Թեմաներ
Ուրբաթ 10 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/24/2024   23:48 ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզում 10/24/2024   23:32 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 10/24/2024   23:17 Հակակրոնական կեցվածք ունեցող Բաքու հրավիրված կրոնական առաջնորդները կայցելեն օկուպացված Արցախ. Դանիելյան 10/24/2024   22:58 Ակնհայտ է, որ եթե Հայաստանն իր թեկնածությունը չհաներ՝ COP 29-ը Բաքվում անցկացնելու օգտին քվեարկելը շատ բարդ կլիներ. Հակոբ Բադալյան 10/24/2024   22:40 Բժիշկը նշել է շաքարային դիաբետի առաջին ախտանիշը 10/24/2024   22:22 Թուրքական հյուրանոցում ռուսաստանցիները հարձակման են թարկվել 10/24/2024   22:09 Տիգրան Ավինյանը պարգևատրել է ՕԽ-ի հայ մեդալակիրներին 10/24/2024   21:52 Արցախցի բազմազավակ մոր բարձրացրած հարցն այսօր մտահոգում է արցախցի մի շարք ընտանիքների 10/24/2024   21:34 ՍԴ նախագահը ու Գերմանիայի դեսպանը քննարկել են «սահմանադրական արդարադատության բարեփոխումները» 10/24/2024   21:17 Արցախի մշակութային ժառանգության ճակատագիրն անհանգստացնում է միջազգային կառույցներին 10/24/2024   21:02 Ծաղկաձորում վրաերթի ենթարկված 70-ամյա տղամարդը մահացել է 10/24/2024   20:48 Ազգային ժողովի կողմից ընդունվել են ՆԳՆ բարեփոխումների օրակարգային մի շարք նախաձեռնություններ 10/24/2024   20:33 Մի շարք երկրներում Վահագն Խաչատուրյանի ստորագրած հրամանագրերով դեսպաններ են հետ կանչվել և նշանակվել նորերը 10/24/2024   20:20 Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «BMW»-ն ու «Mercedes»-ը. shamshyan.com 10/24/2024   20:05 Եվրոպան ուղղակի պանիր է թակարդի մեջ դրված. Գալստյան 10/24/2024   19:59 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել է առաջին նախագահի հետ 10/24/2024   19:55 Արարատի մարզում. բախվել են «Chery Fora»-ն, «Hyundai»-ն ու «Opel»-ը. 4 վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել պարեկները 10/24/2024   19:45 Եվրոպական միության խորհրդարանը վերահաստատում է իր պահանջը՝ Ադրբեջանի զորքերը դուրս բերել ՀՀ ինքնիշխան տարածքից 10/24/2024   19:37 Գինեկոլոգը հղի կանանց զգուշացրել է հանրաճանաչ ուտեստի վտանգի մասին 10/24/2024   19:32 Փաշինյան-Ալիև հանդիպման հանգամանքը վկայում է, որ ինչ-որ կոնկրետ հարց է քննարկվել և իրատեսական է դիտվել դրա շուրջ համաձայնության հնարավորությունը. Քաղաքական մեկնաբան 10/24/2024   19:26 ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. ավտոմեքենաներից մեկը հայտնվել է Արփա գետում կան տուժածներ 10/24/2024   19:13 Ադրբեջանցիների օկուպացիայի տակ են մնացել ջրի ակունքները, իսկ կառավարությունը քայլեր չի ձեռնարկում նոր ջրագծերի կառուցման համար 10/24/2024   19:03 Հայաստանի 4 բռնցքամարտիկներ մեկնարկել են հաղթանակով․ Երիտասարդական ԱԱ 10/24/2024   18:55 Հնդկաստանը չի ցանկանում Թուրքիային թույլ տալ մտնել ԲՐԻԿՍ 10/24/2024   18:52 Ի գիտություն ուսուցչի կամավոր ատեստավորման մասնակիցների 10/24/2024   18:40 Որ մթերքներն են օգնում հաղթահարել սթրեսն ու ավելորդ քաշ չհավաքել 10/24/2024   18:32 Բնակարանների և ավտոկայանատեղիների առուվաճառքի առոչինչ պայմանագրեր կնքելով ՍՊ ընկերությունների տնօրենը 14 քաղաքացուց ընդհանուր շուրջ 521․000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հափշտակել 10/24/2024   18:25 ԵՄ պատվիրակության ղեկավարը վերահաստատել է ԵՄ աջակցությունը Կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին 10/24/2024   18:13 ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզում 10/24/2024   18:07 Արցախի մշակութային ժառանգության ճակատագիրն անհանգստացնում է միջազգային կառույցներին 10/24/2024   18:04 McDonald's-ում նշել են՝ որն է եղել մարդկանց զանգվածային թունավորման պատճառը 10/24/2024   18:04 Լիբանանում հայ զոհ ունենք 10/24/2024   17:59 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող «Փրկություն» ՀԿ 10/24/2024   17:47 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է 10/24/2024   17:42 Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 25-ը՝ ժամը 00:00-ից - 08:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Թամանցիների փողոցը 10/24/2024   17:36 Վաղը տեղի կունենա Գերասիմ Վարդանյանի գործով հերթական դատական նիստը 10/24/2024   17:15 Սաակաշվիլին հայերենով դիմել է հայ ընտրողներին 10/24/2024   17:15 Փաշինյանն ու Ալիևը հանձնարարականներ են տվել ԱԳ նախարարներին․ մանրամասներ՝ հանդիպումից 10/24/2024   17:06 Իսրայելի վրա Իրանի հետագա հարձակումները «չափազանց բացասական» հետևանքներ կունենան Թեհրանի համար. Բլինքեն 10/24/2024   17:05 Նարեկ Նալբանդյանը մտել է հանքարդյունաբերության ոլորտ․ նա բաժնետեր է դարձել «Մեղրաձոր գոլդ»-ում. Hetq.am 10/24/2024   17:00 Վթարի հետևանքով վնասվածքներ ստացած արջն արդեն լավ է և վայրի բնություն է վերադարձել 10/24/2024   16:58 Հրդեհ Մեղրի քաղաքում 10/24/2024   16:55 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին 10/24/2024   16:49 170 մլն դրամի գառան միս ստանալու և գումարը չվճարելու մասին հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել 10/24/2024   16:47 Թուրքիան և ևս 12 երկրներ ստացել են ԲՐԻԿՍ-ի գործընկերոջ կարգավիճակ 10/24/2024   16:38 Պուտինն ասել է, որ աշխարհում ՄԱԿ-ին այլընտրանք դեռ չկա   10/24/2024   16:36 Ակնհայտ է` հայկական քվեն նշանակություն ունի․ Արամ Համբարյան 10/24/2024   16:25 Փաշինյանի և Ալիևի հանդիպումն ավարտվել է 10/24/2024   16:23 ՀՀ-ն ի վիճակի է ապահովել և լիարժեքորեն ապահովելու է իր տարածքով ապրանքների, ռեսուրսների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունը. վարչապետ 10/24/2024   16:21 Էրդողանը Պուտինին հրաժեշտ է տվել ու վաղաժամ լքել ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովը
10/23/2024   08:18 Քյարամյանի ուսուցիչը Գևորգ Կոստանյանն է․ «Հրապարակ» 10/24/2024   12:48 Մինչ Պուտինը ելույթ էր ունենում ԲՐԻԿՍ+-ի շրջանակում՝ Փաշինյանը փորձում էր զրուցել Ալիևի հետ (տեսանյութ) 10/23/2024   23:42 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 10/23/2024   17:16 Շատ բան կարող է ուզենաք, լոլոներ պետք չէ ստեղ ունենալ. Լեւոն Քոչարյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) 10/23/2024   08:04 Տեղի համայնքապետին ձերբակալել են բարբարոսաբար՝ «մասկի շոու»-ով ․ «Հրապարակ» 10/24/2024   17:15 Սաակաշվիլին հայերենով դիմել է հայ ընտրողներին 10/23/2024   22:22 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 10/24/2024   13:49 Մինչ Մոնղոլիայի նախագահը ելույթ էր ունենում՝ Փաշինյանն ու Ալիեւը ակտիվ քննարկում են ունեցել 10/23/2024   18:46 Ոստիկանները հայտնաբերել են 44-օրյա պատերազում զոհվածների նկարները ներկած անձին 10/23/2024   23:09 Հորդորում եմ քաղաքացիներին ցանկացած տեսակի նման տեղեկատվություն ունենալու դեպքում Գառնիկ Դանիելյանին և այլոց դիմելուց բացի, զուգահեռ դիմել իրավապահ մարմիններին կամ ինձ․ Արմեն Փամբուխչյան 10/23/2024   22:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 10/24/2024   08:42 ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը Քննչական կոմիտեում ցուցմունք է տվել ու հայտնել` տագնապ է զգացել. պայթյունի փորձի հետքերով. «Ժողովուրդ» 10/23/2024   11:49 100 դրամանոց անգրագիտություն. նոյեմբերի 1-ից քաղաքը կաթվածահար անելուն մնաց մի քանի օր. Հրայր Կամենդատյան 10/23/2024   08:15 Ինչպիսի ժառանգություն թողեց «Եվրոասֆալտ ՓԲԸ»-ին Ալեն Սիմոնյանի եղբոր գործունեությունը` ողբալի…. «Ժողովուրդ» 10/23/2024   22:01 Խոշոր վթար Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին․ ուղևորատար «ԳԱԶել»-ը շրջվել է. կան տուժածներ 10/23/2024   12:52 Օկուպացված Ստեփանակերտում մահացել է հայ կին 10/24/2024   08:32 Արփի Դավոյանի արդեն պաշտոնյա քրոջ դեմ հայցեր կան երկրի շատ կազմակերպությունների կողմից. «Ժողովուրդ» 10/23/2024   22:42 Թուրքիայի իշխանությունները պարզել են, թե ով կարող էր կանգնած լինել Անկարայում իրականացված ահաբեկչության հետևում 10/24/2024   15:23 Գառի մսի առևտրով զբաղվող քաղաքացիները ճանապարհ են փակել, պնդում են՝ 177 մլն դրամի գառան միս են մատակարարել, բայց գումար չեն ստացել 10/23/2024   18:53 Պատահաբար բացահայտված դեպք ձեզ հիշեցնեմ. կարող է պարզվի՝ սեփականության վկայագիրը հիմք չունի

Ըստ ԱՆ-ի՝ Դանիբեկյանը պետք է Ռոբերտ Քոչարյանի գործով առանձնացներ կաշառքի դրվագը, չքննարկեր ինքնաբացարկի միջնորդությունները, հարգելի չհամարեր քովիդով հիվանդի հետ կոնտակտավոր փաստաբանի բացակայությունը 07/09/2024   14:19  |  Դատական ռեպորտաժներ

ԲԴԽ-ում այսօր կայացել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության միջնորդության քննությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ արդարադատության նախարարությունը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավոր Աննա Դանիբեկյանին։ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ԲԴԽ աշխատակազմի՝ դատական դեպարտամենտի պատրաստած տեսանյութի հիման վրա։ Մասնավորապես, փետրվարի 10-ին ԲԴԽ-ի պաշտոնական էջում տեսանյութ էր հրապարակվել, որով ԲԴԽ-ի աշխատակազմը դատավորներին է մեղադրել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Երանոսյանի, Գագիկ Խաչատրյանի և Մանվել Գրիգորյանի գործերի տապալման համար՝ դա կապելով դատական նիստերի ձգձգման հետ և դժգոհելով, թե դրա հետևանքով Ռ․ Քոչարյանի, Ս․ Սարգսյանի գործով վաղեմության ժամկետներն անցել են։ Ավելին, երրորդ իշխանությանը սպասարկելուն կոչված մարմինը՝ դեպարտամենտը, հորդորել էր վարույթ հարուցող մարմիններին, որոնց թվում է գործադիր իշխանությունը, տեսանյութը դիտարկել կարգապահական վարույթ հարուցելու ուղղությամբ գործողություններ իրականանցնելու համար։

Թեև ԲԴԽ աշխատակազմի ուսումնասիրությունների հիման վրա վարույթ հարուցելու և այն քննելու դեպքում կասկածի տակ կարող է դրվել ԲԴԽ-ի՝ օրինական դատարան լինելու հանգամանքը, ինչի մասին բարձրաձայնել են նաև մասնագիտական հանրության ներկայացուցիչները, այդուհանդերձ, ինչպես պարզվեց՝ ՀՀ ԱՆ-ն տեսանյութի առթիվ կարգապահական վարույթ է հարուցել։ Ընդ որում, միջնորդության մեջ որպես առիթ նշվել է ԴԴ տեսանյութի վերահրապարակումը՝ «Իրավաբան․նեթ» կայքում։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ միջնորդության՝ ըստ էության քննության ժամանակ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Արտյոմ Սուջյանը պնդեց, թե դատավորը գործի արդյունավետ և ողջամիտ ժամկետներում քննության համար պարտավոր էր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով անջատել Քրեական օրենսգրքի (2003թ․) 311-րդ հոդվածի մեղադրանքով (կաշառքի) դրվագը, ինչը չի իրականացվել, ինչպես նաև՝ մի շարք դեպքերում դատական նիստերի հետաձգումները հիմնավորված չեն եղել և դատարանը չի իրացրել դատական սանկցիա կիրառելու իր լիազորությունը։

Պատասխանելով դատավորի հարցերին՝ ԱՆ ներկայացուցիչները չհստակեցրին, թե ինչու են կոնկրետ որպես հաղորդում վերցրել վերոնշյալ կայքում վերահրապարակված տեսանյութը, ինչպես նաև՝ արդյո՞ք տեսել են ԲԴԽ պաշտոնական՝ «Դատական իշխանություն» էջում հրապարակված տեսանյութը։ Աննա Դանիբեկյանը հարցադրումներով նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ տեսանյութում նշվել է, թե պաշտպանների կողմից ներկայացված բազմաթիվ միջնորդություններ են քննարկվել, սակայն «Դատալեքս» համակարգում ևս արտացոլված է, որ այդ միջնորդությունները քննարկվել են դատաքննության նախապատրաստական համապատասխան փուլում, ինչ պատճառով ԱՆ-ի կողմից դա չի դիտարկվել, դիտարկվել է 2022-23թթ ընկած ժամանակահատվածը։ Ասել է թե՝ մինչ այդ որևէ խնդիր, ավելորդ միջնորդությունների քննարկում դատարանի կողմից ԱՆ-ն չի նկատել, ինչին արձագանքելով՝ նշեց, որ խնդիրը 314-րդ հոդվածի կիրառելիության մասին է, որը միայն 2022թ հետո կարող էր լինել։ Հարցին, թե դատավորի որ գործողությունն է կասկածի տակ դրել դատարանի անկախությունը, անաչառությունը՝ Արտյոմ Սուջյանը պատասխանեց՝ նշելով, որ իրենց գնահատմամբ՝ դատարանը չի կիրառում անհրաժեշտ գործիքակազմը, չի կատարում իրենից կախված ամեն բան, որ գործի՝ ողջամիտ ժամկետում քննություն ապահովի և դրա հետևանքով գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է այն հիմքով, որ անցել են վաղեմության ժամկետները, ապա դա դատական իշխանությունը հանրության մոտ հեղինակազրկում է։
«Դատական իշխանությունը վարկաբեկող վարքագիծ է դա հանդիսանում, որովհետև հանրությունը կարող է չհասկանալ, թե ինչու դատավորը չի կատարում իրենից կախված ամեն բան և եթե անձը մեղավոր է, ապա ինչու չի ստանում քրեական օրենսգրքով նախատեսված արժանի պատիժը»,- ասաց Սուջյանը՝ նշելով, որ կարող է հանրության շրջանում կարող է կասկած լինել, որ միգուցե դատարանն անկախ չի գործել կամ անաչառ չի եղել՝ չկիրառելով իրեն վերապահված գործիքակազմը։

Նախարարությունը նաև նշել է, թե դատարանը թվով չորս միջնորդություն է քննել ինքնաբացարկի, որոնք ներկայացվել են նույն հիմքով, սակայն նախարարության ներկայացուցիչները ԲԴԽ-ում, թեև ընդունեցին, որ փաստական հիմքերը տարբեր էին, բայց նույն հիմքերն են եղել՝ քողարկված։ Դատավոր Դանիբեկյանը հետաքրքրվեց՝ գործով չորս ամբաստանյալ կար, կոնկրետ ո՞ր մեղադրյալի պաշտպանների միջնորդություններն են նույն հիմքով ներկայացվել։ Պարզվեց՝ նախարարությունը խնդիր տեսել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդություններում։ Բացի այդ, նախարարության կողմից խնդրահարույց է համարվել Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի ՝ կորոնավիրուսի վարակակիրի հետ կոնտակտ ունենալու հանգամանքով պայմանավորված բացակայությունը հարգելի համարելը, քանի որ իբրև փաստ չի ներկայացվել՝ հիվանդության վերաբերյալ, թեև կորոնավիրուսի համավարակի պայմաններում առկա է եղել ինքնամեկուսացման պահանջ։ ԲԴԽ նիստում նախարարության ներկայացուցիչները փորձեցին «խմբագրել»՝ նշելով, որ հիմնավորում չի ներկայացվել շփման վերաբերյալ, այսինքն, ըստ նախարարության, Միհրան Պողոսյանը պետք է ապացուցեր անձի մոռ առկա կորոնավիրուսային վարակը և նրանց հետ շփումը։

ԲԴԽ-ում այսօրվա նիստը հետաձգվեց՝ դատավոր Դանիբեկյանի միջնորդության հիման վրա։ Դատավորը պահանջել է նիստերի արձանագրության կրիչը։ Միջնորդության քննությունը կշարունակվի վաղը՝ ժամը 10։00-ին։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:26 09/07/2024  |  ՄամուլԿկայանա դատավոր Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նիստը. «Ժողովուրդ»
12:20 17/06/2024  |  Դատական ռեպորտաժներԱննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը հետաձգվեց
14:27 10/06/2024  |  ԼՐԱՀՈՍԱննա Դանիբեկյանը պահանջում է Կարեն Անդրեասյանից և ԲԴԽ անդամներից՝ ինքնաբացարկ հայտնել
17:12 27/05/2024  |  ԼՐԱՀՈՍԱննա Դանիբեկյանի նկատմամբ ԱՆ-ն կարգապահական վարույթ է հարուցել․ ԲԴԽ-ն կքննի սեփական աշխատակազմի կողմից պատրաստված տեսանյութի հիման վրա հարուցված գործը
08:05 14/05/2024  |  ՄամուլՌոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
08:10 03/05/2024  |  ՄամուլԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ»
23:37 03/04/2024  |  ԼՐԱՀՈՍԱնհաս նորածինների բժշկական սպասարկումն իրականացնելու համար պացիենտներին անվճար դեղ կտրամադրվի. ԱՆ
21:28 21/03/2024  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյանը ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը
19:49 19/03/2024  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյանը Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է դատաիրավական բարեփոխումների շրջանակում գործակցության ընդլայնման հնարավորությունը
23:23 18/03/2024  |  ԼՐԱՀՈՍՇանս էս դեղից պիտի սրսկեմ, ո՞նց պիտի դեղատունը դեղը բաց թողնի․ Տիգրան Մաթևոսյան

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]