Թեմաներ
Երկուշաբթի 03 / 20 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/20/2023   17:35 Հայաստանում հակառուսական արշավ չկա, ռուսները հարմարավետ կերպով ապրում են մեր երկրի տարածքում. Միրզոյան 03/20/2023   17:35 Ներքին գործերի նախարարը հարգանքի տուրք է մատուցել Արամ Մանուկյանի հիշատակին 03/20/2023   17:20 Եռակողմ պայմանավորվածությունները պետք է կատարել առանց իմպրովիզացիաների. Լավրով 03/20/2023   17:18 Վարչապետին զեկուցվել է Տեսչական մարմինների 2022թ. գործունեության կատարողականը 03/20/2023   17:13 Ադրբեջանը ՀՀ տարածքին է հավակնում` հայտարարելով, որ եթե չանենք պահանջը, հանգիստ չենք ապրի մեր 29800 քառ կմ-ում. Միրզոյան 03/20/2023   17:09 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը 03/20/2023   17:00 Արևմուտքը փորձում է գժտեցնել Ռուսաստանին եւ Հայաստանին. Լավրով (տեսանյութ) 03/20/2023   16:49 Սեդա Սաֆարյանն իր այդ անօրինական գործողությամբ, ցավոք, տուժողներին զրկել է այսուհետ այդ հարցով բողոք ներկայացնելու հնարավորությունից. Բաբայան 03/20/2023   16:43 ՃՏՊ Մեղրի-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած 03/20/2023   16:22 Արցախցիներին չեն տրամադրվում նույնականացման քարտեր. պարզաբանում է Արցախի ՆԳՆ-ն 03/20/2023   16:18 Պեսկովը մեկնաբանել է տեղեկությունները, որ Կրեմլի աշխատակիցներին արգելվել է ապրիլից iPhone օգտագործել 03/20/2023   16:16 Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը. Ուղիղ 03/20/2023   15:59 ՔԿ-ն Իշխան Սաղաթելյանին որպես վկա կանչել է հարցքննության, բայց փաստացի հարցաքննել կասկածանքի շուրջ 03/20/2023   15:52 Բաքու-Ստեփանակերտ VS Բելգրադ-Պրիշտինա. Աշոտյան 03/20/2023   15:35 Հրամանատարը մեղադրվում է մարտադաշտը լքելու մեջ. Իշխան Վահանյանի գործով դատական նիստը. Ուղիղ 03/20/2023   15:32 Տեսեք՝ ինչքան վախերի մեջ հայտնվեցին, երբ Օնիկ Գասպարյանը ցանկացավ գալ և աշխատել. Քոչարյան 03/20/2023   15:20 Իրավիճակը մեր տարածաշրջանում, ցավոք, ավելի է սրվում՝ Ադրբեջանի շարունակական ռազմական սադրանքներով ոչ միայն ԼՂ-ի, այլ նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ. Միրզոյան 03/20/2023   15:15 Կանաչ հանրային կառավարումը պետք է դառնա արժեքավոր միջավայրի հոմանիշ. Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ հանձնաժողովի նիստում 03/20/2023   15:12 ԼՂ-ից բռնի տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչները պահանջել են Ադրբեջանի նախագահից ապահովել իրենց անվտանգ և արժանապատիվ վերադարձը պատմական հայրենիք 03/20/2023   15:06 Ի՞նչ է նշանակում կուտակումներ կան. Քոչարյան 03/20/2023   15:04 Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի են ենթարկել 33-ամյա կնոջ և 31-ամյա տղամարդու 03/20/2023   14:59 Որ եկել էր՝ ի՞նչ, ի՞նչ փոխվեց. Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու և Տասմագամբետովի այցի մասին 03/20/2023   14:54 Առաջնահերթ խնդիրներից մեկը Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումն է. Լավրովը՝ Միրզոյանի հետ հանդիպմանը 03/20/2023   14:45 Գրիգորի Խաչատուրովի կալանքի առեղծվածը նայելով՝ կարող ենք փաստել, որ մարդիկ տեր էին ման գալիս. Պողոսյան 03/20/2023   14:43 Ադրբեջանի ծանրամարտիկները գալո՞ւ են Երևան, թե՞ ոչ. այդ երկրի ֆեդերացիան «պարզաբանում» է տվել 03/20/2023   14:42 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որեւէ դրույթ չկա, որը չի խախտել Ադրբեջանը. Արարատ Միրզոյանը՝ Լավրովին (տեսանյութ) 03/20/2023   14:38 Փլուզում Գյումրի քաղաքում 03/20/2023   14:31 Հայաստանի բնակչության 9%-ը օրվա ընթացքում ընդհանրապես չի օգտագործում միրգ և բանջարեղեն, իսկ 41%-ը օգտագործում է 1-2 չափաբաժին՝ սահմանված 5-ի փոխարեն. Մուրադյան 03/20/2023   14:20 Ինչ-որ մեկի ցուցումով արցախահայության իրավունքներն արդեն բռնաբարվում են. Ղուլյան 03/20/2023   14:07 Չգործող հյուրանոցում 29-ամյա կնոջ կախված դի է հայտնաբերվել. shamshyan.com 03/20/2023   14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան 03/20/2023   13:51 ՀՀ-ն մշտապես ընդունել է ռուսական առաջարկները, ցավալի է, որ տիկին Զախարովան չի անդրադառնում Ադրբեջանի արձագանքին. Սիմոնյան 03/20/2023   13:41 Թույլ չեմ տա վիրավորեն. եթե մի հատ էլ որակում տաք, կհանդիպենք այլ հատվածներում. Վարդանյանը սաստեց Մինասյանին 03/20/2023   13:38 Մեկը ձեզ տենա դուրսը, ասի՝ Մինասյան ջան, ինչ լավ ես խոսում, կբացատրե՞ք Սեդա Սաֆարյանն ինչ ա արել. Վարդանյան 03/20/2023   13:38 Նոր ռազմական գործողությունների վտանգը բավականին բարձր է. Սիմոնյան 03/20/2023   13:37 Խաշթառակում ընտանեկան բռնության հետևանքով մանկահասակ երեխայի մահվան և մյուս երեխաներին բռնության ենթարկելու գործով նախաքննությունն ավարտվել է 03/20/2023   13:12 Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին 03/20/2023   13:09 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկին 03/20/2023   13:09 Սեդա Սաֆարյանը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվել, եթե զբաղվեր, կունենայիք հաշվեհամարները. Արփի Դավոյան 03/20/2023   13:04 Հողատարածքը ինչ-որ հովիվի ու մահացած մարդու միջոցով են բերել գցել Գրիգորի Խաչատուրովի գրպանը. Միհրան Պողոսյան 03/20/2023   13:00 Կան մարդիկ, ովքեր ապրում են վրեժի զգացումով, Ռոբերտ Քոչարյանը չի կարողանում ներել Սեդա Սաֆարյանին. Անդրանիկ Քոչարյան 03/20/2023   12:59 Որ ասում եք՝ կողմ եք օրենքի կիրառմանը, ինձ թվում ա Սեյրան Օհանյանի կինը ձեզ հետ համաձայն չի. Ալեքսանյանը՝ Մինասյանին 03/20/2023   12:34 Այս իշխանությունները գենետիկ անհանդուրժողականություն ունեն թուրք հաղթած ցանկացած անձի նկատմամբ, գործ կարելը պոզով-պոչով չի լինում. Պողոսյան 03/20/2023   12:28 Լաչինի ապաշրջափակման վերաբերյալ որոշումը պետք է տեղափոխել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ. Կիրակոսյան 03/20/2023   12:04 Գրիգորի Խաչատուրովը գույքը ձեռքբերելու որևէ խոչընդոտ չուներ.պաշտպան 03/20/2023   12:01 Սեդա Սաֆարյանի ժամկետային այս խախտումը չէր կարելի մեկնաբանել որպես անուշադրության խախտում. Արծվիկ Մինասյան 03/20/2023   11:52 Հաջողության բանաձևը նույնն է. մեր ուժը մեր ներքին միասնականության մեջ է. Ռուբեն Վարդանյան 03/20/2023   11:36 Իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքն է բացահայտվել․ մեկ անձ կալանավորվել է 03/20/2023   11:30 Կամ ընդհանրապես գործի մանրամասներից տեղյակ չեն, կամ միտումնավոր կեղծիքներ ու սուտ արտահայտություններ են անում՝ պախարակելու Գրիգորի Խաչատուրովի անունը.փաստաբան 03/20/2023   11:30 Ադրբեջանը հսկայական տեխնիկա է կուտակում Հայաստանի և Արցախի սահմաններին. ռազմական տեխնիկայի խոշոր շարասյան կադրեր են հրապարակել իրանական ալիքները. Պողոսյան
03/19/2023   15:53 «Կնյողանց կալ»-ում, որտեղ սեփականաշնորհված հողեր ունենք, բարձրադիր է և ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ է․ Բադասյան 03/18/2023   17:40 Ալիեւը հայտարարել է, թե ապրելու են Զանգեզուրում ու սպառնացել առաջանալ 03/19/2023   17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան 03/18/2023   18:36 Քիչ առաջ ձերբակալվել է Արցախի հանրային ռադիոյի հաղորդավար Սեյրան Կարապետյանը 03/18/2023   20:46 Կոտայքում վթարի հետևանքով կան վիրավորներ. վարորդներից մեկը ԱԱԾ աշխատակից է, ով խմած է եղել. shamshyan.com 03/19/2023   21:37 Տարրական դպրոցի ուսուցչուհին դանակահարել է զուգընկերոջը եւ մարմինը թաղել տան հետնամասում գտնվող այգում 03/19/2023   11:21 Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողությունների․ Արա Պողոսյան 03/18/2023   21:16 Ադրբեջանցիների ամբոխը մերկացրել է տարեց կնոջը և վազեցրել Սումգայիթում. ականատեսի ցուցմունքը (տեսանյութ) 03/18/2023   20:17 Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն առաջադրվել է ԲԴԽ անդամի թեկնածու, նույն դատարանից մյուս թեկնածուն Ռուբիկ Մխիթարյանն է, որի դեմ կա հարուցված կարգապահական վարույթ 03/18/2023   20:08 Ո՛չ Փաշինյանը, ո՛չ Ալիևը չեն ուզում խաղաղության պայմանագիր ստորագրել. Ալիեւը պատերազմի առիթ է փնտրում, Փաշինյանն ուզում է իշխանությունը պահել. քաղաքագետ (տեսանյութ) 03/20/2023   14:07 Չգործող հյուրանոցում 29-ամյա կնոջ կախված դի է հայտնաբերվել. shamshyan.com 03/19/2023   10:45 ԱՄՆ-ում տագնապ են հնչեցրել Պուտինի ռազմավարական որոշման կապակցությամբ 03/19/2023   16:18 Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում 03/18/2023   19:30 Աղդամում արկ է պայթել, էքսկավատորի վարորդը՝ վնասվածք ստացել 03/20/2023   15:59 ՔԿ-ն Իշխան Սաղաթելյանին որպես վկա կանչել է հարցքննության, բայց փաստացի հարցաքննել կասկածանքի շուրջ 03/19/2023   21:09 Վարշավան նշել Է Ռուսաստանի հետ պատերազմ սկսելու պայմանը 03/20/2023   14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան 03/19/2023   20:18 Հերթական սրբապիղծ որոշման փորձը. փակվում է Գոյ թատրոնը. Տիգրան Ներսիսյան 03/20/2023   13:38 Նոր ռազմական գործողությունների վտանգը բավականին բարձր է. Սիմոնյան 03/19/2023   17:22 ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է Լավրով-Միրզոյան հանդիպման օրակարգը

Սուրեն Անտոնյանին պաշտոնից ազատելու խնդիր ունեին, վերցրեցին ՄԻԵԴ վճիռը, այսինքն, դա չլիներ՝ այլ բան կմոգոնեին. դա կոչվում է «բեսպրեդել». Արթուր Գրիգորյան 02/05/2023   10:02  |  ԼՐԱՀՈՍ

Սուրեն Անտոնյանին պաշտոնից ազատելու խնդիր ունեին, վերցրեցին ՄԻԵԴ վճիռը, այսինքն, դա չլիներ՝ այլ բան կմոգոնեին: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արթուր Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն դադարեցրել է Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները՝ բավարարելով ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը:

Կարգապահական վարույտ հարուցելու որպես հիմք օգտագործվել էր «Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով ընդդեմ Հայաստանի վճիռը: Դիմումատուն Կոնդրանով Ամիրխանյանն է, որը գանգատ էր ներկայացրել ՄԻԵԴ՝ պնդելով, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը բեկանելով Վճռաբեկ դատարանը խախտել է res judicata (կրկին վերանայման ենթակա չլինելու) սկզբունքը և գույքից անարգել օգտվելու իր իրավունքը, ինչն էլ հաստատվել է ՄԻԵԴ վճռով։ Իսկ գանգատը ներկայացրել էր փաստաբան Արթուր Գրիգորյանը` հաղթելով ՄԻԵԴ-ում, սակայն այսօր տարակուսած է, որ այդ վճիռն օգտագործվել է միայն մեկ դատավորի նկատմամբ, այն էլ նման ծայրահեղ պատժամիջոց կիրառելու համար:

Գործը վերաբերում է ավելի քան 20 տարի առաջ ՝ դեռևս 1998թ-2004թթ կողմերի միջև ծագած հողատարածքային վեճին։ Խնդիրն այն է, որ 2007թ օրենսդրական փոփոխություններ են կատարվել, որով արձանագրվել էր, որ անձն իրավունք չունի մեկից ավելի անգամ վճռաբեկ բողոք բերել, եթե Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելիս թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար որոշակի ժամկետ չի սահմանել և սույն գործով ներկայցված առաջին բողոքը Վճռաբեկ դատարանը վերադարձրել էր՝ առանց ժամկետների նշման։

Այդուհանդերձ, Գ.-ն երկրորդ անգամ բողոք է ներկայացրել նույն ակտի դեմ, որը 2007թ դեկտեմբերին մասնակի բավարարվել էր և գործը կրկին ուղարկվել էր նոր քննության, առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրե`՝ բավարարելով Գ.-ի հայցը՝ ճանաչելով նրա գույքի սեփականությունը, իսկ Ամիրխանյանի վերաքննիչ բողոքը մերժվել էր։ Վերջինս, փորձելով վերականգնել իր խախտված իրավունքները, դիմել է ՄԻԵԴ՝ արձանագրելով, որ խախտվել է res judicata սկզբունքը։ ՄԻԵԴ վճռի հիման վրա էլ հարուցվել է կարգապահական վարույթը՝ դատավոր Անտոնյանի նկատմամբ:

Հատկանշական է, որ Վճռաբեկ դատարանը գործերը քննում և որոշումները կայացնում է կոլեգիալ կազմով, կարգապահական վարույթը, սակայն հարուցվել է դատավոր Սուրեն Անտոնյանի նկատմամբ, որը եղել է կազմի դատավոր:

Փաստաբան Արթուր Գրիգորյանը, որը ՄԻԵԴ-ում ներկայացրել է Կոնդրանով Ամիրխանյանի շահերը, մեզ հետ զրույցում նկատեց` իրավունքի խախտումն արդեն իսկ ՄԻԵԴ վճռով հաստատված փաստ է, դա վերահաստատելու ոչ անհրաժեշտություն կա, ոչ՝ իրավունք: ՄԻԵԴ վճռից հետո փաստաբանը դիմել է՝ նոր ի հայտ եկած հանգամանքի հիման վրա վճռի վերանայման համար, Վճռաբեկ դատարանը բեկանել և օրինական ուժ է տվել Վերաքննիչ դատարանի վճռին՝ Ամիրխանյանի օգտին կայացված:

«Մտքովս անգամ չէի կարող անցկացնել, որ ոմանք՝ այսօր պահի տակ պաշտոնին հայտնված անձինք, այդ վճիռը կփորձեն խաղաքարտ և սպեկուլյացիայի առարկա դարձնել, կփորձեն օգտագործել՝ դատավորին պաշտոնից զրկելու համար: Այո, շատ ճիշտ նկատեցիք, դա քննարկվել է կոլեգիալ կազմով, Սուրեն Անտոնյանը եղել է դատավորներից մեկը, անգամ՝ զեկուցող չի եղել, բայց դա տարբերություն չի տալիս, որովհետև գաղտնի քվեարկությամբ են ընդունվում որոշումները, դատավորն անգամ իրավասու է հատուկ կարծիք գրել՝ իր անհամաձայնությունը հայտնելով»,-նշեց փաստաբանը՝ արձանագրելով, որ պետք էր մի պարզ փաստ ապացուցել՝ Սուրեն Անտոնյանը կողմ է քվեարկել, թե ոչ, ԲԴԽ-ում այդ պարզ հարցին անդրադարձ անգամ չի կատարվել:

«Այս պայմաններում ցանկացած առողջ դատող մարդ պետք է պատկերացնի հետևյալը, որ Սուրեն Անտոնյանին պաշտոնից ազատելու խնդիր ունեին, վերցրեցին այս վճիռը ներկայացրին, այսինքն, դա չլիներ՝ այլ բան կմոգոնեին»,- նշեց Արթուր Գրիգորյանը:

Նշենք, որ գործը քննած կազմի դատավորների մի մասի լիազորություններն այս տարիների ընթացքում արդեն դադարեցվել են, սակայն փաստաբանի փոխանցմամբ՝ կազմից երկու դատավոր այսօր գործող դատավորներ են.

«Նույն հաջողությամբ ինչու իրենց չէին ներգրավել այդ հարցով: Եթե այդպես է՝ այդպես է: Նշանակում է ընտրովի մոտեցում է ցուցաբերվել, դա կոչվում է «բեսպրեդել»: Եթե այս մարդիկ էլ ժամանակին ստորագրել էին այդ փաստաթղթի տակ, իսկ նրանք ստորագրել էին, ինչ եք ուզում այդ մարդուց: Նշանակում է՝ իրենք իրենց «փարավոնի» լիազորություններ են վերագրել, որ ոնց ուզեն, ոնց հավեսները տան՝ այդպես էլ անեն: Այդպես չի լինում: Այսօր իրենք այդ պաշտոնին են, իրենք այդ պաշտոնն են օգտագործում: Դա կոչվում է պաշտոնեական դիրքի չարաշահում»:

Իսկ թե ինչու են թիրախավորել հենց Սուրեն Անտոնյանին՝ փաստաբանը նշեց, որ կարող է միայն ենթադրել, բայց իրավաբան լինելով սովոր չէ դատողություն կառուցել` ենթադրությունների հիման վրա, բայց եթե այդ մարդու նկատմամբ հարթ չեն շնչել, ունեցել են այլ խնդիր, թող այդ խնդիրը ներկայացնեին:

«Ես Սուրեն Անտոնյանին որպես դատավոր առնվազն 1999թվականից ճանաչում եմ: Կոռեկտության, ինտելեգենտության և իրավաբանության չափանիշ և գիտակ եմ ճանաչում: Շահագրգռվածություն այդ մարդու նկատմամբ չունեմ, բայց մշտապես ասել եմ, որ մեր դատական համակարգը հարուստ է լավ դատավորների առկայությամբ, իրենք դա էլ են ուզում ջնջել և ուզում են, որ յուրաքանչյուր անձ լինի իրենց գործիքը: Այս ամենի լույսի ներքո՝ մեկ երկու տարվա փորձով, օգնական, անգամ՝ ոչ իրավաբաններով են փորձում համալրել դատական համակարգը, ավելի քան ակնհայտ է, որ դա արվում է կոնկրետ մեկ նպատակով՝ այս տարիների ընթացքում մեր ջանքերի, անքուն գիշերների հաշվին ստեղծված, կառուցված համակարգը կազմաքանդելու համար: ԵԽ մասնակից երկրների մեջ մենք միակ երկիրն ենք, որ ԵԿ-ն՝ ԵԴ նախադեպային իրավունքով հանդերձ դարձրել ենք մեր երկրի ազգային օրենսդրության բաղկացուցիչ մաս: Այսինքն՝ դրանք մեր պետության համար նույնչափ ուժ ունենք, ինչպես ԱԺ կողմից ընդունված օրենքներն ու Սահմանադրությունը, ինչ-որ տեղ՝ Սահմանադրությունից էլ բարձր ուժ ունեն »,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ դա մի օրվա շրջանակներում չի ստեղծվել, դա ստեղծվել է իրավապաշտպան, երկարատեւ գործունեության շնորհիվ. «Հիմա սրանք արդեն մոռացել են ինչը ինչից հետո է եղել: Այսօր ԲԴԽ-ն ամեն Աստծո օր միջամտում է դատական գործունեությանը, դա հանցագործություն է: Ինքն արդարադատություն իրականացնող մարմին չի եղել և չի լինի: Ես դա թույլ չեմ տա: Ես բոլոր հնարավոր ու անհնար ճանապարհներով դրա դեմն առնելու եմ, թող համկարծ չմտածեմ, որ իրենք փարավոն են»:

Անդրադառնալով ՄԻԵԴ վճիռների հիման վրա դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտին՝ Գրիգորյանը նշեց, որ ժամանակին ինքը ևս եղել է ջատագովներից մեկը, որը գտնում էր, որ պետք է պատասխանատվության ենթարկվի այն դատավորը, ում կայացրած դատական ակտը ՀՀ-ի վրա թանկ է նստել, ՄԻԵԴ-ը դատապարտել է և փոխհատուցում վճռել:

«Հիմա հասկանում եմ, որ սպեկուլյացիայի առարկա է դարձել: Այսինքն, եթե պետք է գերիշխի ընտրովի մոտեցումը, այդ գործիքակազմն օգտագործեն անձնական խնդիրների համար, ես դա թույլ չեմ տալու, որքանով հնարավոր է՝ դրա դեմ պայքարելու եմ: Ինքնին դա վատ չէ, բայց հավասար մոտեցման դեպքում, եթե գերիշխի օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, բայց դա բացակայում է: Հիմա ես վերցնելու եմ նույն հաջողությամբ իմ դիմումի հիման վրա կայացված ՄԻԵԴ վճիռները, որոնց 15 տարին դեռ չի լրացել, ցուցակագրելու եմ, ուղարկեմ այդ նույն նախարարին, ասեմ՝ սպասելու եմ մյուսների վերաբերյալ Ձեր համարժեք վերաբերմունքին և եթե հանկարծ չարեց, ուրեմն ես պահանջելու եմ, որ նախարարին ենթարկեն քրեական պատասխանատվության »,- եզրափակեց փաստաբանը:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:49 27/01/2023  |  ԼՐԱՀՈՍԻրավունքի եւ խայտառակության այս պայքարը կտեղափոխվի նոր հարթակներ՝ Սահմանադրական, գուցե՝ նաև Եվրոպական դատարան
17:01 26/01/2023  |  ԼՐԱՀՈՍԿառավարության անգործության համար մեղավոր են հանում դատավորին՝ դադարեցնելով նրա լիազորությունները. Փաստաբանը մանրամասներ է ներկայացրել (տեսանյութ)
12:05 26/01/2023  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները դադարեցվեցին (տեսանյութ)
14:28 25/01/2023  |  ԼՐԱՀՈՍԴատավորներ Սուրեն Անտոնյանի և Էդուարդ Ամալյանի վերաբերյալ որոշումները ԲԴԽ-ն կհրապարակի վաղը
17:56 18/01/2023  |  ԼՐԱՀՈՍՍուրեն Անտոնյանի փաստաբանը միջնորդեց դիմել ՍԴ. ԲԴԽ-ն մերժեց տեղում՝ առանց խորհրդակցական սենյակ հեռանալու
13:23 18/01/2023  |  Դատական ռեպորտաժներԱՆ-ն Վճռաբեկ դատարանի դատավորին մեղադրում է դիտավորությամբ խախտում կատարելու մեջ՝ առանց անգամ պրակտիկան ուսումնասիրելու ու փաստարկ ներկայացնելու (տեսանյութ)
10:50 18/01/2023  |  Դատական ռեպորտաժներՍուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը՝ ուղիղ
12:19 16/01/2023  |  ՎերլուծություններՊատմության չսերտված դասեր՝ արդարադատության նախարարի ու ԲԴԽ-ի համար
11:19 14/01/2023  |  ՄամուլԲԴԽ-ի ախորժակն ուտելիս է բացվում. հերթը հասել է Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանին. «Փաստ»
15:28 09/01/2023  |  ԼՐԱՀՈՍՎճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ ՄԻԵԴ վճռի հիման վրա

Արխիվ

[]