Թեմաներ
Հինգշաբթի 05 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/16/2024   23:37 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 05/16/2024   23:23 Թափանցիկությունն ու հրապարակայնությունն այս կառավարության համար հիմնարար խոչընդոտ է․ Թաթոյան 05/16/2024   23:08 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/16/2024   23:02 65-ամյա տղամարդը հայտնաբերեցին Մեծամոր քաղաքում 05/16/2024   22:38 Ռուսաստանն ու Չինաստանը կարող են ջրածնով աշխատող ավտոմեքենաների արտադրություն հիմնել 05/16/2024   22:22 Ալափարսում վթարից հետո ավտոմեքենաները հայտնվել են ձորակում 05/16/2024   22:08 Իշխանություններն անհանգստացած են Բագրատ Սրբազանի առաջնորդությած շարժումից, փորձում են պառակտել․ Իշխանյան 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/16/2024   21:58 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց անվանի գիտնական, բարերար Նուբար Աֆեյանին 05/16/2024   21:52 Միրզոյանը ԵԽԽՎ նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/16/2024   21:30 Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե անգամ մենակ էլ մնամ էս հրապարակում․ Բագրատ Սրբազան 05/16/2024   21:19 Ականատեսները պատմել են Ֆիցոյի դեմ մահափորձի մանրամասները 05/16/2024   21:07 ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ 05/16/2024   21:02 Շատ մեծ հանրահավաք կլինի՝ ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու իրենց հանգրվանին․ շարժման առաջնորդ 05/16/2024   20:56 Հայաստանի ժուռնալիստների միության ահազանգն իրավապահներին, միջազգային կառույցներին, կոչը՝ լրագրողներին 05/16/2024   20:49 Պատասխան են տալու Արցախի կորստի համար․ Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. Վիտալի Բալասանյան 05/16/2024   20:47 Ոստիկանության գործողություններից տուժած լրագրողների դեպքերը պատշաճ քննության առարկա կդարձվե՞ն 05/16/2024   20:45 Մեր երկիրը կորցնում է շուրջ 1100 հեկտար տարածք. դատապարտում ենք գիշերային կապիտուլյացիոն գործարքը. Վահագն Մելիքյան (տեսանյութ) 05/16/2024   20:38 Խնդիրը ծագել է Տավուշում, բայց լուծումն այնտեղ չէ. Շարժման առաջնորդ 05/16/2024   20:35 Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան 05/16/2024   20:32 Սյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը անվնաս հայտնաբերվել է 05/16/2024   20:20 Էրդողանը Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը «պատմական հնարավորություն» է անվանել 05/16/2024   20:08 Երևանը պատրաստ է ընդլայնել Քիշնևի հետ գործակցությունը. նախապատրաստվում է փոխգործակցության համաձայնագիր 05/16/2024   19:54 Մեր հաշվարկով 16 հեկտար ավել հող է անցնում իրենց, թուրքերն անգամ իրենց ամենալավ երազում չէին կարող տեսնել, որ դրանք իրենցը կլինեն. Կիրանցի բնակիչ 05/16/2024   19:43 Չինաստանը պետք է ընտրություն կատարի Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ. Պետդեպ 05/16/2024   19:37 ՄԻՊ-ն առ այժմ զերծ է մնում Կիրանց մեկնել՝ կիրանցեցիների հետ հանդիպման 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   19:07 Ուժեղ քամու հետևանքով հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա. 05/16/2024   19:01 Արդեն կասկածից վեր է, որ այս հակաիրավական գործընթացը լրջագույն հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը․ Դիվանագիտական համահայկական խորհուրդ 05/16/2024   18:56 Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղություն հաստատելու նպատակով են սա անում. Ոսկեպարցի 05/16/2024   18:53 Գնել Սանոսյանի հայրն ու երկու եղբայրները տարիներ շարունակ աշխատել են ՌԴ-ում, առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են․ խոսնակը՝ Սանոսյանի դղյակի մասին 05/16/2024   18:46 ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ 05/16/2024   18:36 Քաղաքացին անվնաս հայտնաբերվել է 05/16/2024   18:31 Վարչապետն ընդունել է ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարությանը 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/16/2024   18:18 Մեզ ասում են, թե մեր սեփականության վկայականները կեղծ են. Կիրանցի կին (տեսանյութ) 05/16/2024   18:17 Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս. Թաթոյան 05/16/2024   17:56 Լարված վիճակ Կիրանցում. բնակիչները փակել են միջպետական ճանապարհը 05/16/2024   17:39 Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին 05/16/2024   17:36 SOTA լրատվամիջոցների գործունեությունը ՌԴ տարածքում անցանկալի է ճանաչվել 05/16/2024   17:16 Ալեն Սիմոնյանը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/16/2024   16:56 Վարչապետն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին 05/16/2024   16:53 Տավուշի ոստիկանապետը հետեւում էր ակցիայի մասնակիցների հետ պատգամավորի վեճին (տեսանյութ) 05/16/2024   16:49 Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել 05/16/2024   16:41 Թմրամիջոցների ապօրինի իրացման և դրանց արդյունքում ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան 05/16/2024   16:38 Այլևս հրատապություն և հրամայական է դարձել ժամ առաջ հեռացնելու այս իշխանությունը․ սա արյունաքամության ամբողջական մի շղթա է, որը պետք է կանգ առնի․ Սրբազան հոր ուղերձը
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/15/2024   18:46 EBRD միջազգային ֆորումի մասնակիցներն ապշած են ոստիկանական ուժերի կենտրոնացման աստիճանից 05/16/2024   11:52 «Ոստիկանը քաղաքացուն քֆուր է տալիս». «Հաղորդում ներկայացրեք». Լարված իրավիճակ կառավարության մոտ 05/16/2024   08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ»

ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է՝ առանց որևէ քաղաքական և, հատկապես, աշխարհաքաղաքական օրակարգի․ Փաշինյան 04/13/2024   13:06  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Ղազախստանի Egemen Qazaqstan և Казахстанская правда թերթերին: Ստորև ներկայացվում է ՀՀ վարչապետի հարցազրույցն ամբողջությամբ.

Հարց- Այս տարի լրանում է Ղազախստանի և Հայաստանի միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Ինչպե՞ս են այս քառորդ դարի ընթացքում զարգացել երկկողմ հարաբերությունները մեր երկրների միջև։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իսկապես, այս փաստաթուղթը դարձել է առանցքային հանգրվան երկկողմ գործընկերությունը սկզբունքորեն նոր մակարդակի հասցնելու ճանապարհին՝ մեծամասամբ ուրվագծելով մեր միջպետական հարաբերությունների ընդհանուր սկզբունքներն ու հիմնական առաջնահերթությունները։ Դրանից հետո անցած ժամանակաշրջանը հստակ ցույց տվեց, որ երկկողմ համագործակցության ներուժի հետագա զարգացումը լիովին համապատասխանում է հայ և ղազախ ժողովուրդների հիմնարար շահերին։

Այսօր մեր հարաբերություններն իրավամբ առանձնանում են իրենց ռազմավարական բնույթով և ներառում են վստահելի քաղաքական երկխոսություն, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով։ Ցանկանում եմ գոհունակությամբ ընդգծել փոխադարձ քաղաքական կամքի առկայությունը, որը թույլ է տալիս առաջ շարժվել երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրով՝ հարստացնելով դրանք նոր բովանդակությամբ և ռազմավարական ուղենիշներով։ Մենք վճռական ենք զարգացնել երկկողմ հարաբերություններն իրական իրավահավասարության, փոխօգնության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միմյանց շահերի փոխադարձ հարգման սկզբունքների հիման վրա, որոնք հավասարապես թանկ են և՛ հայ, և՛ ղազախ ժողովուրդների համար։

Հենվելով դարավոր ամուր կապերի վրա՝ մեր երկրներն ակտիվորեն և նպատակաուղղված հանդես են գալիս միջպետական երկխոսության և համագործակցության համապարփակ և հետևողական աճի օգտին գրեթե բոլոր ոլորտներում՝ սկսած երկկողմ և բազմակողմ ձևաչափերում քաղաքական փոխգործակցությունից և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումից, մինչև մշակութային և հումանիտար կապերի խորացում և միջտարածաշրջանային մակարդակով գործընկերային կապերի զարգացում:

Միաժամանակ պետք է նշել, որ արդեն իսկ ունեցած լուրջ հիմքերի հետ մեկտեղ, անկասկած, ունենք բավականին լայն դաշտ հետագա համատեղ աշխատանքի համար։

Հարց - 2023 թվականին Ղազախստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 23 տոկոսով։ Սակայն, չնայած նման դինամիկային, մեր երկրների միջև առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ներուժը հիմնականում իրացված չէ։ Ո՞ր ոլորտներն են, ըստ Ձեզ, առավել հեռանկարային համագործակցության համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Անցյալ տարվա երկկողմ ապրանքաշրջանառության աճը հաստատում է բիզնեսի պայմանները հեշտացնելու համար ստեղծված մեխանիզմների արդյունավետությունը, այնուամենայնիվ, կարելի է համաձայնել, որ պահանջվում են հետագա քայլեր փոխգործակցության նոր ձևերի որոնման համար, որոնք ուղղված են ոլորտային համագործակցությունը որակապես նոր՝ մեր երկրների առկա ներուժին ու զարգացման առաջնահերթություններին համապատասխան մակարդակի հասցնելուն։

Այս առումով առանձնահատուկ պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը։ Նրա հերթական՝ տասներորդ նիստը, կայացել է այս տարվա ապրիլի սկզբին։ Հաշվի առնելով այն առանձնահատուկ ուշադրությունը, որը հատկացվեց տրանսպորտային երթուղիների դիվերսիֆիկացման և արտահանման-ներմուծման և տարանցման գործարքների նոր շղթաների բացահայտման խնդիրներին, մոտ ապագայում կարելի է ակնկալել համապատասխան արդյունքներ։ Ավանդական ոլորտների հետ մեկտեղ, ինչպիսիք են սննդի և ոսկերչության արդյունաբերությունը կամ դեղագործությունը, կարելի է խոսել նաև նորարար տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին (համատեղ ստարտափների բացում, սարքաշինություն, կրթության թվայնացում, ոլորտային ներդրումների խթանում և այլն):

Հայաստանը, ինչպես և Ղազախստանը, հատուկ կարևորում է տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը։ Այս համատեքստում, ՀՀ կառավարությունը ներկայացրել է մեր տարածաշրջանի համար լայնածավալ «Խաղաղության խաչմերուկ» ենթակառուցվածքային նախագիծը, որը ենթադրում է մի շարք տրանսպորտային և հաղորդակցության ուղիների ստեղծում և արդիականացում։ Այս նախագծի նպատակն է՝ ստեղծել առավել բարենպաստ պայմաններ բոլոր շահագրգիռ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար, ինչպես նաև էապես մեծացնել Հարավային Կովկասի տարածաշրջանի լոգիստիկ ներուժը՝ հիմնվելով երկրների ինքնիշխանության և իրավազորության նկատմամբ լիարժեք հարգանքի, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։

Բացի այդ, կարծում եմ, որ «բիզնեսը բիզնեսի համար» (B2B) ձևաչափով ուղղակի կապերի հաստատումը կարող է նպաստել նաև մեր երկրների առևտրատնտեսական ներուժի իրացմանը։ Այս առումով հատկանշական է հայ-ղազախական գործարար համաժողովի շրջանակում կատարված աշխատանքը, որը նույնպես տեղի ունեցավ այս ամսվա սկզբին Երևանում։

Հարց - Այսօր Ղազախստանում կա հայկական կապիտալով գրանցված ավելի քան 400 ընկերություն, մինչդեռ Ձեր երկրում ղազախական կապիտալով մոտ 100 ընկերություն է գործում տնտեսության տարբեր ոլորտներում։ Ինչո՞վ է Հայաստանը գրավիչ ղազախ գործարարների համար և, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն են մեր պետությունների համար ներդրումային ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - ՀՀ կառավարության վարած «բաց դռների» քաղաքականության շնորհիվ մեր երկրում ներդրումային գործունեության սահմանափակումներ գործնականում չկան։ Մեր կառավարությունը համակողմանի աջակցություն է ցուցաբերում օտարերկրյա ներդրողներին, այդ թվում՝ մեր ղազախ գործընկերներին։ Մենք առաջարկում ենք մի շարք ծրագրեր, որոնք պետական աջակցություն և ռեսուրսներ են տրամադրում ներդրումային նախագծերին, որոնք նպաստում են տնտեսական զարգացմանը և նորարարությանը: Նաև Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում ստեղծվել են բիզնեսով զբաղվելու համար բարենպաստ պայմաններ, տրամադրվում է հարկային արտոնությունների համապարփակ փաթեթ և գործում են պարզեցված ընթացակարգեր։

Հայաստանը հետևողականորեն վարում է բազմավեկտոր արտաքին առևտրային քաղաքականություն, և դա՝ հաշվի առնելով ԵԱՏՄ-ի շրջանակներում Ղազախստանի հետ ունեցած առևտրի արտոնյալ ռեժիմը, ինչպես նաև առևտրային և տրանսպորտային ուղիները դիվերսիֆիկացնելու նպատակով երկու երկրների տրանսպորտային և լոգիստիկ կարողությունները համատեղելու հնարավորությունը, մեր երկիրը գրավիչ է դարձնում ղազախ գործարարների համար:

Այս առումով, ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել Հայաստանի և Ղազախստանի գործարար համայնքների ներկայացուցիչների միջև ներդրումները խթանելու նպատակով ուղիղ շփումների կարևորությունը։ Երկու երկրների պետական կառույցները, վստահ եմ, իրենց հերթին կապահովեն կապիտալի համապատասխան պաշտպանությունը, ինչպես նաև ապահով և կանխատեսելի ներդրումային միջավայր:

Հարց - Ղազախստանն այսօր Կենտրոնական Ասիայի առաջատարն է թվայնացման ոլորտում՝ ֆինտեխից մինչև էլեկտրոնային կառավարում, և այս ուղղությամբ հետագա զարգացումը մնում է մեր երկրի առաջնահերթությունների շարքում։ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում նաև տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների արդիականացմանը և գիտելիքի տնտեսության զարգացմանը։ Այս ոլորտում ի՞նչ փորձով կարող են փոխանակվել մեր երկրները միմյանց հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - ՏՏ արդյունաբերությունը Հայաստանում վերջին տարիներին զգալի աճ է գրանցել՝ գործարարության համար բարենպաստ պայմանների, որակյալ աշխատուժի և կառավարության աջակցության շնորհիվ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր երկրում ցույց է տալիս կայուն՝ տարեկան 20% աճ, այն դարձնելով երկրի ամենադինամիկ զարգացող ճյուղերից մեկը։ Միջազգային ասպարեզում հայկական ընկերությունները մեծ համբավ ունեն ծրագրային ապահովման, մշակման, արհեստական ինտելեկտի և մեքենայական ուսուցման, տեղեկատվական անվտանգության, ինչպես նաև ֆինտեխ նորարարական ստարտափների ոլորտներում։

Հաշվի առնելով երկու երկրների՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ներկայացուցիչների միջև առկա մեծ փոխադարձ հետաքրքրությունը, կարծում եմ, որ աշխատանքը, որը տարվում է այս ոլորտներում փոխգործակցության կոնկրետ մեխանիզմների և ձևերի որոշման ուղղությամբ, տեսանելի ապագայում կարող է վերածվել հեռանկարային համատեղ նախագծերի։

Հարց - Պարոն վարչապետ, ըստ Ձեզ, ԵԱՏՄ անդամ երկրների ջանքերի համադրումը կարո՞ղ է ստեղծել տնտեսական համագործակցության ավելի կայուն մոդել՝ հարթելով աշխարհաքաղաքական բեկումները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է՝ առանց որևէ քաղաքական և, հատկապես, աշխարհաքաղաքական օրակարգի։ Հայկական և ղազախական կողմերը հիմնականում կիսում են այս մոտեցումը և զարգացնում են փոխգործակցությունն այս տնտեսական միավորման շրջանակներում հենց այս տրամաբանությամբ։

Մենք շարունակում ենք զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ ձգտելով կանխել ԵԱՏՄ-ն քաղաքականացնելու ցանկացած փորձերը: ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ: Առևտրի և ինտեգրման հիմնական ազատությունները չեն կարող և չպետք է սահմանափակվեն քաղաքական նկատառումներով, ինչը կհանգեցնի միավորման հիմնարար սկզբունքների կորոզիայի:

Հարց - Ղազախստանն ու Հայաստանը փոխգործակցում են ոչ միայն երկկողմ, այլ նաև բազմակողմ կառույցների շրջանակներում։ Արդյոք մեր երկրները փոխըմբռնում ունեն միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերի շուրջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Բազմակողմ հարթակներում մեր հարաբերությունները նույնպես բնութագրվում են կանոնավոր փոխվստահելի շփումներով, գլոբալ և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ մտքերի անկեղծ փոխանակմամբ և առաջացող խնդիրների համատեղ լուծումներ փնտրելու պատրաստակամությամբ։

Հայաստանը, ինչպես Ղազախստանը, առանձնահատուկ հոգածությամբ է վերաբերվում միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հարգմանը, մասնավորապես՝ պետական ինքնիշխանության, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման և հարգման, պետական սահմանների անխախտելիության ու անձեռնմխելիության հարցերում։

Մեր երկրները ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց տնտեսությունները և տարանցիկ ներուժը։

Ողջ վերը նշվածի համադրությունը միմյանց համար ավելի հասկանալի է դարձնում Հայաստանի և Ղազախստանի դիրքորոշումները միջազգային համայնապատկերի առանցքային հարցերի վերաբերյալ։

Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ բազմակողմ կառույցների շրջանակներում Երևանն ու Աստանան հաճախ ելնում են, եթե ոչ միշտ համընկնող, ապա շատ մոտ դիրքերից, Հայաստանը պատրաստ է փոխադարձ աջակցության հիման վրա էլ ավելի զարգացնել և խորացնել կառուցողական համագործակցությունը Ղազախստանի հետ տարբեր միջազգային և տարածաշրջանային հարթակներում:

Հարց - Ավանդաբար, հումանիտար կապերը և մարդկային շփումները մեծ ներդրում են ունենում պետությունների միջև փոխըմբռնման և համագործակցության զարգացման գործում: Ղազախստանում ապրում են մեծ թվով էթնիկ հայեր, ովքեր հնարավորություն ունեն զարգացնելու իրենց մշակույթն ու լեզուն, ամրապնդել կապերն իրենց պատմական հայրենիքի հետ։ Քանի՞ էթնիկ ղազախ է ապրում Հայաստանում։ Միջպետական մակարդակով ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի երկու ժողովուրդների մերձեցումը շարունակվի փոխադարձ հարգանքի և բարեկամության հիման վրա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Պատմականորեն լինելով մեծ սփյուռք ունեցող ժողովուրդ՝ հայերը քաջ գիտակցում են, թե որքան կարևոր է ունենալ ազատ արտահայտվելու հնարավորություն և պահպանել իրենց լեզվական, էթնիկ, մշակութային և կրոնական ինքնությունը: Մեր կառավարության համար մարդկանց միջև կապեր հաստատելուն ուղղված պայմանների ստեղծումը, մշակութային և տեղեկատվական կենտրոնների և հայրենակցական միությունների գործունեությունը խրախուսելը կրում է առաջնահերթ բնույթ։

Այսօր Ղազախստանում ապրում և արարում են տասնյակ հազարավոր հայեր՝ իրենց զգալի ներդրումն ունենալով մեզ բարեկամ երկրի կայացման և զարգացման գործում։ Լինելով իրենց երկրի նվիրյալ քաղաքացիներ՝ նրանք միևնույն ժամանակ անում են ամեն ինչ իրենց ազգային ինքնությունը, լեզուն և ավանդույթները պահպանելու համար։ Մենք, իհարկե, խորապես շնորհակալ ենք Ղազախստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը՝ ներառականության և հավասարության այդպիսի առողջ մթնոլորտ ստեղծելու համար։

Չնայած Հայաստանում բնակվող էթնիկ ղազախների համեմատաբար փոքր թվին, մեր ժողովուրդը միշտ համակրանքով և խորը վստահությամբ է վերաբերվել ղազախ ժողովրդին՝ բարձր գնահատելով մեր դարավոր բարեկամությունը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:46 13/04/2024  |  ՎերլուծություններԻ՞նչ է սա, մանկուրտիզմի քարո՞զ․․․
11:43 12/04/2024  |  ՔաղաքականԳյուղացին չպետք է ավելի շահագրգրռված լինի կարկուտ ստանա, քան բերք. Փաշինյան
21:26 11/04/2024  |  ԼՐԱՀՈՍՓաշինյան. Մենք պատմություն գրել էլ չգիտենք, որովհետև մեզ թույլ չեն տվել մեր պատմությունը գրել
19:39 11/04/2024  |  ՔաղաքականՊարզվեց, բանակը չգիտեր կողմնորոշվել. Փաշինյանը՝ 44-օրյա պատերազմի մասին (տեսանյութ)
18:55 11/04/2024  |  ՔաղաքականՄեզ 30 տարի մեշոկի նման շպրտել են էս կողմից էն կողմ». Փաշինյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին
18:17 11/04/2024  |  ՔաղաքականԻնձնից շատ սիրող չլինի էդ պատմական Հայաստանը, բայց որպես վարչապետ՝ հրաժարվում եմ որևէ այլ բան ավելի շատ սիրել, քան իրական Հայաստանը. Փաշինյան
12:32 11/04/2024  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետը մասնակցելո՞ւ է Պուտինի երդմնակալությանը. ԱԳ փոխնախարարի պարզաբանումը
00:14 11/04/2024  |  ՔաղաքականՍահմանազատման և սահմանագծման հանձնաժողովը ձևական բնույթ է կրում. Որոշումը կայացնում է Փաշինյանը
17:01 10/04/2024  |  ՔաղաքականԻնչը հայկական է, պետք է լինի Ադրբեջանի հսկողության ներքո.ըըը... Փաշինյանը շփոթվեց, պատգամավորները ծիծաղեցին (տեսանյութ)
11:46 10/04/2024  |  ՔաղաքականՌուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չենք կատարել, հակառակը՝ եղել է, բայց մենք չենք ուզում վիճել ՌԴ-ի հետ. Փաշինյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]