Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 08 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/08/2024   13:03 Սերժ Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 05/08/2024   12:53 Պաշտպան Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել Է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) խորհրդի լիագումար նիստին 05/08/2024   12:48 Սիրելի՛ արցախցիներ, եթե սույն «տղան» ձեզ նեղացնի՝ տեղս գիտեք․ Մելիքյանն ահազանգում է՝ արցախցիների դեմ հերթական արշավի մասին 05/08/2024   12:44 Գլխավոր դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին 05/08/2024   12:42 Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան 05/08/2024   12:37 Վայոց ձորի մարզի Արենի համայնքում նոր հանրակրթական դպրոց կկառուցվի 05/08/2024   12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան 05/08/2024   12:11 Միջազգային համագործակցություն. Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն 05/08/2024   12:07 Միքայել Սրբազանի առաջնորդությամբ երթը Գյումրի քաղաքից դուրս եկավ․ Հոռոմի կամրջի մոտ կմիանան նաև արթիկցիները 05/08/2024   12:04 Հայաստանի կառավարությունը նոր վարկ է վերցնում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք Սիսիան-Քաջարան հարավային հատվածի վերակառացման համար 05/08/2024   11:59 Ստամբուլի օդանավակայանում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել 05/08/2024   11:58 Կառավարությունը որոշեց 1 մլրդ 12 մլն հատկացնել մարզպետների աշխատակազմերին 05/08/2024   11:51 Ոստիկանությունը դեռ երբեք ուժ չի կիրառել եկեղեցականի նկատմամբ, եթե նման բան անեն` իրենց կխայտառակեն. Միքայել սրբազան 05/08/2024   11:44 Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Մարտիրոսյան 05/08/2024   11:35 Համազգային հանրահավաք՝ Երեւանում 05/08/2024   11:31 Մխիթար Գոշն իր դատաստանագրքում ողջ դատական իշխանությունը վերապահել է հոգևորականներին. Տեղյակ չէիք, չէ՞.Մելիքյանը՝ ՔՊ-ին 05/08/2024   11:27 Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 05/08/2024   11:25 Մայիսի 8-ին Ջերմուկում ձյուն է (տեսանյութ) 05/08/2024   11:25 Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Դանիայի ՀԱԵ համայնքային խուրհուրդ 05/08/2024   11:21 Իշխանությունը վախեցած է այս շարժումից, սահմանազատում չի կարող լինել շանտաժի միջոցով.Միքայել սրբազան 05/08/2024   11:17 Այսօր տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբ 05/08/2024   11:14 Մենք կրկին կապրենք ազգային վերելքներ. Սասուն Միքայելյան 05/08/2024   10:56 Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ 05/08/2024   10:52 Հետապնդումն իրականացվում է քաղաքական իշխանության վերնախավի ուղիղ հանձնարարությամբ. Կարեն Վանեցյանի փաստաբանները դիտարկում են ՄԻԵԴ դիմելու հարցը 05/08/2024   10:45 Մեկնարկեց Գյումրիից երթը Երևան՝ ի աջակցություն Բագրատ սրբազանի. ուղիղ 05/08/2024   10:35 Լիովին աջակցում եմ Բագրատ արքեպիսկոպոսի նախաձեռնությունը, սատարում եմ Միքաել արբազանին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան 05/08/2024   10:26 Օհանավանում այնքան առատ կարկուտ է տեղացել, որ ձյան շերտ է հիշեցնում. լուսանկար 05/08/2024   10:19 Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան 05/08/2024   10:11 Ավտոմեքենան ընկել է ձորակը. կան տուժածներ 05/08/2024   08:21 Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204. «Ժողովուրդ» 05/08/2024   08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» 05/08/2024   08:09 Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․«Հրապարակ» 05/08/2024   08:04 Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու․«Հրապարակ» 05/08/2024   08:01 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններուն մահվան 32, 2023-ին`53, 2024-ի առաջին 5 ամսում` 30 դեպք. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը. «Ժողովուրդ» 05/08/2024   07:58 Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ» 05/08/2024   07:56 Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ» 05/08/2024   07:50 Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» 05/08/2024   00:00 Հերքվել է անոթների համար ճարպային սննդի վնասակարությունը 05/07/2024   23:50 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/07/2024   23:33 Ռուբեն Ռուբինյանը ՀՀ ԱԳՆ պատվիրակության կազմի հետ կմեկնի Ալմաթի 05/07/2024   23:09 Փարիզում արցունքաբեր գազ են կիրառել պրոպաղեստինյան ակցիան ցրելու համար 05/07/2024   22:52 Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն և «Mercedes-Benz»-ը. կան տուժածներ 05/07/2024   22:38 Քայլերթի 4-րդ օրն ավարտվեց խարույկի շուրջ հայրենասիրական զրույցներով 05/07/2024   22:34 Հանրային մեղադրողը պահանջել է Վլադիմիր Գասպարյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման 05/07/2024   22:23 Կիրանցի ամենախնդրահարույց հատվածի սահմանազատումը դեռ չի արվել, գործընթացը չի ավարտվել, ինչպես կարող ենք ասել գոհ ենք, թե դժգոհ. Կիրանցի բնակիչ 05/07/2024   22:15 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/07/2024   22:04 Պայքարը ծաղիկներ հավաքելով չի լինում. գործ ունենք մարդու հետ, ով ամառվա շոգին էլ է կեպիով ման գալիս. Գեւորգյան (տեսանյութ) 05/07/2024   22:01 Վստահ չեմ, որ 4 գյուղերի հանձնումից հետո՝ Ադրբեջանը շարունակելու է սահմանազատման գործընթացը. Սուրեն Սուրենյանց 05/07/2024   21:52 ՊՆ. հայտնաբերվել է զինծառայողի դի՝հրազենային վնասվածքով 05/07/2024   21:49 Մայիսի 9-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Համբարձման տոնը
05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից 05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/06/2024   20:34 Ադրբեջան սարքովի պետության հետ խաղաղության պայմանագրի կնքումից խոսող ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հիշու՞մ է 2004 թ. փետրվարի 19-ի գիշերվա մասին 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/08/2024   07:50 Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» 05/07/2024   12:23 Իշխանությունները ցնցումների մեջ են․ Տավուշում ճնշումներ են սկսվել, պահանջում են քաղաքացիներից՝ ազատման դիմումներ գրել 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան 05/06/2024   20:19 Տավուշից մեկնարկած երթը 30 000 -50 000-ով կմտնի Երևան. Ալեն Սիմոնյանը ու մյուսները թող հանգիստ նստեն տեղներն ու սպասեն, իմպիչմենտի ժամանակը գալու է. Արթուր Գևորգյան 05/06/2024   15:15 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 05/07/2024   08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ» 05/06/2024   17:15 Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/06/2024   13:30 Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին 05/07/2024   07:50 Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ»

