Թեմաներ
Երեքշաբթի 05 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/21/2024   10:23 Ստրատեգիական համբերության մասին 05/21/2024   10:20 Կիրանցը բաժանում են երկու մասի. ինչ է քննարկվում ԱԺ նիստում. ուղիղ 05/21/2024   08:18 ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին․ «Հրապարակ» 05/21/2024   08:12 Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել․«Հրապարակ» 05/21/2024   08:09 Թափառող կենդանիների հարցը չի լուծվել . Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210. «Ժողովուրդ» 05/21/2024   08:07 30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար․«Հրապարակ» 05/21/2024   08:04 Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ․ «Հրապարակ» 05/21/2024   07:53 Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ծառայողական քննությունն ավարտվել է, մինչդեռ նրա նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ» 05/21/2024   07:50 Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ» 05/21/2024   07:41 Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ» 05/21/2024   07:37 Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ» 05/21/2024   07:34 Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ» 05/21/2024   07:29 Մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ՍԴ դատավորի ընտրությունն է. ընդդիմադիրները սահմանազատման վերաբերյալ հարցեր կուղղեն թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ» 05/21/2024   00:30 «Մերսեդեսի» 16-ամյա ուղևորը մահացել է 05/21/2024   00:02 Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներում ամփոփվել են աշխատանքները.ՊՆ 05/20/2024   23:59 Ու ոչ մի բերետավոր չկարողացավ կանխել դա․ Մհեր Մկրտչյան 05/20/2024   23:48 Բժիշկը նախազգուշացրել է հանրաճանաչ մրգերի վնասակարության մասին 05/20/2024   23:32 Ակտիվացել է հակաիրանական պանթյուրքիստական քարոզչական ցանցն Իրանի ներսում․ իրանագետ 05/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/20/2024   23:15 Աղավնատուն-Դողս գյուղերի միջանկյալ հատվածում՝ ջրատարի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել 05/20/2024   23:13 «Գանձասարը» ստացավ Առաջին խմբի չեմպիոնական գավաթը 05/20/2024   22:59 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/20/2024   22:46 Նայե’ք թաղավարդցի երեխաների աչքերին․ Մետաքսե Հակոբյան 05/20/2024   22:33 Մայիսյան–Հացիկ ավտոճանապարհին բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը 05/20/2024   22:27 Հայտնել են Եվրոպայի հանգստավայրում զբոսաշրջիկ կնոջ խմբակային բռնաբարության մանրամասները 05/20/2024   22:11 Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրենին 05/20/2024   22:03 Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու ճնշումների առնչությամբ 05/20/2024   21:47 Մանասյանը Մոնա Լառուսի հետ հանդիպմանը հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը 05/20/2024   21:32 Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել չմիջամտել Ռուսաստանի հետ իր համագործակցությանը 05/20/2024   21:12 Պապիկյանն այցելել է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի մշտական տեղակայման վայր 05/20/2024   21:00 ՌԴ կառավարությունը դադարեցնում է բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը 05/20/2024   20:47 Իրանում հայտարարել են նախագահական ընտրությունների օրը 05/20/2024   20:30 Չինաստանը զենք չի մատակարարել՝ Ուկրաինայում հակամարտության կողմերից որևէ մեկին․ Հեն Շուան 05/20/2024   20:13 Բերման ենթարկվելուց հետո մարդիկ շարունակում են պայքարել,բիրտ ուժի գործադրմամբ հնարավոր չէ քաղաքացուն հետ պահել . իրավապաշտպան 05/20/2024   20:01 «Կոլցո» օպերացիայով ոստիկանները Կիրանցը հանձնում են թշնամուն 05/20/2024   19:57 Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը. ՄԻՊ 05/20/2024   19:51 Ռայիսիի ուղղաթիռը ազդանշաններ չի տվել․ թուրք նախարար 05/20/2024   19:30 Իմպիչմենտը մեր օրակարգում բացառված է, հանգիստ եղեք. ՔՊ-ական պարգամավոր 05/20/2024   19:22 ՔՊ-ն քննարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը 05/20/2024   19:09 Մոլդովայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Regex 2024 շտաբային զորավարժությունները․ մասնակցելու է նաև Հայաստանը 05/20/2024   19:04 Հայտարարություն․ Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ 05/20/2024   19:02 Երևանի կապույտ մզկիթում կլինի հոգեհանգստի արարողություն 05/20/2024   18:57 Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով 05/20/2024   18:49 Մեկնարկել է Կիրանց -Աճարկուտ ճանապարհի շինարարությունը․ Արայիկ Հարությունյան 05/20/2024   18:40 Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի 05/20/2024   18:32 ՔՊ-ական պատգամավորը՝ գյուղացու հողում տեղադրված սահմանային սյան ու Բագրատ Սրբազանի հնարավոր առաջադրման մասին 05/20/2024   18:30 Թուրքիան հայտնում է, որ Ռաիսիի ուղղաթիռը ոչ մի ազդանշան չի տվել 05/20/2024   18:29 Վարկածներից մեկն էլ այն է, որ Իրանի նախագահի դեմ ուղղված գործողությունը ղեկավարվել է ոչ թե Իսրայելից, այլ՝ Ադրբեջանից. Իրանագետ 05/20/2024   18:22 Ռուսաստանը առաջիկա շաբաթներին կփորձի առաջ շարժվել Ուկրաինայի հետ սահմանին. Պենտագոնի ղեկավար 05/20/2024   18:18 Վաղը Բագրատ Սրբազանը հանդիպումներ կունենա հասարակական գործիչների, արցախցիների հետ
05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը (տեսանյութ) 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/20/2024   12:10 Հայտնել են Ռաիսիի և նրա հետ զոհված իրանցի մյուս գործիչների հուղարկավորության օրը 05/20/2024   20:01 «Կոլցո» օպերացիայով ոստիկանները Կիրանցը հանձնում են թշնամուն 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/20/2024   11:44 Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռաիսիի հայտարարությունից մեկ ժամ անց նրան տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք կատարեց․ ինչ է հայտարարել Իրանի նախագահը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/20/2024   15:59 Բագրատ Սրբազանին հաջողվեց մուտք գործել Կիրանց․ նա գյուղի եկեղեցու մոտ է 05/20/2024   22:27 Հայտնել են Եվրոպայի հանգստավայրում զբոսաշրջիկ կնոջ խմբակային բռնաբարության մանրամասները 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/20/2024   08:52 Իրանի փոխնախագահը պաշտոնապես հաստատել է նախագահ Ռաիսիի մահը 05/19/2024   21:37 Իրանի նախագահ Ռաիսին այսօր պետք է այցելեր Հայաստան. աղբյուր 05/20/2024   17:04 Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, դարձել՝ ուրվական գյուղ, մարդիկ մեռելի պես ապրում են․ Բագրատ Սրբազան 05/20/2024   18:30 Թուրքիան հայտնում է, որ Ռաիսիի ուղղաթիռը ոչ մի ազդանշան չի տվել 05/20/2024   11:01 Բագրատ սրբազանին Ծովագյուղում հայկական գամփռ նվիրեցին

