ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմեն Աշոտյանը Բուխարեստ չի մեկնի՝ ԵԺԿ համագումարին մասնակցելու․ դատարանը մերժեց միջնորդությունը 02/26/2024 17:40 | Դատական ռեպորտաժներ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը միջնորդություն ներկայացրեց՝ ԵԺԿ կոնգրեսին մասնակցելու համար Բուխարեստ մեկնելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ Արմեն Աշոտյանն ԵԺԿ-ի կողմից հրավեր է ստացել՝ Բուխարեստում ԵԺԿ համաժողովին մասնակցելու վերաբերյալ, ինչը նոր հանգամանք է՝ Աշոտյանի խափանման միջոցի փոփոխման համար։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս դիրքորոշում ներկայացրեց՝ նշելով, որ դեռևս նախաքննության փուլում միջազգային կառույցներից իր նկատմամբ հետապնդումը դիտարկվել է որպես մաքուր քաղաքական հետապնդում, քաղաքական գործունեությանը խոչընդոտում։
«Ես խոչընդոտվել եմ այս ընթացքում 3-4 եվրոպական կարևոր հավաքների մասնակցությանը՝ նախաքննության փուլում։ Դատաքննության փուլում առաջին անգամ է, որ միջնորդում ենք, քանի որ ԵԺԿ-ն կարևորագույն կառույց է»,- նշեց Աշոտյանը՝ հավելելով, որ իր մասնակցությունը՝ որպես ՀՀԿ փոխնախագահի, որպես պատվիրակության ղեկավարի՝ հիմնավոր է՝ Հայաստանի արտաքին քաղաքական և անվտանգային բազմաթիվ մարտահրավերների պայմաններում՝ եվրոպական իշխող վերնախավի հետ հարաբերությունների, հայկական կողմի ասելիքը հստակեցնելու, ազգային, պետական շահերը ճիշտ ներկայացնելու հրամայականով։
«Խոստանում եմ՝ ոչ միայն վերադառնալ Հայաստան․ այլև՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 10-րդ խուց՝ այնտեղ աշխատելուց, հայկական շահերը ներկայացնելուց հետո, որ Դուք որևէ կասկած չունենաք, որ իմ խափանման միջոցը փոխվի, ինչի համար մի շարք հիմքեր կան։ Ավելին, եթե դրա կարիքը կա, կարող եք սահմանել ազդեցիկ գրավ՝ խնդրեմ»,- նշեց Աշոտյանը՝ հավելելով, որ խոսքը չորս օրվա աշխատանքային այցի մասին է։
Արմեն Աշոտյանն ընդգծեց՝ իր գնալը կարևոր է՝ Արցախի և Հայաստանի համար, հետո՝ կարող են վերադարձնել իրեն իր խուց։ Հանրային մեղադրողն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, թե առանց Աշոտյանի մասնակցությամբ ՀՀԿ-ն կարող է իր մասնակցությունն ապահովել։
«Ինչ վերաբերում է պնդմանը, թե Աշոտյանի մասնակցությամբ է հենց պայմանավորված Հայաստանի՝ անվտանգության, պետականության հետ կապված հարցերը, ապա ՀՀ-ում կան համապատասխան պետական մարմիններ, գերատեսչություններ, որոնք զբաղվում են այդ հարցերով»,- նշեց դատախազը։
Դատարանը հեռացավ առանձին սենյակ՝ որոշում կայացնելու և քիչ անց հրապարակեց որոշում՝ միջնորդությունը մերժելու մասին։
Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում կալանքի տակ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանի նկատմամբ հնարավոր հետապնդում հարուցելու հարցը լայն տարածում ստացավ հատկապես նախորդ տարվա վերջերին, երբ ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց՝ դեռեւս 2015 թ. համալսարանից խոշոր չափերի ենթադրյալ հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դեռևս այդ ժամանակ մամուլը գրել էր, որ Նարիմանյանին ձերբակալելու հիմնական նպատակն Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք կորզելն էր։ 2022թ. նոյեմբերի 16-ի կեսգիշերին Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է։ Նույն օրը երեկոյան Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել