ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրանն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է արել վեճերը լուծել երկխոսության միջոցով՝ հիշատակելով 3+3 հարթակը 04/10/2024 11:33 | ԼՐԱՀՈՍ
Իրանը բազմիցս արտահայտել է իր աջակցությունը Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականությանը և իրենց հողի վրա ինքնիշխանության իրավունքին՝ առանց միջազգայնորեն ճանաչված սահմանները փոխելու։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին։
Անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն եռակողմ հանդիպմանը՝ խոսնակն ընդգծել է տարածաշրջանային կարողությունների, այդ թվում՝ 3+3 խորհրդատվական մեխանիզմի օգտագործման անհրաժեշտությունը չլուծված վեճերը կարգավորելու համար։ Նա հավելել է, որ տնտեսական համագործակցության ամրապնդումը և հաղորդակցության ընդլայնումը արդյունավետ դեր են խաղում կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման և տնտեսական զարգացման գործում։
Քանանին նաև կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին լուծել վեճերը երկխոսության միջոցով։
Ապրիլի 5-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն։
3+3 հարթակի շրջանակներում վերջին հանդիպումը կայացել է 2023 թվականի հոկտեմբերին։ Հանդիպումն անցկացվել է Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրավերով։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Մինչ այդ 3+3 հարթակի շրջանակներում մեկ հանդիպում էլ կայացել էր Մոսկվայում՝ 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ հանդիպմանը մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները։ Հարթակի հանդիպումներին հրավիրվել է նաև Վրաստանը, սակայն վրացական կողմը հրաժարվել է այդ ձևաչափով քննարկումների մասնակցելուց։ 3+3 հարթակով հանդիպումներ անցկացնելու առաջարկը 44-օրյա պատերազմից հետո արել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