Թեմաներ
Հինգշաբթի 05 / 09 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/09/2024   21:17 Առաջինը ես եմ այս իշխանությանն անվանել 5-րդ շարասյուն. Դավիթ Շահնազարյան 05/09/2024   21:14 Հիմա Սրբազանը միավորում է նաև քաղաքական ուժերի պոտենցիալը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/09/2024   21:05 Խորհրդարանական ընդդիմությունը պատրաստ է իմպիչմենտի գործընթաց սկսել․ վաղվանից սկսվում են անհնազանդության ակցիաներ 05/09/2024   20:58 Բագրատ Սրբազանը ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցության պատգամավորների հետ մուտք գործեց հյուրանոց՝ քննարկման 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/09/2024   20:34 ԱՄՆ-ը մտադիր է օգնել Իսրայելին զենքի մատակարարումը դադարեցնելու որոշումից հետո 05/09/2024   20:22 Առաջին քայլը՝ ԱԺ-ով նրան անվստահություն հայտնելը և պաշտոնանկության հասնելն է լինելու․ Բագրատ Սրբազան 05/09/2024   20:20 Էլ ժամանակ չեմ ավելացնում, չկա ժամանակ. Խոփդ, քարի է կպել Նիկոլ Փաշինյան. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   20:16 Պետք լինի մի քանի գիշեր էլ չենք քնի, մի քանի գիշեր էլ անձրևի տակ կլինենք, կարկուտի տակ կլինենք, բայց մեր հայրենիքը չենք թողնի թշնամուն․ Դանիելյան 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/09/2024   20:07 Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/09/2024   19:53 ՔՊ-ի չատում, որը կոչվում է՝ «դուխով Նիկոլ», հրահանգել են համատարած դնել Նիկոլ Փաշինյանի նկարը ու գրել «լեգիտիմ ղեկավար»․ Հայրապետյան 05/09/2024   19:48 Իշխանական շրջանակները լռում են. Հրաժարականի պահանջի վերջնաժամկետը մոտենում է 05/09/2024   19:44 Մինչեւ ժամը 20։00-ն համբերությամբ կսպասենք հրաժարականին. Սրբազան 05/09/2024   19:39 Հրատապ. Մելիք Ադամյան փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված (տեսանյութ) 05/09/2024   19:37 Անպատվության, արնաքամության շղթան պետք է այսօր կտրվի․ Բագրատ Սրբազան 05/09/2024   19:22 Սպասենք մեր պահանջի իրականացմանը, հուսանք անցնցում կկատարեն իրենց պարտավորությունը. Սրբազան 05/09/2024   19:14 Նիկոլ Փաշինյանի հրաժարականով կվերադարձվի Հայոց Եռատոնը․ Բագրատ Սրբազան 05/09/2024   19:12 Խարազանն իրենցն է լինելու, գալու է այդ օրը. Գուրգեն Մելիքյան 05/09/2024   18:58 Գալուստյանը հրաժարվել է մեկ մթերքից և նիհարել 14 կիլոգրամով 05/09/2024   18:41 Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես՝ հրաժարական ներկայացնելու համար․ Բագրատ Սրբազան 05/09/2024   18:25 Մենք դատապարտված ենք հաղթանակի այլ ճանապարհ չունենք, այս դեպքում հաղթելու է հանուն սիրո ուժը. Դավիթ Ամալյան 05/09/2024   18:15 Հրապարակում մեկնարկել է Բագրատ Սրբազանի նախաձեռնած հանրահավաքը 05/09/2024   18:07 Քաղաքացիները ծափողջյուններով ու «Սրբազան» վանկարկումներով դիմավորեցին Տավուշի թեմի առաջնորդին, ինչ է կատարվում հրապարակում (տեսանյութ) 05/09/2024   17:53 Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. նախկին արտգործնախարար 05/09/2024   17:50 Ժողովրդի նվաստացումը չէր կարող երկար տևել․ Բագրատ Սրբազան 05/09/2024   17:43 Հանրապետության հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ սպասում են Սրբազանին. հրապարակը՝ հիմա 05/09/2024   17:15 Մարդիկ հույսով են եկել, որ սուտը պետք է ջնջվի. Արամո (տեսանյութ) 05/09/2024   17:12 Նախկին արտգործնախարարնեը միացան ճշմարտության համար պայքարին. Սրբազանի նախաձեռնած երթը ձնագնդի նման մեծանում է 05/09/2024   16:56 Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 05/09/2024   16:47 ԱԱԾ-ի հայտարարությունը դիտարկում եմ որպես սպառնալիք՝ սեփական ժողովրդի նկատմամբ. Գառնիկ Դանիելյան 05/09/2024   16:42 Շատ եմ ուզում, որ այս շարժումը, քայլերթը դառնա արժանապատվության վերգտնման, ճնշվածի, պարտվածի, ձախողածի խարանի հաղթահարման միջոց. ադրբեջանագետ 05/09/2024   16:38 Կառավարության