Թեմաներ
Շաբաթ 07 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/26/2024   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 07/26/2024   23:48 Հայտնի է հիշողությունը բարելավելու միջոցը 07/26/2024   23:24 Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի մարզում 2023 թ.-ին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին 07/26/2024   23:06 Բելգիայում ձերբակալել են չեչենների, որոնք կասկածվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ 07/26/2024   22:48 Կամո Ցուցուլյանն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ 07/26/2024   22:33 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Փարիզի Խաղերի բացմանը 07/26/2024   22:22 «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ 07/26/2024   22:09 Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՀՀ ՊՆ 07/26/2024   21:55 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/26/2024   21:36 Մանկապարտեզի սանի նկատմամբ բռնություն կիրառած դաստիարակը ձերբակալվել է 72 ժամով 07/26/2024   21:21 Բարսելոնայի նավահանգստում ռեկորդային 4 տոննա կոկաին են առգրավել, որը թաքցված էր բրնձի տոպրակների մեջ 07/26/2024   21:09 Միկա Բադալյանին արտաքսել են Մոլդովայից 07/26/2024   20:59 Աշխատանքային փակ քննարկում՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում 07/26/2024   20:41 Կիրանցում նկարահանումներն արգելված են. ԱԱԾ-ն ասում է՝ խախտում եք սահմանային ռեժիմը 07/26/2024   20:31 Հրազենային վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է 07/26/2024   20:15 Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել 07/26/2024   19:56 Պարեկները վնասազերծել են «Գազել»-ի ուղևորին․ նրա մոտ ատրճանակ ու գաղտնի փականով դանակներ են եղել 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   19:30 Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 07/26/2024   19:18 Թուրքական Դերսիմ նահանգում արգելվել են ցույցերը 07/26/2024   19:00 Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Ավետիսյան 07/26/2024   18:54 Վրաստանից ավտոստոպով Հայաստան եկած ու անհետ կորած օտարերկրացի աղջիկը գտնվել է 07/26/2024   18:47 Հետամուտ եմ լինելու նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործին. Գարիկ Սարգսյան 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/26/2024   18:37 ԿԳՄՍՆ-ի հայտարարությունը՝  մանկապարտեզում բռնության դեպքի վերաբերյալ 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/26/2024   18:26 Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտ բեռնատարը խցանել է ճանապարհը 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/26/2024   17:57 Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության 5 անդամ մանդատը վայր է դրել 07/26/2024   17:52 ՄԻՊ-ը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը, որում մանկապարտեզի աշխատակիցը հարվածում է երեխայի 07/26/2024   17:48 Թիավարելով՝ մոտ 200 մետր հեռացել են ափից ու չեն կարողացել վերադառնալ 07/26/2024   17:28 Տարածքի բարեկարգման համար հատկացվել է 348 մլն դրամ, սակայն տույաներն այսօր չորացել են 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/26/2024   17:14 53-ամյա տղամարդը փոստային բաժանմունքում, օգտվելով աշխատակցի բացակայությունից, աշխատասեղանի վրայից գումար էր գողացել 07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   16:47 Մոսկվայի Կարմիր հրապարակում տղամարդը փորձել է ինքնահրկիզվել 07/26/2024   16:41 Բաբայան փողոցը հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը փակ է լինելու 07/26/2024   16:36 Գեղարքունիքի մարզում ծնվել է բռնի տեղահանված արցախցի ընտանիքի 9-րդ երեխան 07/26/2024   16:31 Ուշադրություն. Գյումրիում փակ են լինելու փողոցներ 07/26/2024   16:28 Կաթողիկոսն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին 07/26/2024   16:25 Ավտոմեքենան արգելափակվել է Ապարանի ջրամբարի ջրի մեջ 07/26/2024   16:23 Պարզվում է՝ Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է 07/26/2024   16:17 Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետ (տեսանյութ) 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/26/2024   15:49 Լուծարել են Հանրապետական գիտական, տեխնիկական գրադարանը 07/26/2024   15:44 Չեմ ասում՝ սարքենք տոնավաճառ, բայց տուրիստը գալիս ա, ասում՝ Զվարթնոցը շատ լավ տեղ էր, բայց չկարողացանք ջուր, սուրճ առնել. Փաշինյան 07/26/2024   15:38 Բարով ես եկել, համով ախպեր. էջմիածնի բնակչուհին՝ Փաշինյանին (տեսանյութ) 07/26/2024   15:25 Արգիշտի Քյարամյանը մոմեր է վառել Գավառի եկեղեցում
07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   14:26 Ողբերգական վթարի զոհ է դարձել գյումրեցի ընտանիք՝ ամուսիններն ու նրանց 8-ամյա որդին 07/26/2024   10:38 Բագրատ Սրբազանն այցելել է դերասան Հրանտ Թոխատյանին 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/25/2024   08:40 Երևանում բազմաբնակարան շենքի պայթեցումը մեծ աղմուկ է առաջացրել. «Հրապարակ» 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/25/2024   21:31 Մոսկվայում 17 մարդու թունավորման պատճառով ձերբակալվել է շաուրմայի վաճառքի կետի խոհարար-վաճառողը 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/25/2024   17:27 Դե արի ու մի խենթացիր. դուք հանցակից եք և այսօրվա բարբաջանքի համար պատասխանատվություն եք կրելու. Արամ Սարգսյանն՝ Անահիտ Ավանեսյանին 07/26/2024   13:49 Չարենցավանցիները պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը. ակցիա՝ Կոտայքի մարզպետարանի դիմաց 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/25/2024   23:30 Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքի վերաորակման գործով ՍԴ-ն որոշում է կայացրել 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/25/2024   20:42 Նոր Հաճն քաղաքի 35-ամյա բնակիչ Գևորգ Նազարյանին սպանել են Երեւանի «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի մոտ. մանրամասներ 07/26/2024   11:34 Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած օտարերկրացի աղջիկը անհետացել է 07/25/2024   16:18 Ամենասեքսուալ օլիմպիադան. Ֆրանսիայի իշխանությունները մրցումների մասնակիցներին 300 հազար պահպանակ են տրամադրել 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/25/2024   23:13 Դանիայի թագուհուն հարվածել է ինքնագլորը

ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   19:34  |  Դատական ռեպորտաժներ

ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է ներկայանալ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստերին։Սիմոնյանը, որը սույն գործով առանցքային վկան է, չի ներկայանում արդեն երրորդ դատական նիստին՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր կայացել է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը, որի ընթացքում քննարկման առարկա է դարձվել Անդրանիկ Սիմոնյանի՝ նախաքննական ցուցմունքը հրապարակելու մասին դատախազ Աշոտ Ժամկոչյանի միջնորդությունը։

Միջնորդությունը, հիշեցնենք, ներկայացվել էր նախորդ դատական նիստին՝ ապրիլի 3-ին, երբ հայտնի դարձավ, որ Անդրանիկ Սիմոնյանը կրկին չի ներկայացել դատական նիստին՝ դատարանին հասցեագրելով դիմումը, համաձայն որի՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկայանալ նիստին առաջիկա մեկ ամսվա ընթացքում։ Մեղադրող Աշոտ Ժամկոչյանը միջնորդությունը ներկայացրել է՝ պնդելով, որ կարող են աձանագրել վկայի՝ դատարան ներկայանալու անհնարինությունը, ինչպես նաև, նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում եղել են առերեսումներ՝ Սիմոնյանի և Վարդազարյանի մասնակցությամբ, ուստի, Անդրանիկ Սիմոնյանի ցուցմունքը միակն ու վճռորոշը չէ։ Ռուբեն Վարդազարյանի պաշտպան Հունան Բաբայանը, սակայն, առարկեց միջնորդության դեմ՝ պնդելով, որ այդ միջնորդությունը չի բխում Քրեական դատավարության օրենսգրքի կանոնակարգումներից։ Մասնավորապես, օրենսգիրքը նախատեսել է, որ նախաքննության ընթացքում վկայի ցուցմունքների հրապարակումը դատարանում թույլատրվում է, եթե վկան բացակայում է նիստից այնպիսի պատճառով, որը բացառում է նրա՝ դատարան ներկայանալու հնարավորությունը։ Ավելին, նոր քրեական դատավարության օրենսգրքով առավել կոնկրետացված է նշվում, թե որոնք են այդ հիմքերը, որոնցից որևէ մեկը չի վերաբերում աշխատանքային ծանրաբեռնվածությամբ բացակայությունը։ Պաշտպանը նկատեց՝ որևէ կասկած չունեն, որ վկան իրապես աշխատանքային ծանրաբեռնվածություն ունի՝ պայմանավորված նրա զբաղեցրած պաշտոնով, բայց դա չի ենթադրում, որ առկա են հիմքեր՝ նրա ներկայությունը բացառելու վերաբերյալ։

