ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բաքվում հայ ռազմագերիների դատական գործերը հակասում են միջազգային իրավունքին․ քննարկում Եվրոպական խորհրդարանում 03/20/2024 11:57 | ԼՐԱՀՈՍ
![](https://www.pastinfo.am/news_images/578/1732982_1/1132796.thumb.jpg)
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին։
Համաժողովն անցկացվեց Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչեւի հովանու ներքո։ Համաժողովին ներկա էին նաեւ Հայաստանի ԱԺ պատգամավորներ, Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի կողմից հայ ռազմագերիների վերաբերյալ համապատասխան բանաձևի ընդունումից 3 տարի անց ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով կազմակերպված համաժողովի գլխավոր բանախոսներն էին միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, «Արեւելյան Եվրոպա-Հարավային Կովկաս, Միջազգային համագործակցություն մարդու իրավունքների համար» (IPHR) կազմակերպության ծրագրերի տնօրեն Սիմոն Պապուաշվիլին, միջազգային իրավունքի մասնագետ, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը, Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի հիմնախնդիրների եւ միգրացիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսը եւ Լիբերտաս 2020 նախագծի ներկայացուցիչ, իրավունքի եւ հիմնախնդիրների կարգավորման Covcas կենտրոնի նախագահ Հիլդա Չոբոյանը։
Համաժողովի ընթացքում ունեցած ելույթում եվրոպական խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովաչեւն ընդգծեց, որ Եվրոպական խորհրդարանը միշտ կոչ է արել հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով, իսկ ռազմագերիներն ու պահվող անձիք պետք է անհապաղ ազատ արձակվեն՝ առանց նախապայմանների։ «Չնայած վերջին շրջանի դրական քայլերին՝ որոշ ռազմագերիների փոխանակմանը, անելիք դեռ շատ կա։ Այդ իսկ պատճառով հարցը պետք է օրակարգում պահել եւ ամեն ինչ անել խաղաղ ճանապարհով հարաբերությունների կարգավորման համար», - նշել է Կովաչեւը։
Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի խոսքով՝ հարցն առկախ է եւ թունավորում է միջավայրը։ «Բաքվի ռեժիմի կողմից պահվող անձիք բանտարկյալ չեն, գերի են։ Ադրբեջանը ոտնահարում է իր իսկ ստորագրած հրադադարի եռակողմ հայտարարությունը, որում հստակ նշված է՝ բոլոր ռազմագերիները պետք է փոխադարձաբար վերադարձվեն»,- ասաց Բալայանը։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կարեւորեց հարցն օրակարգում պահելը։ Կիրակոսյանի խոսքով՝ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու միջազգային գործիքակազմը սահմանափակ է, եւ սրա ֆոնին Ադրբեջանն այսպես կոչված ահաբեկիչների նարատիվն է առաջ տանում՝ շինծու դատական գործեր առաջ քաշելով։
«Արեւելյան Եվրոպա-Հարավային Կովկաս, Միջազգային համագործակցություն մարդու իրավունքների համար» (IPHR) կազմակերպության ծրագրերի տնօրեն Սիմոն Պապուաշվիլին, խոսելով իրենց ձեռքի տակ եղած փաստերի մասին, նշեց, որ նախադեպը չունեցող դաժան չարչարանքների են ենթարկվում հայ ռազմագերիները։ Պապուաշվիլիի խոսքով՝ հայ ռազմագերիներն իրենց ընտրությամբ իրավապաշտպան ունենալու հնարավորություն չունեն։ «Ադրբեջանում որեւէ իրավապաշտպան չցանկացավ ստանձնել հայ ռազմագերիների պաշտպանությունը», - նշել է Պապուաշվիլին։
Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը եւս նշեց, որ Բաքվում պահվող հայ գերիներին կտտանքների ենթարկելն ու նրանց հոգեբանական տառապանքներն ակնհայտ իրականություն են։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