Տնտեսական պոտենցիալի մեծացման և առաջացած պոտենցիալի իրացման համար առանցքային նշանակություն ունի կրթությունը. Վարչապետ 03/16/2024   19:55  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստը: Վերջինիս մասնակցել է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Օրակարգի առաջին հարցով անդրադարձ է կատարվել կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Մասնավորապես, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ու գիտության հիմնական բարեփոխումները և Ակադեմիական քաղաքի ստեղծման ծրագիրը: Ժաննա Անդրեասյանը խոսել է նախադպրոցական կրթության որակի բարձրացման, 3-5 տարեկան երեխաների նախադպրոցական հաստատություններ ներգրավվածությանը` ավելացնելով, որ 2019 թվականին մանկապարտեզներ են հաճախել վերը նշված տարիքի երեխաների 64 տոկոսը, իսկ 2023-ին` 71 տոկոսը: Նախարարի խոսքով` աճը պայմանավորված է իրականացված բարեփոխումներով, նախադպրոցական հաստատությունների կարողությունների զարգացմամբ, ինչպես նաև կառավարության 500 մանկապարտեզների կառուցման կամ հիմնանորոգման ծրագրով: Հաջորդիվ նախարարն անդրադարձել է հանրակրթության նոր չափորոշչի ազդեցությանը կրթության որակի վրա, հանրակրթության կառավարմանը, ֆինանսավորման համակարգին, կրթական ենթակառուցվածքների զարգացմանը, ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը, վարձատրության քաղաքականությանը, ինչպես նաև բարձրագույն կրթության որակի բարեփոխումներին: Ներկայացվել են նաև Ակադեմիական քաղաքի հիմնական սկզբունքները, քաղաքի ենթակառուցվածքներին, գիտության ոլորտի զարգացման ծրագրերին:

Քննարկումներից հետո Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Մեծարգո նախագահ,
Հարգելի գործընկերներ,

Ես մի քանի հարցադրումներ և շեշտադրումներ անեմ, այնուհետև անցնեք հարցուպատասխանին, քննարկումներին: Գիտեք արդեն, որ 2023 թ. արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է ավելի քան 8 տոկոս տնտեսական աճ: Մենք նախորդ մեր հանդիպումների ժամանակ էլ խոսել ենք տնտեսության աճի, տնտեսության պոտենցիալի մասին: Ընդհանրապես տնտեսագետները կարծում են, որ Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին իր պոտենցիալից ավելին է անում կամ ավելի մեծ արդյունքներ է արձանագրում: Բայց մյուս կողմից տնտեսագետները համաձայն են նաև այն պնդման հետ, որ տնտեսական աճն իր հերթին մեծացնում է մեր տնտեսական պոտենցիալը: Եվ հիմա կառավարության կարևորագույն խնդիրներից մեկն է`քաղաքականություններն ուղղել այդ տնտեսական պոտենցիալի մեծացմանը և տնտեսական պոտենցիալի իրացման հնարավորություններ ստեղծելուն:

Մենք ունենք այս խնդիրը և՛ կարճաժամկետում, և՛ միջնաժամկետում, և՛ երկարաժամկետում: Եվ այս առումով ուզում եմ ընդգծել ակնհայտ մի փաստ՝ տնտեսական պոտենցիալի մեծացման և առաջացած պոտենցիալի իրացման համար առանցքային նշանակություն ունի կրթությունը: Ընդ որում, մեր քաղաքական և հայեցակարգային ընկալումն այն է, որ կրթություն ասելով՝ մենք չպետք է այն հատվածական ընկալենք: Նախակրթարանից կամ մանկապարտեզից մինչև բուհ և հետբուհական կրթություն՝ պետք է նայենք մի ռազմավարության և մի ռազմավարական տրամաբանության մեջ: Այս առումով, տիկին նախարարն արդեն մի շարք կարևոր ընդգծումներ արեց, բայց ես ուզում եմ անդրադառնալ մի քանի հարցերի, որոնց վերաբերյալ, իմ կարծիքով, մենք պետք է ռազմավարական մոտեցումներ որդեգրենք կամ արձանագրենք ռազմավարական մոտեցումները: Մենք 3-5 տարեկան երեխաների վերաբերյալ ենք խոսում և որոշակի թիրախ ենք նախանշել, որին հասնելու հավանականությունը շատ մեծ է մինչև 2026 թ.-ը:

Բայց մենք երկարաժամկետում պետք է նաև որոշակի քաղաքականություն և ռազմավարություն որդեգրենք 1-3 տարեկան երեխաների համար, կամ եթե կոռեկտ է ասել՝ 0-3 տարեկան երեխաների համար, որովհետև սա տնտեսական պոտենցիալի մասին է՝ երկու կտրվածքով: Առաջինը, որ ժամանակակից աշխարհում, ակնհայտ է, որ հենց 0 կամ 1 տարեկանից երեխանները ստանում են կրթություն և նույնիսկ լեզուներ են սովորում, բայց դա տեղի է ունենում առանց նախանշված քաղաքականությունների և առանց կառավարության միջամտության: Եվ սա իր հերթին բերում է հարց, որ կառավարությունները, պետությունները պետք է որոշակի քաղաքականություն որդեգրեն:

Երկրորդ՝ ակնհայտ է նաև Հայաստանի համար, և այս խնդիրն առավել սուր է՝ հաշվի առնելով, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը կանայք են, որ մենք պետք է հնարավորություն ստեղծենք, որպեսզի կանայք հնարավորինս քիչ կանգնեն՝ «երեխա՞ ունենալ, թե՞ աշխատել կամ կարերիա անել» երկընտրանքի առաջ, այն տրամաբանությամբ, որ, իհարկե, ժողովրդագրական իրավիճակի վերլուծությունը մեզ հանգեցնում է այն մտքին, որ այս խնդիրը, եթե մի փոքր կոպիտ ու սուր ձևակերպենք, կանանց խնդիրը չէ: Դա առաջին հերթին կառավարության խնդիրն է, որպեսզի այս հարցի պատասխանի որոշակի ֆորմուլաներ ձևակերպեն:

Հանրային անվտանգության և առողջության տեսակետից կարևոր եմ համարում երկու խնդիր: Մենք որոշել ենք, և դա ակնհայտ որոշում է, որ պետք է անդրադառնալ ընդհանրապես կրթական հիմնարկների անվտանգության ապահովման խնդրին, որովհետև, ցավոք, բազմաթիվ են դեպքերը, և տարբեր երկրներ այս խնդրի լրջությունը հասկացել են միայն այն ժամանակ, երբ ինչ-որ կոնկրետ իրադրության և իրավիճակների հետ են կանգնել: Նաև մեզ համար այսօր այս խնդիրը շատ հրատապ է այն տրամաբանությամբ, որ մենք ունենք որոշակի մտավախություններ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և այլն: Դա աշխարհում գլոբալ պրոբլեմ է, և մենք պետք է դրա հետ առնչվենք:

Եվ, իհարկե, դպրոցական սննդի հետ կապված կարգավորումները նույնպես շատ կարևոր են, որովհետև գլոբալ առումով և ՀՀ-ում երեխաների շրջանում ավելորդ քաշի հետ կապված պրոբլեմը դառնում է համատարած: Մենք այստեղ պետք է նաև դպրոցական սննդի ոլորտում կարողանանք որոշակի քաղաքականություններ մշակել, իհարկե, նաև զուգահեռ զարգացնելով դպրոցական ենթակառուցվածքները: Դեռ խոսում ենք դպրոցական ենթակառուցվածքների մաշվածության մասին, երբ առանձին հաշվառենք դպրոցական մարզական ենթակառուցվածքները, կտեսնենք, որ այդտեղ իրավիճակը շատ ավելի վատն է, քան ընդհանրապես դպրոցական ենթակառուցվածքների մասով: Կարծում եմ` մեզ համար ֆունդամենտալ պրոբլեմ է այն տվյալը, թե ծայրահեղ աղքատ ընտանիքների մասնակցությունը որքան է բուհական կրթության ոլորտում: Սա շատ խորը պրոբլեմ է, որի հետ մենք պետք է առերեսվենք: Իհարկե, ենթադրում ենք, որ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում պատկերը մի փոքր այլ է, բայց, այնուամենայնիվ, այդ սահիկը ցույց է տալիս, որ ծայրահեղ աղքատ ընտանիքը շարունակելու է մնալ ծայրահեղ աղքատ ընտանիք, ու ծայրահեղ աղքատությունն արդեն դառնալու է ժառանգություն, որը սերնդեսերունդ ուղղակի փոխանցվում է: Եվ սա էլ կառավարության խնդիրն է՝ մշակել մոտեցումներ և քաղաքականություններ այս շղթան ջարդելու համար:

Աղքատության գնահատման նոր համակարգը, որն ուզում ենք ներդնել, շատ կարևոր է, որովհետև, ըստ էության, մենք պետք է գնահատենք, հարգելի գործընկերներ, առանց ամաչելու, և մեր պարտքն է գնահատել, որ սա նաև սոցիալական ապահովության ոլորտում մեր վարած քաղաքականությունների արձագանքն ու հետևանքն է: Այսինքն՝ այն քաղաքական գնահատականը, որ տվել ենք նախկինում, այդ գնահատականն արտահայտվել է նաև կրթության ոլորտում, որովհետև մենք ինչ ենք ասում՝ սոցիալական այն քաղաքականությունները, որ երրորդ հանրապետությունում վարվել են, դրանք հենց եղել են նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ: Մենք ծայրահեղ աղքատին և աղքատին կամ այդ կատեգորիայում գտնվող մեր քաղաքացիներին ասել ենք` եթե դուք աղքատ եք` շարունակեք մնալ աղքատ, մենք ձեզ համար կսահմանենք այս արտոնությունը, այս արտոնությունը, այս արտոնությունը, բայց եթե հանկարծ դուք հաղթահարեք այդ աղքատությունը` մենք ձեզ կզրկենք այս արտոնությունից, այս արտոնությունից, այս արտոնությունից: Եվ սա լուրջ պրոբլեմ է: Մենք արդեն իսկ քննարկել ենք այն ծրագիրը, որ առնվազն տեսական մակարդակում համոզիչ է, որ մարդկանց անընդհատ մղելու ենք աղքատությունը հաղթահարելու: Եվ, իհարկե, այստեղ կրթության ոլորտի հետ համադրումը շատ կարևոր է:

Բուհական ոլորտում մեր պրոբլեմները խորն են: ՀՀ-ում գոյություն ունի 60 բուհ, կարծում եմ՝ այս արտահայտությունն արդեն մեզ համար, եթե ոչ կարմիր, գոնե դեղին նշան պետք է լինի: Եվ ուզում եմ, որ մենք այս ստատուս քվոն լավ հասկանանք, որովհետև ոչ մի առանձին բան նկատի չունենալով, այլ նկատի ունենալով ընդհանուր պատկերը. 60 բուհ նշանակում է՝ 60 ռեկտոր, 120 պրոռեկտոր, մի քանի 100 դեկան, 1000-ի մոտ դեկանի տեղակալ և այլն: Եվ ոչ մի զարմանալի բան չկա, որ երբ խոսում ենք բուհական համակարգի բարեփոխումների մասին` զգում ենք, որ որոշակի լարվածություններ են առաջանում, որովհետև խոսում ենք հարյուրավոր և հազարավոր մարդկանց կամ, եթե շատ ուղիղ ասենք, իրենց տեսակետով, մենք դրա մասին չենք խոսում, բայց իրենք ընկալում են այդպես, այդ կարգավիճակներից զրկելու մասին: Բայց սա մեր երկրի տնտեսական պոտենցիալի զարգացման և ընդհանրապես մեր երկրի պոտենցիալի իրացման ու զարգացման մասին է, որովհետև մենք բուհական ոլորտում մեր թերությունները զգում ենք ամեն տեղ, բացարձակապես ամեն տեղ:

Փորձագիտական պարզ հարցերի պատասխաններ ստանալը դառնում է ուղղակի անհնարինություն: Երբ բարձրաստիճան պաշտոնյանները, ինչը վատ չէ, որովհետև բարձրաստիճան պաշտոնյաններն էլ պետք է կրթվեն, սովորեն, բայց պարզ հարցերի պատասխաններ, էլ չեմ ասում, բարդ հարցերի պատասխաններ գտնելու համար ստիպված են գնալ անձամբ փնտրել, գտնել տեղեկություններ, համադրել և այլն: Եվ սա մեր ամենօրյա աշխատանքի մասն է: Մենք այսօր մեզ շրջապատող իրականության մասին հայտնաբերում ենք տեղեկություններ, որոնք մեզ կենսականորեն անհրաժեշտ էին ասենք 7 տարի առաջ, 10 տարի առաջ և այլն: Այսինքն՝ նշանակում է, որ այդ տեղեկությունների և այդ գիտելիքի հետ առերեսվելու ճանապարհին մենք, օրինակ, 10 տարի ուշացել ենք, 5 տարի ուշացել ենք կամ թեկուզ եթե 3 տարի ենք ուշացել, դա նույնպես իր նեգատիվ ազդեցությունն է ունենում մեր երկրի վրա:

Ուզում եմ նաև ընդգծել մի շատ կարևոր արձանագրում: Եթե, օրինակ` Հայաստանի Հանրապետությունում բուհերը հավաստագրենք միջազգային ստանդարտներով, այն ստանդարտները, որոնք գոյություն ունեն օրինակ՝ Եվրամիությունում, Հայաստանի Հանրապետությունում ոչ մի բուհ հավաստագրում չի ստանա: Ընդ որում՝ խոսքը վերաբերում է և՛ պետական բուհերին, և՛ մասնավոր բուհերին: Մենք այսօր Հայաստանի Հանրապետությունում չունենք ոչ մի բուհ, որ եվրոպական չափանիշներով հավաստագրվի և ստանա բուհական գործունեության լիցենզիա: Եվ սա ֆունդամենտալ արձանագրում է:

Այս առումով Ակադեմիական քաղաքը մեզ համար չափազանց կարևոր և ռազմավարական ծրագիր է: Եվ, իհարկե, մենք պետք է ընդլայնենք երկխոսությունը բուհական համակարգի, գիտական համակարգի, դիմորդների, հանրության հետ, որովհետև սա մեր երկրի ապագայի տեսլականի շատ կարևոր մաս է:

Շահարկման կամ քննարկման իմաստով ամենակարևոր թեմաներից մեկը՝ մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք, որ ի վերջո Երևան քաղաքում երկարաժամկետում պետք է ոչ մի բուհ չլինի, և Ակադեմիական քաղաքից դուրս պետք է ոչ մի բուհ չլինի: Հանրապետության բոլոր բուհերը, հայաստանյան, թե՛ օտարերկրյա, մասնավոր, թե՛ պետական պետք է գործեն միայն Ակադեմիական քաղաքում: Ես եվրոպական ստանդարտների մասին խոսեցի, բայց նույնիսկ այսօր գոյություն ունեցող մեր օրենքներով, եթե փորձենք հավաստագրել և լիցենզավորել մեր բուհերը, ոչ մի բուհ այդ լիցենզավորումը չի ստանա: Այսինքն՝ մեր երկրում գործում է օրենսդրություն, որ բուհերը պետք է համապատասխանեն այս ստանդարտին, այն ստանդարտին:

Հայաստանի Հանրապետությունում այսօր գործող բոլոր բուհերը չեն կարող այդ լիցենզիոն պայմաններով անցնել: Եվ Ակադեմիական քաղաքի գաղափարն իրականում այստեղից է ստեղծվել: Մենք ասել ենք՝ ինչպե՞ս անենք, որ մեր բուհերը համապատասխանեցնենք նույնիսկ մեր օրենսդրությանը, որն ամենաբարձր ստանդարտը չէ: Եվ տեսել ենք, որ դրա հնարավորությունը չկա, չենք կարող այդ շենքերը վերափոխել և այլն, որովհետև ժամանակակից աշխարհում ակնհայտորեն ֆիզիկական ենթակառուցվածքը բովանդակային ենթակառուցվածքի հետ պետք է համադրվի, որովհետև մեկն առանց մյուսի ճեղք է առաջացնում: Եվ սա է պատճառը, որ մենք ասել ենք, ուրեմն պետք է զրոյից սկսել այդ պրոցեսը, և այդտեղից առաջացել է գաղափարը:

Ընդ որում` մենք այդ բուհերի պատճառով միջազգային սկանդալների մեջ ենք ընկնում, խոսում ենք Հայաստանի միջազգային հեղինակության մասին, բայց միջազգային մամուլում առնվազն տասնյակ հրապարակումներ են եղել, թե ինչպես են Հայաստանում, օրինակ՝ գործում բուհեր, որոնք ֆեյք բժշկական դիպլոմներ են վաճառում, տարբեր մասնագիտությունների ֆեյք բժշկական դիպլոմներ են վաճառում և այլն: Եվ երբ գնում ենք այդ բուհերի հետևից` այդ բուհերը փակելու այն տրամաբանությամբ, որ նրանք այդ արտոնագրման պայմաններին չեն համապատասխանում, նրանք մի շատ լեգիտիմ փաստարկ են բերում, ասում են` կներեք, եկեք գնանք պետական բուհերը նայենք: Շատ լավ, դնո՞ւմ եք այդ ստանդարտը, մենք ոչ մի խնդիր չունենք, ուրեմն այդ ստանդարտը դրեք բոլոր բուհերի համար՝ և՛ մասնավոր բուհերի, և՛ պետական բուհերի, և՛ օտարերկրյա բուհերի համար: Այստեղ է, որ տեսնում ենք` եթե շատ սկզբունքային գտնվենք, բոլոր բուհերը պետք է փակվեն այն տրամաբանությամբ, որ արտոնագրման պայմաններին չեն համապատասխանում:

Հետևաբար, եթե երկարաժամկետում տեղափոխում ենք բուհերն Ակադեմիական քաղաք, որը, ըստ էության, մեգանախագիծ է, մեկ միլիարդ և ավելի դոլարի ներդրում կպահանջի երկարաժամկետում, հարց է ծագում՝ հին շենքերն ի՞նչ են լինելու: Նախկինում Հայաստանում այդ պրակտիկան է գործել, որ նոր ենթակառուցվածք ստեղծելու համար հին ենթակառուցվածքների շենքերն օտարվում են, բայց մենք հընթացս էլ հասկացանք, որ դա վատ գաղափար է: Եվ մենք հիմա քննարկում ենք հետևյալ գաղափարը, որ Երևան քաղաքի այդ բոլոր շենքերը համախմբվեն մի կազմակերպության մեջ և միջազգային հեղինակություն ունեցող ընկերության տրվեն կառավարման՝ որպես տարածքներ: Եվ այնտեղից գեներացվող ամբողջ գումարը գնա Ակադեմիական քաղաքի և բուհական համակարգի ֆինանսավորմանը: Դա քննարկելու հարց է՝ որպես պետական բյուջեի եկամուտ, թե ուղղակի գնա Ակադեմիական քաղաքի հիմնադրամի հաշիվներին: Բայց սա այն է, ինչի մասին այսօր մտածում ենք:

2018 թվականին գիտության ֆինանսավորումը եղել է 14,3 մլրդ դրամ, 2024 թվականին՝ 40,2 մլրդ դրամ է, և գործնականում գրեթե 3 անգամ ֆինանսավորումն ավելացել է: Նաև գիտաշխատողների աշխատավարձն է բարձրացել: Շատ կարևոր է, որ սկսել ենք բավականին մեծ ծավալով սարքեր, սարքավորումներ ձեռք բերել գիտության համար` գիտության պրակտիկ և ֆունդամենտալ հատվածն ուժեղացնելու նպատակով: Նաև կառուցակարգային փոփոխություն ենք արել, այժմ մենք ունենք Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որն այս տարվանից արդեն գործում է: Իհարկե, մեր ընկալումը և պատկերացումն այն է, որ այս ծրագրերը, ռեֆորմները պետք է ծառայեն Հայաստանի տնտեսական զարգացմանը և ընդհանրապես՝ Հայաստանի զարգացմանը, որը մեր պատկերացմամբ Հայաստանի Հանրապետության պետական շահն է:

Եվ ամփոփելու համար, այս միտքն ուզում եմ նորից ընդգծել, որովհետև նաև մենք մեր պետության գոյության ընթացքում անընդհատ փնտրել ենք, թե Հայաստանի Հանրապետության պետական շահ ասելով, ի վերջո ի՞նչ նկատի ունենք: Եվ մեր եզրակացությունն այն է, համենայնդեպս՝ մենք փորձում ենք այդ հայեցակարգը դնել մեր գործողությունների հիմքում, որը ֆունդամենտալ գիտության և հետազոտության հարց է, բայց նորից այդ հարցերի պատասխանները փորձում է փնտրել և գտնել կառավարությունը, ըստ էության, միայնակ: Մեր արձանագրումն այն է, որ Հայաստանի պետական շահը Հայաստանի տնտեսական զարգացումն է և/կամ Հայաստանի զարգացումը, որը հնարավոր չէ պատկերացնել առանց տնտեսական զարգացման»:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների տնտեսական և սոցիալական ներառմանը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար կառավարության կողմից իրականացված և իրականացվող սոցիալ-տնտեսական ծրագրերին:

Ըստ փոխվարչապետի՝ առաջինը լուծվել են ԼՂ-ից ավելի քան 100 հազար բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանով ապահովման խնդիրները. մոտ 70 հազար մարդ կացարանով ապահովվել է մարզպետարանների օգնությամբ ու ուղիղ աջակցությամբ: Այդ ընթացքում մարզպետարանները ծախսել են 4,4 մլրդ դրամ ժամանակավոր կացարանների՝ հյուրանոցների, հյուրատների, սննդով ապահովելու և տարբեր միջոցառումների իրականացման համար: «Միաժամանակ կառավարությունն անմիջապես սկսել է 3 հաջորդական ծրագրերի իրականացումը: Միանվագ հրատապ դրամական աջակցության ծրագրի շրջանակում յուրաքանչյուրին տրամադրվել է 100 հազարական դրամ: Այսօրվա դրությամբ այս ծրագրի շահառու է 113 հազար մարդ, 11,3 մլրդ դրամի աջակցություն է տրամադրվել: Երկրորդը՝ 6 ամսյա ծրագիրը, որն ուղղված էր կեցության և կոմունալ ծախսերի աջակցությանը: Միջին հաշվով ներկայումս 95-97 հազար մարդ շարունակում է հանդիսանալ այս ծրագրի շահառու: Սա 40 հազար դրամ բնակվարձի և 10 հազարական դրամ կոմունալ ծախսերի համար աջակցության ծրագիրն է, որ գործող որոշմամբ նախատեսվում է շարունակել մինչև 2024 թ. ապրիլ, բայց մենք ունենք որոշում դրա գործողությունը մինչև տարեվերջ շարունակելու վերաբերյալ: Երրորդ հիմնական աջակցության ծրագիրը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին դրամական աջակցության տրամադրումն էր այն մարդկանց, ովքեր չունեին բավարար դրամական միջոցներ»,-ասել է Տիգրան Խաչատրյանը:

Փոխվարչապետը նշել է նաև, որ կրթության ոլորտում նույնպես ուղղորդված աջակցություն է ցուցաբերվել: Բուհերում ուսանում է ԼՂ-ից բռնի տեղահանված 3800 ուսանող, նրանց 2023-2024 ուստարվա ուսման վարձերը վճարում է ՀՀ կառավարությունը՝ առանց առաջադիմության գործոն հաշվի առնելու: Հանրակրթական հաստատություններում սովորում է 17 հազար աշակերտ:

Հոկտեմբերից մինչև մարտ կենսաթոշակ և նպաստ են ստացել 25300 կենսաթոշակառու և մոտ 2000 նպաստառու: Տարբեր ծրագրեր են իրականացվել զբաղվածության ուղղությամբ: Մասնավորապես՝ 320 ուսուցիչ ստացել է մարզային ուղեգրում, ավելի քան 200 բուժաշխատող աշխատում է տարբեր բժշկական կենտրոններում, 725 բուժառու ստացել է միջնորդագրեր շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերին մասնակցելու համար:

«Մենք անցումային մի մեխանիզմ ենք սահմանել ԼՂ-ից իրավաբանական անձանց պարզեցված վերագրանցելու համար: 235 այդպիսի կազմակերպություն վերագրանցվել և Հայաստանում շարունակում է իր տնտեսական գործունեությունը: Եվս մեկ կարևոր ցուցանիշ՝ փետրվարի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 11870 անձ արդեն գրանցված է ՊԵԿ-ի համակարգում՝ որպես վարձու աշխատող»,- նշել է փոխվարչապետը:

Քննարկվել են նաև բռնի տեղահանված անձանց բնակարանային կարիքների հասցեագրման ծրագրին, դրա նպատակներին ու սկզբունքներին վերաբերող հարցեր: Ներկայացվել են մի շարք առաջարկություններ` ծրագիրը լրամշակելու և լավարկելու նպատակով:

Օրակարգային հաջորդ հարցով անդրադարձ է կատարվել որակի նոր ստանդարտների սահմանմանը և իմպլեմենտացմանը, արտահանման և ներմուծման հոսքերի դիվերսիֆիկացմանը: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է վերոնշյալ ուղղություններով իրականացված և առաջիկայում նախատեսվող միջոցառումները, քայլերը ու դրանց նպատակները:

Քննարկվել են նաև ինքնահայտարարագրման էլեկտրոնային համակարգի ներդրման ընթացքին, 2025-2027 թվականների Միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակին վերաբերող հարցեր:

Ամփոփելով` վարչապետը շնորհակալություն է հայտնել նիստի մասնակիցներին արդյունավետ քննարկման համար. «Իհարկե, երբ մենք այս հարցերը քննարկում ենք` միշտ չէ, որ դրանց արդյունքում ունենում ենք կոնկրետ եզրակացություններ և որոշումներ: Բայց կարծում եմ՝ այսպիսի քննարկումները շատ կարևոր են, այսպես ասած՝ մտագրոհի ժանրի մեջ, որոնք հետագայում, իհարկե, արտահայտվում են մեր քաղաքականությունների մշակման և որոշումների կայացման մեջ, ինչպես նաև հնարավորություն են տալիս մտածել վերլուծական նոր գործիքների մասին»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:42 16/03/2024  |  ԼՐԱՀՈՍԵրևանում ոչ մի ԲՈՒՀ չպետք է լինի. Փաշինյան
17:48 16/03/2024  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Խաչատուրյանը Դիլիջանում Փաշինյանի հետ մասնակցել է Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին
08:31 16/03/2024  |  ՄամուլԻնչ գնումներ է կատարել Քրիստիննե Գրիգորյանը․ «Հրապարակ»
08:28 16/03/2024  |  ՄամուլԳյուղատնտեսությունը անկում է ապրել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 183. «Ժողովուրդ»
08:25 16/03/2024  |  ՄամուլՓաշինյանին չի հաջողվում ՔՊ-ն դարձնել եվրոպական կուցակցություններից որեւէ մեկի անդամ․ «Հրապարակ»
07:56 16/03/2024  |  ՄամուլԻշխանական պատգամավորների մոտ իրարանցում է. ՔՊ խմբակցությունը փակ նիստ է անելու. «Ժողովուրդ»
18:32 15/03/2024  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի համար ընբռնելի է սահմանազատման ընթացքում էքսկլավ/անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը. Վարչապետի աշխատակազմ
17:18 15/03/2024  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է «ՄՏՍ-Արմենիա»-ի ղեկավարությանը
08:22 15/03/2024  |  ՄամուլԿաթիլային ոռոգման տարածվածությունը չի ավելացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 182․ «Ժողովուրդ»
18:32 14/03/2024  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]