ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի 04/19/2024 13:30 | ԼՐԱՀՈՍ
![](https://www.pastinfo.am/news_images/584/1749648_1/photo_2024_04_19_13_31_59_4338.thumb.jpg)
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի՝ Սպահան նահանգի երկնքում, մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով IRIB գործակալությունը։
Ավելի վաղ ամերիկյան ABC News հեռուստաալիքը հայտնել էր, որ Իսրայելը «հրթիռային հարձակում» է իրականացրել Իրանում գտնվող օբյեկտի վրա։ Նշենք, որ Սպահանում Իրանն ունի մի քանի միջուկային օբյեկտներ։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյուններ են որոտացել Սպահանի օդանավակայանի և Իրանի ռազմաօդային ուժերի 8-րդ բազայի մոտ։
«Մի շարք հաղորդումներ ցույց են տալիս, որ Սպահան նահանգի օդային տարածք ներխուժել են մի քանի անհայտ անօդաչուներ», - նշում է IRIB-ը։
Ըստ Fars-ի՝ Սպահանում երեք պայթյուն է հնչել, ենթադրաբար, ակտիվացել է հակաօդային պաշտպանությունը՝ փոքր անօդաչու թռչող սարքերի հայտնվելու կապակցությամբ։ Անօդաչու թռչող սարքի հնարավոր թիրախը կարող էր լինել բանակի ռադիոլոկացիոն կայանը։ The New York Times-ը պնդում է, որ հարձակման թիրախը եղել է ռազմաօդային ուժերի բազան։ Տարածքում գտնվող մի քանի գրասենյակային շենքերի պատուհանները վնասվել են: Ինչպես նշում է Tasnim գործակալությունը, Սպահանի միջուկային օբյեկտները լիովին անվտանգ են։
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով IRNA պետական գործակալության տեղեկատվությունը, հակաօդային պաշտպանության ուժերը Իրանի այլ նահանգներում եւս կանխել են անօդաչուների գրոհը։ Մասնավորապես, պայթյունի ձայն է լսվել Թավրիզի արեւմուտքում եւ Վադի-է Ռահմատ շրջանում։
Միաժամանակ Reuters-ը, վկայակոչելով իրանցի պաշտոնյային, հայտնում է, որ Իսլամական Հանրապետության վրա հարձակման ժամանակ հրթիռներ չեն կիրառվել, իսկ պայթյունների ձայները հակաօդային պաշտպանության հետեւանք են։ Երկրի իշխանությունները չեղարկել են թռիչքները Թեհրանի, Սպահանի և Շիրազի վրայով։
Ինչպես հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը, Իսրայելն ուրբաթ օրը տեղեկացրել է ԱՄՆ կառավարությանը, որ ծրագրում է հակահարված տալ Իրանին՝ 24-48 ժամվա ընթացքում։ Fox News հեռուստաալիքը, վկայակոչելով ԱՄՆ ռազմական աղբյուրը, հաղորդում է, որ իրանական տարածքին իսրայելական հարվածը «սահմանափակ» բնույթ է կրել։ CNN-ը, վկայակոչելով ամերիկյան վարչակազմի աղբյուրը, հայտնել է, որ ԱՄՆ-ն չի աջակցել Իսրայելի այս քայլին։
Տեսանյութեր
![](https://www.pastinfo.am/video_images/12/35380_1/f668804d9f1d6c_668804d9f1dac.jpg)
Տեսադարան
![](https://www.pastinfo.am/cache_image/album_main_images/1/6806/mhm0156502.thumb-270x158.jpg)
Մամուլ
- 07/26/2024 08:36 Փաշինյանը քայլեր է անում, որոնք քննադատում էր ընդդիմադիր եղած ժամանակ. «Հայկական ժամանակ»-ը պատկանում է վարչապետի զոքանչին. «Ժողովուրդ»
- 07/26/2024 08:31 Հսկողությունը հանձնվել է տեսչական մարմնին. «Հրապարակ»
- 07/26/2024 08:27 Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նախընտրական արշա՞վ է սկսել. «Հրապարակ»
- 07/26/2024 08:19 Երկրում կուսակցաշինական բում է. նախընտրական շրջանի շունչ է զգացվում. «Հրապարակ»
- 07/26/2024 08:11 Կյանքը՝ Կիրանցում. 7 հոգի հրաժարվե՞լ է փոխհատուցումից. «Հրապարակ»
- 07/26/2024 08:05 Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ»
- 07/26/2024 08:01 515.430 արձանագրություն 25 օրում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/23/2024 20:11 Պատահական չէ՝ երբ մեր իշխանությունները փորձում են ինչ-որ շեղում կատարել դեպի ռուսական հարթակ՝ Արևմուտքից հանկարծ հիշեցնում են կոկաինի պատմությունը. Ձյունիկ Աղաջանյան
- 06/30/2024 16:26 Սառցապատ Արարատից հրաբուխ է ժայթքելու, սա խորհրդանշելու է հայոց վերելքը․ Աշոտ դպիր Արևշատյան
- 06/19/2024 13:30 Փողոցով իշխանության գալը ՔՊ֊ի մենաշնորհն է, մյուսներին հակացուցված է
- 06/03/2024 20:11 Էն մարտավարությունը, որ կար նախկինում, երբ մեկ ոստիկանի ցուցմունքով մարդկանց կալանավորում էին, Սրբազանի շնորհիվ փոխվեց. Հարությունյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 07/26/2024 18:47 Հետամուտ եմ լինելու նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործին. Գարիկ Սարգսյան
- 07/26/2024 18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան
- 07/26/2024 15:17 Մինչև ո՞ւր ենք իջեցնելու կրթության և գիտության նշանձողը. գիտական կոպիտ սխալներ ունեցող այս դասագիրքը հաղթել է. Կրթության փորձագետն ահազանգում է
- 07/26/2024 13:00 Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. Ոսկան Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/26/2024 19:56 Պարեկները վնասազերծել են «Գազել»-ի ուղևորին․ նրա մոտ ատրճանակ ու գաղտնի փականով դանակներ են եղել
- 07/26/2024 18:26 Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտ բեռնատարը խցանել է ճանապարհը
- 07/26/2024 17:48 Թիավարելով՝ մոտ 200 մետր հեռացել են ափից ու չեն կարողացել վերադառնալ
- 07/26/2024 16:25 Ավտոմեքենան արգելափակվել է Ապարանի ջրամբարի ջրի մեջ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 07/25/2024 23:47 Երգեք լոգարանում. հայտնի են ամենօրյա պարզ սովորությունները, որոնք օգնում են խուսափել դեմենցիայից
- 07/25/2024 22:13 70-ամյա տղամարդը 5 օր գոյատևել է վայրի բնության մեջ՝ առանց սննդի և ջրի
- 07/25/2024 17:11 Տղամարդը մարգարեական երազի շնորհիվ միլիոն դոլար է շահել
- 07/25/2024 16:18 Ամենասեքսուալ օլիմպիադան. Ֆրանսիայի իշխանությունները մրցումների մասնակիցներին 300 հազար պահպանակ են տրամադրել
Հետաքրքիր է իմանալ
- 07/26/2024 16:23 Պարզվում է՝ Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է
- 07/24/2024 14:01 Լուսնի հողաշերտում ջրի հետքեր են հայտնաբերվել
- 07/20/2024 19:45 Թմրանյութերը, ալկոհոլը և ծխախոտը կարող են տկարամտության պատճառ դառնալ
- 07/19/2024 16:22 Որքան մեծ է արեգակնային ակտիվության հետևանքով կատակլիզմների հավանականությունը Երկրի վրա