շենքը պաշտպանված է ոստիկանական պատնեշով 05/09/2024   16:35 Ավելորդ հրահրումներ մի արեք, ավելորդ գրգիռներ մի արթնացրեք. Բագրատ սրբազանը ՆԳ նախարարին հորդորեց չխոչընդոտել երթի մասնակիցների մուտքը Երևան 05/09/2024   16:34 Դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել․ դատավորներն այս անգամ ևս ԲԴԽ անդամ կընտրեն 05/09/2024   16:30 Պետությանը 1մլրդ 650մլն դրամի վնաս պատճառելու, փողերի լվացման վերաբերյալ վարույթի՝ ՀՀ ՊՊԾ նախկին պաշտոնատար անձի վերաբերյալ մասը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան 05/09/2024   16:24 Ոստիկանությունը կաշխատի տարբերել սադրիչներին 05/09/2024   16:21 Մի երկրի ղեկավար, որը հայտարարում է, որ մեր անվտանգության երաշխիքը ձողերն են, րոպե առաջ պետքէ հեռանա իշխանությունից. Նաիրա Զոհրաբյան 05/09/2024   16:18 Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած համազգային հանրահավաքը. ուղիղ 05/09/2024   16:00 Նիկոլ Փաշինյանը Երեւանում չի տիրապետում իրավիճակին, բայց Թուրքիային ու Արեւմուտքին փորձում է համոզել, որ ծրագրից հետ չի մնա. Կարապետյան 05/09/2024   15:36 Վայոց ձորի մարզում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության բաժնի պետը որսորդական հրացանով կրակել է շան վրա․ բաժնի պետը տեղափոխվել է հիվանդանոց 05/09/2024   15:30 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ծաղկեպսակ է դրել «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ 05/09/2024   15:27 Ֆորմալիզվացում է փաստը, որ հայ- ռուսական հարաբերություններն այլևս նախկինը չեն. Դրանք արդեն դաշնակցայինից ցածր են. Սուրենյանց 05/09/2024   15:22 Ոստիկանության ամբողջ համակարգը թիվ 1 է հայտարարվել. մայրաքաղաքում մեծ թվով ուժեր կան կենտրոնացված 05/09/2024   15:21 Իրավական աջակցություն՝ խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին 05/09/2024   15:07 ԼՂ-ի, Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի հայության վերադարձը կարող է տեղի ունենալ միայն միջազգային ամուր երաշխիքների պայմաններում․ Վիլեն Գաբրիելյան 05/09/2024   14:57 Լևոն Թաթոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ 05/09/2024   14:54 Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել են ռուս զինծառայողներին ու սահմանապահներին Հայաստանի որոշ շրջաններից դուրսբերման շուրջ. Պեսկով
05/09/2024   10:57 Ճանապարհ փակելը լավ բան չէ․ Հակոբ Արշակյան 05/08/2024   07:50 Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/08/2024   08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/07/2024   22:15 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/08/2024   11:44 Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Մարտիրոսյան 05/09/2024   11:59 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն Աբովյանից շարժվում է դեպի Երևան․ երթի առջևից քայլում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ՝ զոհված ընկերների նկարներով շապիկներով 05/09/2024   14:48 Սրբազանը գնդակ է խաղում՝ իրեն միացող երեխաների հետ 05/07/2024   22:04 Պայքարը ծաղիկներ հավաքելով չի լինում. գործ ունենք մարդու հետ, ով ամառվա շոգին էլ է կեպիով ման գալիս. Գեւորգյան (տեսանյութ) 05/08/2024   17:43 Բագրատ Սրբազանը խոնարհվեց Գուրգեն Մելիքյանի առջև 05/08/2024   20:40 Հայ տղամարդու պատվի հարց է, ինչ է նշանակում՝ պետք է գյուղդ, կնոջդ, աղջկադ տես, թե չէ քեզ ծեծելու են. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/08/2024   12:48 Սիրելի՛ արցախցիներ, եթե սույն «տղան» ձեզ նեղացնի՝ տեղս գիտեք․ Մելիքյանն ահազանգում է՝ արցախցիների դեմ հերթական արշավի մասին 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/08/2024   08:09 Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․«Հրապարակ» 05/09/2024   18:41 Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես՝ հրաժարական ներկայացնելու համար․ Բագրատ Սրբազան

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջազգային ատյաններում ներկայացված գանգատներից հրաժարումը կարող է առաջացնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության անհնարինություն 03/22/2024   12:54  |  ԼՐԱՀՈՍ

Արցախից (Լեռնային Ղարաբաղից)[1] բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը դատապարտում է այս տարվա մարտի 12-ի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որում խոսվում է խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում միջազգային դատարաններում և այլ կառույցներում առկա Հայաստանի բողոքները հետ կանչելու հնարավորության մասին։ Նման քայլը կարող է իրական վնասակար հետևանքներ ունենալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների, ռազմագերիների և այլ տուժած անձանց իրավունքների պաշտպանության համար և խաթարել Հայաստանի միջազգային իրավական ջանքերը։ Միջպետական գանգատներից հրաժարումը կարող է թուլացնել Հայաստանի իրավական դիրքերը միջազգային դատարաններում ինչպես կոլեկտիվ, այնպես էլ անհատական իրավունքների առումով՝ այսպիսով խոչընդոտելով արդարադատության և պատասխանատվության իրականացմանը:

Այս հայցերը անցյալի խախտումների, այդ թվում՝ արցախահայության դեմ ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների համար հավաքական արդարադատություն փնտրելու անկյունաքարն են հանդիսանում: Դրանք կենսական նշանակություն ունեն Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության և նրա հավաքական վերադարձն ապահովելու գործում։ Դրանք անփոխարինելի են մարդկանց հոգևոր և մշակութային ժառանգությունը, Արցախում պետական և մասնավոր ունեցվածքը պաշտպանելու և նրանց վերադարձից հետո ապահով և արժանապատիվ կյանք երաշխավորող միջազգային պաշտպանության մեխանիզմներ ստեղծելու համար:

Ներկայացված գանգատները, որոնք վերաբերում են Արցախի բնակչության բռնի տեղահանմանը, ռազմագերիների և քաղաքացիական անձանց դիտավորյալ սպանություններին և բռնի անհետացումներին, խոշտանգումների և այլ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքին կամ պատժին, ազատության, արդար դատաքննության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի, ինչպես նաև այլ հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներին, Ադրբեջանի դեմ պաշտպանության կարևորագույն միջոցներ են հանդիսանում։ Հայցերից հրաժարվելը տուժած անձանց կթողնի առանց արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի, ինչի վկայությունն է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից Ադրբեջանում հայերի պաշտպանության որևէ միջոցի բացակայության ճանաչումը։ Այս քայլը կարող է խոչընդոտել պատասխանատվությանն ուղված ջանքերին և խաթարել արդարության հասնելու հնարավորությունները` հատկապես հաշվի առնելով ՄԻԵԴ-ի ընդունելության չափանիշների համաձայն անհատական գանգատների ներկայացման բաց թողնված ժամկետների պատճառով չիրացված իրավական միջոցների հնարավորությունները: Մասնավորապես, շատ տուժողներ ձեռնպահ են մնացել անհատական բողոքներ ներկայացնելուց՝ միջպետական գանգատների միջոցով արդարադատության հասնելու ակնկալիքով՝ զրկվելով օրինական ճանապարհով արդարություն և պատասխանատվություն փնտրելու իրական հնարավորություններից: Պահանջներից հրաժարվելը, ամենայն հավանականությամբ, բացասական ազդեցություն կունենա նաև արդեն իսկ ներկայացված անհատական գանգատների վրա:

Իրավական ուղիներին առաջնահերթություն տալը, մասնավորապես՝ գործադրման կոնկրետ մեխանիզմներ առաջարկող դատական որոշումների միջոցով, շատ կարևոր է արդարադատություն և փոխհատուցում փնտրելու համար, քանի որ դրանք, ի տարբերություն քաղաքական գործընթացների, ապահովում են տուժածների իրավունքների պաշտպանության, պատասխանատվության ապահովման և փոխհատուցման իրական հնարավորությունների ավելի հուսալի շրջանակ:

Մարդու իրավունքների տեսանկյունից այս գործողությունը ոչ միայն վտանգում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների և այլ տուժածների իրավունքների պաշտպանությունը, այլև վտանգավոր ազդակներ է ուղարկում առ այն, որ անցյալի վայրագությունները անպատիժ կմնան։ Նման դիրքորոշումը կարող է ակամայից օրինականացնել Ադրբեջանի թշնամական քաղաքականությունը հայերի նկատմամբ և ճանապարհ հարթել ապագա կոպիտ խախտումների համար՝ սպառնալով խաթարել խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված  ջանքերը:

Ադրբեջանի դեմ գանգատները հետ կանչելու որոշումը կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ՝ էական վտանգ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի հավաքական գոյությանը։ Սա կարող է արատավորել Հայաստանի հեղինակությունը միջազգային մակարդակում՝ ազդելով միջազգային իրավունքի և արդարադատության պահպանման հարցում նրա հանձնառության ընկալմների վրա, որոնք չափազանց կարևոր են ժողովրդավարական և իրավական պետության համար: Սա կարող է խոչընդոտել ներդրումներ ներգրավելու, տնտեսական աճը խթանելու և դիվանագիտական ջանքերում արդյունավետորեն ներգրավվելու Հայաստանի կարողություններին։ Ավելին, նման քայլը կարող է խարխլել Հայաստանի հեղինակությունը միջազգային դիվանագիտության մեջ, խոչընդոտել նրա շահերը պաշտպանելու հնարավորությանը և պոտենցիալ կերպով հարաբերությունները լարել այլ երկրների և կազմակերպությունների հետ։

Ամփոփելով նշենք, որ Ադրբեջանի դեմ միջպետական գանգատների ետ կանչումն իր մեջ բազմակողմանի ռիսկեր է ներառում, որոնք դուրս են գալիս իրավական և դիվանագիտական հարթությունից: Այս լույսի ներքո, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է միանշանակորեն տեր կանգնի Արցախի ժողովրդի արդարադատությանը հասնելու իր հանձնառությանը` պահպանելով Ադրբեջանի դեմ իր միջպետական դատական գանգատները թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, և թե՛ Արդարադատության միջազգային դատարանում։  Հրամայական է, այս բողոքներն արդյունավետ կերպով ներկայացնելու և պաշտպանելու նպատակով շարունակել անհրաժեշտ ռեսուրսներ ներդնելը և պատշաճ ջանասիրություն ցուցաբերելը: Բացի այդ, կարևոր է բոլոր համապատասխան կոնվենցիաների վրա հիմնված նոր իրավական գործողություններ նախաձեռնել՝ ուսումնասիրելով Միջազգային քրեական դատարանում արդարադատություն փնտրելու հնարավորությունը: Չափազանց կարևոր է պատասխանատվություն փնտրելու գործում հաստատակամ լինելը, որպեսզի երաշխավորենք, որ անցյալի վայրագությունները անպատիժ չմնան:

Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանց`

1.       «Հարմոնիա» շուշեցի կանանց ՀԿ

2.       «Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ

3.       «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ

4.       «Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ

5.       «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ

6.       «Կումայրի» արցախահայերի ՀԿ

7.       «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ

8.       «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ

9.       ««Ասկերանցիներ» համայնքի զարգացման կենտրոն ՀԿ

10.   «Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ» ՀԿ

11.   «Հայը կա» սոցիալական, անվտանգային և զարգացման ՀԿ

12.   «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ

13.   «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ




Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:28 22/03/2024  |  ՄամուլՍեւանա լճի չափառները չեն հանվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 187. «Ժողովուրդ»
08:25 22/03/2024  |  ՄամուլՀաջորդ կանգառը՝ Շիրակ․ «Հրապարակ»
08:21 22/03/2024  |  ՄամուլԿյանքը՝ օկուպացված Ստեփանակերտում. խանութներ են բացել հյուրեր են ընդունում․ «Հրապարակ»
08:10 22/03/2024  |  ՄամուլՌեկտորը դարձավ Քաղշին կոմիտեի ղեկավար. հանդերձարանից պոկված կախիչների հետքերով. «Ժողովուրդ»
08:07 22/03/2024  |  ՄամուլՓաշինյանը կմեկնի Մոսկվա. կմասնակցի՞Հաղթանակի միջոցառումներին․«Հրապարակ»
17:51 21/03/2024  |  ԼՐԱՀՈՍՀայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը
17:33 21/03/2024  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը Չինաստանի փոխվարչապետ Ճան Գոցինին ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
17:09 21/03/2024  |  ԼՐԱՀՈՍԲրյուսելում կայացել է Հայաստանի և Ֆինլանդիայի վարչապետների հանդիպումը
16:50 21/03/2024  |  ԼՐԱՀՈՍԲրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը
15:37 21/03/2024  |  ԼՐԱՀՈՍՏեղի է ունեցել Հայաստանի և Շվեդիայի վարչապետների հանդիպումը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]