Թեմաներ
Շաբաթ 05 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/18/2024   08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ» 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/18/2024   08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ» 05/18/2024   08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ» 05/18/2024   08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ» 05/18/2024   08:00 Ապրօրինի զենք պահելու կասկածով ձերբակալվածներն ազատ արձակվեցին 05/18/2024   07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» 05/18/2024   07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ» 05/18/2024   07:45 «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ» 05/18/2024   07:40 Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/18/2024   07:33 Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» 05/17/2024   23:51 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/17/2024   23:40 Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության ապօրինաբար պահման մասին 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/17/2024   22:59 Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/17/2024   22:36 ՌԴ Պետերբուրգում պայթյուն է որոտացել ռազմական ակադեմիայի տարածքում 05/17/2024   22:21 Հանդիպմանն ասել են, որ, իբր, կիրանցեցիներն այնքան բողոքեցին, որ իրենց «հայրիկ» Ալիևը ջղայնացել է ու ոչ մի զիջման չի գնում. Կիրանցի բնակիչ 05/17/2024   22:10 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր 05/17/2024   22:07 Ինչքան էլ ասֆալտ-բետոնով, օտարամուտ գաղափարներով սալարկես, մեկ է, ճառագայթելու է հայ հողը․․․ 05/17/2024   21:58 Ինչո՞ւ պետք է Ադրբեջանը զիջի, երբ դիմացինը պահանջ չի ներկայացնում, ցույց չի տալիս, որ պատրաստ է դիմադրել. Վարուժան Գեղամյան (տեսանյութ) 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   21:16 Նախկին գլխավոր դատախազն անընդունելի է համարել Փաշինյանի կողմից սեփական ժողովրդի հետ սպառնալիքների լեզվով խոսելը 05/17/2024   21:03 Միրզոյանն Ավստրայի ԱԳՆ-ին ներկայացրել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը 05/17/2024   20:43 Փաստաբանները գործադուլ կանեն. Հայտարարություն 05/17/2024   20:34 Սուրբ Աննա եկեղեցու հարակից խաչմերուկում ազդանշան են տվող վարորդներին ոստիկանները տուգանում են (տեսանյութ) 05/17/2024   20:28 Րոպե առ րոպե սպասում ենք, որ տղաները պետք է ազատ արձակվեն. Մելիքյան 05/17/2024   20:20 Ադրբեջանը չունի նույն շահագրգռվածությունը սահմանազատման հարցում, ինչ Հայաստանը. Մանվել Սարգսյան 05/17/2024   20:12 Մենք քաղաքացիներ ունենք, որ ավելի ծեր են, քան Ադրբեջանը, իսկ այս իշխանությունը այդ երկրի մաս է ճանաչում մեր հազարամյա հողերը. Գոհար Մելոյան 05/17/2024   20:02 Ռուսական զորքերն առաջ են շարժվել Խարկովի մարզում 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   19:53 Այս իշխանությունը պատերազմ է բերում ու ամենամեծ հանցանքն այն է, որ գալիք սերունդներին եւս պատերազմ է կտակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/17/2024   19:44 Սլովակիայում հայտարարել են Ֆիցոյի վիճակի բարելավման մասին 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ) 05/17/2024   18:55 «Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ 05/17/2024   18:50 Վրաստանում ցույցերի ժամանակ ավելի քան 180 մարդ է բերման ենթարկվել 05/17/2024   18:43 Սա ցույց է տալիս Լուկաշենկոյի կեղծավորությունը․ Տիխանովսկայան քննադատել է Բելառուսի նախագահի այցը ԼՂ 05/17/2024   18:39 Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին 05/17/2024   18:35 ՀՀ-ն չի խնդրել, որ ռուս սահմանապահները մնան Թուրքիայի սահմանին, դա կարգավորված է պայմանագրով. Խանդանյան 05/17/2024   18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները 05/17/2024   18:24 Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին 05/17/2024   18:22 12 գողություն, 7 ձերբակալված. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը 05/17/2024   18:19 Շարժման առաջնորդը խոստացավ՝ բուռն օրեր են սպասվում, մեծ հանրահավաք է լինելու (տեսանյութ) 05/17/2024   18:19 Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից 05/17/2024   18:14 Ում ուզում եք, որ գործից ազատեն՝ ասեք ողջագուրվեմ հետը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/17/2024   18:04 Ավարտվեց Արթուր Սուքոյանի եւ Դավիթ Լեւոնյանի միջեւ առերես հարցաքննությունը 05/17/2024   17:59 Հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված՝ «Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/16/2024   11:52 «Ոստիկանը քաղաքացուն քֆուր է տալիս». «Հաղորդում ներկայացրեք». Լարված իրավիճակ կառավարության մոտ

ՀՀ իշխանությունները չեն դադարում խեղաթյուրել իրավական գործիքակազմերը՝ ընդդիմախոսներին ճնշելու, մեկուսացնելու, տեղեկատվության հիմանարար ազատությունները սահմանափակելու ուղղությամբ. ՊԶՄԿ 04/22/2024   11:24  |  ԼՐԱՀՈՍ

Արդեն մեկ ամիս է, ինչ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ՝ ընդդիմադիր հասարակական գործիչներ՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ապօրինաբար ազատազրկված են։ Այս մասին գրել է  Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը.

«Նրանց ազատությունից զրկելու քաղաքական մոտիվացիան չի հերքվում անգամ գործող իշխանությունների կողմից:

Այսպես՝ սույն թվականի մարտի 22-ին Սամսոնյանն ու Սաղաթելյանը ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին՝ խուլիգանության հանցակազմի հիման վրա, իսկ նրանց բերման ենթարկելու գործընթացը զուգորդվեց անձի արժանապատվությունն ու անձնական անձեռնմխելիությունը նվաստացնող ուժի կիրառմամբ՝ ծայրահեղ անհիմն ու անհամաչափ բռնությամբ:

Սամսոնյանին և Սաղաթելյանին վերագրվող արարքի իրավական գնահատականը

Համաձայն հարուցված քրեական հետապնդման Սամսոնյանին և Սաղաթելյանին վերագրվում է ՀՀ քրեական օրենսգրքով 297-րդ հոդվածով նախատեսված խուլիգանության հանցակազմը, այն է՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով:

Անաչառ դիտորդի համար ակնհայտ է, որ նշված հանցակազմի խմբագրությունը իշխող քաղաքական ուժի կողմից 2021 թվականի հուլիսին ՀՀ նախկին քրեական օրենսգրքում լրացված, ապա միջազգային ճնշման ներքո հանված հանրահայտ «Ծանր վիրավորանքի» հանցակազմի պարզունակ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ է, որը նպատակն ունի կամայական ձևով պատժել իշխանության հասցեին քննադատական խոսք հնչեցնող քաղաքացիներին:

Նշված պարզ օրենսդրական հնարքների արդյունքում իշխող քաղաքական ուժն առերևույթ փորձել է մի կողմից խուսափել խոսքի և տեղեկատվության ազատության հիմնարար իրավունքների մասով միջազգային կառույցների կողմից իրեն վերագրվող պահանջից, մյուս կողմից՝ շարունակել քրեաիրավական գործիքակազմի օգնությամբ պատժել իր հասցեին քննադատական խոսք հնչեցնող ընդդիմադիրներին:

Սամսոնյանի և Սաղաթելյանի կալանավորումը նշված նպատակի առերևույթ ապացույց է

Ավելին, այս հանցակազմի նման մեկնաբանությունն ուղղակի հակասության մեջ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձեւավորած նախադեպային պրակտիկային, համաձայն որի՝ պաշտոնատար անձանց նկատմամբ քննադատական խոսքի թույլատրելի սահմաններն անհամեմատ ավելի լայն են։

Մասնավորապես

Լինջեսն ընդդեմ Ավստրիայի գործով ՄԻԵԴ-ը նշել է, որ քաղաքական գործչի նկատմամբ թույլատրելի/ընդունելի քննադատության սահմանները ավելի լայն են, քան մասնավոր անձանց դեպքում։ Նշված անձինք անխուսափելիորեն և գիտակցաբար իրենց հասանելի են դարձնում արված յուրաքանչյուր արտահայտության և գործի նկատմամբ լրագրողների և հանրության լայն խավերի սրված ուշադրության համար, և, հետևաբար, պարտավոր են հանդուրժողականության ավելի բարձր աստիճան դրսևորել։

Գունդեմն ընդդեմ Թուրքիայի գործով ՄԻԵԴ-ը նշել է, որ ժողովրդավարական պետության իշխանությունները պետք է հանդուրժող լինեն քննադատության նկատմամբ, նույնիսկ եթե այն պրովոկացիոն կամ վիրավորական բնույթ ունի։

Ռոդրիգեսն ընդդեմ Պորտուգալիայի գործով ՄԻԵԴ-ը նշել է, որ «հանրային դեր» ունեցող անձի նկատմամբ քննադատության թույլատրելի սահմաններն ավելի լայն են, քան մասնավոր անձանց դեպքում։

Դալբանն ընդդեմ Ռումինիայի գործով ՄԻԵԴ-ը թույլատրելի է համարել քաղաքական գործչի նկատմամբ հնչած մեղադրանքները՝ կոռուպցիայով զբաղվելու և պետական միջոցները վատ կառավարելու վերաբերյալ։

Օբերշլիկն ընդդեմ Ավստրիայի գործով ՄԻԵԴ-ը թույլատրելի է համարել քաղաքական գործչի նկատմամբ հնչած «ապուշ» (idiot) որակումը։

Լոպես Գոմես Դա Սիլվան ընդդեմ Պորտուգալիայի գործով ՄԻԵԴ-ը նշել է, որ քաղաքական վիրավորանքները/մեղադրանքները հաճախ տեղափոխվում են անձնական դաշտ։ Սրանում պետք է տեսնել քաղաքական պայքարի չնախատեսված շրջադարձ, որն ընդունելի է ժողովրդավարական հասարակությունում։

ՍԱՄՍՈՆՅԱՆԻ ԵՒ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌԵԼԻ ԼԻՆԵԼԸ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2012 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունել է 1900-րդ բանաձևը, որը սահմանում է «քաղաքական բանտարկյալ» հասկացությունը։

Համաձայն բանաձևի՝ անձնական ազատությունից զրկված անձը համարվում է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼ, եթե.
կալանքը կիրառվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և դրա արձանագրություններով սահմանված հիմնական երաշխիքներից որևէ մեկի խախտմամբ /Սամսոնյանի արժանապատվությունն ու անձնական անձեռնմխելիությունը նվաստացնող ձևով բերման ենթարկելը հաստատում է սույն չափանիշի առկայությունը: Ավելին, ակնհայտ է, որ եթե Սաղաթելյանի ձերկալումը ժամանակագրորեն չհաջորդեր Սամսոնյանին խայտառակ ձևով բերման ենթարկելու տեսաձայնագրության հրապարակմանը, և իրավապաշտպանների կողմից դրա խիստ քննադատությանը, ապա նա ազատությունից կզրկվեր նույնանման եղանակով/.

եթե կալանքը կիրառվել է ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով՝ առանց որևէ առնչության /Վ. Սաղաթելյանն ու Ն.Սամսոնյանը հանրահայտ ընդդիմադիր գործիչներ են, ովքեր վարում են լայն դիտելիություն ունեցող ընդդիմադիր վերլուծական փոդքասթ, ում նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը և կալանքի կիրառումն իրենց ընդդիմադիր գործունեության և քաղաքական իշխանության ներկայացուցիչների քննադատության ուղղակի հետևանք է/.

եթե քաղաքական շարժառիթներից ելնելով, կալանքի տևողությունը կամ դրա պայմաններն ակնհայտորեն համաչափ չեն այն հանցագործությանը, որի կատարման համար անձը ճանաչվել է մեղավոր կամ մեղադրվում է / այս չափանիշի առկայությունը հավաստելու բավարար է վկայակոչել, որ ընդդիմադիրների նկատմամբ նմանատիպ բառապաշառ օգտագործող իշխանության կողմնակիցները երբևէ նշված հոդվածով չեն կալանավորում կամ նման խայտառակ ձևով բերման ենթարկվում/.

