Թեմաներ
Հինգշաբթի 05 / 09 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/09/2024   12:37 Վա՜յ այն քաղաքական գործչին, ով հոգով աղանդավոր է, մտքով՝ ծանծաղ, խոսքով՝ վայրահաչ, սրտով՝ վախկոտ, շարժումներով՝ անհավասարակշիռ. Ռուբեն վարդապետ Զարգարյան 05/09/2024   12:27 Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից առերևույթ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել 05/09/2024   12:20 Հնարավոր չէ զբաղվել մենակ սեփական գործով՝ չնկատելով, որ այն ամենը, ինչ մենք կառուցում ենք, թղթով հանձնվում է թշնամուն․ Գեղամյան 05/09/2024   12:16 Ոտքերը կորցրած հադրութեցին մասնակցում է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին 05/09/2024   12:08 Մի’ վախեցիր, մերժի’ր սուտը․ Տեր Ռուբեն 05/09/2024   12:03 Պատերազմները հաղթում են ուղեղով և դրա ապացույցը Շուշիի ազատագրման այս քարտեզն է. Սամվել Բաբայանը քարտեզ է հրապարակել 05/09/2024   11:59 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն Աբովյանից շարժվում է դեպի Երևան․ երթի առջևից քայլում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ՝ զոհված ընկերների նկարներով շապիկներով 05/09/2024   11:57 ՔԿ-ն ևս ետ չմնաց ԱԱԾ-ից և ՆԳՆ-ից․ հանրահավքին ընդառաջ զգուշացնում է՝ ցանկացած հանցավոր ոտնձգություն անվերապահորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության 05/09/2024   11:48 Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի 05/09/2024   11:42 Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը եւ դուրս կգան այդ կետերից․ Կոնջորյան 05/09/2024   11:38 Գոռացողները մեզնից չեն. Բագրատ սրբազանն ասաց՝ ովքեր են սադրիչներ 05/09/2024   11:34 Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան. «Ազատություն» 05/09/2024   11:26 Բողոքի ակցիաների ընթացքում առերևույթ հանցավոր արարքների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ. 9 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը. Ամփոփում 05/09/2024   11:19 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը մոտենում է Երևանին՝ ուղիղ 05/09/2024   11:15 Հայ Առաքելական եկեղեցու օրհնությամբ ու առաջնորդությամբ միասնության երթ և հանրահավաք է տեղի ունեցել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, Սուրբ Մարիամ հայկական եկեղեցուց մինչև ՀՀ հյուպատոսության շենք 05/09/2024   11:07 Հանրահավաքին ընդառաջ ՆԳՆ-ն ևս հայտարարություն է տարածել՝ հորդորելով պահպանել հասարակական կարգը 05/09/2024   11:04 Ես ասում եմ՝ ներեցեք, տղաներ, ների՛ր ինձ, Շուշի՛. Արշավիր Ղարամյան 05/09/2024   10:57 Ճանապարհ փակելը լավ բան չէ․ Հակոբ Արշակյան 05/09/2024   10:56 Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան 05/09/2024   10:43 14 ժամով ջրանջատում Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում 05/09/2024   10:33 Մեր եռատոնը վերստին եռագույնով կտոնենք. հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստված մեզ հետ է. Սերժ Սարգսյանի ուղերձը 05/09/2024   10:26 Լիբանանում անցկացվեց «Ո՛չ հողային զիջումներով» խորագրով հավաք 05/09/2024   10:23 Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել «Հաղթանակ» զբոսայգում 05/09/2024   10:19 ԱԱԾ-ն հորդորում է՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ 05/09/2024   10:16 Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Մայիսի 9-ը 05/09/2024   10:09 Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը. վարչապետի ուղերձը 05/09/2024   08:17 ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ» 05/09/2024   08:14 Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ» 05/09/2024   08:11 Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ» 05/09/2024   08:08 Ասել են` «կայֆավատ լինել պետք չի»․ «Հրապարակ» 05/09/2024   08:04 Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում․ «Հրապարակ» 05/09/2024   07:57 Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ» 05/09/2024   07:50 Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում. «Ժողովուրդ» 05/09/2024   07:45 Իրավապահ համակարգում վերադասավորումներ են. պատրաստվում են երթի Երեւան հասնելուն․ «Ժողովուրդ» 05/09/2024   07:40 761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞. ԱՄՆ պետքարտուղարության, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են․ «Ժողովուրդ» 05/09/2024   00:33 Կրեմլում կոչ են արել չչափազանցնել Հայաստանի հետ հարաբերությունների բարդությունը 05/09/2024   00:29 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/09/2024   00:21 Հայաստանի հետ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են․ Պուտին 05/08/2024   23:45 Կրեմլում մեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը 05/08/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/08/2024   23:35 Բացահայտվել են՝ առանց դեղորայքի արյան ճնշումն իջեցնող մթերքները 05/08/2024   23:24 ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի փոխգործակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովում չի քննարկվել․ Օվերչուկ 05/08/2024   23:18 Վաղը հանրապետության հրապարակում ասեղ գցելու տեղ չի լինելու. Գառնիկ Դանիելյան 05/08/2024   23:14 Հարվածել է մահակով, ապա՝ հետապնդել և կրակոցներ արձակել․ երեք անձի սպանության փորձի մեջ մեղադրվող 32-ամյա տղամարդը ոչ միայն ազատության մեջ է, այլև՝ մեկնել է հանգստի 05/08/2024   23:11 Ուսանողները ոտքի են կանգնում. Պահանջում են դադարեցնել ապօրինի սահմանազատումը, քանի դեռ չեն վավերացվել սահմանազատման սկզբունքները, ինչպես պահանջում է ՀՀ Սահմանադրությունը 05/08/2024   23:01 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մայիսի 9-ի առավոտյան Աբովյանից կուղեւորվի Երեւան (տեսանյութ) 05/08/2024   22:59 Միրզոյանը Կանադայի է ներկայացրել արտգործնախարարին սահմանազատման գործընթացում վերջին զարգացումները 05/08/2024   22:51 «Սրբազան երթ»` մայիսի 9-ի խորհուրդը վերականգնելու առաքելությամբ․ Նարեկ Սամսոնյան 05/08/2024   22:43 Որքան երանելի պիտի լինեին այն երկրի ղեկավարները, որոնք ձեզ նման ժողովուրդ ունեն․ Բագրատ սրբազան 05/08/2024   22:37 ՏԻՄ իշխանությունները հանդիպումներ են ունենում արցախցիների հետ ու սոցիալական հարցերը լուծելու խոստումներ տալիս. Հակոբյանը վստահեցնում է՝ արցախցուն գնել հնարավոր չէ
05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/08/2024   07:50 Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/09/2024   10:57 Ճանապարհ փակելը լավ բան չէ․ Հակոբ Արշակյան 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/08/2024   08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/07/2024   22:15 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/07/2024   15:52 Որեւէ մեկը չի կարող եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/08/2024   11:44 Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Մարտիրոսյան 05/07/2024   17:38 Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է․ Արթուր Վանեցյան 05/07/2024   22:04 Պայքարը ծաղիկներ հավաքելով չի լինում. գործ ունենք մարդու հետ, ով ամառվա շոգին էլ է կեպիով ման գալիս. Գեւորգյան (տեսանյութ) 05/08/2024   12:48 Սիրելի՛ արցախցիներ, եթե սույն «տղան» ձեզ նեղացնի՝ տեղս գիտեք․ Մելիքյանն ահազանգում է՝ արցախցիների դեմ հերթական արշավի մասին 05/08/2024   17:43 Բագրատ Սրբազանը խոնարհվեց Գուրգեն Մելիքյանի առջև 05/08/2024   20:40 Հայ տղամարդու պատվի հարց է, ինչ է նշանակում՝ պետք է գյուղդ, կնոջդ, աղջկադ տես, թե չէ քեզ ծեծելու են. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) 05/08/2024   08:09 Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․«Հրապարակ»

