Իսկ ՌԴ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության նախկին պետ Վիկտոր Բարանեցն ասել է, որ «զինվորական հագուստով մարդկանց նրանք ընկալում են որպես «կանաչ մարդուկների», որոնց հետ կարելի է վարվել ինչպես կփչի նրանց խելքին»:

Հոկտեմբերի 25-ին հարուցված քրեական գործերի շրջանակում կատարված հաշվարկներում պարզվել է, որ միայն 8 օբյեկտների հետ կատարված խարդախ գործարքների արդյունքում պետությանը հասցված վնասը գնահատվում է 3 մլդ ռուբլի: Նշենք, որ նման օբյեկտների ընդհանուր թիվը չի նշվում:

Քննության վարկածով «Оборонсервис»-ը պարբերաբար դաշնային հողերից առանձնացրել է հողեր և շինություններ, բյուջեի հաշվին կառուցել է թանկարժեք շինություններ կամ կատարել վերանորոգում, իսկ հետո էժան գներով վաճառել իր վերահսկողության տակ գտնվող ֆիրմաներին:

Գործի հարուցումից հետո կատարվել են բազմաթիվ խուզարկություններ: Դրանից չեն խուսափել նաև «Սերդյուկովի ամազոնուհիները»: Օրինակ, երբ ոստիկանության օպերատիվ աշխատակիցները խուզարկություն են կատարել Սերդյուկովի հարևանուհու՝ Եվգենիա Վասիլևայի բնակարանում, նախարարը եկել և պահանջել է, որ իրեն պաշտոնապես ընդգրկեն խուզարկության մասնակիցների կազմում: Իսկ երբ իմացել է, որ խուզարկում են նաև Զնամենկա փողոցում գտնվող «Оборонсервис»-ի գրասենյակը, սլացել է այնտեղ: Իսկ Վասիլևայի բնակարանից քննիչները բռնագրավել են 3 մլն ռուբլի, 120 հատ ոսկե մատանի, հնաոճ զանազան իրեր, 10 նկար, որոնցից ըստ փորձագետների միայն 2-ն են գեղարվեստական արժեք ներկայացնում:

Սերդյուկովը հոկտեմբերի 25-ի ՌԴ կառավարության նիստին չի մասնակցել: Նման բան կառավարության անդամները կարող են անել միայն շատ հարգելի դեպքերում: Այնուամենայնիվ, նա նիստին ուղարկել է իր տեղակալին: Ինքը այդ ժամանակ մեկնել է Նովո-Օգարևո, որտեղ հանդիպել է երկրի նախագահին: Այդ հանդիպումը տևել է 15 րոպե: Լրագրողներն այդ մասին շատ քիչ բան գիտեն: Հաղորդվում է, որ Պուտինը հանձնարարել է նախարարին ամեն կերպ աջակցել քննությանը: Բացի այդ, չգիտես ինչու, Սերդյուկովը թռել է Կուբան: Այդ ընթացքում, թռուցիկ շփվելով լրագրողների հետ, նա «Оборонсервис»-ի մասին ասել է, որ «Այդ հոլդինգը ռուսական օրենսդրության համաձայն համարվում է ինքնուրույն կոմերցիոն կազմակերպություն՝ իր կանոնադրությամբ, որը կանոնակարգում է ինչպես զինված ուժերին, այնպես էլ այլ պատվիրատուներին ծառայություններ մատուցելու նրա գործունեությունը»:

Նշենք, որ «Оборонсервис»-ի միակ սեփականատերը ՌԴ Պաշտպանության նախարարությունն է:

Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևի մամլո քարտուղարը լրագրողների այն հարցին, թե որտեղ է պաշտապանության նախարարը, որը չի ներկայացել կառավարության նիստին, պատասխանել է, որ նա հանդիպում է ունեցել Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Մինչև այժմ անհայտ է յուրացումների մասին հարցը: Ըստ որոշ լրատվամիջոցների 5 քրեական գործերի շրջանակում ձերբակալվել է 2 մարդ: Մյուսները հաղորդում են, որ ձերբակալվածներ չկան: Սակայն այս մասին դեռ ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվել:

Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունն արդեն հանդես է եկել Սերդյուկովի պաշտոնաթողության պահանջով: «Վստահ եմ, եթե Սերդյուկովի փոխարեն լիներ բանակում ծառայած սպա, նա այլևս անհնար կհամարեր շարունակելու նախարարի պարտականությունների կատարումը»,-հայտարարել է դումայի կոմունիստական խմբակցության անդամ Անատոլի Լոկոտը:

Նշենք, որ որոշ փորձագետներ գտնում են, որ վաճառված օբյեկտների գներն այնքան էլ շատ չեն իջեցվել, որքան դա ներկայացնում է քննությունը: Կրկնակի փորձաքննությունից հետո, նույնիսկ ենթադրվում է, որ քրեական գործը կարող է շատ ավելի պակաս լուրջ լինել:

Կա նաև երրորդ կարծիքը, որի համաձայն Վասիլևայի տան խուզարկությունը պետք է դիտարկել որպես «պատերազմի հայտարարություն», որի վերջնական նպատակը Սերդյուկովին պաշտոնանկ անելն է:


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]