Թեմաներ
Շաբաթ 07 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/26/2024   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 07/26/2024   23:48 Հայտնի է հիշողությունը բարելավելու միջոցը 07/26/2024   23:24 Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի մարզում 2023 թ.-ին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին 07/26/2024   23:06 Բելգիայում ձերբակալել են չեչենների, որոնք կասկածվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ 07/26/2024   22:48 Կամո Ցուցուլյանն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ 07/26/2024   22:33 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Փարիզի Խաղերի բացմանը 07/26/2024   22:22 «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ 07/26/2024   22:09 Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՀՀ ՊՆ 07/26/2024   21:55 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/26/2024   21:36 Մանկապարտեզի սանի նկատմամբ բռնություն կիրառած դաստիարակը ձերբակալվել է 72 ժամով 07/26/2024   21:21 Բարսելոնայի նավահանգստում ռեկորդային 4 տոննա կոկաին են առգրավել, որը թաքցված էր բրնձի տոպրակների մեջ 07/26/2024   21:09 Միկա Բադալյանին արտաքսել են Մոլդովայից 07/26/2024   20:59 Աշխատանքային փակ քննարկում՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում 07/26/2024   20:41 Կիրանցում նկարահանումներն արգելված են. ԱԱԾ-ն ասում է՝ խախտում եք սահմանային ռեժիմը 07/26/2024   20:31 Հրազենային վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է 07/26/2024   20:15 Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել 07/26/2024   19:56 Պարեկները վնասազերծել են «Գազել»-ի ուղևորին․ նրա մոտ ատրճանակ ու գաղտնի փականով դանակներ են եղել 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   19:30 Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 07/26/2024   19:18 Թուրքական Դերսիմ նահանգում արգելվել են ցույցերը 07/26/2024   19:00 Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Ավետիսյան 07/26/2024   18:54 Վրաստանից ավտոստոպով Հայաստան եկած ու անհետ կորած օտարերկրացի աղջիկը գտնվել է 07/26/2024   18:47 Հետամուտ եմ լինելու նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործին. Գարիկ Սարգսյան 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/26/2024   18:37 ԿԳՄՍՆ-ի հայտարարությունը՝  մանկապարտեզում բռնության դեպքի վերաբերյալ 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/26/2024   18:26 Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտ բեռնատարը խցանել է ճանապարհը 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/26/2024   17:57 Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության 5 անդամ մանդատը վայր է դրել 07/26/2024   17:52 ՄԻՊ-ը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը, որում մանկապարտեզի աշխատակիցը հարվածում է երեխայի 07/26/2024   17:48 Թիավարելով՝ մոտ 200 մետր հեռացել են ափից ու չեն կարողացել վերադառնալ 07/26/2024   17:28 Տարածքի բարեկարգման համար հատկացվել է 348 մլն դրամ, սակայն տույաներն այսօր չորացել են 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/26/2024   17:14 53-ամյա տղամարդը փոստային բաժանմունքում, օգտվելով աշխատակցի բացակայությունից, աշխատասեղանի վրայից գումար էր գողացել 07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   16:47 Մոսկվայի Կարմիր հրապարակում տղամարդը փորձել է ինքնահրկիզվել 07/26/2024   16:41 Բաբայան փողոցը հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը փակ է լինելու 07/26/2024   16:36 Գեղարքունիքի մարզում ծնվել է բռնի տեղահանված արցախցի ընտանիքի 9-րդ երեխան 07/26/2024   16:31 Ուշադրություն. Գյումրիում փակ են լինելու փողոցներ 07/26/2024   16:28 Կաթողիկոսն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին 07/26/2024   16:25 Ավտոմեքենան արգելափակվել է Ապարանի ջրամբարի ջրի մեջ 07/26/2024   16:23 Պարզվում է՝ Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է 07/26/2024   16:17 Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետ (տեսանյութ) 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/26/2024   15:49 Լուծարել են Հանրապետական գիտական, տեխնիկական գրադարանը 07/26/2024   15:44 Չեմ ասում՝ սարքենք տոնավաճառ, բայց տուրիստը գալիս ա, ասում՝ Զվարթնոցը շատ լավ տեղ էր, բայց չկարողացանք ջուր, սուրճ առնել. Փաշինյան 07/26/2024   15:38 Բարով ես եկել, համով ախպեր. էջմիածնի բնակչուհին՝ Փաշինյանին (տեսանյութ) 07/26/2024   15:25 Արգիշտի Քյարամյանը մոմեր է վառել Գավառի եկեղեցում
07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   14:26 Ողբերգական վթարի զոհ է դարձել գյումրեցի ընտանիք՝ ամուսիններն ու նրանց 8-ամյա որդին 07/26/2024   10:38 Բագրատ Սրբազանն այցելել է դերասան Հրանտ Թոխատյանին 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/25/2024   21:31 Մոսկվայում 17 մարդու թունավորման պատճառով ձերբակալվել է շաուրմայի վաճառքի կետի խոհարար-վաճառողը 07/25/2024   08:40 Երևանում բազմաբնակարան շենքի պայթեցումը մեծ աղմուկ է առաջացրել. «Հրապարակ» 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/25/2024   17:27 Դե արի ու մի խենթացիր. դուք հանցակից եք և այսօրվա բարբաջանքի համար պատասխանատվություն եք կրելու. Արամ Սարգսյանն՝ Անահիտ Ավանեսյանին 07/26/2024   13:49 Չարենցավանցիները պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը. ակցիա՝ Կոտայքի մարզպետարանի դիմաց 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/25/2024   23:30 Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքի վերաորակման գործով ՍԴ-ն որոշում է կայացրել 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/25/2024   20:42 Նոր Հաճն քաղաքի 35-ամյա բնակիչ Գևորգ Նազարյանին սպանել են Երեւանի «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի մոտ. մանրամասներ 07/26/2024   11:34 Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած օտարերկրացի աղջիկը անհետացել է 07/25/2024   16:18 Ամենասեքսուալ օլիմպիադան. Ֆրանսիայի իշխանությունները մրցումների մասնակիցներին 300 հազար պահպանակ են տրամադրել 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/25/2024   23:13 Դանիայի թագուհուն հարվածել է ինքնագլորը

Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:32  |  ԼՐԱՀՈՍ

 Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը. Ճանապարհ դեպի մեր օրերի տեղահանում» խորագրով համաժողով, որն անցկացվել է Ռամկավար ազատական կուսակցության նախաձեռնությամբ ու աջակցությամբ։ է Համաժողովի հյուրն է եղել Եվրախորհրդարանի իռլանդացի պատգամավոր Քլեր Դալին։  

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Հայոց Ցեղասպանությանն ու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտման միջեւ զուգահեռներ անցկացնող համաժողովի գլխավոր բանախոսներն էին Բելգիայում Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչ Պարույր Սեւակ Դեմիրճյանը, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, Բրյուսելի Ազատ համալսարանի քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտող Անիտա Խաչատուրովան եւ նախկին դիվանագետ Վարդան Բարսեղյանը։  

Եվրախոհրդարանական Քլեր Դալին իր բացման ելույթում նշեց՝ այս համաժողովի նպատակն է ոչ միայն հիշատակել Հայոց ցեղասպանությունը, այլեւ ընդգծել տեղի ունեցածի շարունակականության մասին։ Դալիի խոսքով՝ չնայած ճնշող ապացույցներին եւ աշխարհի բոլոր ծայրերում պատմաբանների համաձայնությանը՝ Հայոց Ցեղասպանությունը շարունակում է ժխտվել որոշ կառավարությունների եւ քաղաքական գործիչների կողմից՝ քաղաքական նպատակահարմարության կամ ազգային շահերի համար։ «Նույն կերպ, ԵՄ որոշ ներկայացուցիչներ թերագնահատել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները, փոխարենը որոշել են ավելացնել Ադրբեջանից գազի մատակարարումները՝ չնայած այդ երկրի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումներին։ Նման ժխտումը ոչ միայն խորացնում է զոհերի եւ նրանց ժառանգների տառապանքը, այլեւ հավերժացնում է անարդարության եւ անպատժելիության վտանգավոր շրջանը», - ասաց Դալին։

Իռլանդացի պատգամավորի խոսքով Հայոց Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն կարեւոր է էթնիկ հայերի հանդեպ հետագա հանցանքները, այլ նաեւ մարդկության հանդեպ պոտենցիալ ոճիրները կանխելու համար։  

Միջոցառման կազմակերպիչներից Պարույր Սեւակ Դեմիրճյանը շնորհակալություն հայտնեց Քլեր Դալիին արագ արձագանքի եւ հյուրընկալության համար։ Դեմիրճյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի ահռելիությունն ու ողբերգականությունը շարժառիթ դարձան, որպեսզի Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի հիշատակումը ցույց տա անցյալի եւ ներկայի կապը։

Միջոցառման հիմնական նպատակն էր բարձրացնել հայության հետ տեղի ունեցածի եւ ունեցողի վերաբերյալ իրազեկվածությունը։

ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունից Արմինե Մխիթարյանը դեսպան Տիգրան Բալայանի անունից շնորհակալություն հայտնեց հրավերի եւ նախաձեռնության համար։ Նա իր ելույթում հիշեցրեց, որ Եվրոպական խորհրդարանն առաջին բազմազգ կառույցներից էր, որը 1987 թվականին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձեւով։  

«2023 թվականին տարածաշրջանի հայերը դուրս մղվեցին իրենց պապենական հայրենիքից՝ մեկ դար առաջ իրենց հայրենակիցների նույն ողբերգական ճակատագիրը կիսելու սպառնալիքի տակ։ Ադրբեջանի կառավարությունը փաստացի էթնիկ զտում իրագործեց Լեռնային Ղարաբաղում, եւ դա տեղի ունեցավ մեր աչքի առաջ։ Այս սարսափելի իրավիճակը վկայում է մեկ ճշմարտություն՝ երբ հանցագործությունը կատարվում է, բայց անպատժելիությունն ու դաժանությունը պահպանվում են, այն դատապարտված է կրկնվելու»,-ասաց դեսպան Բալայանի անունից ելույթ ունեցող Արմինե Մխիթարյանը՝ հավելելով, որ արցախահայությունը պետք է իրավունք ունենա վերադառնալ իր պապենական հող միջազգային երաշխիքների եւ ներկայության ներքո՝ համաձայն Միջազգային քրեական դատարանի պարտադիր որոշումների։

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն իր ելույթում հանգամանորեն ներկայացրեց ցեղասպանության պատմական հիմքը, դատական գործընթացները, որոնք հենց այդ տարիներին են եղել։ Գզոյանի խոսքով՝ Նախիջեւանում, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը 1915 թվականի ցեղասպանության շարունակությունն են։ Ըստ բանախոսի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների հռետորաբանությունը, այդ երկրների հասարակության դիսկուրսը ստիպում են մտածել ցեղասպանության մասին։ Ցեղասպանությունից խոսելիս՝ թանգարանի տնօրենը շեշտեց նաեւ, որ դա միայն մարդկային կյանքերի կորստի մասին չէ։ «Թիրախավորելով մշակութային կոթողները, դրանք սրբապղծելով ու ավերելով՝ դուք զրկում եք մարդկանց իրենց ինքնությունից։ Հայկական եկեղեցիների ոչնչացումը նպատակ է ունեցել հերքել բնիկ հայության գոյությունը։ Այսօր նույնը արվում է նաեւ Արցախում», - ասաց Էդիտա Գզոյանը՝ ցավով արձանագրելով, որ Ծիծեռնակաբերդն այսօր ոչ միայն անցյալի, այլեւ ներկայի հուշահամալիր է։

Բանախոսներից Անիտա Խաչատուրովան, ով 2020-2022 թվականների ընթացքում առիթ է ունեցել բազմաթիվ անգամ այցելել Լեռնային Ղարաբաղ, հարյուրից ավել փաստահավաք հարցազրույցներ արել, իր ելույթում ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ ԼՂ-ի էթնիկ զտումներից հետո Ադրբեջանի նկատմամբ ոչ մի պատժամիջոց չկիրառվեց, ոչ էլ 2022 թվականի հուլիսին ԵՄ հանձնաժողովի և Ադրբեջանի միջև կնքված գազային գործարքը չեղարկվեց։ «Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի ռեժիմը դաժան տնտեսական պատժամիջոցների տակ է գտնվում՝ չնայած նրա արարքները համեմատելի չեն հայերի էթնիկ զտումների հետ, որն իրականացրել է Ալիևի ռեժիմը։ Ալիեւը ոչ միայն չի պատժվել էթնիկ զտումների համար, այլ նա շնորհավորանքներ է ստացել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելից՝ իր ոչ արդար, ոչ էլ ազատ «վերընտրվելու» կապակցությամբ․ եւ այդ ամենը տեղի է ունեցել Ադրբեջանում լրագրողների և ակտիվիստների դեմ զանգվածային բռնաճնշումների ալիքի ֆոնին», - ասաց Անիտա Խաչատուրովան։

Նախկին դիվանագետ Վարդան Բարսեղյանի համար Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ողբերգությունն ամեն ինչից առաջ անձնական է, որտեղ դիվանագետը ծնվել եւ մեծացել է։ Բարսեղյանն իր ելույթի սկզբում նշեց, որ Լեռնային Ղարաբաղը երիտասարդ ժողովրդավարություն էր, որը չարժանացավ արժանի աջակցության։ Բանախոսի խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի ընդհանուր նպատակները Հարավային Կովկասում  չեն փոխվել, եւ, եթե միջազգային հանրությունը չտեսնի ու չգիտակցի այդ նպատակի էությունը, հետեւանքներն անդառնալի կլինեն։ «ԵՄ-ն պետք է պահպանի իր արժեքները, ինչպիսիք են մարդու արժանապատվությունը, ազատությունը, ժողովրդավարությունը, իրավահավասարությունը, օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքները, որոնք արձանագրված են Լիսաբոնի պայմանագրով։ Այս նույն արժեքները պետք է առաջնորդեն Եվրամիության ներգրավվածությանը համընդհանուր հարցերում, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի հարցում։ Մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը որոշ խայտառակ տնտեսական եւ քաղաքական հաշվարկների զոհը չպետք է դառնան», - ասաց Վարդան Բարսեղյանը՝ նշելով, որ մարտի 13-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը ճանապարհային քարտեզ է, որը Եվրոպական հանձնաժողովը պետք է կյանքի կոչի։

Համաժողովի ավարտին ներկաների եւ բանախոսների միջեւ մտքերի փոխանակումը կենտրոնացավ ԵՄ-ի դերակատարության վրա։ Ներկաները նշեցին՝ ԵՄ-ն տեղեկատվության պակաս չունի, շատ լավ գիտակցում է տեղի ունեցածը, իր գործիքակազմում ունի անհրաժեշտ բոլոր գործիքներն ու միջոցները, եւ, վերադառնալով իր արժեհամակարգին, պետք է գործի դրան համահունչ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:15 19/04/2024  |  Սոցիալական ցանցերԱրցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. մնացածի 35 %-ի մեծ մասը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում ՌԴ-ը. Արցախի ՄԻՊ
16:10 18/04/2024  |  ԼՐԱՀՈՍՑավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
14:13 18/04/2024  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
13:03 18/04/2024  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
11:43 18/04/2024  |  ԼՐԱՀՈՍԿոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
16:49 17/04/2024  |  ԼՐԱՀՈՍԵվրոպան պետք է հնարավորություններ գտնի՝ նպաստելու հայերի միասնական վերադարձին Լեռնային Ղարաբաղ․ Արմեն Գևորգյան
22:31 16/04/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՏղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված
11:56 16/04/2024  |  Սոցիալական ցանցերԵղեռնը մեր ժողովրդի հավաքական ցավն է, ողբերգությունն ու, ամենակարևորը, հիշողությունը. Շաքե Իսայան
11:42 16/04/2024  |  ԼՐԱՀՈՍԶորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը
20:43 15/04/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՆպաստառու դառնալ չեմ ցանկանում, կողմնակից չեմ, որ պետությունն ընտանիքի ամբողջ կեցության հարցը վերցնի իր վրա. բռնի տեղահանված ընտանիքն անորոշության մեջ է

Տեսանյութեր

07/05/2024   18:35 Միջազգային քիլլերը ձերբակալվել է Հայաստանում

Տեսադարան

05/24/2024   15:54 Հայաստանի բոլոր դպրոցների շրջանավարտների համար հնչեց Վերջին զանգը

Մամուլ

Արխիվ

[]