եթե քաղաքական դրդապատճառներով, նա պահվում է այլ անձանց համեմատ խտրական պայմաններում (այս չափանիշի առկայությունը հավաստելու կրկին բավարար է վկայակոչել, որ ընդդիմադիրների նկատմամբ նմանատիպ բառապաշառ օգտագործող իշխանության կողմնակիցները երբևէ չեն կալանավորում կամ բերման ենթարկվում տվյալ, իսկ առաջադրված մեղադրանքի համատեքստում Սամսոնյանն ու Սաղաթելյանը որևէ կերպ չէին կարող ազդել նախաքննության վրա, առավել ևս՝ կալանքին այլընտրանքային խափանման միջոցների՝ տնային կալանքի կամ գրավի պայմաններում).

եթե կալանքը ակնհայտ անարդար ընթացակարգերի արդյունք է, և դա առերևույթ փոխկապակցված է իշխանությունների քաղաքական շարժառիթներին (անգամ այս իշխանության ամենամոլի կողմնակիցների համար ակնհայտ է, որ եթե Սաղաթելյանն ու Սամսոնյանը չլինեին այս իշխանության հայտնի ընդդիմախոսներ, ապա այսօր կալանավորված չէին լինի):

Ամփոփելով վերոգրյալն ու առկա փաստերը՝ ակներև է, որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը քաղաքական բանտարկյալներ են և անհապաղ պետք է ազատ արձակվեն, իսկ օրենսդրական հնարքի արդյունքում քողարկված ծանր վիրավորանքի ինստիտուտը շարունակվում է օգտագործվել այս իշխանությունների կողմից՝ իրենց քաղաքական հակառակորդներին լռեցնելու և պատժելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն դադարում խեղաթյուրել իրավական գործիքակազմերը՝ ընդդիմախոսներին ճնշելու, մեկուսացնելու, անձի արժանապատվության, անձնական ազատության, խոսքի և տեղեկատվության հիմանարար ազատությունները սահմանափակելու ուղղությամբ, իսկ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը նշված համառ քաղաքականության հերթական թիրախներն են»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:21 18/04/2024  |  ԼՐԱՀՈՍԿանցավիկների իշխանությունը. քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
22:49 15/04/2024  |  Սոցիալական ցանցերՓաշինյանի նյարդային ջղաձգումների հետևանքով բանտում հայտնված տղաները հստակ գիտակցում են՝ ինչի համար ճաղերի հետևում. Տիգրան Աբրահամյան
10:06 15/04/2024  |  Քրեական խրոնիկոնԱռավոտ շուտ բերման են ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակիցներ. Մելիքյան
20:32 12/04/2024  |  ԼՐԱՀՈՍՍամսոնյանն ու Սաղաթելյանը ոչ միայն քաղբանտարկյալ են, այլև խղճի բանտարկյալներ. Իրավապաշտպան ՀԿ
12:57 10/04/2024  |  ԼՐԱՀՈՍԿոչ ենք անում ՀՀ իշխանությանը վերջ տալ ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ հետապնդումներին․ CDI
14:52 08/04/2024  |  ԼՐԱՀՈՍ«Պահանջել ՀՀ իշխանություններից անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին». AntiFake.am-ի և «ՔԳ» ՀԿ-ի նամակը` ԵԽ գլխավոր քարտուղարին
15:52 06/04/2024  |  ԼՐԱՀՈՍՔաղբանտարկյալների լուսանկարները` մայրաքաղաքի հանրային տրանսպորտի վրա
18:58 05/04/2024  |  Սոցիալական ցանցերՆարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորման որոշումները բողոքարկվել են
20:49 02/04/2024  |  ԼՐԱՀՈՍ«Ծանր վիրավորանքի» հոդվածը շարունակում է գործել. իշխանությունը մոլորեցնում է հանրությանը
19:13 30/03/2024  |  Սոցիալական ցանցերՎազգեն Սաղաթելյանն ասաց՝ կալանավայրում իր պայմանները «համարյա Եգիպտոսի» նման են. Բաբայան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]