Թեմաներ
Կիրակի 05 / 05 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/04/2024   23:44 Չի կարող հայ մարդն այդքան ճզմված լինել, 30 տարի հայրենիք պահած մարդը, թշնամու սադրանքից չընկճված մարդը իր պետության մեջ արտասվում է. Բագրատ Սրբազան 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   21:34 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում 05/04/2024   21:19 Մարդիկ հոգնել են ու զզվել են․ Մարդիկ հույս են ուզում․ Մելիքյան 05/04/2024   21:04 Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթը մեծ ոգեւորություն է առաջացրել. Շուշիի ազատագրման օրը շարժումը երիտասարդաց գիշեր կկազմակերպի 05/04/2024   20:46 Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/04/2024   20:31 ԱՄՆ-ի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին 05/04/2024   20:16 Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին` լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին 05/04/2024   20:14 Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացել են Բագրատ Սրբազանի երթին (տեսանյութ) 05/04/2024   20:03 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/04/2024   19:52 Ոգին հաղթելու է դուխին. Արթուր Վանեցյան 05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   19:06 Հասանք Սևքար, ուղղությունը Ենոքավան` չնայած հորդառատ անձրևին, քայլերթը շարունակվում է 05/04/2024   18:58 Տեսակցեցի, ապօրինի ազատազկված 4 տավուշեցիների, նրանց միակ մտահոգությունն է, որ վտանգավոր օրերին տեղում չեն Տիգրան Աբրահամյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   18:37 «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին 05/04/2024   18:28 Բոլորս իրար հետ գծելու ենք այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան մեզ վերադառնալու Արցախ, դա հեքիաթ չէ. Մետաքսե Հակոբյան 05/04/2024   18:16 ՌԴ Բելգորոդում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ 05/04/2024   17:56 «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը 05/04/2024   17:36 Դիվանագետներն իրենց աջակցությունն է հայտնել շարժմանը 05/04/2024   17:26 Զոհված զինծառայողների ծնողները միացել են տավուշյան շարժմանը 05/04/2024   17:14 Բագրաստ Սրբազանի առաջնորդությամբ՝ երթի մասնակիցները հասել են Սարիգյուղ 05/04/2024   17:10 Տավուշյան շարժումը պետք է դառնա համահայկական 05/04/2024   17:09 Թող ոչ ոք չկասկածի՝ գնալու ենք մինչեւ վերջ եւ հասնելու ենք մեր նպատակին. Դանիելյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/04/2024   16:37 ՌԴ ՆԳՆ-ն Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել 05/04/2024   16:22 Ուխտ եմ կնքել՝ այս խաչը իմ պարանոցին կմնա, մինչեւ հաղթանակներ կունենանք. Բագրատ Սրբազան 05/04/2024   16:19 Բաքուն քար լռություն է պահպանում Բագրատ Սրբազանի՝ Տավուշից դեպի Երևան մեկնարկած շարժման վերաբերյալ․ Ոսկանյան 05/04/2024   15:54 Ծառն արմատախիլ անելու դեպքում, այնուամենայնիվ, գլխավոր արմատը մնում է հողում ու ավելի խորն է գնում. Վրթանես սրբազանը` Արցախ վերադառնալու մասին 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   15:41 ՌԴ Սոչիում նույնպես ջրի մակարդակի բարձրացում են կանխատեսում 05/04/2024   15:33 Հրատապ. Տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան (տեսանյութ) 05/04/2024   15:15 Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/04/2024   14:32 Փարիզում էկոնոմիկայի նախարարը վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ ԶԼՄ-ներ 05/04/2024   14:14 Ֆրանսիահայ լրագրողը օդանավակայանում բաժանում է իրեն տրված կրուասանները. Արդեն 14 օր է, ինչ նա հայտարարել է հացադուլ (տեսանյութ) 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/04/2024   13:54 Սփյուռքը ստիպված կլինի ավելի կտրուկ քայլերի դիմել․ ԳԿԽ Վարչություն 05/04/2024   13:39 Բժիշկը նշել է մարսողությունը բարելավելու ուղիները 05/04/2024   13:20 Սա էլ ձեզ դասական միջանձնային կոնֆլիկտ. Էրիկ Ալեքսանյանը արձագանքել է գլխավոր դատախազին 05/04/2024   13:11 Վահագն Խաչատուրյանի մեդալին Հունգարիան պատասխանեց դիվանագիտական ապտակով. Գրիգոր Բալասանյանի անդրադարձը (տեսանյութ) 05/04/2024   13:02 Հեղեղումներ, փլուզումներ, ջրալցումներ. հորդառատ անձրեւի հետեւանքները՝ մայրաքաղաքում. նոր կադրեր 05/04/2024   12:49 Ադրբեջանի վարչապետը պատրաստվում է մեկնել Անկարա 05/04/2024   12:41 Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը 05/04/2024   12:38 Դանիայում դեռահասներն սկսած 15 տարեկանից կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության 05/04/2024   12:28 Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. ականները հանել են, այլեւս անվտանգ չենք զգում մեզ. Կիրանցի բնակչուհի 05/04/2024   12:20 «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով 05/04/2024   12:16 ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ նիկոլի ու սինանյան զարեհի դիմաց․ քաղաքագետ 05/04/2024   12:14 Սա նույնն է, թե գարշհոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով․ Ոսկանյան
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը

Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 04/25/2024   16:09  |  ԼՐԱՀՈՍ

Փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական վարույթ նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ Տավուշում ՀՀ ինքնիշխան տարածքները և բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու գործընթաց սկսելու կապակցությամբ։

Զոհրաբյանը հիշեցրեց, որ տարածքների փոփոխության հարցերը լուծվում են միայն հանրաքվեով, որևէ իշխանավոր չունի այդ մանդատը։ Նրա խոսքով՝ Փաշինյանը փորձում է խորամանկ հնարքով մանիպուլացնել՝ հրապարակելով 29,740 քկմ թիվ՝ իբրև թե հանձնվող տարածքները հայկական չեն, ապա նշում՝ չանելու դեպքում Ադրբեջանը հարձակվելու է։
Հանցագործության մասին հաղորդման բովանդակությունը՝ ստորև․

«I. Հաղորդման համար հիմք հանդիսացող փաստերը.

1. 2024 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպման շրջանակներում խոսել է Ադրբեջանի կողմից պահանջվող չորս գյուղերը հանձնելու մասին և հայտարարել հետևյալը. «Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել ու խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին: Երբ ադրբեջանական մամուլում բարձրաձայնում են գյուղերի անուններ, ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել, ընդ որում, ոչ միայն ԽՍՀՄ ժամանակներում, այլև դրանից հետո» :

2. 2024 թվականի մարտի 21-ին «Հրապարակ» կայքը հրապարակել է հոդված, որում մասնավորապես ասվում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս Տավուշի մարզում` սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եթե հայկական կողմը Տավուշի չորս գյուղերը չհանձնի Ադրբեջանին, Հայաստանի վրա կհարձակվեն: Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ Փաշինյանն ասել էր` Ոսկեպարից Ադրբեջանը կհարձակվի, Արմավիրից` Թուրքիան»:

3. 2024 թվականի մարտի 20-ին «NEWS.am» կայքը հրապարակել է «Փաշինյանը վախեցած ա ու մեզ էլ ուզում էր վախեցնել. Մենք մի թիզ հող չունենք տալու». Ոսկեպարցիների բողոքի հավաքը» վերտառությամբ հոդվածը, որում մասնավորապես նշվում է. «Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում բնակիչները հավաք են անցկացրել, նրանք իրենց բողոքն են հայտնել Տավուշի մարզի 4 գյուղերը Ադրբեջանին հանձնելու դեմ, որոնց թվում է Վերին Ոսկեպարը:» :

4. 2024 թվականի մարտի 28-ին «NEWS.am» կայքը «youtube» ալիքում տեղադրել է տեսանյութ, որում Ոսկեպար գյուղի բնակիչները հայտնում են, որ Ն.Փաշինյանի պնդմամբ, եթե պահանջվող գյուղերը չհանձնվեն պատերազմ կլինի, իսկ եթե խելոք չմնանք Թուրքիան էլ կհարձակվի :

5. 2024 թվականի մարտի 18-ին «Առավոտ» կայքը «Ոսկեպարում Փաշինյանի հետ հանդիպումը լարված է անցել․ «Ասաց՝ եթե գյուղերը չհանձնենք, պատերազմ կլինի, Թուրքիան էլ կհարձակվի, մեզ Թուրքիայով վախեցրեց» վերտառությամբ հոդված է հրապարակել, որում մասնավորապես նշվում է. «Նիկոլ Փաշինյանն այսօր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում հանդիպել է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից գյուղերի բնակիչների հետ։ Հանդիպման թեման Տավուշի մարզի 4 գյուղերն են եղել։ Փաշինյանը գյուղացիներին ասել է, որ այդ գյուղերը պետք է հանձնվեն։ Հիշեցնենք, որ խոսքը Բաղանիս-Այրում, Աշաղը Ասքիփարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի գյուղերի մասին է։» :

6. 2024 թվականի մարտի 18-ին «Yerevan.Today» կայքը գրել է. «Ոսկեպարի և Բաղանիսի, Նոյեմբերյանի, Ոսկևանի բնակիչները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո քննարկում են անցկացրել և պատրաստակամություն հայտնել փակել ճանապարհները, կազմակերպել ինքնապաշտպանություն Տավուշի մարզի գյուղերը Ադրբեջանին հանձնելու դեպքում:

Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ոսկեպարի դպրոցի զինղեկ Նվեր Բեգլարյանը»:

7. «Թերթ.am» կայքը 19.04.2024թ. գրում է. «Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ»: Լրագրողի հարցերին ի պատասխան, վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ. «երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, և հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն և արտահայտվեն նաև գետնի վրա, ու սա կլինի աննախադեպ իրադարձություն. առաջին անգամ մեր երկրների միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման:


Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է այդ գյուղերին և նրանք գտնվում են ուղիղ նշանառության տակ: Այո, այս գործընթացի արդյունքում Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանց և Ոսկեպար գյուղերին, բայց նրանց և մեր գյուղերը բաժանելու է սահմանազատված պետական սահման»:
8. «Թերթ.am» կայքը, նույն օրը՝ 19.04.2024թ. հրապարակել է՝ «ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան» վերտառությամբ հոդվածը, որում մասնավորապես ասվում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը, որի անունից այսօր տարածվել է Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական զինված ծառայողների առաջախաղացման և տարածքներ միակողմանի զիջելու մասին հայտարարությունը, չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն։ Դա քաղաքական որոշումներին կեղծ իրավական շղարշ տալու հանձնաժողով է, որ իր հայտարարությամբ քիչ առաջ ապահովեց Հայաստանի համար անվտանգության անկառավարելի Մեծ խնդիրներ:

Այդ հանձնաժողովի, նրա ղեկավարի կամ որևէ անդամի իրավասություն որևէ տեղ սահմանված չէ։ Ընդամենն առկա է Հայաստանի Կառավարության ղեկավարի 23.05.2023թ. որոշում, որ ուղղակի արձանագրում է նման հանձնաժողով ստեղծված լինելու փաստը և դրա անհատական կազմը։

Չկա որևէ իրավական ամրագրում, թե այդ հանձնաժողովն ինչ իրավասություն ունի, ինչ հարցեր է քննարկում, ինչպես է քննարկում հարցեր ու որոշումներ կայացնում։

Տեղի ունեցածը նաև սկզբունքորեն հակասում է սահամանազատման միջազգային պահանջներին։
ՀՀ կառավարության ղեկավարը Տավուշի մարզի հատվածում Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են մարդկանց անվտանգությունն ու իրավունքները, ադրբեջանական զինված ծառայողներին մոտեցնում են մարդկանց տներին ու նրանք հայտնվում են ճանապարհներին։
Պարզաբանումը, թե ճանապարհների էական խնդիրներ չեն առաջանում և կարող են կառուցվել այլընտրանքային ճանապարհներ, ընդամենը փորձ է՝ կոծկելու համար մարդկանց և երկրի անվտանգության համար առաջացող իրական խնդիրները։

Առանց այն էլ Բաղանիսի ճանապարահատվածը եղել է ադրբեջանական զինված ծառայողների թիրախի տակ և ժամանակ առ ժամանակ կրակել են երթևեկող մեքենաների ուղությամբ, հիմա դուրս է գալիս Կառավարության ղեկավարի այս որոշմամբ նրանք ավելի են մոտենում ճանապարհին։

Կիրանց գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհն անվտանգ չէ և հայտնվելու է ադրբեջանական զինված ծառայողների դիտարկման տակ։

Ադրբեջանը շարունակում է մխրճված մնալ ՀՀ Տավուշի մարզին պատկանող տարածքներում և դրանք պահել օկուպացված։
Մինչդեռ, Հայաստանի Կառավարությունն իրականացնում է ռազմավարական կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում, ինչը խաթարում է ոչ միայն սահմանային բնակիչների, այլ նաև վնաս է հասցնում ամբողջ երկրի անվտագությանը։

Ընդ որում, ակնհայտ է, որ Կառավարությունը հատուկ է հրապարակել այնպիսի քարտեզ, որում չեն երևում անվտանգությանը վերաբերող խնդիրները և միակողմանի զիջումները:» :
9. «News.am» կայքը 22.04.2024թ. հրապարակել է հոդված, որում մասնավորապես ասվում է. «Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել և սահմանազատում իրականացնել միայն այն տարածքներում, որոնք Ադրբեջանը պահանջում է և որոնք առաջնային են Ադրբեջանի համար՝ չնայած չունի որևէ երաշխիք, որ Ադրբեջանը կարող է զորքերը հետ քաշել օկուպացրած տարածքներից։ Այս մասին է վկայում ՀՀ կառավարության ուղղված «Փաստինֆոյի» հարցման գրավոր պատասխանները»:

10. Հայաստանի Հանրապետութան այն տարածքներում, որոնք այս կառավարության ներկայացուցիչների կողմից իբրև համարվում են անկլավ, այսինքն ադրբեջանական, առկա են Հայաստանի Հանրապետության կադաստրի կողմից պետական գրանցումներ: Մասնավորապես, Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի մի հատվածը, որն ընկնում է «անկլավի» տարածքում, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից կատարված են գրանցումներ: Այս հանգամանքները հաստատվում է կից ներկայացվող ՀՀ կադաստրի կոմիտեի քարտեզի քաղվածքի և Գուգլ համակարգի քարտեզի համեմատությամբ:

II. Քրեական վարույթ նախաձեռնելու իրավական հիմքերը և հիմնավորումները.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն.
1. Քննիչն իր իրավասության սահմաններում պարտավոր է քրեական վարույթ նախաձեռնել, եթե առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումը ստացվել է`
1) ֆիզիկական անձից.
2) իրավաբանական անձից.

3) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրա պաշտոնատար անձից` նրա գործունեության իրականացման կապակցությամբ.
4) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնից, քննիչից, դատախազից կամ դատավորից` իր լիազորություններն իրականացնելու կապակցությամբ:
2. Համապատասխան հաղորդումը համարվում է առերևույթ հանցանքի մասին, եթե դրանով փաստվում է այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․

1. Սույն օրենսգրքի 173-րդ հոդվածով նախատեսված աղբյուրից առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում ստանալու յուրաքանչյուր դեպքում քննիչն անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում կազմում է քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն, իսկ դատախազը, սույն օրենսգրքով սահմանված քննչական ենթակայության կանոններին համապատասխան, այն վերահասցեագրում է իրավասու քննչական մարմնի ղեկավարին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:
ՀՀ քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․

1. Տարածքային ամբողջականությունը խախտելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասն առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասն այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելը`
պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
Տվյալ հանցագործության օբյեկտ է հանդիսանում ՀՀ սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունները:
Օբյեկտիվ կողմից արարքը բնութագրվում է բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասն առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասն այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողությունների կատարմամբ:
Սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ:
Հանցագործության սուբյեկտն ընդհանուր է՝ 16 տարին լրացած մեղսունակ անձը:
Հանցակազմը ձևական է, հանցանքն ավարտված է համարվում տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների կատարման պահից:

ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․
1. Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հանձնելը կամ այդ տեղեկությանը նշված անձանց ծանոթանալու համար պայման ստեղծելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասնհինգից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Տվյալ հանցակազմի անմիջական օբյեկտ է հանդիսանում պետության արտաքին անվտանգությունը, որի բաղկացուցիչ մասն են կազմում պետական ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականության պաշտպանվածությունը:
Պետական դավաճանության օբյեկտիվ կողմը երկընտրելի է: Դիսպոզիցիայում նկարագրված գործողություններից որևէ մեկի կատարումը արդեն իսկ հանցագործություն է: Միևնույն ժամանակ, եթե անձը կատարում է դիսպոզիցիայում նկարագրված գործողություններից երկու և ավելին, արարքը որակվում է որպես մեկ հանցանքի կատարում:

Օբյեկտիվ կողմի եղանակներից է՝ օտարերկրյա պետությանն այլ օգնություն ցույց տալու ձևով իրականացվող պետական դավաճանությունը: Որպես այլ օգնություն կարող են բնութագրվել այն գործողությունները, որոնք այլ պետության համար ստեղծում են բարենպաստ պայմաններ հանցավորի պետությունը, դրա ինքնիշխանությունը ոտնձգելու համար:

Հանցակազմը ձևական է՝ պետական դավաճանության այս տեսակը համարվում է ավարտված օգնությունը փաստացի ցույց տալու պահից:

Հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ:
Հանցագործության սուբյեկտ է հանդիսանում 16 տարին լրացած մեղսունակ, ֆիզիկական անձը:
Վերը նշված իրավանորմերի լույսի ներքո ներկայացված հաղորդման փաստերը գնահատելու արդյունքում կարելի է փաստել, որ․
– քննարկվող դեպքում հաղորդումը ստացվել է պատշաճ աղբյուրից,


– հաղորդումն առերևույթ հանցանքի մասին է, քանի որ դրանում նկարագրված փաստերին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով նախատեսված արարքներին համապատասխանելու նախնական իրավական գնահատական:

Այսպիսով, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը, որի անունից այսօր տարածվել է Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական զինված ծառայողների առաջախաղացման և տարածքներ միակողմանի զիջելու մասին հայտարարությունը, չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն։ Որևէ իրավական ակտով սահմանված չեն նշված հանձնաժողովի իրավասությունները:
Տավուշի մարզում պետական սահմանի սահմանազատման հարցով Հայաստանի իշխանությունների վարքագիծն ակնհայտորեն հակասում է Հայաստանի Հանրապետության պետական շահերին:

ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ անկախ պետությունները ձևավորվել են, Ադրբեջանը երբեք չի բարձրաձայնել այսպես կոչված անկլավների և Հայաստանի սահմանների հետ կապված հարցեր: Նման հարցեր Ադրբեջանը սկսել է առաջ քաշել 44 օրյա պատերազմից հետո, երբ առերեսվել է ՀՀ կառավարության զիջողական քաղաքականության հետ:
Ողջ վեճը մշտապես եղել է Արցախի շուրջ: 30 տարի շարունակ որևէ խոսք չի գնացել ՀՀ ինքնիշխան հատվածից տարածքներ զիջելու մասին, նման քաղաքականություն երբևէ չի վարվել Ադրբեջանի կողմից: Իր լուռ համաձայնությամբ (acquiescence) ընդունել է այդ իրողությունը:
ԽՍՀՄ վարչական սահմանները չեն կարող լինել պետական սահմաններ: Վարչական սահմանների շահարկման խնդիրը իրավական որևէ հենք չունի: Այս քաղաքական իրողությունը չի կարող պարտադրվել որպես միջազգային իրավունք: Եթե վարչական սահմանները լինեին պետական սահմաններ, ապա Ռուսաստանի Դաշնությունը (Դաղստանը) և Ադրբեջանը տասնյակ տարիներ բանակցելուց հետո սահմանազատում չէին կատարի:

Ինչ վերաբերում է Ալմա Աթայի հռչակագրին, որին շարունակ հղում է կատարում ՀՀ վարչապետը, սահմանների հետ կապված որևէ հարց չի լուծել: Հռչակագրում կողմերն ընդունել են տարածքային ամբողջականության սկզբունքը: Տարածքային ամբողջականության սկզբունքի ընդունումը չի բացառում տարածքային վեճը: Դրա վառ ապացույցներն են տարածքային վեճերը Ալմա Աթայի հռչակագրի տարբեր կողմերի միջև:

Այսպես կոչված անկլավներում Հայաստանի իշխանությունն իրականացրել է կառավարման լիազորություններ, այդ թվում՝ ճանապարհ է սարքել, սեփականության իրավունքներ է գրանցել, հողեր է մրցույթների ներկայացրել (նույնիսկ 2021թ., տես՝ Ազատամուտի հատվածի հողամասերի կադաստրային գործերը):
ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն.
1. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումը Կառավարության առաջարկությամբ ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Վերը նշվածը նշանակում է, որ իշխանությունը չի կարող ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի պահանջին հակառակ, առանց հանրաքվեի, տարածքի փոփոխության հարց լուծել:

Այսպիսով, վերը նշված պայմաններում Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարում է, որ Ադրբեջանի պահանջով հանձնման ենթական չորս գյուղերը հայկական չեն և երբևէ այդպիսին չեն եղել (թշնամուն ցույց է տալիս օգնություն), դրանք պատկանում են թշնամուն:

Ակնհայտ է, որ քանի դեռ հակառակը չի ապացուցվել սահմանազատման գործընթացի շրջանակներում, այդ չորս գյուղերը համարվում են ՀՀ ինքնիշխան տարածք: Ի հակառակ նշված պարզագույն ճշմարտության, Ն.Փաշինյանն արդեն իսկ 2024թ. մարտի 18-ին հրապարակային պնդումներ է կատարել առ այն, որ նշված գյուղերը Ադրբեջանի տարածք են համարվում:
Իբրև քննարկվող չորս գյուղերի հանձնումը հիմնավորող փաստարկ Ն.Փաշինյանը նշում է՝ Ադրբեջանի և նույնիսկ Թուրքիայի հնարավոր հարձակումը և պատերազմ սկսելու բարձր վտանգը, ինչով պայմանավորված էլ հնարավոր բռնությունների սպառնալիքով ազդում է բնակչության գիտակցության և կամքի վրա (ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու օբյեկտիվ կողմ):

Ակնհայտ է, որ վերը նշված գործողությունները և պնդումները Ն.Փաշինյանը կատարել է ուղղակի դիտավորությամբ, քանի որ վերջինս ակնհայտորեն գիտակցել է իր արարքի այն փաստական հանգամանքները, որոնք հանցակազմի հատկանիշ են, և այդ արարքը կատարելը նրա նպատակն է կամ նպատակին հասնելու միջոցը:

Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը հստակ գիտակցելով, որ ՀՀ սահմանազատման գործընթաց դեռևս առկա չէ ԶԼՄ-ներով և Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպման շրջանակներում պնդումներ է կատարել, որ քննարկվող չորս գյուղերը հայկական չեն (հանցակազմի հատկանիշ հանդիսացող փաստական հանգամանք): Ավելին, հստակ գիտակցելով բնակչության՝ հետպատերազմյան ընկճված և հուսալքված հոգեվիճակը՝ կրկին սպառնացել է պատերազմով, վստահ լինելով, որ ներկա պահին դա միակ միջոցն է, որի օգնությամբ կարելի է հասնել այդ գյուղերն անխոչընդոտ հանձնելուն:
ՀՀ վճռաբեկ դատարանը Սիրվարդ Գևորգյանի գործով որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ․ «Քրեական գործ հարուցելու հիմքը հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող տվյալներն են: Ընդ որում, քրեական գործ կարող է հարուցվել միայն հանցագործության հատկանիշների վերաբերյալ տվյալների բավարարության դեպքում: Դրանց բավարարության գնահատման կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ է ոչ թե հանցակազմի բոլոր տարրերի, այլ սոսկ հանցագործության արտաքին հատկանիշների առկայության հավաստումը: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ ենթադրությունն օբյեկտիվորեն կրում է հավանական բնույթ, քանի որ դրա վերջնական հաստատումը գործի քննության հետագա փուլերի խնդիրն է: Քրեական գործ հարուցելու հիմքերի բավարարությունը ենթադրում է հանցագործության հատկանիշների վերաբերյալ տվյալների այնպիսի համակցություն, որն օբյեկտիվ դիտորդին հնարավորություն կտա ենթադրություն կատարել հանցագործության հավանական առկայության վերաբերյալ:

Հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ ողջամիտ կասկածների դեպքում պետք է հարուցվի քրեական գործ (քրեական վարույթը բացառող հանգամանքների բացակայության դեպքում) (…)»:

Գտնում ենք, որ վերը նշված փաստերը պարունակում են հանցակազմի (այդ թվում՝ այլ՝ սույն հաղորդման մեջ չնշված հանցակազմի) հատկանիշներ, դրանք բավարարում են օրենսդրի սահմանած քրեադատավարական շեմը, որի պարագայում քրեական վարույթ նախաձեռնելը դատավարական պարտականություն է:
III. Պահանջը. Ելնելով վերոգրյալից՝ խնդրում ենք՝
– հանձնարարել նախաձեռնել քրեական վարույթ, ձեռնամուխ լինել նախաքննության իրականացմանը և լուծել Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:10 25/04/2024  |  Մամուլ«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
15:36 24/04/2024  |  ԼՐԱՀՈՍԽոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
11:53 24/04/2024  |  Սոցիալական ցանցերՄի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան
10:14 24/04/2024  |  ԼՐԱՀՈՍՄեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի. Փաշինյան
08:18 24/04/2024  |  ՄամուլՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
08:12 24/04/2024  |  ՄամուլՍա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
08:04 24/04/2024  |  ՄամուլՀաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
18:52 23/04/2024  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
16:12 23/04/2024  |  ԼՐԱՀՈՍՀայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյան
15:11 23/04/2024  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]