![](https://www.pastinfo.am/video_images/12/35380_1/f668804d9f1d6c_668804d9f1dac.jpg)
Տեսադարան
![](https://www.pastinfo.am/cache_image/album_main_images/1/6806/mhm0156502.thumb-270x158.jpg)
Մամուլ
- 07/26/2024 08:36 Փաշինյանը քայլեր է անում, որոնք քննադատում էր ընդդիմադիր եղած ժամանակ. «Հայկական ժամանակ»-ը պատկանում է վարչապետի զոքանչին. «Ժողովուրդ»
- 07/26/2024 08:31 Հսկողությունը հանձնվել է տեսչական մարմնին. «Հրապարակ»
- 07/26/2024 08:27 Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նախընտրական արշա՞վ է սկսել. «Հրապարակ»
- 07/26/2024 08:19 Երկրում կուսակցաշինական բում է. նախընտրական շրջանի շունչ է զգացվում. «Հրապարակ»
- 07/26/2024 08:11 Կյանքը՝ Կիրանցում. 7 հոգի հրաժարվե՞լ է փոխհատուցումից. «Հրապարակ»
- 07/26/2024 08:05 Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ»
- 07/26/2024 08:01 515.430 արձանագրություն 25 օրում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/23/2024 20:11 Պատահական չէ՝ երբ մեր իշխանությունները փորձում են ինչ-որ շեղում կատարել դեպի ռուսական հարթակ՝ Արևմուտքից հանկարծ հիշեցնում են կոկաինի պատմությունը. Ձյունիկ Աղաջանյան
- 06/30/2024 16:26 Սառցապատ Արարատից հրաբուխ է ժայթքելու, սա խորհրդանշելու է հայոց վերելքը․ Աշոտ դպիր Արևշատյան
- 06/19/2024 13:30 Փողոցով իշխանության գալը ՔՊ֊ի մենաշնորհն է, մյուսներին հակացուցված է
- 06/03/2024 20:11 Էն մարտավարությունը, որ կար նախկինում, երբ մեկ ոստիկանի ցուցմունքով մարդկանց կալանավորում էին, Սրբազանի շնորհիվ փոխվեց. Հարությունյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 07/26/2024 18:47 Հետամուտ եմ լինելու նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործին. Գարիկ Սարգսյան
- 07/26/2024 18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան
- 07/26/2024 15:17 Մինչև ո՞ւր ենք իջեցնելու կրթության և գիտության նշանձողը. գիտական կոպիտ սխալներ ունեցող այս դասագիրքը հաղթել է. Կրթության փորձագետն ահազանգում է
- 07/26/2024 13:00 Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. Ոսկան Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/26/2024 19:56 Պարեկները վնասազերծել են «Գազել»-ի ուղևորին․ նրա մոտ ատրճանակ ու գաղտնի փականով դանակներ են եղել
- 07/26/2024 18:26 Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտ բեռնատարը խցանել է ճանապարհը
- 07/26/2024 17:48 Թիավարելով՝ մոտ 200 մետր հեռացել են ափից ու չեն կարողացել վերադառնալ
- 07/26/2024 16:25 Ավտոմեքենան արգելափակվել է Ապարանի ջրամբարի ջրի մեջ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 07/25/2024 23:47 Երգեք լոգարանում. հայտնի են ամենօրյա պարզ սովորությունները, որոնք օգնում են խուսափել դեմենցիայից
- 07/25/2024 22:13 70-ամյա տղամարդը 5 օր գոյատևել է վայրի բնության մեջ՝ առանց սննդի և ջրի
- 07/25/2024 17:11 Տղամարդը մարգարեական երազի շնորհիվ միլիոն դոլար է շահել
- 07/25/2024 16:18 Ամենասեքսուալ օլիմպիադան. Ֆրանսիայի իշխանությունները մրցումների մասնակիցներին 300 հազար պահպանակ են տրամադրել
Հետաքրքիր է իմանալ
- 07/26/2024 16:23 Պարզվում է՝ Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է
- 07/24/2024 14:01 Լուսնի հողաշերտում ջրի հետքեր են հայտնաբերվել
- 07/20/2024 19:45 Թմրանյութերը, ալկոհոլը և ծխախոտը կարող են տկարամտության պատճառ դառնալ
- 07/19/2024 16:22 Որքան մեծ է արեգակնային ակտիվության հետևանքով կատակլիզմների հավանականությունը Երկրի վրա