ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունը կիրանցեցիներին պարտադրում է դիմումներով հրաժարվել այն գույքից, ինչը կառավարությունը հանձնել է Ադրբեջանին 06/22/2024 14:03 | Քաղաքական
ՀՀ կառավարությունը Կիրանցի բնակիչներին պարտադրում է գրավոր դիմումներ գրել՝ հրաժարվելու այն գույքից, ինչը կառավարությունը, առանց որեւէ իրավական հիմքի, հանձնել է Ադրբեջանին։
Իշխանությունները դիմումին ձեւանմուշ են մշակել ու բաժանում են այն բնակիչներին, որոնց գույքը սահմանազատման արդյունքում անցել է ադրբեջանական կողմին ու պարտադրում ստորագրել առ այն, որ հրաժարվում է բոլոր գույքային պահանջներից Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ համապատասխան գումարը ստանալով։
Ավելին, դիմումով բնակիչը լիազորում է Տավուշի մարզպետի աշխատակազմին դիմում ներկայացնել Կադաստրի կոմիտե՝ իր գույքի նկատմամբ իրավունքի դադարման պետական գրանցում կատարելու համար։
Հիշեցնենք, որ արդարադատության նախարարությունը դեռ մայիսի 20-ին կեղծ տեղեկություն էր տարածել՝ պնդելով, թե, Կիրանցի մի շարք բնակիչներին տրված սեփականաշնորհման վկայականները սխալ տվյալներով են, այսինքն՝ կեղծ են։
Մեջբերում ենք պաշտոնական փաստաթղթից. «Պետք է փաստել, որ համապատասխան իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ պնդելու, որ անճշտությունների հիման վրա պետական գրանցումների կատարման փաստի ուժով խնդրո առարկա տարածքները համարվում են ՀՀ ինքնիշխան տարածքի մաս»։
Մինչդեռ, կեղծ վկայականների մասին իրավապահները տեղեկություններ չունեն, համենայն դեպս «Փաստինֆոյի» հարցմանն ի պատասխան դատախազությունը փաստել է, որ նման քրեական վարույթ չկա։
Հետեւաբար՝ ՀՀ ինքնիշխան տարածքի մաս հանդիսացող գույքը կամայական որոշմամբ Ադրբեջանին հանձնումը հանցագործություն է ու իրավապահ մարմինները պետք է դրա համար քրեական վարույթ նախաձեռնեն։
Այս պարտադրվող դիմումներից պարզ է դառնում, թե ինչու են աստղաբաշխական գներով, ինչպես օրինակ, 1000 դոլար արժողությամբ վագոն -տնակի համար կառավարությունը 50 000 դոլար առաջարկում կիրանցիներին։ Ի դեպ, կիրանցեցիները կարող են դիմել նաեւ ՄԻԵԴ, քանի որ առ այս պահը իրավական որեւէ որոշում չկա՝ անձանց սեփականությունը բռնագրավելու եւ այլ պետության հանձնելու վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/24/2024 08:44 Փաշինյանի հակառուսական քարոզչությունը տալիս է իր արդյունքները. «Փաստ»
- 10/24/2024 08:42 ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը Քննչական կոմիտեում ցուցմունք է տվել ու հայտնել` տագնապ է զգացել. պայթյունի փորձի հետքերով. «Ժողովուրդ»
- 10/24/2024 08:40 Հյուպատոսին հրահանգել են չհանդիպե՞լ․ «Հրապարակ»
- 10/24/2024 08:37 Արդարադատության նախարարի համար սահմանված «պլանկան» իջեցվել է. ՔՊ-ն չի կարողանում Գրիգոր Մինասյանին փոխարինող գտնել. «Ժողովուրդ»
- 10/24/2024 08:34 Փաշինյանը դեմոկրատիա է խաղում․ «Հրապարակ»
- 10/24/2024 08:32 Արփի Դավոյանի արդեն պաշտոնյա քրոջ դեմ հայցեր կան երկրի շատ կազմակերպությունների կողմից. «Ժողովուրդ»
- 10/24/2024 08:30 ՔՊ-ական պաշտոնյաները որսի են դուրս եկել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 10/24/2024 11:12 Սպասելի էր, որ Գարեգին Բ-ն Բաքվում կայանալիք կրոնական առաջնորդների գագաթաժողովին մասնակցելու հրավեր չի ստանա. Դանիելյան
- 10/23/2024 18:11 Նամակներ են ուղարկում պահանջում են իրանց ուղարկել ստացված կոդը, որը տալու դեպքում ձեր տելեգրամից զրկվելու եք. Գաբոյան
- 10/23/2024 18:03 Սահման ունենալու տենչանքի ներքո՝ առ այսօր գաղտնի են պահվում, թե ինչ հաջորդականությամբ է իրականացվելու սահմանազատումը. Զաքարյան
- 10/23/2024 16:27 ՔՊ-ական ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/24/2024 21:02 Ծաղկաձորում վրաերթի ենթարկված 70-ամյա տղամարդը մահացել է
- 10/24/2024 20:20 Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «BMW»-ն ու «Mercedes»-ը. shamshyan.com
- 10/24/2024 19:55 Արարատի մարզում. բախվել են «Chery Fora»-ն, «Hyundai»-ն ու «Opel»-ը. 4 վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել պարեկները
- 10/24/2024 19:26 ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. ավտոմեքենաներից մեկը հայտնվել է Արփա գետում կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/21/2024 22:33 Ուզբեկստանի երեք քաղաքացիներ մոսկովյան այգում բռնաբարել են հայրենակցուհուն
- 10/21/2024 18:46 Կարլ երրոորդ թագավորը Ավստրալիայում հայտնվել է սկանդալի կենտրոնում
- 10/21/2024 17:35 Փի Դիդիի դեմ դեմ նոր հայցեր են ներկայացվել. հայցվորների շարքում առաջին անգամ աստղային դեմքեր են
- 10/18/2024 23:30 Հնդկաստանում հանրային սննդի աշխատակիցներին կարգելեն միզել եւ թքել հաճախորդների սննդի մեջ