Թեմաներ
Հինգշաբթի 05 / 09 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/09/2024   20:22 Առաջին քայլը՝ ԱԺ-ով նրան անվստահություն հայտնելը և պաշտոնանկության հասնելն է լինելու․ Բագրատ Սրբազան 05/09/2024   20:20 Էլ ժամանակ չեմ ավելացնում, չկա ժամանակ. Խոփդ, քարի է կպել Նիկոլ Փաշինյան. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   20:16 Պետք լինի մի քանի գիշեր էլ չենք քնի, մի քանի գիշեր էլ անձրևի տակ կլինենք, կարկուտի տակ կլինենք, բայց մեր հայրենիքը չենք թողնի թշնամուն․ Դանիելյան 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/09/2024   20:07 Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/09/2024   19:53 ՔՊ-ի չատում, որը կոչվում է՝ «դուխով Նիկոլ», հրահանգել են համատարած դնել Նիկոլ Փաշինյանի նկարը ու գրել «լեգիտիմ ղեկավար»․ Հայրապետյան 05/09/2024   19:48 Իշխանական շրջանակները լռում են. Հրաժարականի պահանջի վերջնաժամկետը մոտենում է 05/09/2024   19:44 Մինչեւ ժամը 20։00-ն համբերությամբ կսպասենք հրաժարականին. Սրբազան 05/09/2024   19:39 Հրատապ. Մելիք Ադամյան փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված (տեսանյութ) 05/09/2024   19:37 Անպատվության, արնաքամության շղթան պետք է այսօր կտրվի․ Բագրատ Սրբազան 05/09/2024   19:22 Սպասենք մեր պահանջի իրականացմանը, հուսանք անցնցում կկատարեն իրենց պարտավորությունը. Սրբազան 05/09/2024   19:14 Նիկոլ Փաշինյանի հրաժարականով կվերադարձվի Հայոց Եռատոնը․ Բագրատ Սրբազան 05/09/2024   19:12 Խարազանն իրենցն է լինելու, գալու է այդ օրը. Գուրգեն Մելիքյան 05/09/2024   18:58 Գալուստյանը հրաժարվել է մեկ մթերքից և նիհարել 14 կիլոգրամով 05/09/2024   18:41 Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես՝ հրաժարական ներկայացնելու համար․ Բագրատ Սրբազան 05/09/2024   18:25 Մենք դատապարտված ենք հաղթանակի այլ ճանապարհ չունենք, այս դեպքում հաղթելու է հանուն սիրո ուժը. Դավիթ Ամալյան 05/09/2024   18:15 Հրապարակում մեկնարկել է Բագրատ Սրբազանի նախաձեռնած հանրահավաքը 05/09/2024   18:07 Քաղաքացիները ծափողջյուններով ու «Սրբազան» վանկարկումներով դիմավորեցին Տավուշի թեմի առաջնորդին, ինչ է կատարվում հրապարակում (տեսանյութ) 05/09/2024   17:53 Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. նախկին արտգործնախարար 05/09/2024   17:50 Ժողովրդի նվաստացումը չէր կարող երկար տևել․ Բագրատ Սրբազան 05/09/2024   17:43 Հանրապետության հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ սպասում են Սրբազանին. հրապարակը՝ հիմա 05/09/2024   17:15 Մարդիկ հույսով են եկել, որ սուտը պետք է ջնջվի. Արամո (տեսանյութ) 05/09/2024   17:12 Նախկին արտգործնախարարնեը միացան ճշմարտության համար պայքարին. Սրբազանի նախաձեռնած երթը ձնագնդի նման մեծանում է 05/09/2024   16:56 Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 05/09/2024   16:47 ԱԱԾ-ի հայտարարությունը դիտարկում եմ որպես սպառնալիք՝ սեփական ժողովրդի նկատմամբ. Գառնիկ Դանիելյան 05/09/2024   16:42 Շատ եմ ուզում, որ այս շարժումը, քայլերթը դառնա արժանապատվության վերգտնման, ճնշվածի, պարտվածի, ձախողածի խարանի հաղթահարման միջոց. ադրբեջանագետ 05/09/2024   16:38 Կառավարության շենքը պաշտպանված է ոստիկանական պատնեշով 05/09/2024   16:35 Ավելորդ հրահրումներ մի արեք, ավելորդ գրգիռներ մի արթնացրեք. Բագրատ սրբազանը ՆԳ նախարարին հորդորեց չխոչընդոտել երթի մասնակիցների մուտքը Երևան 05/09/2024   16:34 Դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել․ դատավորներն այս անգամ ևս ԲԴԽ անդամ կընտրեն 05/09/2024   16:30 Պետությանը 1մլրդ 650մլն դրամի վնաս պատճառելու, փողերի լվացման վերաբերյալ վարույթի՝ ՀՀ ՊՊԾ նախկին պաշտոնատար անձի վերաբերյալ մասը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան 05/09/2024   16:24 Ոստիկանությունը կաշխատի տարբերել սադրիչներին 05/09/2024   16:21 Մի երկրի ղեկավար, որը հայտարարում է, որ մեր