Թեմաներ
Շաբաթ 07 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/27/2024   15:20 Հայտնի են Օլիմպիական Խաղերի առաջին մեդալակիրները 07/27/2024   15:12 Աննա Հակոբյանը հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է սրճարանում ուղղում Փաշինյանի մազերը 07/27/2024   14:48 20-ամյա երիտասարդը մահացել է ատամը հեռացնելուց հետո 07/27/2024   14:33 Վայոց Ձորն ու Սյունիքը հայտնվելու են շրջափակման մեջ. «Զանգեզուրի միջանցքը» Նորվեգիայում չէ. Էդգար Ղազարյան 07/27/2024   14:17 Անցյալ անգամ գնացել են Կիրանց՝ մահվան փշալարերը տեսնելու. Բագրատ Սրբազան 07/27/2024   14:14 Երևանի Ղարիբջանյան փողոցը մոտ 20 օր փակ է լինելու 07/27/2024   14:01 Փողի ու թմրամիջոցի դիմաց իր անչափահաս երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած ու նկարահանած մայրը կալանավորվել է 07/27/2024   13:56 Եղանակն առաջիկա 5 օրերին 07/27/2024   13:37 Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը որակավորման փուլում 26-րդն է. Փարիզ-2024 07/27/2024   13:21 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Վրաստանում 07/27/2024   13:15 Երիտասարդ ամուսինների ու նրանց 7-ամյա տղայի մահվան պատճառ դարձած վարորդը վթարից հետո փախել է Վրաստան. նրա «BMW X3»-ում հայտնաբերվել է թմրամիջոց. shamshyan.com 07/27/2024   12:57 Նիկոլի դարաշրջանը դարձել է 37 թիվը. Գառնիկ Դանիելյան 07/27/2024   12:55 Ռուսաստանի կապիտուլյացիա չի լինի. Լավրով 07/27/2024   12:34 Բագրատ Սրբազանն այցելել է Վայոց Ձոր. նախատեսվում են մի շարք հանդիպումներ. ուղիղ 07/27/2024   12:30 Սա ինքնասպանություն ու խելագարություն չէ, այլ բարձրագույն նվիրատվություն ազատագրական պայքարին. «Լիզբոն 5» 07/27/2024   12:12 Օլիմպիական խաղերի մրցապայքարին այսօր կմասնակցի 4 հայ մարզիկ 07/27/2024   11:54 Ցույց տամ, տեսեք՝ ինչ է լինելու, եթե Տիգրանաշենը հանձնեն. Բագրատ Սրբազան 07/27/2024   11:48 Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ Արմավիրում դիտել է նոր լուծումներով շատրվանի շոուն (տեսանյութ) 07/27/2024   11:32 Մահացել է Աշոտ Երկաթի՝ Աշոտ Մինասյանի հայրը 07/27/2024   11:23 «Նեռի իշխանությունը սեղանին է դրել նաև այս տարածքի հանձնումը». Բագրատ Սրբազանը Տիգրանաշենում է 07/27/2024   11:03 Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում 07/27/2024   11:00 Երևանում 31-ամյա կինը սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել իր 12-ամյա դստեր և 11-ամյա որդու նկատմամբ, տեսանյութը գումարի,թմրանյութի դիմաց ուղարկել տարբեր օգտատերերի. shamshyan.com 07/27/2024   10:46 Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիսին իրականացրել են մի շարք միջոցառումներ 07/27/2024   10:20 Վանաձորում 24-ամյա երիտասարդը հարսանեկան ավտոշարասյան մեջ գտնվող ավտոմեքենայից օդ է կրակել. shamshyan.com 07/27/2024   10:11 Իրավիճակը ավտոճանապարհներին 07/27/2024   09:21 Այս օրենսդրական դրույթն էլ չի գործում.«Հրապարակ» 07/27/2024   09:09 Նիկոլ Փաշինյանի սուտը. Թագուհի Թովմասյանի մասով այն պաշտոնապես ապացուցվեց․ «Ժողովուրդ» 07/27/2024   09:03 Վանաձորը ցնծությամբ է ընդունել Մամիկոն Ասլանյանին․ «Հրապարակ» 07/27/2024   08:55 Վարչապետն ու ՔՊ-ականները Գյումրիում եւ Հրազդանում միջոցառումների կմասնակցեն. «Ժողովուրդ» 07/27/2024   08:49 Իշխանությունը երկրում տիրող ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը որոշել է ցրել քեֆերով․ «Հրապարակ» 07/27/2024   08:44 Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել․ «Հրապարակ» 07/27/2024   08:37 Շաբլոն հաշվետվություններ` Փաշինյանի համար. «Ժողովուրդ» 07/27/2024   08:32 2012թ․-ից 2022-ը ծնելիության տարիքային գործակիցը. Վիճակագրական կոմիտեն տվյալներ է ներկայացրել. «Ժողովուրդ» 07/26/2024   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 07/26/2024   23:48 Հայտնի է հիշողությունը բարելավելու միջոցը 07/26/2024   23:24 Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի մարզում 2023 թ.