ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեկնարկում են Կահիրե-Երևան-Կահիրե կանոնավոր ուղիղ չվերթներ 03/29/2024 22:29 | Սոցիալական ցանցեր
ANRIVA-ն Air Cairo ավիաընկերության հետ համատեղ մեկնարկում է Կահիրե-Երևան-Կահիրե կանոնավոր ուղիղ չվերթներ հունիսի 20-ից. թռիչքները շուտով հասանելի կլինեն մեր համակարգերում: Այս մասին տեղեկացնում է ԱԺ նախկին պատգամավոր, «ANRIVA» ընկերության հիմնադիր Հռիփսիմե Ստամբուլյանը։
«Սիրելի՛ հայրենակիցներ
Ուրախ եմ տեղեկացնել, որ շատ մեծ ջանքերի և երկար բանակցությունների արդյունքում, Հայաստանը կունենա ևս մեկ , շատ կարևոր, ստրատեգիական ուղղություն:
ANRIVA-ն Air Cairo ավիաընկերության հետ համատեղ մեկնարկում է Կահիրե-Երևան-Կահիրե կանոնավոր ուղիղ չվերթներ հունիսի 20-ից. թռիչքները շուտով հասանելի կլինեն մեր համակարգերում:
Չնայած մեր հայրենիքի առջև ծառացած բազում բարդ խնդիրներին և անորոշ իրավիճակին, պետք է շարունակենք պայքարել:
Ըստ իս, Կահիրեի և Երևանի միջև օդային ուղիղ կապը իսկական իրադարձություն է ոչ միայն զբոսաշրջության ոլորտի, այլ նաև Հայաստան - Եգիպտոս տնտեսական գլոբալ զարգացումների տեսանկյունից: Սա նոր, հեռանկարային հնարավորություն է բոլոր ոլորտների զարգացման համար:
Կահիրե-Երևան-Կահիրե կանոնավոր չվերթը՝ վստահ եմ, մեծապես կնպաստի դեպի Հայաստան ներգնա տուրիզմի զարգացմանը. այսուհետ կլոր տարի Հայաստանն իբրև զբոսաշրջային ուղղություն հասանելի կլինի եգիպտացի զբոսաշրջիկների համար, իսկ հազարավոր եգիպտահայերի համար՝ դեպի հայրենիք մշտապես պահանջված ուղիղ ու կարճ ճանապարհ:
Սա , հատկապես կարևորում եմ, զբոսաշրջության համար այս ոչ այնքան բարենպաստ ժամանակաշրջանում, երբ քաղաքական զարգացումները ուղիղ անդրադառնում են զբոսաշրջային ընկերությունների աշխատանքի վրա և այս ֆոնին, դեպի Հայաստան տուրիստական ճանապարհների դիվերսիֆիկացիան առավել քան պահանջված է:
Մյուս կողմից էլ, Կահիրե-Երևան-Կահիրե շաբաթական կանոնավոր թռիչքները հոյակապ հնարավորություն են ՀՀ քաղաքացիների համար, ովքեր կարող են այսուհետ Եգիպտոս մեկնել ոչ միայն ծովային հանգստի, այլև հնագույն քաղաքակրթության, արաբական աշխարհում հայկական հետքը տեսնելու նպատակով: Կահիրեում հայերը հարյուրամյակներով պատմություն են կերտել և միայն այս քաղաքում հայկական 3 եկեղեցի կա:
Ուղղակի չեմ կարող չկիսվել ձեզ հետ իմ հույզերով ու հիշողություններով այն մասին, երբ 2017-ին, շուրջ 3 տարի բանակցություններից ու ահռելի ներդրումներից հետո, մեկնարկեցինք դեպի Եգիպտոս, մասնավորապես Շարմ Էլ Շեյխ և Հուրգադա ուղիղ կանոնավոր թռիչքները, ոչ ոք, ո´չ Հայաստանում, ո´չ Եգիպտոսում, չէր հավատում ու պատկերացնում, որ մեզ դա կհաջողվի, կհաջողվի կլոր տարին անդադար կանոնավոր թռիչքներ իրականացնել դեպի Եգիպտոս:
Իսկ հիմա փաստ է, որ մեզ շատ հարազատ այդ երկիրն իր հանգստավայրերով , հայ զբոսաշրջիկի համար դարձել է թերևս ամենապահանջված զբոսաշրջային ուղղությունը»,- գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել