ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները ՝ դուրս գան Զվարթնոցից, նրանք մեր երկրի սահմանները չեն պաշտպանի. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) 02/27/2024 13:37 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետն արձանագրել է, որ փաստացի մեր չմասնակցությունը իրենից ներկայացնում է սառեցված հարաբերություններ։ Այո, մենք ՀԱՊԿ-ին մի հարց ենք տվել, որը մնացել է անպատասխան, ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին, դուք ճանաչո՞ւմ եք ՀՀ սահմանը, ՀՀ-ն ՀԱՊԿ-ին անդամագրվելուց ո՞ր սահմանով է անդամագրվել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդգծելով, որ քանի դեռ այդ հարցի պատասխանը չկա՝ իր անձնական կարծիքն է, որ ՀԱՊԿ-ն ինքն է իրեն անջատել և չի աշխատում։
Հարցին, թե ինչու դուրս չենք գալիս՝ նա պատասխանեց, որ սպասում են՝ տեսնեն, թե ինչ կլինի։ «ՈՒզում եմ, մի քիչ վստահեք, մեր քաղաքական դիրքորոշմանը, և մարտավարությանը, մի քիչ վստահեք էլի, շատ բաներ չեմ կարող ասել, բայց ՀՀ քաղաքացու վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ ես և իշխանությունները կիսում ենք»։
Հարցին, թե որն է ՀԱՊԿ-ին մեր այլընտրանքը՝ նա պատասխանեց, որ այլընտրանքը յուրաքանչյուր հնարավոր միջոցով ՀՀ անվտանգությունն ապահովելն է։«Ամբողջը մի զամբյուղի մեջ չդնելը, որովհետև, երբ վստահ էինք, որ անհնար է, որ մեր դաշնակիցը մեզ չպաշտպանի կամ նույնիսկ թույլ տա քաղաքական մակարդակով հարձակում, բայց պարզվեց, որ մեր դաշնակիցը դա թույլ տվեց, որ ոչ միայն թույլ տվեց, այլ շատ բաների վրա աչք փակեց։ Հետո էլ մեզ է մեղադրում՝ ժամանակագրությունը խախտելով, միգուցե իրենց մոտ դա հնարավոր է, քանի որ 12 ժամային գոտի կա, բայց Հայաստանում բոլորը գիտեն՝ երբ, ինչ տեղի ունենցավ։ Դրա արդյունքում էլ Հայաստանում հակառուսական ալիք բարձրացավ»։
Անդրադառնալով ռուս սահմանապահների՝ «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գալուն՝ նա նշեց, որ նման քննարկման մասնակից չի եղել, բայց կարծում է, որ ճիշտ կլինի, որ նրանք դուրս գան։ «Ես նման քննարկման չեմ մասնակցել, գուցե իրավապահների հետ է քննարկվել։ Մենք մեր երկրի սահմանները կպաշտպանենք, բայց ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպանեն։ Մի քանի անգամ ապացուցվել է, որ չեն պաշտպանել։ Էլ չեմ ասում, որ ամեն ինչ արեցին, որ մի քանի անգամ այդ սահմաններն ավելի խոցելի լինեն։ Լեռնային Ղարաբաղում ի՞նչ արեցին, հայ ժողովրդին դուրս ուղեկցեցի՞ն, հա՞։ Իրադարձություններից հետո էլ 5 հոգի խաղաղապահ մահացան, ու իրենք ասեցին՝ տեսաք, մենք ոնց էինք աշխատում, որ մեր խաղաղապահները մահացան։ Մի օր էլ գան «Զվարթնոցից» ինձ ու ձեզ դուրս ուղեկցե՞ն»։
Հարցին, թե հնարավոր է, որ նաև ռազմաբազան հեռացվելու հարց դրվի՝ նա պատասխանեց. «Շատ եք առաջ գնում, կքննարկենք, կհասկանանք, էդպես չի կարելի, մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն ընկնենք»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