ՏՎԽ-ն Գևորգ Սիմոնյանն ընդդեմ «Փաստինֆո»-ի գործով հաստատել է «Փաստինֆո»-ի բարեխղճությունը 03/08/2024   14:03  |  ԼՐԱՀՈՍ

2023 թ. մարտի 10-ին ժամը 15:05-ին pastinfo.am լրատվական կայքում հրապարակվել է «ԱԱԾ—ն այս պահին խուզարկում է փոխքաղաքապետի աշխատասենյակը» հոդվածը, որում նշվել է, որ խուզարկության լուրը հաստատվել է Երևանի քաղաքապետարանից՝ ի պատասխան լրատվամիջոցի հարցմանը։

Նույն օրը, ժամը 17:37-ին խմբագրությունը հրապարակել է ևս մի հոդված՝ «Իրավապահները պահանջում են կալանավորել Երեւանի քաղաքապետի տեղակալ Գեւորգ Սիմոնյանին», ըստ որի՝ Գևորգ Սիմոնյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան, և որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է նաև Թոքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրենին կալանավորելու հարցը։ Լրատվամիջոցը նաև հիշեցրել է, որ դեռ հունվար ամսին հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել էին, որ նախաձեռնվել են մի քանի վարույթներ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերով գումարներ վատնելու կամ յուրացնելու և փաստաթղթեր կեղծելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ։

2023 թվականի մարտի 11-ին կայքը շարունակել է ուշադրության կենտրոնում պահել այդ թեման և հրապարակել է «Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակի խուզարկությամբ հետաքրքիր փաստաթղթեր են հայտնաբերվել. Տիգրան Ավինյանի վիճակը լրջանում է» հոդվածը, որում նշել է, որ, ըստ լրատվամիջոցին մոտ կանգնած աղբյուրների, այդ փաստաթղթերը պոլիկլինիկաների և շտապօգնության աշխատակիցների ցուցակներ են Երևանի ավագանու ընտրություններում նրանց ներգրավելու վերաբերյալ։ Հրապարակման համաձայն՝ «արդեն ցուցակագրել են այն գլխավոր բժիշկներին, ու ընդհանրապես այն բժիշկներին, որոնք պատրաստակամություն են հայտնել աշխատել ընտրություններում Ավինյանի համար»։

Նույն օրը լրատվամիջոցն իր Յութուբյան էջում հրապարակել է «Կտրուկ զարգացումներ Ավինյանի ու Թորոսյանի շուրջ» վերնագրով մոտ 2 րոպեանոց տեսանյութ, որում ոչ միայն ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի մասին փաստեր, այլև տեղ են գտել նախորդ օրը կատարված խուզարկության և ընտրությունների հետ կապված ցուցակների հայտնաբերման մասին դիտարկումներ։

2023 թ. մարտի 12-ին լրատվամիջոցի ներկայացուցիչն իր նախաձեռնությամբ կապ է հաստատել Գևորգ Սիմոնյանի փաստաբանի հետ ու նրան հարցեր ուղղել փոխքաղաքապետի կալանավորման վերաբերյալ։ Սրա մասին լրատվամիջոցը հրապարակել է իր հաջորդ լրատվական նյութը։ Դրանում, մասնավորապես, նշվել է, որ Գևորգ Սիմոնյանը մեղադրվում էր առողջապահության փոխնախարար աշխատած ժամանակահատվածում (2020-2022 թթ․) իր ծառայողական պարտականությունները չկատարելու մեջ, ինչն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, ինչպես նաև՝ որ փաստաբանը պատրաստվում էր բողոքարկել կալանավորման որոշումը։

2023 թ․ մարտի 13-ին pastinfo.am—ն հրապարակել է «Որեւէ հետաքրքիր նյութ չի հայտնաբերվել. Սիմոնյանի փաստաբանը հերքել է» հոդվածը, որում նշել է, որ Երեւանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի փաստաբանը հերքել է, որ նրա աշխատասենյակում կատարված խուզարկությամբ խնդրահարույց փաստաթղթեր են հայտնաբերվել։

2023 թ․ մարտի 24-ին լրատվամիջոցը կրկին կապ է հաստատել Գևորգ Սիմոնյանի փաստաբանի հետ և քրեական գործի քննությանը վերաբերող նրա պատասխանների ներկայացմամբ հերթական նյութն է հրապարակել։

2023 թ․ ապրիլի 13-ին Գևորգ Սիմոնյանը հայցադիմում է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան ընդդեմ «Փաստինֆո» ՍՊԸ-ի՝ խնդրելով պարտավորեցնել ընկերությանը հերքել պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող տեղեկությունները և բռնագանձել նրանից 6 միլիոն դրամի փոխհատուցում։ Հայցվորը նշել է, որ 2023թ․ մարտի 11-ին հրապարակված «Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակի խուզարկությամբ հետաքրքիր փաստաթղթեր են հայտնաբերվել. Տիգրան Ավինյանի վիճակը լրջանում է» հոդվածում և «Յութուբ» սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում տեղ գտած հրապարակային հայտարարությունները զրպարտող են, քանի որ դրանք իրենց բնույթով արատավորող, իրականության չհամապատասխանող տեղեկություններ են։

Դատաքննության նախնական փուլում լրատվամիջոցը ներկայացրել է առարկություններ և պնդել, որ հրապարակումների իրավաչափության հարցը անհրաժեշտ է դիտարկել Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի «ողջամիտ հրապարակում» իրավական պաշտպանության ներքո՝ հաշվի առնելով մի շարք գործոններ։ Դրանք են՝ նյութի հանրային նշանակությունը, թեմայի հրատապությունը, հրապարակումը հավասարակշռված եղանակով ներկայացնելը, ինչպես նաև այն, որ խմբագրությունը շարունակաբար ուսումնասիրել է վիճահարույց իրադարձությունների ողջ համատեքստը, օրինակ, այն հանգամանքը, որ բազմաթիվ հրապարակումների համաձայն՝ Գևորգ Սիմոնյանը ակտիվորեն ներգրավված է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի նախընտրական քարոզարշավին։ Ի մի բերելով իր փաստարկները՝ պատասխանողը, հիմնվելով Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի վրա, պնդել է, որ խնդրո առարկա հրապարակումները պայմանավորված էին գերակա հանրային շահով, և որ փաստացի տվյալները ներկայացվել են դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը պարզելու համար ողջամտության սահմաններում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելով, հավասարակշռված կերպով ու բարեխղճորեն։

Դատաքննության նախնական փուլն ընթացքի մեջ է։ Առաջիկա դատական նիստը նշանակված է 2024 թվականի մայիսի 8-ին։

Եզրահանգում

Խորհուրդը գտնում է, որ նախևառաջ անհրաժեշտ է պարզել, թե արդյոք լրատվամիջոցի գործողությունները համապատախանել են վերը նշված իրավական պաշտպանության տարրերին, որոնք հավաքական կերպով ամփոփված են Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում։

Հրապարակված իր նախկին կարծիքներում[1] ՏՎԽ-ն անդրադարձել է այդ խնդրի կարգավորմանը, որը միջազգային իրավունքում և այլ երկրների իրավական համակարգերում հայտնի է նաև «բարեխիղճ հրապարակում» (fair comment), «ողջամիտ հրապարակում» (reasonable publication) և այլ եզրույթներով։ Այս հասկացությունները կարևոր նշանակություն ունեն և կոչված են պաշտպանել լրագրողական ազատությունը նույնիսկ այնպիսի վիճահարույց հանգամանքում, երբ հրապարակած տեղեկությունը չի համապատասխանել իրականությանը։ Թեև դա կարող է առաջացնել հակասական կարծիքներ, այդուհանդերձ, ողջամտության և բարեխղճության սկզբունքի կիրառմամբ արտահայտման ազատության պաշտպանությունը անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում։

Նշվածը չի նշանակում, իհարկե, որ լրագրողները կարող են այդ սկզբունքի պաշտպանությունից օգտվել անվերապահորեն։ Նման հանգամանքում պետք է հաշվի առնել, մի կողմից, զրպարտության ենթարկված անձի արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, մյուս կողմից՝ տեղեկություններ ու գաղափարներ ստանալու և տարածելու իրավունքը։ Այսպիսի վեճերում, նույնիսկ եթե փաստացի հայտարարության ճշմարտացիությունը չի հաստատվել, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, թե արդյո՞ք դրսևորվել է լրագրողական բարեխղճություն, և արդյո՞ք հնարավոր պատասխանատվության միջոցը համաչափ է այն նպատակին, որի համար կիրառվում է այդ միջոցը։