-ին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին 07/26/2024   23:06 Բելգիայում ձերբակալել են չեչենների, որոնք կասկածվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ 07/26/2024   22:48 Կամո Ցուցուլյանն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ 07/26/2024   22:33 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Փարիզի Խաղերի բացմանը 07/26/2024   22:22 «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ 07/26/2024   22:09 Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՀՀ ՊՆ 07/26/2024   21:55 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/26/2024   21:36 Մանկապարտեզի սանի նկատմամբ բռնություն կիրառած դաստիարակը ձերբակալվել է 72 ժամով 07/26/2024   21:21 Բարսելոնայի նավահանգստում ռեկորդային 4 տոննա կոկաին են առգրավել, որը թաքցված էր բրնձի տոպրակների մեջ 07/26/2024   21:09 Միկա Բադալյանին արտաքսել են Մոլդովայից 07/26/2024   20:59 Աշխատանքային փակ քննարկում՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում 07/26/2024   20:41 Կիրանցում նկարահանումներն արգելված են. ԱԱԾ-ն ասում է՝ խախտում եք սահմանային ռեժիմը 07/26/2024   20:31 Հրազենային վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է 07/26/2024   20:15 Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել
07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   14:26 Ողբերգական վթարի զոհ է դարձել գյումրեցի ընտանիք՝ ամուսիններն ու նրանց 8-ամյա որդին 07/26/2024   10:38 Բագրատ Սրբազանն այցելել է դերասան Հրանտ Թոխատյանին 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/27/2024   13:15 Երիտասարդ ամուսինների ու նրանց 7-ամյա տղայի մահվան պատճառ դարձած վարորդը վթարից հետո փախել է Վրաստան. նրա «BMW X3»-ում հայտնաբերվել է թմրամիջոց. shamshyan.com 07/25/2024   21:31 Մոսկվայում 17 մարդու թունավորման պատճառով ձերբակալվել է շաուրմայի վաճառքի կետի խոհարար-վաճառողը 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/27/2024   11:00 Երևանում 31-ամյա կինը սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել իր 12-ամյա դստեր և 11-ամյա որդու նկատմամբ, տեսանյութը գումարի,թմրանյութի դիմաց ուղարկել տարբեր օգտատերերի. shamshyan.com 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/26/2024   13:49 Չարենցավանցիները պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը. ակցիա՝ Կոտայքի մարզպետարանի դիմաց 07/25/2024   17:27 Դե արի ու մի խենթացիր. դուք հանցակից եք և այսօրվա բարբաջանքի համար պատասխանատվություն եք կրելու. Արամ Սարգսյանն՝ Անահիտ Ավանեսյանին 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/25/2024   23:30 Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքի վերաորակման գործով ՍԴ-ն որոշում է կայացրել 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/26/2024   18:47 Հետամուտ եմ լինելու նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործին. Գարիկ Սարգսյան 07/25/2024   20:42 Նոր Հաճն քաղաքի 35-ամյա բնակիչ Գևորգ Նազարյանին սպանել են Երեւանի «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի մոտ. մանրամասներ 07/26/2024   11:34 Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած օտարերկրացի աղջիկը անհետացել է 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը

Էկոնոմիկայի նախարարության կոռուպցիոն գործով մեղադրյալների թիվն ավելացել է մեկով. ՔԿ-ն անունը չի հրապարակում 02/15/2024   20:55  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։

Նախաքննությամբ պարզվել է, որ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկ»-ի ստեղծման նպատակով 2022 թվականին հայտարարվել է երկփուլ մրցույթ, որին մասնակցելու համար դիմել են 4 տնտեսվարողներ, որոնցից նախաորակավորման փուլը հաղթահարել և բուն մրցույթին մասնակցել են երկու տնտեսվարողներ՝ «Ս» ընկերությունը և «Հ» հիմնադրամը:

Իրականացված հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի խումբ պաշտոնատար անձինք, կանխակալ որոշում ունենալով մրցույթում «Ս» ընկերությանն ամեն գնով հաղթող ճանաչելու վերաբերյալ, այդ նպատակի իրագործման համար խմբի կազմում Ընկերության տնօրենի և աշխատակիցների օժանդակությամբ կատարել են գործողություններ՝ ուղղված մրցակցության սահմանափակմանն ու «Ս» ընկերության մրցակցին մրցույթից հեռացնելուն:

Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի շարք պաշտոնատար անձինք, իրենց ղեկավար պաշտոնատար անձի հանձնարարությամբ, մրցույթի ընթացքում հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են ունեցել «Ս» ընկերության ներկայացուցիչների հետ, նրանց հետ քննարկել մրցույթի պայմանները, ընդհուպ նրանց տրամադրել մրցակից «Հ» հիմնադրամի կողմից հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը և նրանց օժանդակությամբ մրցույթի ընթացքում սահմանել այնպիսի նոր կամ փոփոխված պայմաններ, որոնց Հիմնադրամի ներկայացրած փաստաթղթերը կարող են դիտվել չհամապատասխանող՝ հնարավորություն տալով նրան հեռացնել մրցույթից:

Ընդ որում՝ նշված պաշտոնատար անձինք, մինչև մրցույթ հայտարարելը տեղյակ լինելով, որ Ընկերության գնառաջարկը կազմելու է մինչև 700.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ մրցույթի տարբեր փուլերում իմանալով, որ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման ողջամիտ արժեքը շուրջ 300.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ է, շարունակել են մրցույթում Ընկերության հաղթանակն ամեն գնով ապահովելուն ուղղված գործողությունները:

Պարզվել է նաև, որ մրցույթի ընթացքում առաջարկներ են ներկայացվել ծրագիրն ավելի մատչելի գնով ձեռք բերելու այլընտրանքային տարբերակի մասին, սակայն այդ առաջարկը նույնիսկ չի քննարկվել:

Նախաքննությամբ առերևույթ հիմնավորվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության երկու բարձրաստիճան պաշտոնատար անձինք, նախքան մրցույթի գնահատման հանձնաժողովի նիստը, «Ս» ընկերության տնօրենին հստակ հայտնել ու վերահաստատել են «Հ» հիմնադրամին մրցույթից հեռացնելու և «Ս» ընկերության հաղթանակն ապահովելու՝ իրենց դիրքորոշումը, ինչից հետո ընկերության աշխատակիցներին են հանձնել նրանց մրցակից «Հ» հիմնադրամի կողմից ներկայացված փաստաթղթերի փաթեթն ու դրանց հիման վրա ստացել ընկերության եզրակացությունը՝ Հիմնադրամի՝ մրցույթի պայմաններին չհամապատասխանելու վերաբերյալ, որի հիման վրա էլ գնահատող հանձնաժողովի նիստում Հիմնադրամը հեռացվել է մրցույթից:

Պարզվել է նաև, որ ընկերության աշխատակիցն ու տնօրենը, իմանալով մրցույթում Ընկերության հաղթանակը երաշխավորված լինելու մասին և օգտվելով մրցույթում փաստացի մրցակից չունենալու հանգամանքից, 50 հազար դոլարին համարժեք ՀՀ դրամով ավելացրել են ծրագրի արժեքը, և մրցույթում հաղթող է ճանաչվել 1մլն. դոլարին համարժեք՝ ավելի քան 392մլն. ՀՀ դրամ գին առաջարկած  ընկերությունը այն դեպքում, երբ մրցույթից ապօրինի հեռացված Հիմնադրամի գնառաջարկը կազմել է 108մլն. ՀՀ դրամ:

Հանձնաժողովի որոշման դեմ Հիմնադրամի կողմից հայց է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան և դատարանի 2023 թվականի հունիսի 20-ի վճռով «Ս» ընկերությանը մրցույթում հաղթող ճանաչվելու մասին որոշումը ճանաչվել է անվավեր, և միայն 2023 թվականի օգոստոսի 31-ին գնահատող հանձնաժողովի նիստում դատարանի վճռի հիման վրա մրցույթի հաղթող է ճանաչվել Հիմնադրամը:

Հիմնադրամի հայցի քննության ընթացքում, ինչպես նաև Դատարանի կողմից հայցը բավարարվելուց հետո նախարարության պաշտոնատար անձինք, դարձյալ իրենց ղեկավարի հանձնարարությամբ, շարունակել են հանդիպումներն ու քննարկումները «Ս» ընկերության աշխատակիցների հետ, իրենց գործողությունները համաձայնեցրել են նրանց հետ, և նույնիսկ Հիմնադրամի հայցը բավարարված լինելու պայմաններում Ընկերության հետ պայմանագիր կնքելու, իսկ դրա անհնարինության դեպքում գնման առարկայի անհրաժեշտությունը վերանալու պատրվակով մրցույթը չեղարկելու և Ընկերության անվերապահ հաղթանակն ապահովելու նպատակով նոր մրցույթ անցկացնելու հարցը:

Ավելին՝ նույնիսկ դատարանի վճռի հիմքով մրցույթում Հիմնադրամին հաղթող ճանաչելուց հետո նախարարության բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձն իր տեղակալին, նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարին հանձնարարել է ծրագրի գնման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել 400.000.000 ՀՀ դրամի բյուջետային հայտ, որը կատարվել է:

Նկարագրված գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել Հիմնադրամի և պետության օրինական շահերին։ Մասնավորապես՝ Հիմնադրամը զրկվել է նշված ծառայության մատուցման համար անցկացված մրցույթին հավասարության պայմաններում և առանց խտրականության մասնակցելու, օրենքով նախատեսված հիմքերի աներկբա առկայության պայմաններում հաղթելու իրավունքից, ծառայություններ մատուցելու և շահույթ ստանալու հնարավորությունից, տևական ժամանակ հարկադրված ռեսուրսներ է ծախսել իր խախտված
իրավունքների և օրինական շահերի վերականգնման համար։ Իսկ պետությունը մինչ օրս զրկվել է  հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման և դրա արդյունքում ներդրումների առավել արդյունավետ կառավարում և վերահսկողություն իրականացնելու հնարավորությունից:

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար համապատասխան մեղադրանքներ են ներկայացվել ընդհանուր 8 անձանց, որոնցից 5-ը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք են, 3-ը՝ առևտրային նշված ընկերության ներկայացուցիչները: Քննության ներկա պահին նախնական կալանքի տակ է գտնվում վերջիններիցս մեկը։

Նշենք, որ այս գործով այսօր ՔԿ հարցաքննության էր կանչվել Վահան Քերոբյանը, որը նախօրեին էր ազատվել էկոնոմիկայի նախարարի պաշտոնից։ Նրա կարգավիճակի մասին ՔԿ-ն այդպես էլ խուսափեց որեւէ տեղեկատվություն տրամադրելուց։ Այլ խոսքով՝ կոռուպցիոն քրեական գործը քննում են կոռուպցիոն եղանակով, քանզի խախտվում է ամենակարեւոր նախապայմաններից մեկը՝ հրապարակայնությունն ու հաշվետվողականությունը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:55 15/02/2024  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի պետ
20:00 14/02/2024  |  ԼՐԱՀՈՍՀՀ քննչական կոմիտեն և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչությունը համագործակցության հուշագիր են ստորագրել
19:42 12/02/2024  |  Քրեական խրոնիկոնԶանգվածային խուզարկություններ՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում․ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ
17:30 12/02/2024  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան ներկայացուցիչներն այցելել են ՀՀ քննչական կոմիտե
12:19 10/02/2024  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել է 2023թ. հուլիսի 10-ին Մալաթիա-Սբաստիա վարչական շրջանում կատարված ավազակային հարձակման դեպքը. երկու անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
19:57 07/02/2024  |  ԼՐԱՀՈՍԿոլեգիայի ընդլայնված նիստում քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի 2023թ․ գործունեության արդյունքները․ Արգիշտի Քյարամյանը կոնկրետ հանձնարարություններ է տվել
20:35 05/02/2024  |  ԼՐԱՀՈՍԼեւոն Քոչարյանին կանչել են ՔԿ
21:31 02/02/2024  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ն այցելել է «Նուբարաշեն» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ
19:32 02/02/2024  |  Քրեական խրոնիկոնԱվելի քան 315 մլն ՀՀ դրամի հափշտակություն երիտասարդի կողմից. տուժել է 23 անձ
21:22 31/01/2024  |  ԼՐԱՀՈՍՁերբակալվել է Անի Իսպիրյանը և ևս 6 անձ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Արխիվ

[]