Թեմաներ
Երեքշաբթի 05 / 14 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/14/2024   12:26 Բագրատ սրբազանն այս պահին ունի իշխանություն, որը շատ ավելի մեծ է քան գործող վարչապետինը. Հովհաննես Ավետիսյան 05/14/2024   12:17 Հովիկ Աղազարյան կա՝ կարտոֆիլի գործով պատգամավոր, ասում է՝ ժողովրդի 70 տոկոսը գնված է, իրավապահները պետք է գնահատական տան. Արքեպիսկոպոս (տեսանյութ) 05/14/2024   12:12 Ժողովրդին մի փորձեք ահաբեկել. մեծ թվով կարմիբերետավորները փակել էին երթի մասնակիցների ճանապարհը, արքեպիսկոպոսը դիմեց նրանց (Տեսանյութ) 05/14/2024   12:05 Մենք ձեզ հետ ենք. քաղաքացիները՝ Տավուշի թեմի առաջնորդին (տեսանյութ) 05/14/2024   12:03 Ոստիկանական ավտոմեքենան «Մեդիահաբի» լրագրողի ուղղությամբ վարելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմնից 05/14/2024   12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան 05/14/2024   11:55 Ոստիկանական բռնությունները՝ մեկ տեսաշարով.14.05.2024թ. 05/14/2024   11:53 Ազատությունից զրկված մարդն ունի պարտադիր իրավունքներ. Արման Թաթոյանի իրավական պարզաբանումը 05/14/2024   11:22 Միանում եմ դասադուլին և գործադուլին, այսօր մեր դասը չի կայանա․ Շարմազանով 05/14/2024   11:21 Շատ վիրավորվածեմ, սուտ ասել չի կարելի. ԵՊՀ պրոռեկտերը հերքեց, իսկ Սրբազանը՝ օրհնեց (տեսանյութ) 05/14/2024   11:16 Համբիկին ազատ արձակեցին, բաժին չտարան, բայց մի «ղզլբաշ» բռունցքով հարվածել է Համբիկի դեմքին. Ռուբեն Մելիքյան 05/14/2024   11:14 Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը 05/14/2024   10:57 Իշխանությունները հազարավոր դոլարներ են ծախսում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդի մասին կեղծ լուրեր տարածելու համար. Civilnet 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/14/2024   10:39 Ձերբակալել են Համբիկ Սասունյանին 05/14/2024   10:36 Ոստիկանության մեքենան հարվածել է լրագրողի. նա հիմա հիվանդանոցում է 05/14/2024   10:34 Պայքարի ևս մեկ առավոտ. փակվել են Երևանի տարբեր փողոցներ 05/14/2024   10:28 Շարունակվում են անհնազանդության ակցիաները. արքեպիսկոպոսի գլխավորությամբ երթը Երևանով վերսկսվել է. ուղիղ 05/14/2024   10:23 Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը 05/14/2024   10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com 05/14/2024   10:18 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ 05/14/2024   10:10 Խաղաղ ակցիայի 38 մասնակից է բերման ենթարկվել 05/14/2024   09:58 Խաղաղ երթի մասնակիցները փակել են Աբովյան փողոցը «Մոսկվա» կինոթատրոնի հատվածում 05/14/2024   09:46 Ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկում անչափահասին 05/14/2024   08:23 Ընտրական հանցագործությունները քննող մարմին չի ստեղծվել ընդդիմմության ղեկավարմամբ. Փաշինյանը խաբել է. Սուտ 206. «Ժողովուրդ» 05/14/2024   08:18 Վոյաժներին ոչինչ չի խանգարում․ «Հրապարակ» 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/14/2024   08:13 Իշխանական նավը երերում է․ «Հրապարակ» 05/14/2024   08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ» 05/14/2024   08:05 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ» 05/14/2024   08:00 Օրենքը «օրենք չէ», եթե բացառություններ չունի ՔՊ պատգամավորների համար․ Թագուհի Ղազարյանի ոչ ստեղծագործական աշխատանքի հետքերով . «Ժողովուրդ» 05/14/2024   07:56 Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ» 05/14/2024   07:53 Գավաթակիր թիմի մարզիչները բոյկոտել են ՀՖՖ ղեկավարության դեմ. «Ժողովուրդ» 05/14/2024   07:46 Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ» 05/14/2024   07:42 Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ» 05/13/2024   23:58 Երևանում նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ Shamshyan.com 05/13/2024   23:53 «Կարմիրբերետավորների» այսօրվա արարքները քաղաքացիների նկատմամբ պատժիչ բնույթ ունեին․ Արման Թաթոյան 05/13/2024   23:50 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/13/2024   23:45 Բժիշկը նախազգուշացրել Է կերակրի սոդայի վտանգի մասին 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/13/2024   22:58 Ուսուցչուհուն ձերբակալել են 11-ամյա դպրոցականի հետ համբուրվելու համար 05/13/2024   22:41 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/13/2024   22:27 Ես իրենց հետ գործ չունեմ, բայց եթե գա՝ ազատ լինեմ, կզրուցենք․ Ճարտապետների պալատի նախագահը՝ Տավուշի թեմի առաջնորդին 05/13/2024   22:21 Փաշինյանը հանցանք է գործում ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականության. գլխավոր դատախազությունը համամիտ է, հերքումներ չկան 05/13/2024   21:59 Մեզ հետ պայմաններով ու պարտադիր խորհուրդներով մի խոսեք, շարժումն օրակարգ ունի ու չի շեղվելու այդ օրակարգից. Շարժման առաջնորդ (տեսանյութ) 05/13/2024   21:53 Բովանդակային դաշտից փորձում են շեղել, սադրանքներին չենք տրվի. Ապիտոնյանը՝ նախկին դիվանագետներին դասալիք որակելու Միրզոյանի հայտարարության մասին (տեսանյութ) 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/13/2024   21:38 Հնդկաստանի Մումբայ քաղաքում գովազդային վահանակի ընկնելու հետեւանքով 54 մարդ Է տուժել 05/13/2024   21:22 Կոչ եմ անում ՝ 1000 և ավելի ուսանողների վաղը դասադուլ անել․ այցելելու եմ ԵՊՀ․ Բագրատ Սրբազան 05/13/2024   21:08 Շուրջ 30 փողոց ու խաչմերուկ է փակվել, իրականացվել են ավտոերթեր․ պայքարի մեկ օրը
05/12/2024   18:05 Կինը փայլաթիթեղի մեջ փաթաթել է 4 երեխայի եւ սառեցրել սառնարանում 05/13/2024   12:20 Ո՞վ է Արման Բաբաջանյանը․ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի պաշտոնական հաղորդագրությունը 05/12/2024   19:21 Վեհափառն ինքը կորոշի` երբ է հարմար, կամ հարմար չէ. Տավուշի թեմի առաջնորդ 05/13/2024   10:29 Կարմիրբերետավորները հոգևորականի են բերման ենթարկել (տեսանյութ) 05/12/2024   15:58 Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/13/2024   13:11 Պայծառ անակնկալ էր ինձ համար, չէիր սպասում, որ վերածնունդը կգա եկեղեցու կողմից. Մարինե Պետրոսյան 05/13/2024   19:45 Իշխան Զաքարյանից դեռ վերջնական պատասխան չունենք․ Լիլիթ Գալստյան 05/13/2024   16:08 Ալեն Սիմոնյանն այս լարված իրավիճակում ժպտացող սթորիներ է հրապարակում 05/12/2024   22:47 Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/13/2024   17:50 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումը կկայանա ժամը 19:30-ին 05/13/2024   13:54 Երևանի կենտրոնում 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել է 05/13/2024   19:55 Դիրքային տեղաշարժերը կասեցվել են. Ժողովրդին դեմ չեն գնա․ սահմանազատման գործընթացը չի վերսկսվի․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ) 05/12/2024   23:21 Շոյգուն չնշանակվեց պաշտպանության նախարար. Պուտինը Բելոուսովի թեկնածությունն է առաջարկել 05/13/2024   12:50 Այս պահին Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպում է ունենում գրողների տանը 05/12/2024   20:29 Իշխան Զաքարյանը չի մերժել գործընթացին միանալը. Բագրատ Սրբազանը հանդիպել է նրա հետ 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/12/2024   20:47 Պարոն Աբազյան, դադարեցրեք հեռախոսային այլանդակ հարձակումները. Շարժման առաջնորդը դիմեց ԱԱԾ տնօրենին

Պաշտպանը պնդում է՝ ոչ թե խեղդամահ է արել, այ տուժողի խնդրանքով խեղդող հնարք է ցույց տվել և խեղդող հնարքից ազատվելու տարբերակներ են պարապել. թե՛ տուժողը, թե՛ մեղադրյալը մարտարվեստով են զբաղվել 03/19/2024   20:08  |  ԼՐԱՀՈՍ

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում 42-ամյա Նվարդ Նալչաջյանի սպանության գործով մեղադրյալ, 18-ամյա Գևորգ Գարեգինյանին բանակային զորակոչի ընթացքում զինկոմիսարիատի կողմից ուղեգիր էր տրվել՝ պայմանավորված «վարքի» խանգարում ախտորոշմամբ, մինչդեռ, նախաքննության փուլում Գարեգինյանի նկատմամբ դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննություն չի իրականացվել։ Չի բացառվում, որ փորձաքննություն նշանակելու հարցը բարձրացվի արդեն դատական քննության փուլում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց պաշտպան Արթուր Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ 42-ամյա Նվարդ Նալչաջյանի սպանությունը տեղի է ունեցել 2023թ․ հունիսի 18-ին՝ Փարաքարում։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է 18-ամյա Գևորգ Գարեգինյանը։ Ըստ իրավապահ մարմինների՝ դեպքը տեղի է ունեցել շահադիտական նպատակներով։ Մասնավորապես, նախաքննության վարկածով, Գևորգ Գարեգինյանը, նպատակադրվելով իր մտերիմ Նվարդ Նալչաջյանից ավազակության եղանակով խոշոր չափերի գույք հափշտակել, 2023 թվականի հունիսի 18–ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, վերջինիս հետ հանդիպել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքում, որտեղ Նվարդ Նալչաջյանին պատկանող «Միցուբիշի» մակնիշի, 34 DU 176 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով շրջել են, ապա մեքենան կայանել են Փարաքար համայնքի «Ծիրանանոց» կոչվող հատվածում, որտեղ ժամը 21:00-ի սահմաններում Գևորգը Նալչաջյանին սպանել է՝ պարանոցը սեղմելու միջոցով խեղդամահ անելով՝ վերջինիս «Այֆոն 13 պրո մաքս» մոդելի բջջային հեռախոսը և «Միցուբիշի» մակնիշի 34 DU 176 հաշվառման համարանիշի ավտոմեքենան հափշտակելով համար։

Դրանից հետո, կպչուն ժապավենի օգնությամբ կապել է Նվարդ Նալչաջյանի ոտքերը, մեջքի հետևում ձեռքերը, բերանը և վերջինին պատկանող «Միցուբիշի» մակնիշի 34 DU 176 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով տեղափոխել Փարաքար համայնքի գերեզմանատան հարակից տարածքում գտնվող և չշահագործվող քարի արտադրամասի տարածք, դին հրելով գցել է առկա ձորակը և վրան քարեր լցնելով՝ ծածկել այն, ապա հափշտակած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով հեռացել նշված վայրից: Դրանից հետո՝ 2023 թվականի հունիսի 20-ին Նվարդ Նալչաջյանից հափշտակված «Այֆոն 13 պրո մաքս» մոդելի բջջային հեռախոսն իր ընկերոջ միջոցով վաճառել ու դրա դիմաց ստացել է 200.000 ՀՀ դրամ, իսկ «Միցուբիշի» մակնիշի 34 DU 176 հաշվառման համարանիշի ավտոմեքենան օգտագործել է իր կարիքների համար, մինչև իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվելը։ Մեղադրանքում առկա մյուս դրվագը վերաբերում է՝ հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ առաջացած վիճաբանությանը, որի ընթացքում Գարեգինյանն, ըստ մեղադրանքի, դանակով հարվածել է Կարեն Գասպարյանին, ապա նաև՝ նրա հորը։

18-ամյա երիտասարդի պաշտպանը, սակայն, պնդում է՝ Նվարդ Նալչաջյանի մահն անզգուշության հետևանք է։