Հաշվի առնելով վերը նշվածը, Խորհուրդը գտնում է, որ խնդրո առարկա նյութի բովանդակությունը, անկասկած, պայմանավորված էր հանրային շահով։ Տվյալ ժամանակահատվածում Երևանի ավագանու ընտրություններում ենթադրյալ խախտումների վերաբերյալ եղել են բազմաթիվ հրապարակումներ, հաղորդումներ, հնչել են կարծիքներ, գնահատականներ։ Իշխանության ներկայացուցիչներն էլ, իրենց հերթին, հրապարակային հայտարարություններում խոսել են ընտրախախտումների դեմ պայքար մղելու իրենց կամքի մասին։ Այդ ամենի լույսի ներքո լրատվամիջոցի ընտրած թեման և բուն նյութն ուներ հանրային նշանակություն և ընտրությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հանրային իրավունքի իրականացման կարևոր գործիք էր։

Հաջորդ հարցն այն է, թե արդյո՞ք վիճահարույց նյութերը ներկայացվել են հավասարակշռված։ Այս առումով Խորհուրդը գտնում է, որ խնդրո առարկա երկու լրատվական նյութերը պետք է դիտարկել լրատվամիջոցի հետագա՝ մարտի 12-ի, 13-ի և մարտի 24-ի հրապարակումների համատեքստում։ Մասնավորապես, լրատվամիջոցը կապ է հաստատել Գևորգ Սիմոնյանի փաստաբանի հետ, հրապարակել է նրա նկատառումները քրեական հետապնդման մասին, որոնցից կարելի է բխեցնել, որ խուզարկությունները կատարվել են հարուցված քրեական գործի շրջանակներում, և որ դրանք կապ չեն ունեցել ընտրությունների հետ։ Բացի այդ, ապրիլի 13-ի նյութում լրատվամիջոցը մեջբերել է փաստաբանի ասածը, որով նա հերքել է ցուցակների վերաբերյալ լուրերը։ Ընդ որում՝ փաստաբանի խոսքերը խմբագրությունը ներկայացրել է հրապարակման վերնագրում։ Բացի այդ, իր բովանդակությամբ ու հետևանքով ապրիլի 13-ի նյութը կարելի է համարել ապրիլի 11-ի երկու վիճահարույց հրապարակումներով տարածված լուրերի հերքում և դրանց վերաբերյալ պատասխանի տարածում։ Այդ առումով կարելի է եզրահանգել, որ խմբագրությունը ձեռնարկել է բավարար միջոցներ հրապարակումների թիրախ հանդիսացած անձին հերքման և պատասխանի հնարավորություն տրամադրելու համար։ Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ լրատվամիջոցը որպես առցանց հարթակ, ինչպես նաև Յութումբ սոցիալական ցանցը, որտեղ տարածվել են վիճահարույց նյութերը, հնարավորություն են տալիս հրապարակել հերքում և/կամ պատասխան, մինչդեռ փաստերը ցույց են տալիս, որ հայցվորը չի օգտվել այդ հնարավորություններից։ Նա չի օգտվել նաև պատասխանի կամ հերքման պահանջով լրատվամիջոցին դիմելու հնարավորությունից, ինչն օրենքով նախատեսված արտադատական իրավական պաշտպանության միջոց է, որն, ի դեպ, խրախուսվում է դատարանների կողմից։ Եվ վերջապես, ուշադրության է արժանի նաև այն, որ խնդրո առարկա պնդումները լրատվամիջոցը կատարել է աղբյուրների վկայակոչմամբ, որոնց չբացահայտելը լրատվամիջոցի իրավունքն է։ Հաշվի առնելով այս ամենը՝ Խորհուրդը գտնում է, որ վիճարկվող հրապարակումներն ընդհանուր առմամբ հավասարակշռված են։

