ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայ-ադրբեջանական կոնսենսուս՝ ընդդեմ Հայաստանի՞. լուծում կա. Վահե Հովհաննիսյան 03/16/2024 12:08 | Մեկնաբանություն
Եվրոպական Խորհրդարանի բանաձևը, որը կառավարության նիստում գործող վարչապետը շտապեց փողհարել՝ կարևորելով դրա հանրային քննարկումը, իրականում 90 տոկոսով ջուր է, լոլո։ Այս մասին գրել է Վահե Հովհաննիսյանը.
«Բայց այնտեղ կա մի կետ՝ 14-րդը, որը բացառիկ կարևորություն և գործնական բովանդակություն ունի։
Կետ 14. Կոչ Ադրբեջանին` անկեղծորեն ներգրավվելու
արցախահայության հետ համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ՝ ապահովելու նրանց իրավունքների նկատմամբ հարգանքը և երաշխավորելու նրանց անվտանգությունը, ներառյալ՝ միջազգային ներկայության ներքո իրենց տները արժանապատիվ և ապահով կերպով վերադառնալու և իրենց տներում ապրելու իրավունքը, մուտք գործելու իրենց հողը, սեփականության իրավունքը, պահպանելու իրենց հստակ ինքնությունը և լիարժեք օգտվելու իրենց քաղաքացիական, մշակութային, սոցիալական և կրոնական իրավունքներից: Կոչ Ադրբեջանին` ազատ արձակել և լայն համաներում կիրառել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի բոլոր բնակիչների համար, ովքեր շարունակում են մնալ ադրբեջանական կալանքի տակ: Կոչ՝ լիովին, անհապաղ և արդյունավետ իրականացնելու ՄՔԴ-ի բոլոր որոշումները՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման գործում (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի)։
Նիկոլի իշխանությունը հենց սա է համառորեն շրջանցում, և արտգործնախարարի անհոդաբաշխ ձևակերպումները՝ ԱԺ հանձնաժողովի նիստում, ուղղակի ապշեցեցիչ են։
Արցախահյայության վերադարձի խնդիրն այն եզակի, գուցե՝ միակ թեման է, որը Հայաստանը բանակցություններում կարող է որպես լծակ օգտագործել։
Սա միակ թեման է, որն այսօրվա պայմաններում լուռ կոնսենսուս է ձևավորում արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Իհարկե, ամեն մեկը գործում է իր սեփական շահի համար, բայց արդյունքում ձևավորվում է մեր, հայկական շահը։
Ստացվում է նաև հակառակ կոնսենսուսը՝ ադրբեջանաթուրքական և հայկական կողմերի լուռ համաձայնություն՝ այս հարցը չբարձրացնելու։
Ֆանտաստիկ է. Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները զույգով խաղում են Հայաստանի շահի դեմ։
Ուրիշ ի՞նչ բացատրություն կարող է ունենալ այս պրոցեսը։ Ռուսաստանը, Եվրոպական խորհրդարանը ասում են՝ հարցը բարձրացրեք, արցախցիների վերադարձը Արցախ՝ Հայաստանի միակ ուժեղ և ընկալելի խաղաթուղթն է Արդբեջանի հետ բանակցություններում, և Հայաստանը դա չի անում։
Հայաստանին անողնաշար կենդանու պես պարտադրում են կատարել բոլոր ստորացուցիչ ու արհեստական պայմանները, իսկ Հայաստանը, որն ունի իրական բանակցային թեմա, այն չի մտցնում օրակարգ։
Վ. Օսկանյանի գլխավորած՝ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարցերով պաշտպանության հանձնախումբը կարիք ունի բոլոր գիտակից և ազդեցիկ շրջանակների աջակցության, բայց այն կտա իրական արդյունք, եթե հայկական պետությունն այն դարձնի օրակարգ։ Այս պահին կա հնարավորություն՝ փրկելու հայկական Արցախը, և կա հնարավորություն՝ դադարեցնելու Հայաստանը մաս-մաս պոկելու՝ Ադրբեջանի քաղաքականությունը.
1. Խորհրդարանական ընդդիմությունը հենց այս թեմայով պետք է օր ու արև չտա վարչապետին ու արտգործնախարարին։
2. Հասարակության արևմտապաշտ շերտերը և նրանց մենեջմենթը պարտավոր են հետամուտ լինել Եվրոպական Խորհրդարանի բանաձևի պաշտպանությանը։
3. Ռուսաստանի հետ աշխատանքային հարաբերություններ ունեցող քաղաքական շրջանակները պարտավոր են կենտրոնանալ այս թեմայի վրա, և սա կդառնա իրական օրակարգ, և ոչ թե ուղևորություն «Добро»-ի հետևից։
4. Արցախի խորհրդարանը պետք է արտահերթ նիստ հրավիրի և անդրադառնա այս թեմային՝ Եվրոպական Խորհրդարանի բանաձևին, դիմի ՌԴ-ին։ Ի վերջո, այս բանաձևը հենց իրենց մասին է՝ որպես Արցախի ներկայացուցչական մարմնի («կոչ Ադրբեջանին` անկեղծորեն ներգրավվել արցախահայության հետ համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ»)»։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել