Թեմաներ
Շաբաթ 07 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/26/2024   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 07/26/2024   23:48 Հայտնի է հիշողությունը բարելավելու միջոցը 07/26/2024   23:24 Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի մարզում 2023 թ.-ին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին 07/26/2024   23:06 Բելգիայում ձերբակալել են չեչենների, որոնք կասկածվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ 07/26/2024   22:48 Կամո Ցուցուլյանն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ 07/26/2024   22:33 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Փարիզի Խաղերի բացմանը 07/26/2024   22:22 «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ 07/26/2024   22:09 Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՀՀ ՊՆ 07/26/2024   21:55 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/26/2024   21:36 Մանկապարտեզի սանի նկատմամբ բռնություն կիրառած դաստիարակը ձերբակալվել է 72 ժամով 07/26/2024   21:21 Բարսելոնայի նավահանգստում ռեկորդային 4 տոննա կոկաին են առգրավել, որը թաքցված էր բրնձի տոպրակների մեջ 07/26/2024   21:09 Միկա Բադալյանին արտաքսել են Մոլդովայից 07/26/2024   20:59 Աշխատանքային փակ քննարկում՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում 07/26/2024   20:41 Կիրանցում նկարահանումներն արգելված են. ԱԱԾ-ն ասում է՝ խախտում եք սահմանային ռեժիմը 07/26/2024   20:31 Հրազենային վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է 07/26/2024   20:15 Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել 07/26/2024   19:56 Պարեկները վնասազերծել են «Գազել»-ի ուղևորին․ նրա մոտ ատրճանակ ու գաղտնի փականով դանակներ են եղել 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   19:30 Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 07/26/2024   19:18 Թուրքական Դերսիմ նահանգում արգելվել են ցույցերը 07/26/2024   19:00 Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Ավետիսյան 07/26/2024   18:54 Վրաստանից ավտոստոպով Հայաստան եկած ու անհետ կորած օտարերկրացի աղջիկը գտնվել է 07/26/2024   18:47 Հետամուտ եմ լինելու նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործին. Գարիկ Սարգսյան 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/26/2024   18:37 ԿԳՄՍՆ-ի հայտարարությունը՝  մանկապարտեզում բռնության դեպքի վերաբերյալ 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/26/2024   18:26 Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտ բեռնատարը խցանել է ճանապարհը 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/26/2024   17:57 Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության 5 անդամ մանդատը վայր է դրել 07/26/2024   17:52 ՄԻՊ-ը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը, որում մանկապարտեզի աշխատակիցը հարվածում է երեխայի 07/26/2024   17:48 Թիավարելով՝ մոտ 200 մետր հեռացել են ափից ու չեն կարողացել վերադառնալ 07/26/2024   17:28 Տարածքի բարեկարգման համար հատկացվել է 348 մլն դրամ, սակայն տույաներն այսօր չորացել են 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/26/2024   17:14 53-ամյա տղամարդը փոստային բաժանմունքում, օգտվելով աշխատակցի բացակայությունից, աշխատասեղանի վրայից գումար էր գողացել 07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   16:47 Մոսկվայի Կարմիր հրապարակում տղամարդը փորձել է ինքնահրկիզվել 07/26/2024   16:41 Բաբայան փողոցը հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը փակ է լինելու 07/26/2024   16:36 Գեղարքունիքի մարզում ծնվել է բռնի տեղահանված արցախցի ընտանիքի 9-րդ երեխան 07/26/2024   16:31 Ուշադրություն. Գյումրիում փակ են լինելու փողոցներ 07/26/2024   16:28 Կաթողիկոսն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին 07/26/2024   16:25 Ավտոմեքենան արգելափակվել է Ապարանի ջրամբարի ջրի մեջ 07/26/2024   16:23 Պարզվում է՝ Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է 07/26/2024   16:17 Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետ (տեսանյութ) 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/26/2024   15:49 Լուծարել են Հանրապետական գիտական, տեխնիկական գրադարանը 07/26/2024   15:44 Չեմ ասում՝ սարքենք տոնավաճառ, բայց տուրիստը գալիս ա, ասում՝ Զվարթնոցը շատ լավ տեղ էր, բայց չկարողացանք ջուր, սուրճ առնել. Փաշինյան 07/26/2024   15:38 Բարով ես եկել, համով ախպեր. էջմիածնի բնակչուհին՝ Փաշինյանին (տեսանյութ) 07/26/2024   15:25 Արգիշտի Քյարամյանը մոմեր է վառել Գավառի եկեղեցում
07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   14:26 Ողբերգական վթարի զոհ է դարձել գյումրեցի ընտանիք՝ ամուսիններն ու նրանց 8-ամյա որդին 07/26/2024   10:38 Բագրատ Սրբազանն այցելել է դերասան Հրանտ Թոխատյանին 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/25/2024   21:31 Մոսկվայում 17 մարդու թունավորման պատճառով ձերբակալվել է շաուրմայի վաճառքի կետի խոհարար-վաճառողը 07/25/2024   08:40 Երևանում բազմաբնակարան շենքի պայթեցումը մեծ աղմուկ է առաջացրել. «Հրապարակ» 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/25/2024   17:27 Դե արի ու մի խենթացիր. դուք հանցակից եք և այսօրվա բարբաջանքի համար պատասխանատվություն եք կրելու. Արամ Սարգսյանն՝ Անահիտ Ավանեսյանին 07/26/2024   13:49 Չարենցավանցիները պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը. ակցիա՝ Կոտայքի մարզպետարանի դիմաց 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/25/2024   23:30 Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքի վերաորակման գործով ՍԴ-ն որոշում է կայացրել 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/25/2024   20:42 Նոր Հաճն քաղաքի 35-ամյա բնակիչ Գևորգ Նազարյանին սպանել են Երեւանի «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի մոտ. մանրամասներ 07/26/2024   11:34 Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած օտարերկրացի աղջիկը անհետացել է 07/25/2024   16:18 Ամենասեքսուալ օլիմպիադան. Ֆրանսիայի իշխանությունները մրցումների մասնակիցներին 300 հազար պահպանակ են տրամադրել 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/25/2024   23:13 Դանիայի թագուհուն հարվածել է ինքնագլորը

Վեց տարում միայն զիջել եք, դուք կա՛մ տգիտություն ունեք կառավարման իմաստով, կա՛մ տգետ ու կույր եք կարծում ողջ ազգին. Տեր Գաբրիել քահանա 04/12/2024   12:25  |  Սոցիալական ցանցեր

Գուցե «ֆեյք նյուզ» է նաև, որ վեց տարում միայն զիջել եք… Այս մասին գրել է Տեր Գաբրիել քահանա Վարդանյանը.

««Լսելով պիտի լսեք, բայց չհասկանաք, տեսնելով պիտի տեսնեք, բայց չիմանաք» (Եսայի 6։9)

Եթե որոշ մարդկանց համար Սաղմոսաց գրքից բացի, Սուրբ Գրքի ճշմարտություններն անընկալելի են, ապա դասական անատոմիայից հստակ է, որ ականջն այն օրգանն է, որ պատասխանատու է լսելու գործառույթի, իսկ աչքը՝ տեսնելու համար։ «Ֆեյք նյուզեր»-ի պատասխանատուները, ինչպես ասում էր նրանցից մեկը հանրային, բայց իշխանական խոսափողով, չեմ կարծում, որ միամիտ մարդիկ են, ու լավ տարբերակում են՝ ինչն է «ֆեյք նյուզ», ինչը՝ ոչ։ Բայց այստեղ հարկ է կանգ առնել․ իրենք, անշուշտ, հասկանում են, որ մանիպուլացիան մեծ ու արդեն վեց տարիներ իրենց հարազատ գործիք է, ինչո՞ւ չկիրառել և Մայր Աթոռի հայտարարությունը չնենգափոխել, չէ որ «գողն իր շքից է վախենում և բոլորին գող է անվանում», ինչպես ասում էին ՊԱՏՄԱԿԱՆ, բայց շատ ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ մեր պապերն ու տատերը։

Ի՞նչն է «ֆեյք նյուզ»․ գուցե այն, որ Ադրբեջանը ՀՀ հանդեպ ունի տարածքային պահանջնե՞ր, որ տարածներ է ուզում ոչ միայն Տավուշից, այլև՝ ամբողջ Հայաստանից։ Այն, որ Արցախը, ձեր հանցավոր լռությամբ, այլևս հայաթափված է, կորսված, թե՞ այն, որ ձեր լեքսիկոնից տևական ժամանակ է բացակայում է Արցախ բառը։ Գուցե այն, որ դուք հրաժարվում եք պատմական Հայաստանից, մեր պատմությունից, ինչը նշանակում է նախևառաջ հիմնովին հրաժարում Արցախից, էլ չասեմ Արևմտյան Հայաստանից և հայկական պահանջատիրությունից։ Դուք չեք կարողանում համարժեք պատասխանել Ադրբեջանին և միայն կատաղած ու հղփացած փողոցի տղայի կերպարով կարողանում եք հոխորտալ սեփական ժողովրդի և ազգային կառույցների վրա, որոնք չեն համաձայնում ձեր հայրենակործան քաղաքականության հետ։

Գուցե «ֆեյք նյուզ» է նաև, որ վեց տարում միայն զիջել եք, Արցախը Հայաստան է և վերջ, հետո Արցախը Ադրբեջան է և վերջ՝ գերծայրահեղ վերջնաձևակերպմամբ։ «Ֆեյք նյուզ» է նաև, որ թուրքը Ջերմուկի գլխին է նստած, դե հա, հո մի քանի անպիտան հողի համար կամ տարվա կեսը ձյունածածկ սարի համար կռիվ չէինք անի՝ դժգույն ու դժբախտ Շուշին վկա։ Ո՞ւր է ձեր երեկվա 29,800 կիլոմետրը, որն այսօր միակողմանիորեն զիջելով՝ դարձավ 28,742 կմ։ Գերիներին էլ մոռացաք․․․ (դե թող մի քանի ամիս դիմանան էլի,-կասեր ձեզանից մեկը)։

Դա, իմ «ֆեյքը» չէ, հո ես չեմ ասում, այլ ձեր ոչ պակաս հայտնի կուսակիցներից մեկը։ Ուղղակի հարկ չկա ձեր կեղծ թեզերին մեկ մեկ անդրադառնալու, քանի որ յուրաքանչյուր գիտակից մարդ, ով կարող է վերլուծել և ունի հիշողություն, հստակ գիտակցում է դրանց «քաշը», բայց հարկ կա շեշտեու, որ ձեր զիջումները չի կարելի որակել որպես միակողմանի զիջում, այլ՝ միակողմանի ամլություն։

Այո, դուք միշտ խոսում եք լեգիտիմության մասին․ միշտ պետք է հանդես գալ լեգիտիմության հիմքերից, քանի որ քաղաքակիրթ աշխարհը դա է ընդունում։ Բայց քաղաքակիրթ աշխարհը երբեք չի ստիպում հրաժարվել սեփական դիրքերից հանդես գալուց։

Այժմ հատուկ Չախոյանի և Ալեքսանյանի համար․ որտեղի՞ց հորինեցիք Մայր Աթոռի հայտարարության վերաբերյալ ձեր արտահայատած մտքերը և ձեզ հատուկ ոճով այն որակեցիք։ Մայր Աթոռի հայտարարության մեջ կարո՞ղ եք ձեր նշած թուրքական գյուղերի կամ որևէ անվանական տարածքի, քարի, թփի մասին մի բան գտնել։

Հայտարարության մեջ հստակ ասվում է․ «Ադրբեջանի սպառնալիքներին տեղի տալով՝ պատրաստվում է Տավուշի մարզից տարածքներ հանձնել», մասնավորապես հավելելով՝ «նախքան ենթադրվող սահմանազատման ու սահմանագծման»։

Այստեղ է, որ աչքն ու ականջը ձեզ պետք է օգնեին․․․ Ցավոք սրտի, դուք վեց տարի է իշխանության եք, նաև, դժբախտաբար, հասցրեցիք պատմական Հայաստանի մեջ մնալ իբրև զիջողական, մանիպուլյատիվ, թշնամասեր և եկեղեցաատյաց իշխանութուն, որը ձեր իմիջն է, ձեր իրական Հայսաստանը։

Եզրակացություն․ դուք կա՛մ տգիտություն ունեք կառավարման իմաստով, կա՛մ տգետ ու կույր եք կարծում ողջ ազգին, կա՛մ, ինչպես Չախոյանը, թերևս, ճիշտ է նկատում, առաջնորդվում եք գավառական շուստրիությամբ։

Որպես վերջաբան, ուզում եմ հիշատակել ձեր տեսակին բնորոշ այս հոյակերտ ձևակերպումը․ «Ցանկացած գնով ելնում եք դուք վեր, փորձում եք թռչել դուք առանց թևեր, անվերջ սողալով առաջ եք գնում, գնում եք այսպես և տարեց տարի ելնում եք շալակն այս խեղճ աշխարհի»»։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:17 12/04/2024  |  Մամուլ«Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավարը՝ ամբաստանյալի կարգավիճակում․«Հրապարակ»
18:09 11/04/2024  |  ԼՐԱՀՈՍԴիպուկ 10-ին եք խփել, սա 4 գյուղի հարց չէ, այլ ՀՀ հարց է. Փաշինյան (տեսանյութ)
17:59 11/04/2024  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի կառավարությունն ընդունում է, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է, սա ռազմավարական ընտրություն է. Փաշինյան (տեսանյութ)
17:47 11/04/2024  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է, հանդես է գալիս եզրափակիչ ելույթով
08:26 11/04/2024  |  ՄամուլԱդրբեջանի կազմում, թե կազմից դուրս․ «Հրապարակ»
08:22 11/04/2024  |  ՄամուլՎարչապետի ավտոշարասյունը ոչ միայն կարմիր լույսի տակ չի կանգնում, այլև մարդ է սպանում. Փաշինյանը խաբել է. Մաս 197. «Ժողովուրդ»
08:09 11/04/2024  |  ՄամուլԱԺ օթյակում Փաշինյանի «ախրանայի» պատճառով պատանդ մնացած երեխաների ինքնազգացողությունը վատացել է․ «Հրապարակ»
20:57 10/04/2024  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
16:39 10/04/2024  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա ԱԺ-ի մոտ . ուղիղ
16:08 10/04/2024  |  ԼՐԱՀՈՍԴարանակալած ադրբեջանցիները շուռ են տվել հայ պաշտոնյաներին տեղափոխող մեքենան ու հենց այդպես ծեծել, ապա բեռնատարով տարել ու Քյամռլու. որդին բացառիկ մանրամասներ է հայտնել

Տեսանյութեր

07/05/2024   18:35 Միջազգային քիլլերը ձերբակալվել է Հայաստանում

Տեսադարան

05/24/2024   15:54 Հայաստանի բոլոր դպրոցների շրջանավարտների համար հնչեց Վերջին զանգը

Մամուլ

Արխիվ

[]