Քաղաքական կուսակցություն ստեղծած Միհրան Պողոսյանը շարունակում է հետախուզվել ՀՀ-ի կողմից՝ ներմուծված կոկաինի գործով. ներգրավված է հինգ մեղադրյալ 04/03/2024   20:17  |  ԼՐԱՀՈՍ

Քաղաքական հայտ ներկայացրած «Հայոց համազգային միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանը շարունակում է ՀՀ-ի կողմից հետախուզման մեջ գտնվել՝ «Կոկաինի» աղմկահարույց գործով։

Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը ներգրավված է երկու գործով։ Առաջին քրեական գործը, որով Պողոսյանը հետախուզվում է դեռևս 2019թ․-ից, վերաբերում է պաշտոնեական դիրքը ենթադրյալ չարաշահելուն և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ՝ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույքի ենթադրյալ հափշտակությանը։ Ըստ ՀՔԾ-ի, այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ խոսքը 44.199.463 ՀՀ դրամի՝ բյուջեից հափշտակության մասին է։ Երկրորդ քրեական գործը, որով ևս հետախուզում է հայտարարվել Պողոսյանի նկատմամբ՝ նախաձեռնվել է բոլորովին վերջերս՝ 2023թ․ մայիսին և վերաբերում է ՀՀ ներկրված 1 տոննա կոկաինին։ Մասնավորապես, ԴԱՀԿ նախին պետ, «Մրգենի» ՍՊԸ սեփականատեր Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրենի և պահեստապետի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է իրականացվում ՀՀ ներմուծված 1 տոննա «կոկաինի» գործով՝ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու հատկանիշներով։ Ընդ որում, այս գործի առնչությամբ Միհրան Պողոսյանն ինքը հայտարարել էր, որ ինքն է տեղեկացրել ԱԱԾ տնօրենին և հորդորել ստուգել բեռները։

Միհրան Պողոսյանն այս ընթացքում շարունակում է գտնվել ՌԴ-ում, ավելին՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավորը նոր կուսակցություն է հիմնել և զբաղվում է քաղաքականությամբ՝ չնայած հետախուզման մեջ գտնվելուն։

«Փաստինֆո» -ն գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պարզելու, թե ինչ փուլում է գործի քննությունը, արդյո՞ք Պողոսյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է, քանի անձ է այս պահին մեղադրյալի կարգավիճակում, ինչ քայլեր է ձեռնարկվում Պողոսյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։

Գլխավոր դատախազությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Պողոսյանը շարունակում է գտնվել հետախուզման մեջ։

«Առանձնապես խոշոր չափերով՝ 788,000 գրամ «Կոկաին» տեսակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությանը»,- նշել են դատախազությունից՝ հայտնելով, որ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա որոշումներ են կայացվել հինգ անձի, այդ թվում նաև՝ Միհրան Պողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության) և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Նշված անձանց նկատմամբ Դատարանի կողմից կայացված որոշումներով որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, հետագայում՝ մեղադրյալներից երեքի նկատմամբ Դատարանի կողմից կայացված համապատասխան որոշումներով որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։

«Միհրան Պողոսյանի նկատմամբ իրականացվող հանրային քրեական հետապնդումը չի դադարեցվել, և վերջինիս ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդություն է հասցեագրվել ՌԴ իրավասու մարմիններին։ Միհրան Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու գործընթացի ապահովմանն ուղղված միջոցառումները շարունակվում են, այդ ուղղությամբ ռուսական կողմի հետ իրականացվում են համատեղ աշխատանքներ՝ հանձնման հարցը լուծելու նպատակով»,- հայտնել են դատախազությունի՝ նախաքննության գաղտնիությամբ պայմանավորված այլ մանրամասներ չհաղորդելով։

Թե ինչպես պետք է զբաղվի նա ՀՀ ներքաղաքական հարցերով, եթե նրա մուտքը արգելված է ՀՀ-ում, թմրամիջոցի գործով անցնող անձը ինչպես է հավակնում վարկանիշ ձեռք բերել, թերեւս հայտնի է միայն իրեն:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:23 01/03/2024  |  Միջազգային լրահոսՍանկտ Պետերբուրգի նավահանգստում բանանների բեռներից 11 կգ կոկաին է առգրավվել
16:30 15/02/2024Իսպանիայում բռնել են 4,3 տոննա կոկաին տեղափոխող նավը
11:58 24/01/2024  |  Միջազգային լրահոսՍանկտ Պետերբուրգում 1200 կգ կոկաինի խոշոր խմբաքանակ է առգրավվել
18:58 22/12/2023  |  Միջազգային լրահոսԲանանի հետ շուրջ 100 կգ կոկաին են փորձել ներմուծել
14:28 21/12/2023  |  Միջազգային լրահոսՇվեյցարիայի մայրաքաղաքում կարող է օրինականացնեն կոկաինի վաճառքը
18:03 20/12/2023  |  Միջազգային լրահոսԱնվտանգության ծառայությունը շուրջ 700 կգ կոկաին է առգրավել
12:18 14/12/2023  |  ԼՐԱՀՈՍԻսկ ո՞վ է ասում՝ ես չեմ վերադառնալու, ես նման հայտարարությո՞ւն եմ արել․ մոտ ժամանակներս լիքը բան կլսեք․ Միհրան Պողոսյան
18:36 08/12/2023  |  ԼՐԱՀՈՍՄիհրան Պողոսյանին ՀՀ-ին արտահանձնելու շուրջ ՌԴ և ՀՀ իրավապահները դեռ համաձայնության չեն եկել. Օգոստոսին ուղարկված արտահանձնման միջնորդությունը մնացել է անպատասխան
18:55 06/12/2023  |  ՔաղաքականՉեմ հավատում, որ տեղեկատվություն չեք փորձել ստանալ 1 տոննա կոկաինի գործով. Խամոյանը Փաշինյանին
20:05 29/11/2023  |  ԼՐԱՀՈՍԻրավապահները մոլորված են

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]