«Գործով հանգամանքներ կան, որ գուցե վիճելիության ոլորտում դիտարկվեն, բայց մի բան ակնհայտ է՝ թե՛ տուժողը, թե՛ մեր պաշտպանյալը մարտարվեստով են զբաղվել։ Դեպքի օրը մեր պաշտպանյալը տուժողի խնդրանքով խեղդող հնարք է ցույց տվել և խեղդող հնարքից ազատվելու տարբերակներ են պարապել՝ հենց ավտոմեքենայի սրահում։ Այդ խեղդող հնարքի հետևանքով, որոշ ժամանակ անց, մեր պաշտպանյալը նկատել է, որ անշարժացել է տուժողը, հետո տեսել է, որ մահացել է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց պաշտպան Արթուր Գրիգորյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալի ցուցմունքները և դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը համընկնում են։ Մասնավորապես, դիակի փորձաքննության եզրակացությամբ նկարագրվել է մահ պատճառելու մեխանիզմը, համաձայն որի՝ սեղմման հետևանքով խնձորակը ներս է ընկել, ինչի հետևանքով անձը մահացել է․ «Խնձորակի՝ ներս ընկնելն առանձնապես մեծ «ջանքեր» չպահանջող հանգամանք է, ընդամենն անփութության հետևանք է։ Դիակի ԴՏՓ եզրակացությամբ հաստատվել է այն, ինչը մեր պաշտպանյալն իր ցուցմունքներում նկարագրել է։ Եթե մեր պաշտպանյալը ցանկանար սուտ ցուցմունք տալ՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու կամ իր ճակատագիրը մեղմելու համար, կարող էր բոլորովին այլ բան ասել։ Մարդն ընդունել է իր առնչությունը, նկարագրել մեխանիզմը, որը հաստատվել է»։ Ինչ վերաբերում է կնոջ հեռախոսը վերացնելու հանգամանքին, պաշտպանը նշեց, որ դա «մատի փաթաթան դարձնելով»՝ ասում են, թե հեռախոսին տիրանալու նպատակով սպանություն է կատարվել, մինչդեռ, պաշտպանի դիտարկմամբ՝ ցանկացած անձի՝ անգամ ոչ իրավաբանի համար, պարզ է, որ «ավելի լավ է կողոպուտի համար դատապարտվել, քան՝ սպանության համար, կարող էր ընդամենը ձեռքից վերցնել, դիմել՝ փախուստի»։ Պաշտպանի խոսքով՝ Գարեգինյանի հետագա գործողությունները, այդ թվում՝ տուժողի դին ժապավենով կապելը, թաղելը, հեռախոսը վերցնելը, պետք է պարզվի օբյեկտիվ քննությամբ՝ դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննությամբ։ Ըստ ԱՀԿ համապատասխան դասակարգման՝ «վարքի» խանգարման այս ախտորոշման դեպքում անձի մոտ կարող է առաջանալ վնաս պատճառելու անհաղթահարելի ձգտում՝ պահի ազդեցությամբ, չի բացառվում, որ կարող է անմեղսունակության հարց բարձրացվել․ «Հետագայում նշում է, որ զղջում է կատարվածի համար, բայց չի բացառվում, որ հենց այդ հնարքը ցույց տալու պահին դերի մեջ մտած լինի, իր ուժերը կառավարած չլինի։ Պաշտպանյալս էլ՝ Գևորգ Գարեգինյանը, զբաղվում էր՝ « մարտեր առանց կանոնների» ոճով։ Կան մի շարք տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես է նա հաղթում բավականին լուրջ գոտեմարտերում։ Հիմա ասում են, թե հեռախոսի համար է իբրև սպանել»։

Ըստ փաստաբանի՝ փորձաքննությամբ պետք է պարզել, թե արդյո՞ք դեպքից հետո Գարեգինյանի գործողությունները կարող են պայմանավորված լինել վարքի խանգարումով, որքանով են գիտակցված եղել, մինչդեռ, նախաքննության ընթացքում փորձաքննություն իրականացնելու միջնորդությունը մերժվել է, որևէ հանգամանք չի պարզվել։

«Ավելին, ոչ միայն սպանությունը շահադիտական նկատառումներով են վերագրում՝ բավարար չէ, այլև՝ վերագրում են այլ կերպ՝ նույն հոդվածի շրջանակներում՝ այլ հանցագործությունը թաքցնելու նպատակով, այլ հանցագործությունն էլ՝ ավազակային հարձակումը։ Այսինքն՝ իրավաբանության հերն անիծել են։ Այսինքն՝ ինչքան հնարավոր է՝ այդ երիտասարդի վրա քրեական օրենսգրքով մոտավոր հոդվածներ բարդել՝ մեղադրանքի կողմի աղճատված պատկերացներում»,-նշեց փաստաբանը։