«Ինչ վերաբերում է զբաղեցրած պաշտոնին և աշխատանքային ծանրաբեռնվածությանը, ապա նման հիմք չկա, բայց հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ նույնիսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է դատարանի կանչով 2019թ․ ապրիլի 3-ին ներկայացել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր և չի կարող այս դեպքում որևէ այլ պետական պաշտոն զբաղեցնող անձը պատճառաբանել, որ ինքն առավել ծանրաբեռնված է և չի կարող ներկայանալ դատարան, հրապարակեն նախաքննության ընթացքում ցուցմունքը»,- նշեց փաստաբանը։

Ննախաքննության ընթացքում առերեսում տեղի ունեցել է, սակայն, ինչպես պաշտպանը նկատեց այդ ժամանակ հրավիրվել են ՀՔԾ՝ չիմանալով, որ հրավիրվել են առերեսման, ծանոթ չեն եղել ո՛չ ցուցմունքին, ո՛չ հաղորդմանը, ուստի, դա չի կարող հավասարեցվել՝ դատարանում հակընդդեմ հարցման իրավունքի իրացմանը, հատկապես, որ նախադեպային իրավունքը հատուկ ընդգծվում է հրապարակային դատաքննության ընթացքում հակընդդեմ հարցման կարևորությունը։ Բացի այդ, վկան դիմումով չէր նշել, որ չի ներկայանալու նիստին, այլ՝ չի կարող մեկ ամսվա ընթացքում ներկայանալ և մայիսի 3-ին սպառվում է դիմումով արձանագրված մեկ ամիսը, ինչով պայմանավորված կարող են հարցաքննել հաջորդ նիստին՝ մայիսի 8-ին։ Ըստ փաստաբանի՝ միջնորդությունը դատավարական որևէ հիմնավորում չունի և փորձ է արվում դատարան չներկայանալու և դատարանում ցուցմունք չտալու։ Բացի այդ, պաշտպանը նկատեց, որ գործով մեղադրյալը ԲԴԽ նախկին նախագահը, ուստի, դատարանը պետք է կարևորի՝ օբյեկտիվ քննությունը։ Փաստաբանը նաև հայտնեց, որ դատարանում հարցաքննվել են գործող և նախկին դատավորներ, որոնք պակաս ծանրաբեռնվածություն չունեն, սակայն ներկայացել և ժամեր շարունակ պատասխանել են հարցերին։ Ռուբեն Վարդազարյանը միացավ պաշտպանի դիրքորոշմանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ իրենք չեն պահանջում վկայի նկատմամբ հարկադրանք կիրառելու միջոցով դատարան ներկայացնել, թեև օրենքը սահմանում է նման հիմք, քանի որ ճիշտ չէ, սխալ է, ՀՀ հեղինակությունը կխաթարվի, եթե դատարանը ԱԱԾ փոխտնօրենին՝ գեներալ Սիմոնյանին՝ հարկադրանքի միջոց կիրառելով ներկայացնի դատարան։

«Նման միջնորդություն չենք ներկայացնում, քանի որ դա հարիր չէ ՀՀ-ին»,-ասաց Վարդազարյանը։

Պրակտիկան հիշեցնելով՝ Վարդազարյանը նաև առաջարկեց՝ հեռախոսազանգով Անդրանիկ Սիմոնյանից պարզել, թե երբ կարող է վերջինս ներկայանալ դատարան և դատավարության մյուս մասնակիցները կհարմարեցնեն, կներկայանան։

Դատավոր Վահե Դոլմազյանը, լսելով կողմերին, որոշեց ևս մեկ անգամ ծանուցել Անդրանիկ Սիմոնյանին։ Միևնույն ժամանակ Դոլմազյանն անդրադարձավ Վարդազարյանի դիրքորոշմանը՝ նշելով, որ անձը կարող է հարկադրաբար ներկայացվել դատարան՝ անհարգելի բացակայության դեպքում, մինչդեռ, դատարանը որևէ իրավական հիմք չունի նման որոշում կայացնելու համար։

«Այն, որ Դուք նման միջնորդությամբ հանդես չեք գալիս ոչ թե բարի կամքի դրսևորմամբ, այլ, որովհետև հիմքն առկա չէ»,- ասաց դատավորը։

Դատական նիստը հետաձգվեց՝ մինչև մայիսի 8-ը, ժամը՝ 16,00-ն։ Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ շարունակելու են պնդել, որ Անդրանիկ Սիմոնյանը ներկայանա դատարան։

Հիշեցնենք, որ ՀՀ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար ու որպես խափանման միջոց կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Նշենք, որ քրեական գործը դատարան է ուղարկվել շուրջ մեկ տարի առաջ՝ 2021թ սեպտեմբեր ամսին, սակայն մեկ տարվա ընթացքում գործն այդպես էլ ապացույցների հետազոտման փուլին չէր հասել, գտնվում էր դատաքննության նավապատրաստման փուլում։ Այնուհետեւ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը որոշում կայացրեց գործն ըստ ընդդատության Հակակոռուպցիոն դատարան ուղարկելու մասին և այժմ գործը դատավոր Վահե Դոլմազյանի վարույթում է։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:23 14/04/2024  |  ԼՐԱՀՈՍԿանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի տարեկան զեկույցում արձանագրված դատարանների խցերի հետ կապված խնդիրները քննարկվել են իրավասու գերատեսչությունների հետ
14:10 12/04/2024  |  Քրեական խրոնիկոնԳործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ․ ԱԱԾ-ն՝ դպրոցներում իբրև ծրագրվող ահաբեկչության կեղծ լուրերի մասին
13:55 12/04/2024  |  Սոցիալական ցանցերՄի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
11:22 12/04/2024  |  Քրեական խրոնիկոնՀՀ-ն քրեական գործ է հարուցել ԱԱԾ ժամկետային զինծառայողի դեմ՝ Ադրբեջանի տարածքում հայտնված հոտը վերադարձնելու փորձի համար․ ՀՀ ԱԱԾ-ի՝ պրոադրբեջանական հաղորդագրությունը
17:57 10/04/2024  |  ԼՐԱՀՈՍՆերքին Խնձորեսկի հատվածում միջդիրքային միջադեպ է եղել․ հովիվը մոլորվել է՝ փնտրելով մոլորված հոտը․ հովիվը այժմ ՀՀ տարածքում է
11:03 03/04/2024  |  ԼՐԱՀՈՍ3 դատարաններում մեկնարկել են վերանորոգման աշխատանքներ
22:33 28/03/2024  |  ԼՐԱՀՈՍՎերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի
07:53 27/03/2024  |  ՄամուլԱԱԾ մեկուսարանը փակվում է. «Ժողովուրդ»
19:07 26/03/2024  |  ԼՐԱՀՈՍՊետությանը պատճառված 16 մլրդ դրամի վնասից ԱԱԾ-ն վերականգնել է միայն չնչին մասը. Նազարյան
13:42 25/03/2024  |  ԼՐԱՀՈՍՈստիկանության Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժելու փորձ կատարած անձինք ԱԺԲ-ից են

Տեսանյութեր

07/05/2024   18:35 Միջազգային քիլլերը ձերբակալվել է Հայաստանում

Տեսադարան

05/24/2024   15:54 Հայաստանի բոլոր դպրոցների շրջանավարտների համար հնչեց Վերջին զանգը

Մամուլ

Արխիվ

[]