Թեմաներ
Երեքշաբթի 01 / 21 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/21/2025   08:34 Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ» 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/21/2025   08:27 Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ» 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/21/2025   08:20 ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ» 01/21/2025   08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ» 01/21/2025   08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ» 01/21/2025   08:07 Ֆեյք տարածող Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը. նոր վարույթ. «Ժողովուրդ» 01/21/2025   08:03 Կապանում պատրաստվում են ընտրությունների․«Հրապարակ» 01/21/2025   07:58 Ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքները. նոր բում. «Ժողովուրդ» 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   07:50 Տոտալ բոյկոտ. ինչպե՞ս են քաղաքացիներն արձագանքում իշխանության հերթական «գլուխգործոցներին». «Փաստ» 01/20/2025   21:00 Մեկնարկել Է Թրամփի երդմնակալության արարողությունը 01/20/2025   20:52 Բայդենն իր քաղաքական համախոհներին ու ընտանիքի անդամներին նախապես ներում է շնորհել 01/20/2025   20:50 Շերամի փողոցում կեղտաջրերը շարունակում են գարշահոտություն տարածել, մարդաբոյ փոսերն էլ շարունակում են ավտոմեքենաներ ջարդել 01/20/2025   20:36 Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ 01/20/2025   20:32 Տավուշում Նիկոլ Փաշինյանը կրկին գնալու է զիջումների, որոնք ազդելու են ՀՀ անվտանգային ճարտարապետության վրա. Սեյրան Օհանյան (տեսանյութ) 01/20/2025   20:20 Թայվանում երկրաշարժ է տեղի ունեցել 01/20/2025   20:06 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/20/2025   19:49 Բժիշկը սովորեցրել է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել հիպերտոնիկ կրիզի դեպքում 01/20/2025   19:39 ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը վճռական կգործի․ Իրանի ԱԳՆ 01/20/2025   19:27 Ընդգծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշման կարևորությունը 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/20/2025   19:01 Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է դեսպան Աշոտ Սմբատյանին 01/20/2025   18:53 Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ) 01/20/2025   18:50 Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   18:42 Լիբանանի նորընտիր նախագահը հանդիպել է Մեծի Տանն Կլիլկիո Արամ Ա. Կաթողիկոսին 01/20/2025   18:39 Անհամբեր սպասում ենք դատավարության ավարտին․ Դավիթ Բաբայանի որդի 01/20/2025   18:37 Թրամփի խորհրդականի խոսքով՝ Զելենսկին պատրաստ է բանակցել հակամարտությունը դադարեցնելու համար 01/20/2025   18:11 «Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում 01/20/2025   17:54 Տիեզերքը ուժ ունի, էն երկիրը, որտեղ իրար հա անիծում են ու հայհոյում, քանդվելու է ու քանդվելու. Նազարյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ 01/20/2025   17:30 «Հովհաննես Եղիազարյանին նորից կանչել եք հարցաքննության, եկավ, բայց ուղարկեցիք տուն, որովհետեւ ձեռք չէր տալիս, որ այդ տղան գար, ճիշտը ասեր». Մանվել Ղարիբյանը՝ դատարանում 01/20/2025   17:14 Թեման այդ 8 անձինք չեն, ամբողջ գործն օգտագործվում է ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար. Աբրահամյան (տեսանյութ) 01/20/2025   16:56 Վահան Կոստանյանն ու Քամալ Խարազին բարձր են գնահատել Հայաստան-Իրան փոխգործակցությունը 01/20/2025   16:52 Դատարանում շարունակվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատավարությունը. հարցաքննվում են վկաները (ուղիղ միացում) 01/20/2025   16:48 Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա 01/20/2025   16:43 «Տոյոտայում» եղբայրս մասնաբաժին ունի, գաղտնիք չէ. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 01/20/2025   16:33 Հայտնաբերվել են բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ 01/20/2025   16:06 Մհեր Սահակյանի մանդատը տրվել է ԱԺ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին. ԿԸՀ 01/20/2025   15:26 Պետք է լուծենք ԲԴԽ որոշումների վերանայման կարգը, դատավորին գործից հանելը «չեպե» է պետության համար․ Սիրունյան 01/20/2025   15:20 Աշտարակի համայնքային ոստիկանները ձերբակալել են 17-ամյա պատանու՝ ապօրինի ինքնաձիգ պահելու համար 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/20/2025   15:03 Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ են 01/20/2025   14:57 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ․ 2024 թվականի ամփոփ արդյունքները 01/20/2025   14:51 Անահիտ Մանասյանն ընդունել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանին 01/20/2025   14:49 Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դատավարության միջազգային արձագանքներ 01/20/2025   14:42 Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   18:53 Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ) 01/20/2025   12:48 Վահե Ղալումյանը Տավուշի մարզի Կիրանցի կամուրջը հայրենիք չի համարում 01/20/2025   10:55 Աղդամցի Ալենը մետաղի ջարդոնի վրայից ջնջել է մեր հայրենիքի մի մասը. Աննա Մկրտչյանն Արցախի քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության ամբիոնին 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով

Թուրք գրող․ «Հայերի հանդեպ արածը եթե ցեղը սպանել չէ, ապա ի՞նչ է» (Մաս I) 04/22/2024   21:42  |  ԼՐԱՀՈՍ

Ermenihaber.am-ը ներկայացնում է թուրք լրագրող-գրող, վերլուծաբան Նևզաթ Օնարանի՝ թուրքերեն և քրդերեն լույս տեսնող երկլեզու «Dilop» գեղարվեստական ամսագրում հրապարակված «Համիդիեից ապրիլի 24» խորագրով հոդվածի հայերեն թարգմանությունը։ Օնարանը հոդվածում կարճ և ամփոփ անդրադարձ է կատարել թուրք սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի ժամանակաշրջանից մինչև 1915թ․ Հայոց ցեղասպանության ընթացքում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանական քաղաքականության և գործողությունների մասին։

 
Համառոտ կենսագրական

Նևզաթ Օնարանն ավարտել է Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ Նա թղթակցել է Թուրքիայի ընդդիմադիր մի քանի թերթերի, ինչպիսիք են՝ Özgür Gündem-ը և Evrensel-ը: Նրա հոդվածները հրապարակվում են նաև թուրքական ընդդիմադիր Gazeteduvar պարբերականում։ Օնարանը հայտնի է Օսմանյան կայսրությունում և Թուրքիայում հայերի և հույների գույքի անօրինական բռնագրավումների, այս ժողովուրդների թողած տնտեսական և մշակութային ժառանգության թրքացման շուրջ ուսումնասիրություններով։ 1915-1940 ժամակաշրջանին վերաբերող 4 աշխատության հեղինակ է (Օր-կ՝ Օսմանյան կայսրությունում հայկական և հունական ունեցվածքի թրքացումը (1914-1919թթ․) Լքյալ գույքի օտարումը)։ Հարկ է նշել, որ Օնարանը կարծում է, որ հայկական ու հունական գույքի բռնագրավման մասին ամբողջ ճշմարտությունն իմանալու համար պետք է բացվեն ինչպես կադաստրի, պետական գանձարանի, ֆինանսների նախարարության, «Զիրաթ» բանկի, այնպես էլ Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը արխիվները:

 
Հոդվածի հայերենը թարգմանության 1-ին մասը` ստորև․

 
«Համիդիե գնդերից 1915թ․ ապրիլի 24 և թուրքական ազատագրական շարժում (քեմալական շարժում:-խմբ․) ․․․

Նպատակը Անատոլիան (նկատի ունի ներկայիս Թուրքիայի ողջ տարածքը-խմբ․) իսլամացնելն ու թուրքացնելն էր։ Ոչ թուրք և ոչ մուսուլման ազգերի ոչնչացմամբ Թուրքիայի ժողովրդագրական կառուցվածքի 99.9 տոկոսը իսլամացվեց։ Սակայն ոչ թե 1850-ականներին, այլ նույնիսկ 1914թ. քրիստոնյաների (և հրեաների) բնակչության թիվը կազմում էր 20 տոկոս։ Թուրքական պետության պաշտոնական հիմնադիրը Մուստաֆա Քեմալն է (Աթաթուրք), սակայն Աբդուլ Համիդին և միութենականների (երիտթուրքեր) Թալեաթին չի կարելի անտեսել։ Հենց Աբդուլ Համիդն է հիմք դրել հայ ազգի (և քրիստոնյաների) ոչնչացման քաղաքականությունը՝ Անատոլիան իսլամացնելու նպատակով. Հավաքագրվածներն էլ՝ Համիդիե գնդերը։ Թալեաթը՝ 1913-1914 թվականներից, իսկ Մուստաֆա Քեմալն էլ 1919-1920 թվականներց սկսած նույնությամբ շարունակել են Անատոլիան իսլամացնելու/թուրքացնելու իրենց քաղաքականությունը։

1910-ականներին հայերի հետ մեկտեղ թիրախի շրջանակում են գտնվում նաև հույները և այլ ոչ մուսուլման ազգեր (ասորիներ և այլն)։ Արդյունքում 1914-1923 թվականներին մոտ 2.5 միլիոն հայ և հույն իրենց կյանքով և ունեցվածքով ոչնչացվել են և տասնյակ հազարավոր ունեցվածք՝ բռնագրավվել։ Հետո զտվեցին և՛ Թրակիան, և՛ Ստամբուլը։

Նման քաղաքական միասնության և շարունակականության արդյունքում թուրքական պետության երեք հիմնադիրներն են Աբդուլ Համիդը, Թալեաթը և Մուստաֆա Քեմալը։ Թալեաթը գնաց Աբդուլ Համիդի, իսկ Մուստաֆա Քեմալն էլ՝ Թալեաթի ճանապարհով:

Հիմնական սկզբունքը, որը բոլոր երեքը հիմք են ընդունել, դավանանքը սուննի իսլամն է, իսկ ազգությունը՝ թուրք: Դրա համար է, որ Թուրքիայի Հանրապետության ամենաիսկական քաղաքացին սուննի թուրքն է:

Պարբերաբար կան տարբերություններ թուրքի և իսլամի «սինթեզի տեմպերի» մեջ։ Ըստ Աբդուլ Համիդի՝ իսլամ-թուրքն էր, իսկ ըստ Թալաթի ու Մուստաֆա Քեմալի՝ թուրք-իսլամն էր։ Սինթեզի առաջին տարրը գերակշռում է վերջինիս նկատմամբ։

«Գնդերով ներքին վերանվաճման շարժում»

Համաձայնություն կա, որ թուրքական ազգայնականությունը քաղաքական շարժում է 1912-1913թթ. Բալկանյան պատերազմից հետո: Ես թերահավատորեն եմ մոտենում այս վարկածին. այն արտահայտությունը, թե իբր պարզ չէ, թե ինչ է օսմանյան պետական կառավարիչը, ոչ այլ ինչ է, եթե ոչ արյունոտ պատմությունը սքողել։

Օսմանյան կայսրությունն Անգլիայի և Ռուսաստանի նման գաղութային կայսրություն էր: Սուննի իսլամիստների ու պանթուրքիստների պնդումը, թե Օսմանյան կայսրությունն այդպիսին չէր, ծիծաղելի է։ Ամեն մի թիզ հողի ժողովրդագրական կառուցվածքը, որը օսմանցիներն իրենց պաշտոնական լեզվով ասած նվաճել են և գրական առումով գրավել, փոխվել է՝ ըստ տիրակալի։ «Օսմանյան հանդուրժողականության» դիսկուրսը անհեթեթություն է։

Բավական է նայել Հիթ Վ. Լոուրիի դոկտորական թեզը՝ տեսնելու, թե ինչպես է 1461 թվականին գրավված Տրապիզոնը սուննի իսլամ ընդունել։

Բոսնիան, որն այսօրվա իսլամական կղզյակն է Բալկաններում, երբ 1463 թվականին ներխուժել են, իսկ Հերցեգովինա՝ 1483 թվականին, ամենայն հավանականությամբ քրիստոնյա են եղել։ Ժամանակի ընթացքում Բոսնիա և Հերցեգովինան նույնպես իսլամացվել են, ինչպես Տրապիզոնը։

Փաստորեն, Օսմանյան կայսրությունում գերիշխող ազգի դասակարգումը որպես իսլամ, իսկ դատապարտված ազգին որպես «մյուսներ» դասակարգումն ամեն ինչի ամենապարզ արտահայտությունն է:

Օսմանյան պալատական համակարգի գոյության և չգոյության խնդիրը, որը խրվել էր 17-րդ դարից, երբ այն չէր կարող նոր տարածքներ գրավել, 19-րդ դարում ոտքի ելած գաղութատիրական ազգերն էին։

Թանզիմաթին (բարեփոխումներ Օսմ․ կայսրությունում 1839-76թթ․) որպես թուրքական մոդեռնիզմ անվանելը նույնպես էության շղարշ է։ Որովհետև Թանզիմաթն օսմանյան բյուրոկրատիայի քաղաքականությունն էր՝ կարգի մեջ պահելու աճող քրիստոնյա ազգերին։ Թանզիմաթով գերիշխող և հպատակ ժողովուրդների՝ «մյուսների» միջև տարբերությունը վերացավ և հավասարությունը նպատակադրվեց: Այսպիսով, օսմանցի անհատը, ով պալատի սպասավոր էր, ընդունվեց որպես «օսմանցի քաղաքացի»: Ըստ այդմ, Օսմանյան քաղաքացիության մասին օրենքը ուժի մեջ է մտել 1869 թվականին։

Չնայած ամեն ինչին, վարչական, ֆինանսական և ռազմական ճգնաժամի դեմ Օսմանյան պալատական համակարգի «լուծման» քաղաքականությունը չկարողացավ բավարար լինել և նրա ֆինանսները սնանկացան 1875թ։ Իսկ 1878 թվականին, օսմանա-ռուսական (ռուս-թուրքական-խմբ․) պատերազմից հետո, բալկանյան ժողովուրդները նույնպես կոտրեցին իրենց շղթաները։ Առաջինն այն կոտրել է Մորան՝ 1821-ին։

Այն, ինչ գրել է Աբդուլ Համիդը Բալկանների համար, բավարար հայտարարություն է. «Ես չեմ ափսոսում, որ մենք կորցրեցինք բալկանյան պետությունները [ազգերը], որոնք դժվար էր կառավարել և սպառեցին մեր ազգային իշխանությունը: Ինչքան փոքրանում ու կոմպակտ ենք դառնում, այնքան ուժեղանում ենք ու ազատվում «հիվանդությունից»։ Այն օրը, երբ մենք ուժեղանանք ներսում, եվրոպական պետությունները կտեսնեն, որ այն «հիվանդը», որին այդքան ծաղրում էին, ապաքինվել է և դարձել ուժեղ մարդ»։

19-րդ դարի վերջին քառորդում քրիստոնյա ազգերից բացի ոտքի ելան նաև պալատի կրոնակից/իսլամական ազգերը՝ արաբները, ալբանացիները և քրդերը։ 1880 թվականին Ուբեյդուլլահի շարժումից հետո 1898-ին Կահիրեում նույնիսկ հրատարակվել է «Քուրդիստան» անունով թերթ։

Կլանային (աշիրեթական-խմբ․) դպրոցներն էլ բացվել են 1892 թվականի հոկտեմբերի 4-ին՝ իսլամական ազգերից զինվորականներ պատրաստելու համար:

Մինչ Օսմանյան կայսրությունում ոտքի ելան քրիստոնյա և մուսուլման ժողովուրդները, և մինչ մոլեգնում էր ազգայնականության փոթորիկը, պատմությունը, որ միայն թուրքերն են դեռ քնած, այլ նշանակություն չունի, քան քողարկել գաղութային հարաբերությունները և Աբդուլ Համիդի իսլամիստական քաղաքականությունը:

Թուրքական ազգայնականությունը քողարկված է, քանի որ ազգայնականությունն է, որ գերիշխում է պետության/պալատի վրա. Սա այն է, ինչ արվում է. Նմանատիպ իրավիճակը վերաբերում է նաև 1910-ական թթ.։

Փաստորեն, այնպես չէ, որ թուրքերն այդ տարիներին անհայտ էին։ 1850-ից հետո հատկապես թուրքերենի և թուրքական պատմության վերաբերյալ հրատարակություններն ավելացան։ Շերիֆ Մարդինը ժամանակաշրջանը սահմանել է որպես «մշակութային թուրքիզմ»։ Իսկ թուրքերենը 1876 թվականի Սահմանադրության պաշտոնական լեզուն է (հոդված 18)։

Չի կարող այնպես լինել, որ պանթուրքիզմի մշակույթն իր քաղաքականությունը չի արտադրել։

19-րդ դարի վերջին քառորդում խալիֆ Աբդուլ Համիդը մի կողմից «Իսլամ, Իսլամ» էր բացականչում, մյուս կողմից էլ նա վերակառուցում էր նաև պետությունը։ Ժամանակաշրջանը վերլուծող Ֆրանսուա Ժորժոնը վարկած է առաջ քաշել, որ Աբդուլ Համիդն Անատոլիայում և արաբական վիլայեթներում (նահանգներում) ձեռնարկել է «ներքին վերանվաճման» շարժում՝ պետությունը կենտրոնացնելու և համախմբելու նպատակով։ Սա կարևոր դիտարկում է, որը կհեշտացնի հասկանալ, թե ինչ է լինելու հետո:

Անատոլիայի «վերանվաճման» ժամանակ առաջնային թիրախը հայերն էին։

Միջանկյան ծանոթագրություն

Չմոռանալով Քոչգիրիի օպերացիան, Արևելքում, որտեղ 1920-ականների կեսերից ստեղծվեց գաղութատիրական համակարգ երեք գլխավոր տեսչություններով, նմանատիպ էր նաև Բարեփոխումների պլանի շարժումը. Դա «ներքին վերանվաճման» գործողություն էր։

Աբդուլ Համիդը, ով չկատարեց հայերի վերաբերյալ այն բարեփոխումները, որոնք պահանջվում էին 1878թ. Բեռլինում իր ստորագրած համաձայնագրով, 1894 թվականին Սասունը և 1895թ. սեպտեմբերի 30-ին Բարձր Դռանը պահանջների ցուցակը ներկայացնելու երթը ճնշելուց հետո, որի 1-ին հոդվածը «կյանքի և ունեցվածքի անվտանգությունն էր», 1895 թվականի հոկտեմբերի 17-ին ստորագրեց հայկական բարեփոխումների փաթեթը։ Բայց մինչ ստորագրության թանաքը կչորանար, նա մոբիլիզացրեց Համիդիեի գնդերը, որոնք հավաքագրել էր սուննի քրդական ցեղերից։

Մեկի համաձայն՝ 64-65 գունդ, մյուսի համաձայն՝ 55 գունդ դաշտում է։ Շեյխ Սաիդի շարժման պատճառով 1925 թվականին մահապատժի ենթարկված Ջիբրանլը Հալիթի ցեղը նույնպես ուներ երեք գունդ։

Le Figaro-ն գրել է, որ 1896-1897 թվականներին 300 հազար հայ է բնաջնջվել։

Թեև չափազանցություն է համարվում, որ 300 հազար հայ է սպանվել, սակայն նպատակին հասել են, և հայերը մահվան դեմ հանդիման են կանգնել։ Սելիմ Դերինգիլի աշխատությունից իմանում ենք, որ այս տարիներին հայերը իրենց կյանքը փրկելու համար ոչ միայն առանձին-առանձին, այլև գյուղ առ գյուղ իսլամացել են։ Հայերին ուղղված «ներքին վերանվաճման» գործողությունը թուրքական պետություն տանող ճանապարհն էր։

Աբդուլհամիդը գիտի, թե ինչ է անում. «Մեր կառավարությունն անզոր է հանրության մեջ ծնված վրդովմունքի դեմ, ինչպիսին է հայկական ջարդը […]»

Հինգ տարի առաջվանից կա նաև վկա, թե ինչ է անելու Աբդուլհամիդը։ Հունգարիայից թուրքագետ Արմինիուս Վամբերին գրի է առել այն, ինչ ինքն անձամբ լսել է նրա բերանից։ «Ես ձեզ ասում եմ, որ շուտով կլուծեմ հայկական հարցը։ Նրանց այնպիսի ապտակ կհասցնեմ, որ դա ցավ կպատճառի ու նրանք կհրաժարվեն իրենց հեղափոխական նկրտումներից»։ Ի՜նչ զուգադիպություն, Համիդիեի գնդերը ստեղծվեցին երկու օր անց [1891]։

Աբդուլ Համիդը, ով ասում էր. «Գերիշխող ազգը մենք ենք՝ թուրքերս», գիտեր նաև, թե ում ինչ ստիպեր անել Անատոլիան իսլամացնելու համար. «Կարևոր է ուժեղացնել թուրքական տարրը Ռումելիայում և հատկապես Անատոլիայում և, առաջին հերթին, պարտադիր է մեր մեջի քրդերին հունցել և դարձնել նրանց մերը»:

Նպատակին հասել են 19-րդ դարի վերջին. Քեմալ Քարփաթը, ով վերլուծել է օսմանյան բնակչությանը, գրել է, որ թուրքական ինքնությունը պարզ դարձավ 1900-ականներին»։

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

Հոդվածում առկա վիճելի ձևակերպումները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետների հետ։ Բովանդակային առումով առանց խմբագրական միջամտությունների կարծիքների ամբողջական հրապարակումն ունի սկզբունքային կարևորություն հետևյալ նպատակների համար.

1. Ցույց տալ հայկական լսարանին Թուրքիայի քաղաքական-հասարակական հանրության մտածողության տարբեր շերտերը և վերաբերմունքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։

2. Ներկայացնել մեր լսարանին Թուրքիայում հակահայկական տրամադրությունների դինամիկան։

3. Աջակցել հայ փորձագիտական հանրույթին և պետական կառույցներին այս թեմայով առավել հասցեական գործելու ու արձագանքելու հարցում։

4. Պահպանել հարցազրույցի ժանրի լրագրողական վարվեցողության կանոնները։

 
 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:50 22/04/2024  |  Միջազգային լրահոսԹուրքիայում զբոսաշրջիկն ընկերուհու հետ վեճից հետո ընկել է պատշգամբից եւ մահացել
16:44 22/04/2024  |  Միջազգային լրահոսԷրդողանը 13 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ այցելել է Իրաք
19:23 21/04/2024  |  Միջազգային լրահոսԹուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
16:25 21/04/2024  |  Միջազգային լրահոսԹուրքիայում հայտարարել են ԻՊ-ի հետ կապերի մեջ կասկածվող 36 կասկածյալների ձերբակալման մասին
00:00 19/04/2024  |  Միջազգային լրահոսԹուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել
14:34 18/04/2024  |  ՔաղաքականԱրցախի տարածքում ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը դադարեցնում է իր գործունեությունը
18:41 17/04/2024  |  Միջազգային լրահոսԻրանի ԱԳ նախարարը այցով Թուրքիայում է
16:56 17/04/2024  |  Միջազգային լրահոսTurkish Airlines-ը պատրաստվում է Rolls-Royce-ի և Airbus-ի հետ 20 մլրդ դոլարի համաձայնագիր կնքել
20:53 16/04/2024  |  ԼՐԱՀՈՍՄահվան սպառնալիքով ստիպել են փոխել ազգությունը, փոքր երեխաներին գողացել ու օտար են մեծացրել, առեւանգված կանանց բռնի կնության տվել. Նրանց ինչպե՞ս են հաշվելու. Պատմաբան
23:50 15/04/2024  |  ԼՐԱՀՈՍՈչ ոք աշխարհում կասկածի տակ չի դրել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը, դա թուրքական գաղափար է․ Թաթոյան

Արխիվ

[]