Դիտարկմանը, որ մեղադրյալը ճանաչել է տուժողին, մտերիմ հարաբերություններ են ունեցել, հետևաբար, կողոպուտի դեպքում տուժողը կճանաչեր իրեն, արդյո՞ք հեռախոսը զննության ենթարկվել է, հնարավո՞ր է՝ որևէ տվյալներ լինեին մեղադրյալի վերաբերյալ, ինչու է հեռախոսը վերցրել՝ պաշտպանն արձագանքեց, որ գործում առհասարակ որևէ տվյալ առկա չէ՝ հեռախոսում որևէ տվյալի վերաբերյալ, նման հանգամանք բացակայում է, իսկ ինչ վերաբերում է կողոպուտին, ապա հեռախոսին տիրանալու ցանկացած տարբերակ կարող էր կիրառվել, բայց ճանաչելով, այդքան մտերիմ լինելով հանդերձ՝ հեռախոսի համար սպանելը՝ մեղադրանքի կողմի ցանկությունն է եղել՝ գործն այդպես տեսնելու։ Փաստաբանը հիշեցրեց՝ չփարատված կասկածը պարտավոր են մեկնաբանել հօգուտ մեղադրյալի, մինչդեռ, այս դեպքում մեկ սցենար են մշակել, ամեն ինչ անում են՝ այն իրագործելու համար։ Բացի այդ, պաշտպանը մտահոգիչ է գնահատում ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգիրքը, որի պարագայում՝ լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ քննություն կատարելու պարտականությունն այսօր այլևս գոյություն չունի, քանի որ գործը դատարան ուղարկելու համար օրենսգրքում նշված է, որ «եթե քննիչը գտնում է, որ հավաքված ապացույցների հիման վրա դատարանի կողմից մեղադրյալի դատապարտումը մեծապես հավանական է՝ գործն ուղարկվում է դատարան»։
«Այսինքն՝ «Նաստրադամուսները» գտել են, բաժակ նայողի մոտ են գնացել, ներքին կապուղիներով ճշտել են, որ բավարար է՝ անձին դատապարտելու համար, դրա համար էլ մերժել են փորձաքննություն անցկացնելու միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ դրա կարիքը չկա»,- նշեց պաշտպանը՝ հավելելով, որ դա գալիս է նրանից, որ օրենքը մշակողները, կիրառողները կարծում են, որ պաշտպանության կողմի հետ մրցակցող կողմ են, մինչդեռ, այն դեպքերում, երբ հանրային հարաբերություններ են, կողմերի հավասարությունը մեղադրյալի, պաշտպանության կողմի համար է, որ էապես անբարենպաստ իրավիճակում չհայտնվի՝ մեղադրանքի կողմի համեմատ։ Պաշտպանը պատրաստվում է դատարանում ևս միջնորդել՝ դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել։

Նշենք, որ քրեական գործն այժմ գտնվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանի վարույթում՝ նախնական դատալսումների փուլում։ Դատարանը որոշում է կայացրել երեք ամսով երկարացնելու Գարեգինյանի կալանավորման ժամկետը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:37 25/01/2024  |  ՄամուլՓարաքար համայնքի ավագանին «մոռացել է» ընդունել 2024 թ. բյուջեն․ «Փաստ»
10:21 08/06/2023  |  ԼՐԱՀՈՍՓարաքարում գովազդային վահանակը պոկվել և ընկել է արտաքին լուսավորության սյան վրա
08:17 07/06/2023  |  ՄամուլՓորձում են աչք փակել Փարաքար գյուղապետի մասնակցությամբ միջադեպի վրա. «Ժողովուրդ»
11:26 09/04/2023  |  ԼՐԱՀՈՍՀրատապ.Փաշինյանը փաստաթուղթ է ստորագրել,Տեղ համայնքից մոտ 450 հա հանձնել է թշնամուն.Արթուր Գրիգորյան
10:02 05/02/2023  |  ԼՐԱՀՈՍՍուրեն Անտոնյանին պաշտոնից ազատելու խնդիր ունեին, վերցրեցին ՄԻԵԴ վճիռը, այսինքն, դա չլիներ՝ այլ բան կմոգոնեին. դա կոչվում է «բեսպրեդել». Արթուր Գրիգորյան
13:30 15/07/2022  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Գրիգորյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների համար գումար կհատկացվի
12:18 17/03/2022  |  ԼՐԱՀՈՍՓարաքարցիները պահանջում են կառավարությունից՝ չմիջամտել դատարանի գործունեությանը
17:47 14/03/2022  |  ԱնցուդարձԱրթուր Գրիգորյանի դուստրը նշանակվել է Երգի պետական թատրոնի տնօրենի պաշտոնակատար
16:58 14/03/2022  |  ԼՐԱՀՈՍԱրածներիս և չարածներիս մասին կխոսի ժամանակը, իսկ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ողջ աշխատակազմին.Երգի պետական թատրոնի տնօրենն ազատվել է պաշտոնից
00:41 07/02/2022  |  ԼՐԱՀՈՍԼեւոն Քոչարյանն ու Սիրուշոն ծանոթացել են «Կապուտակ Սեւանում»` կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի սենյակում. պատմում է Լեւոն Քոչարյանը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]