անվտանգության երաշխիքը ձողերն են, րոպե առաջ պետքէ հեռանա իշխանությունից. Նաիրա Զոհրաբյան 05/09/2024   16:18 Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած համազգային հանրահավաքը. ուղիղ 05/09/2024   16:00 Նիկոլ Փաշինյանը Երեւանում չի տիրապետում իրավիճակին, բայց Թուրքիային ու Արեւմուտքին փորձում է համոզել, որ ծրագրից հետ չի մնա. Կարապետյան 05/09/2024   15:36 Վայոց ձորի մարզում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության բաժնի պետը որսորդական հրացանով կրակել է շան վրա․ բաժնի պետը տեղափոխվել է հիվանդանոց 05/09/2024   15:30 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ծաղկեպսակ է դրել «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ 05/09/2024   15:27 Ֆորմալիզվացում է փաստը, որ հայ- ռուսական հարաբերություններն այլևս նախկինը չեն. Դրանք արդեն դաշնակցայինից ցածր են. Սուրենյանց 05/09/2024   15:22 Ոստիկանության ամբողջ համակարգը թիվ 1 է հայտարարվել. մայրաքաղաքում մեծ թվով ուժեր կան կենտրոնացված 05/09/2024   15:21 Իրավական աջակցություն՝ խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին 05/09/2024   15:07 ԼՂ-ի, Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի հայության վերադարձը կարող է տեղի ունենալ միայն միջազգային ամուր երաշխիքների պայմաններում․ Վիլեն Գաբրիելյան 05/09/2024   14:57 Լևոն Թաթոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ 05/09/2024   14:54 Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել են ռուս զինծառայողներին ու սահմանապահներին Հայաստանի որոշ շրջաններից դուրսբերման շուրջ. Պեսկով 05/09/2024   14:53 Ձեռքերս բաց է, թող ինձ կալանավորեն, դրանից երկիրը կփոխվի՞. Սրբազան 05/09/2024   14:48 Սրբազանը գնդակ է խաղում՝ իրեն միացող երեխաների հետ 05/09/2024   14:40 Եթե իշխանությունը փոխվի, Արցախը կվերադարձնենք. արցախցի 05/09/2024   14:37 ՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործե'ք հնարավորությունը, դարձի եկե'ք դեպի պետականություն. Սրբազան 05/09/2024   14:29 Տարբեր մարզերի բնակիչներ շտապում են հրապարակ՝ միանալու Բարգատ Սրբազանի շարժմանը 05/09/2024   14:17 Եկեղեցու շնորհիվ է, որ մինչև այսօր մենք հայ ենք, սա Սրբազան շարժում է. Գագիկ Ծառուկյան
05/09/2024   10:57 Ճանապարհ փակելը լավ բան չէ․ Հակոբ Արշակյան 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/08/2024   07:50 Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/08/2024   08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/08/2024   11:44 Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Մարտիրոսյան 05/07/2024   22:15 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/09/2024   11:59 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն Աբովյանից շարժվում է դեպի Երևան․ երթի առջևից քայլում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ՝ զոհված ընկերների նկարներով շապիկներով 05/09/2024   14:48 Սրբազանը գնդակ է խաղում՝ իրեն միացող երեխաների հետ 05/07/2024   22:04 Պայքարը ծաղիկներ հավաքելով չի լինում. գործ ունենք մարդու հետ, ով ամառվա շոգին էլ է կեպիով ման գալիս. Գեւորգյան (տեսանյութ) 05/08/2024   17:43 Բագրատ Սրբազանը խոնարհվեց Գուրգեն Մելիքյանի առջև 05/08/2024   12:48 Սիրելի՛ արցախցիներ, եթե սույն «տղան» ձեզ նեղացնի՝ տեղս գիտեք․ Մելիքյանն ահազանգում է՝ արցախցիների դեմ հերթական արշավի մասին 05/08/2024   20:40 Հայ տղամարդու պատվի հարց է, ինչ է նշանակում՝ պետք է գյուղդ, կնոջդ, աղջկադ տես, թե չէ քեզ ծեծելու են. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) 05/08/2024   08:09 Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․«Հրապարակ» 05/08/2024   20:37 Դեմ ենք դուրս գալիս բոլոր այն արատավոր երեւույթներին, որոնք մեր երկիրը կործանում են. Տեր Հուսիկ 05/07/2024   20:59 Ադրբեջանական գյուղի 25 տոկոսը մնում է Հայաստանին. Կիրանցի համայնքապետ

Արցախի վերաբերյալ քննարկումներ Բելգիայի Սենատում 03/25/2024   18:30  |  ԼՐԱՀՈՍ

Բելգիայի Սենատում մարտի 25-ին տեղի է ունեցել «Աշխարհաքաղաքական զարգացումները Հարավային Կովկասում. կիզակետում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը/Արցախը» խորագրով կլոր սեղան-քննարկում: Քննարկումը կայացել է սենատոր Մարկ Դեմեսմեյքերի և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի համագործակցության արդյունքում, որին մասնակցել են բելգիացի խորհրդարանականներ, դիվանագետներ, լրագրողներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Կլոր սեղանի չորս հիմնական բանախոսներն էին.

·      Էլս Վան Հուֆ՝ Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

·      Փոլ Միերթս՝ միջազգային բանակցությունների վերլուծաբան և Քլինգենդաել ինստիտուտի համահիմնադիր

·      Գեղամ Ստեփանյան՝ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

·      Բենիամին Պողոսյան՝ «ԱՊՐԻ Արմենիա» հիմնադրամի ավագ գիտաշխատող

       Համաժողովի առաջնային նպատակն էր համապարփակ վերլուծության ենթարկել 2020 թվականի սեպտեմբերից ի վեր Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումները, մասնավորապես՝ Արցախյան հակամարտության լույսի ներքո։ Բանախոսները միջազգային իրավունքի, մարդու իրավունքների և միջազգային հանրության արձագանքի տեսանկյուններից ներկայացրեցրել են տարածաշրջանային զարգացումները։ Հատուկ ուշադրություն են արժանացել միջնորդական ջանքերի կարևորության վերաբերյալ քննարկումները` անդրադարձ կատարելով հատկապես Եվրոպական միության դերին: Քննարկման մասնակիցները փորձել են նախանշել ապագա հեռանկարները, հնարավոր զարգացումները և կոնկրետ քայլերը՝ Արցախի հայերի անօտարելի իրավունքները պաշտպանելու համար:

       Միջոցառումը մեկնարկել է սենատոր Դեմեսմեյքերի, Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանի և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի բացման խոսքերով:

       Մասնավորապես, Մարկ Դեմեսմեյքերը նշել է. «Այցելելով Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջան՝ անմիջականորեն եմ տեսել հակամարտության ազդեցությունը: Ադրբեջանի ագրեսիան և Արցախի էթնիկ զտումները միանգամայն անընդունելի են։ Մենք պետք է ճնշում գործադրենք ԵՄ-ի և միջազգային հանրության վրա՝ վերջ տալու անպատժելիությանը: Կարևոր է՝ Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի վրա կենտրոնացած լինելու պայմաններում, չանտեսել Հարավային Կովկասը: Մենք չենք կարող անտեսել այս տարածաշրջանի տառապանքն ու անկայունությունը»։

Իր խոսքում Էլս Վան Հուֆը, մասնավորապես նշել է․ «Վերջերս Արցախի խորհրդարանի շենքի քանդումը խորհրդանշում է Ադրբեջանի կողմից շարունակապես «մշակութային զտումը»: Մենք չենք կարող լռել այս հարցում: ԵՄ-ն պետք է վերագնահատի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ և օգտագործի իր քաղաքական գործիքակազմը՝ դադարեցնելու հայերի հիմնարար իրավունքների խախտումները: Պատժամիջոցներ կիրառելու տարբերակը պետք է դիտարկել եվրոպական մակարդակում»:

Իր հերթին Փոլ Միերթսը, անդրադառնալով բանակցային գործընթացին, նշել է․ «Բանակցությունները հաջողությամբ ավարտելու համար պետք է համատեքստի փոփոխություն լինի։ Ուժն ու բանակցությունները միասին են ընթանում: Հայաստանը չի կարող բանակցությունների մեջ մտնել թուլացած դիրքերից։ Այսպիսով՝ Հայաստանի համար հրամայական է ուժեղացնել իր ռազմական հնարավորությունները և ամրապնդել իր դիրքերը բանակցային սեղանի շուրջ տարածաշրջանում կայունության համար»:

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Արցախի ժողովրդի առջև ծառացած շարունակական մարտահրավերներին. «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի տառապանքները շարունակվեցին 2023 թվականի սեպտեմբերի բռնի տեղահանությունից հետո: Հայաստան ժամանելուն պես Արցախի ժողովուրդը շարունակեց բախվել բազմաթիվ մարտահրավերների՝ նրանց կացության կարգավիճակից սկսած մինչև սոցիալական, բնակարանային, սննդի և աշխատանքի հետ կապված խնդիրները: Սեմինարը արժեքավոր հնարավորություն է ընձեռում անդրադառնալու այս խնդիրներին և լույս սփռելու Արցախի ժողովրդի առօրյա պայքարի վրա, ինչպես նաև նպաստելու միջազգային հանրության մոբիլիզացմանը՝ Արցախի ժողովրդի մարդասիրական կարիքների և իրավունքների պաշտպանության գործում»։

Բենիամին Պողոսյանը շեշտադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հարցի քննարկումը՝ հայտարարելով. «Կար սկզբունքորեն թերի տրամաբանություն, որ Ադրբեջանի նկատմամբ հանդարտեցման քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կործանման ընդունումը ճանապարհ կհարթեն Հայաստան-Ադրբեջան խաղաղության համար։ Փոխարենը, դա միայն ստիպեց Ադրբեջանին ավելի ագրեսիվ լինել Հայաստանի նկատմամբ, և այժմ բախվում ենք Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի իրական սպառնալիքի՝ ռազմավարական նպատակ ունենալով բացել ցամաքային միջանցք Նախիջևանի և Թուրքիայի հետ՝ օկուպացնելով Հայաստանի որոշ հատվածներ»։

Իր խոսքում Գասպար Կարապետյանը երախտագիտություն է հայտնել սենատոր Դեմեսմեյքերին, բանախոսներին և ներկաներին՝ արցախահայության իրավունքներին իրենց աննկուն հավատարմության համար։ «Այս կլոր սեղանը կարևոր հարթակ է ծառայում երկխոսության խթանման և Արցախի հայ բնակչության անքակտելի իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերն առաջ մղելուն: Բելգիայի և Եվրամիության անդամ բոլոր երկրների համար հրամայական է ճնշում գործադրել Ադրբեջանի դեմ՝ Արցախի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտումների համար՝ փաստացի վերջ դնելով Ադրբեջանի անպատժելիությանը: Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ Բաքվում գտնվող բոլոր հայ ռազմագերիներին ու պատանդներին ազատ արձակելու համար։ Շարունակական շահերի պաշտպանությունը մնում է առանցքային՝ տարածաշրջանում խաղաղության, արդարության և կայունության ապահովման համար»:

Քննարկումն ավարտվել է հարցուպատասխանի ձեւաչափով, որի ընթացքում բանախոսներն ու քաղաքական գործիչները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման և Արցախի հայ բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության հեռանկարային միջոցները:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:57 25/03/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԵրեխաներին ասել ենք՝ ոչ մի բառ չխոսեք, վերև չնայեք, թուրքերի միջով պիտի անցնենք ու ոտքով ճանապարհվել. Շոշից բռնի տեղահանության մանրամասները (տեսանյութ)
20:01 24/03/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԹշնամին Տիգրանակերտի ավերակների վրա կառուցում է բազմահազարանոց դատապարտվածների համար ճամբար. երեք կետ Փաշինյանին` մտորելու համար
11:35 23/03/2024  |  ԼՐԱՀՈՍԱրցախի հանձնումից հետո, սեփական իշխանությունն ամեն գնով պահպանելու գերնպատակով, ներկայիս վարչախումբը գնում է ՀՀ ռազմավարական տարածքները միակողմանի զիջելու ճանապարհով. հայտարաություն
12:54 22/03/2024  |  ԼՐԱՀՈՍՀայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջազգային ատյաններում ներկայացված գանգատներից հրաժարումը կարող է առաջացնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության անհնարինություն
08:21 22/03/2024  |  ՄամուլԿյանքը՝ օկուպացված Ստեփանակերտում. խանութներ են բացել հյուրեր են ընդունում․ «Հրապարակ»
12:36 21/03/2024  |  ԼՐԱՀՈՍՈւկրաինայի վերաբերյալ մենք ասում ենք, որ ինքնորոշումը ճիշտ է, կործանումը՝ սխալ, ինչո՞ւ չենք կարող ԼՂ-ի դեպքում կիրառել նույն սկզբունքները․ Ռուպա Հաք
08:09 20/03/2024  |  ՄամուլԻշխանությունը հակաարցախյան նոր արշավ կսկսի․ «Հրապարակ»
20:58 18/03/2024  |  ԼՐԱՀՈՍՍփյուռքը պետք է վերակազմակերպվի, Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարները պետք է ազատ արձակվեն. Արամ Ա
18:43 18/03/2024  |  ԼՐԱՀՈՍԱլիևը վերանվանել է օկուպացված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը
19:10 16/03/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԱրկն ընկել է ուղիղ զուգարանի վրա, հետո կատարվածը չեմ հիշում․ հիշում եմ մեկ էլ այն պահից, որ աչքերս բացեցի, հողի տակից դուրս եկա. Բռնի տեղահանված (տեսանյութ)

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]