Վերը նշված լույսի ներքո պետք է գնահատել նաև լրատվական նյութի հրատապության հարցը։ Արդյո՞ք տվյալ դեպքում հեղինակը պետք է ավելի շատ ժամանակ ու ջանքեր հատկացներ փաստերը ճշգրտելու համար։ Այս հարցի առումով լրատվամիջոցները և լրագրողները հաճախ հայտնվում են երկընտրանքի առջև։ Մի կողմից, նրանք պարտավոր են հանրային հետաքրքրություն ներկայացնող ու հրատապ իրադարձություններին վերաբերող լուրերը հաղորդել առանց հապաղելու, քանի որ հակառակ դեպքում նյութը կկորցնի իր նշանակությունը։ Մյուս կողմից՝ իրական վտանգ կա, որ անհրաժեշտ արագությամբ հրապարակված տեղեկությունը ի վերջո, post factum, կարող է չհամապատասխանել իրականությանը և այդ հանգամանքը հանգեցնի իրավական պատասխանատվության։ Դրան կարող է գումարվել նաև աղբյուրների գաղտնիությունը և այն պաշտպանելու լրատվամիջոցի պարտավորությունը։ Հաշվի առնելով բոլոր նշված գործոնները, ինչպես նաև նյութերի հանրային նշանակությունը և տվյալ դեպքում պատասխանի հնարավորություն ընձեռելու խմբագրության պատրաստակամությունը, Խորհուրդը գտնում է, որ վիճահարույց հրապարակումների բովանդակությունը պահանջում էր դրանք տարածել հրատապորեն։

Ի մի բերելով վերը նշվածը, Խորհուրդ եզրակացնում է, որ տվյալ իրավիճակում լրատվամիջոցը իրավասու է օգտվել «ողջամիտ հրապարակում» իրավական պաշտպանության հնարավորությունից՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիմքով, քանի որ խնդրո առարկա հրապարակումներն իրենց բովանդակությամբ պայմանավորված էին գերակա հանրային շահով, և խմբագրությունը ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ՝ պարզելու փաստական տվյալների ճշմարտությունը և հիմնավորվածությունը, հավասարակշռված ու բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները, ինչպես նաև պատրաստակամ է եղել տրամադրելու հերքման կամ պատասխանի հնարավորություն։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:02 04/03/2024  |  ԼՐԱՀՈՍԱշխատանքի է հրավիրվում նկարահանող օպերատոր
08:37 19/07/2023  |  ՄամուլՓոխքաղաքապետի շուրջ կատարվածը՝ շոու. նա աշխատանքի է հաճախում. «Ժողովուրդ»
08:32 01/06/2023  |  ՄամուլՀիմա էլ Սերգեյ Մարաբյանին են թիրախավորել․ «Հրապարակ»
08:32 04/04/2023  |  ՄամուլՓոխքաղաքապետի հաշիվների վրա կալանք չի դրվի. «Ժողովուրդ»
07:39 15/03/2023  |  ՄամուլՆույն խցում են նստեցրել, որ գաղտնալսեն․ «Հրապարակ»
17:25 14/03/2023  |  Քրեական խրոնիկոն«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ փոխտնօրեն Լիլյա Հակոբյանը կալանավորվեց
07:20 14/03/2023  |  ՄամուլԳեւորգ Սիմոնյանի ձերբակալության պահից սկսած՝ ներիշխանական «բազառներ» են սկսվել․ «Հրապարակ»
19:11 13/03/2023  |  ԼՐԱՀՈՍՈրեւէ հետաքրքիր նյութ չի հայտնաբերվել. Սիմոնյանի փաստաբանը հերքել է
12:44 13/03/2023  |  ԼՐԱՀՈՍCovid-19-ի կանխարգելման, վերահսկման, բուժման միջոցառումների իրականացման ծրագրի վերաբերյալ հանրությունը պետք է ստանա բոլոր ճշմարիտ պատասխանները.«Մեդլայն Կլինիկ»
15:55 11/03/2023  |  ԼՐԱՀՈՍԳևորգ Սիմոնյանի աշխատասենյակի խուզարկությամբ հետաքրքիր փաստաթղթեր են հայտնաբերվել. Տիգրան Ավինյանի վիճակը լրջանում է

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]