Թեմաներ
Չորեքշաբթի 12 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/04/2024   00:34 Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի 7 թեկնածուների անունները 12/03/2024   23:57 ՔՊ վարչությունը որոշել է Հովիկ Աղազարյանին հեռացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից 12/03/2024   23:49 Աննա Հակոբյանը, Գլխավոր դատախազը, ԿԳՄՍ նախարարը մասնակցել են «Կողք կողքի» ներառական երաժշտական փառատոնի գալա համերգին 12/03/2024   23:38 Հատուկջոկատայիններն սկսել են ցրել Թբիլիսիում ցուցարարներին 12/03/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 12/03/2024   23:02 Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Հայաստանում Սիրիայի դեսպանի հետ, հայտնել Ռուսաստանի դիրքորոշումը 12/03/2024   22:45 Իրանում հայտարարել են հարցումով դիմելու դեպքում Սիրիա զորք ուղարկելու պատրաստակամության մասին 12/03/2024   22:29 50 տարեկանից բարձր մարդկանց խորհուրդ են տվել օգտագործել մեկ հայտնի ըմպելիք 12/03/2024   22:12 Ռեստորանի տարածքում ծխելու հիմքով տնտեսվարողի նկատմամբ 150000 դրամի չափով տուգանքը չեղարկվեց դատական կարգով․ փաստաբան 12/03/2024   21:55 Վթարի հետևանքով հոսանքազրկվել են Քանաքեռավան, Զովունի, Դավթաշեն վարչական շրջանների մի շարք թաղամասեր 12/03/2024   21:49 Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ «BMW»-ն բախվել է կայանված «ԶԻԼ»-ի հետնամասին․ կա վիրավոր 12/03/2024   21:37 Ծխողներին նախազգուշացրել են թոքերի անդառնալի հիվանդության ախտանիշների մասին 12/03/2024   21:23 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 36-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կան վիրավորներ 12/03/2024   21:21 Արայիկ Հարությունյանը գործուղվում է Բահրեյնի Թագավորություն 12/03/2024   21:08 Հարավային Կորեայի ՊՆ-ն հրամայել է բանակին պատրաստվել 12/03/2024   20:59 Մարդու առաջին արհեստական սիրտը կարող է հայտնվել 2025 թվականին 12/03/2024   20:53 Մեր իրականության մեջ փրայմըրիզի անցկացումը կարող է անգամ թշնամանք առաջացնել թեկնածուների միջև. Արմեն Բադալյան 12/03/2024   20:50 Հովիկ Աղազարյանը, շատերի գնահատմամբ, այսօր քպական ուսապարկերի մեջ միակ տղամարդն է. Քպականները թաքուն նրան «մալադեց» են ասում 12/03/2024   20:40 Հալեպի հայկական կազմակերպություններն անցել են արտակարգ ռեժիմի. Աշխատատեղերը փակվել են, նպարեղենը սպառվում է, իսկ քաղաքից դուրս գալը՝ անհնար. գաղութը նյութական օժանդակության կարիք կունենա 12/03/2024   20:38 Telegram-ին տուգանել են չորս միլիոն ռուբլով 12/03/2024   20:33 Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը 12/03/2024   20:30 Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը 12/03/2024   20:26 Հայաստանը միացել է «Ազատություն առցանց կոալիցիային» 12/03/2024   20:20 Կստեղծվեն երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելուն ուղղված լրացուցիչ երաշխիքներ 12/03/2024   20:10 Բժիշկները բացահայտել են տեսողությունը պաշտպանող մթերքների համադրությունը 12/03/2024   20:00 Աշխարհաքաղաքական կարճ առակ․ Վարուժան Գեղամյան 12/03/2024   19:57 Քոմենտով եք ապրելու, «էս զադնի՞ եք դնում», զադնի դնող չկա. թեժ քննարկում՝ վարորդների շրջանում 12/03/2024   19:54 Իրանի ԱԳ նախարարը մտադիր է այցելել Ռուսաստան 12/03/2024   19:48 Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները քննարկել են տարածաշրջանային համագործակցությունը 12/03/2024   19:39 Թբիլիսիում հերթական բողոքի ակցիան է ընթանում․ ուժայիններն արդեն հավաքվել են շենքի մոտ 12/03/2024   19:37 Ամոթը ոչ թե նահատակ լինելն է,այլ կենդանի մեռելի կարգավիճակով անհոգ գոյատեւելը․ Շարմազանով 12/03/2024   19:33 Վրաստանում հերքել են իշխող կուսակցության ղեկավարի հրաժարականի մասին լուրերը 12/03/2024   19:30 Սիրիական բանակն աստիճանաբար հետ է նվաճում Հալեպի նահանգի բռնազվաթված տարածքները․ իրանագետ 12/03/2024   19:25 Իրատեսական չէ մինչեւ 2027 թվականը պրոֆեսիոնալ բանակի անցնելը. սա մեր բանակի ապառազմականացման պահանջի համատեքստում է. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) 12/03/2024   19:19 Հովիկ Աղազարյանն էլ կարող է խնդրել վարչապետին հրաժարական տալ, ի՞նչ է, հրաժարակա՞ն է տալու, բա էդ դեպքում՝ ինչու պետք է Հովիկ Աղազարյանը հրաժարական տա. քաղտեխնոլոգ 12/03/2024   19:09 Հարավային Կորեայում դադարեցրել են խորհրդարանի աշխատանքը 12/03/2024   19:08 74 հազար դոլար՝ Մատենադարանում պահվող ԼՂ-ում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման ու հանրայնացման համար 12/03/2024   19:01 Ինձ շատ բանում, միգուցե, կարելի է մեղադրել, բայց դիրքերում չլինելու մեջ միայն անմեղսունակները կարող են. Տիգրան Աբրահամյան 12/03/2024   18:36 Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել 12/03/2024   18:35 Գործադուլ իրականացրած 35 վարորդ ազատվել է աշխատանքից (տեսանյութ) 12/03/2024   18:18 Գերմանիայում գործադուլին շուրջ 100 հազար մարդ է մասնակցել 12/03/2024   18:10 Ավտոբուսների վարորդների գործադուլը շարունակվում է. սպասում են պատասխանի եւ տեղեկության, թե ում են ազատել աշխատանքից (տեսանյութ) 12/03/2024   18:08 Դատավորները հրաժարվում են քննել Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը. բողոքն ավելի քան մեկ ամիս է, ինչ ներկայացվել է, բայց դատավորներն ինքնաբացարկ են հայտնում 12/03/2024   18:06 Հարավային Կորեայի նախագահը ռազմական դրություն է հայտարարել ու կոչով դիմել ժողովրդին 12/03/2024   17:45 Եթե Հայկ Մամիջանյանը նման հայտարարություն ա անում, ուրեմն էթնիկ Կիզիլ-Հաջիլիի բնակիչ ա. Արթուր Հովհաննիսյան 12/03/2024   17:40 Շատերդ կորստի ցավը չեք զգում, բայց մեր 30-34 տարվա կյանքը գողացել են, մեր ապրած կյանքը գողացել են. Գեղամ Մանուկյան 12/03/2024   17:38 Հերիքա մեր ժողովրդին տանենք, մատաղ անենք երազանքներին և թվացյալ հայրենիքներին. Սիմոնյան 12/03/2024   17:36 Դատախազությունը դեռ չի ստացել Սուրեն Գրիգորյանի հաղորդումը՝ վարորդների գործադուլի հետ կապված 12/03/2024   17:34 Արամ Արամյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում 12/03/2024   17:30 Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Տիգրան Պետրոսյան փողոցում
12/02/2024   12:43 Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում. թիվ 28 մանկապարտեզից ծայրահեղ ծանր վիճակում «Արաբկիր» բժշկական կենտրոն տեղափոխված 4-ամյա աղջկա կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել 12/02/2024   18:47 Դեկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը կմեկնարկի դեկտեմբերի 3-ից 12/03/2024   12:18 Ղարաբաղն ին՞չ է․ որևէ մեկը կարող է հղի լինել 9 ամիս, դրանից հետո ինչ որ բան պետք է տեղի ունենա․ Արցախն Ադրբեջանին հանձնած Փաշինյանի հերթակա հայտարարությունը 12/02/2024   14:24 Երեխայի ինքնազգացողությունը վատացել է մանկապարտեզում, մինչ շտապ օգնությունը կժամաներ՝ ծնողներից մեկն իր անձնական մեքենայով հրատապ երեխային տեղափոխել է ԲԿ. Նոր մանրամասներ 12/02/2024   20:26 Ինչու է բերման ենթարկվել Շահումյանցի Ժիրոն 12/02/2024   14:01 ԲԿ-ում մահացած 4 տարեկան երեխայի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել 12/02/2024   15:19 Երեխայի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ սպանության հատկանիշներով. մանկապարտեզի անձնակազմի հետ կատարվում են քննչական գործողություններ 12/03/2024   09:44 Ուղեւորները մնացել են կանգառում. ավտոբուսների վարորդները գործադուլ են անում (տեսանյութ) 12/02/2024   16:33 Դոլարն ու եվրոն շարունակում են բարձրանալ 12/03/2024   18:08 Դատավորները հրաժարվում են քննել Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը. բողոքն ավելի քան մեկ ամիս է, ինչ ներկայացվել է, բայց դատավորներն ինքնաբացարկ են հայտնում 12/03/2024   15:37 Օգնության են հասել փրկարարները 12/03/2024   15:33 Ավտոբուսների վարորդներին ևս գործից ազատել են «WhatsApp»–ով նամակ ուղարկելով 12/02/2024   16:06 Հովիկ Աղազարյանը մերժում է մանդատը վայր դնելու Փաշինյանի խնդրանքը 12/03/2024   12:26 Փաշինյանը չնայեց Աղազարյանի դեմքին 12/02/2024   11:03 Մետրոյում անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություն կատարելու մեջ կասկածվող տղամարդը ձերբակալվել է 12/03/2024   08:40 Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջեւ ու ներողություն խնդրել. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ» 12/03/2024   22:29 50 տարեկանից բարձր մարդկանց խորհուրդ են տվել օգտագործել մեկ հայտնի ըմպելիք 12/03/2024   16:18 МAN-երի պատուհան էի լվանում, վարձել էին վարորդները. բողոքել եմ, որ գրանցված չէի ու դրա համար հեռացվել եմ. ակցիայի մասնակից 12/02/2024   19:14 Ոչ ոք չի կարող Աղազարյանին հեռացնել խմբակցությունից. ամեն մարդ ինքն է որոշում իր ճակատագիրը. Գուրգեն Մելքոնյան 12/02/2024   16:19 Մատիտի պատճառով 4 աշակերտներ հայտնվել են հիվանդանոցում

Միջազգային իրավունքն աշխատում է, երբ բանակը մարտունակ է, հակառակ դեպքում ՀՀ-ին ևս սպառնում է ԼՂ ճակատագիրը․ Բաբայան 02/07/2024   14:19  |  ԼՐԱՀՈՍ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Սամվել Բաբայանի՝ «Առավոտ» օրաթերթին տրամադրված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդների դերի շուրջ» հոդվածը․

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդի փուլի ընթացքում խնդրի կարգավորման Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան, հետագայում բացառապես Հայաստան-Ադրբեջան ուղղակի և միջնորդավորված բազմաթիվ փորձեր են եղել, նրանցից ամենաերկարակյացը խաղաղ կարգավորման միակ փաստացի մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն է՝ ի դեմս համանախագահ երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի։ Համանախագահ երկրների դիվանագետները տարածաշրջան հերթապահ այցերից, սահմանային դիտարկումներից, կարգավորման շուրջ առաջարկություններից այն կողմ չանցնող գործողություններով երեք տասնամյակ շարունակ սառեցրել են հակամարտությունը, մոլորեցնելով հայ ժողովրդին՝ սեփական անգործությամբ չնկատելու տվել տարածաշրջանային ռազմական հավասարակշռությունն այնքան, մինչև Ադրբեջանը 2020թ․, արհամարհելով ԵԱՀԿ, Մինսկի խմբի, համանախագահ երկրների և միջազգային հանրության ուժի չկիրառման մոտեցումները, որոշեց խնդիրը լուծել պատերազմի միջոցով, ինչն էլ ամբողջացրեց 2023թ․ սեպտեմբերին։

Աշխարհն այս ամենին արձագանքեց դեկլարատիվ արձանագրումներով, մի քիչ էլ հումանիտար օժանդակությամբ՝ իբրև ցեղասպանվելու փոխհատուցում։

Միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելուն, խաղաղության սպառնալիքները կանխելուն և վերացնելուն, ագրեսիայի կամ խաղաղությունը խախտող այլ գործողությունները ճնշելուն կոչված ՄԱԿ-ը, շրջանցելով իրավանախորդ կազմակերպության՝ Ազգերի լիգայի՝ հռչակման հիմքերի ոչ լեգիտիմության և տարածքային խնդիրների պատճառով Ադրբեջանի անդամակցության հայտը մերժելու հիմնավորումները, վիճելի սահմանների և էթնիկ կոնֆլիկտի պայմաններում հավանության է արժանացրել միջազգային ընտանիքին անդամակցելու Ադրբեջանի հայտը։ Ազգերի լիգան միաժամանակ արձանագրել էր հարևան Վրաստանի և Հայաստանի հետ ունեցած տարածքային վեճերը։ Վերջինիս հետ վեճը Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի շուրջ էր։

Միջազգային հանրությունն այսպիսով կանաչ լույս է վառել Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի նպատակների և սկբունքների ակնհայտ խախտումների, միջազգային այլ պարտավորությունների, ԼՂ-ի առնչությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի, Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումների չկատարման, ԼՂ-ում էթնիկ զտման և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների իրականացման համար։

Այնինչ ԼՂ-ում և Ադրբեջանի կազմում երբևէ ապրած հայ բնակչության նկատմամբ իրականացված գործողությունների համար Ադրբեջանը վաղուց պետք է ենթարկվեր միջազգային տնտեսական և քաղաքական պատժամիջոցների։ Փոխարենը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ընդամենը եզրակացնում է, որ իրենց տները լքելը միակ հնարավոր տրամաբանական տարբերակն է եղել որևէ կողմից վստահելի անվտանգության կամ պաշտպանական երաշխիքների բացակայության պատճառով։

Միանգամայն անընդունելի է, որ Հայաստանին աշխարհաքաղաքական քաոսի մեջ ներքաշելու գինը ԼՂ-ն մանրադրամի վերածելն էր։ Ժամանակին Ստեփանակերտ այցելող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները, ԵՄ և այլ երկրների պաշտոնյաները, հանդիպելով Արցախի ժողովրդի կողմից ընտրված Հանարապետության նախագահի և խորհրդարանի, կառավարության անդամների, քաղաքացիական հասարակության հետ՝ իրենց մայրաքաղաքներում արդյո՞ք զգուշանում էին օգտագործել Ստեփանակերտը՝ այժմ պարտադրվող Խանքենդիի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ Ղարաբաղի փոխարեն։ Արցախի ժողովուրդը աշխարհի խորթ զավակը չէ: Նա մյուս ժողովուրդների պես ունի իր բնական իրավունքներն իրացնելու իրավունք։

Լիարժեք անգործության է մատնվել Ռուսաստանը՝ որպես

- Ռուսական կայսրության և ԽՍՀՄ իրավահաջորդ, հայ-ադրբեջանական հարաբերություններում ղարաբաղյան խնդրի ձևավորման, ինչպես նաև պատմական արդարության վերականգնման քաղաքական պատասխանատու,

- ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ երկիր և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ինչպես նաև ԼՂ-ի հակամարտության կարգավորման միջնորդ,

- 2020թ. նոյեմբերի 9/10-ի Եռակողմ հայտարարության փաստացի միջնորդ և կողմ, ինչպես նաև այդ հայտարարությամբ սահմանված կարգով ԼՂ-ում խաղաղապահ գործողություն իրականացնող։

Ղարաբաղյան հիմնախնդիրն օգտագործելով և խաղաղապահության քողարկմամբ՝ Ռուսաստանը փաստացի ներկայություն է հաստատել ԼՂ-ում, իր թուրք դաշնակցին էլ հրավիրել Աղդամ, անունը դրել «համատեղ մոնիթորինգ»։ Իր թողտվությամբ 2020թ․ Ադրբեջանը վերահսկողություն է սահմանել ≈5.000 քառ․ կմ տարածքի վրա, ռազմական գործողություններից հետո իր խնդրանքով և ստորագրությամբ ևս ≈4.400 քառ․ կմ տարածք (Լաչին, Աղդամ, Քելբաջար) հանձնվել է Ադրբեջանին՝ փոխարենը ՌԴ վերահսկողությամբ 5 կիլոմետրանոց Լաչինի միջանցք ունենալու ակնկալիքով։ Այնուհետև, սակայն, ԼՂ-ՀՀ ճանապարհը վերափոխել է նախ Լաչինի հումանիտար միջանցքի, ապա՝ Ադրբեջանի իրավազորութան ներքո գտնվող Ստեփանակերտ-Գորիս մայրուղու։ Դրան հաջորդել է ԼՂ-ն Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհին հսկիչ-անցագրային կետ տեղադրելը, կարճ ժամանակ անց՝ Լաչինի միջանցքի արգելափակումը, ապա՝ ԼՂ-ի լիակատար պաշարումն, որի հետևանքով ինն ամիս շարունակ սովի է մատնել 120 հազար բնակչություն և ընդամենը մեկօրյա ցեղասպանական և պատերազմական գործողություններով մի բնիկ ժողովուրդ արտաքսվել է իր հայրենիքից։

Այսօր Ռուսաստանը հեղինակավոր միջազգային կազմակերպությունից հաստատված էթնիկ զտման փաստեր է պահանջում։ Այնինչ ցեղասպանությունը տեղի էր ունենում Ռուսաստանի հեղինակավոր ներկայությամբ, իսկ փաստեր պահանջելը մերկացնում են ռուսական նույնքան հեղինակավոր խաղաղապահության սնանկությունն, որովհետև բացարձակ ռուսամետ ԼՂ ժողովուրդը 2020թ․ ծանր իրողություններից հետո հենց ռուսական կողմին էր վստահել ԼՂ-ում իր հետագա գոյությունը։

ՌԴ պաշտոնական ներկայացուցիչները, սակայն, չեն ընդունում, անգործության վերաբերյալ մեղադրանքները։ Նրանք պնդում են, թե ռուս խաղաղապահների պատասխանատու և գործուն մասնակցությամբ ապահովվել է ԼՂ բնակչության անվտանգ դուրսբերումը ԼՂ-ից։ Ռուս խաղաղապահությունը, փաստորեն, հասել է իր նպատակին․ ԼՂ՝ առանց հայ բնակչության։ Իսկ հայ բնակչության բռնատեղահանությունից հետո ռուս խաղաղապահների ԼՂ-ում գտնվելը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանության օրինականացում և պատասխանատվության կիսում։

Իսկ թե ԼՂ-ում պատմաքաղաքական ինչ զարգացումներ են նախորդել Ռուսաստանի պատասխանատվությամբ, ներկայացնում ենք առանց մեկնաբանության․

- 1813թ․ Գյուլիստանի պայմանագրով Պարսկաստանն իր կազմում ինքնավար կարգավիճակ ունեցած Ղարաբաղը ճանաչեց Ռուսաստանի մաս։

- Խորհրդային կարգերի հաստատումից հետո, հաշվի առնելով Ղարաբաղի իրավաքաղաքական կարգավիճակը, Ռուսաստանն այն ճանաչել է վիճելի տարածք Ադրբեջանի և Հայաստանի միջև և 1920թ․ Ղարաբաղում տեղակայել ռուսական զորք։

- 1921թ․ Ղարաբաղյան հարցի կարգավորումը ստանձնել է Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության կենտրոնական կոմիտեի Կովկասյան բյուրոն (ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրո)։ Երրորդ երկրի կուսակցության տարածքային այդ մարմինն, օժտված չլինելով նմանօրինակ հարցեր լուծելու իրավասությամբ, առավել ևս՝ Ռուսաստանի տարածքից դուրս, Ղարաբաղը բռնակցում է Ադրբեջանին, ապա Ադրբեջանին հանձնարարում որոշել ինքնավար մարզի սահմանները։ Այս որոշման տրամաբանությամբ Ղարաբաղի ինքնավարության տարածքը պետք է կազմեր շուրջ 8․000 քառ.կմ: Սակայն 1923-24թթ. ԼՂԻՄ-ը կազմավորվեց միայն Լեռնային Ղարաբաղի մի մասում` մոտ 5․000 քառ. կմ տարածքով: Հետագա տարիներին Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները ԼՂԻՄ–ից շարունակաբար անջատեցին շուրջ 600 քառ. կմ ևս` մարզին թողնելով ընդամենը 4․400 քառ. կմ տարածք: Ավելին՝ ինքնավար մարզը «Լաչինի միջանցքով» արհեստականորեն մեկուսացվեց Խորհրդային Հայաստանից։ 1924թ․ հաստատվեց Ինքնավար Լեռնային Ղարաբաղի Շրջանի Սահմանադրությունը, որտեղ, որպես պաշտոնական փաստաթուղթ, հստակ նշվեցին մարզի տարածքը և բնակավայրերը:

- 1991թ․ օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունեց Ադրբեջանի Հանրապետության՝ որպես 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդի, պետական անկախության վերականգնման մասին Հռչակագիրը: 1990թ․ ապրիլի 3-ի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու կապակցությամբ ծագող հարցերի լուծման կարգի մասին» օրենքի համապատասխանությամբ ԼՂԻՄ-ի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակվեց ԼՂ Հանրապետությունը։ Ադրբեջանն ի պատասխան ընդունեց «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի լուծարման մասին» օրենքը, որտեղ 1923թ․ ինքնավարության ստեղծումը բնորոշվում է որպես ադրբեջանական ժողովրդի ազգային շահերին հակասող գործոն: Սակայն նշված որոշումը ԽՍՀՄ Սահմանադրական հսկողության կոմիտեի կողմից ճանաչվեց ԽՍՀՄ Սահմանադրությանը հակասող:

- 1991թ․ Ադրբեջանը ռազմական գործողություններ սանձազերծեց ընդդեմ ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման։ Ռուսաստանի խնդրանքով և անմիջական երաշխավորությամբ, սակայն, 1994թ. ԼՂՀ, ՀՀ և ԱդրՀ ռազմական ղեկավարների ստորագրությամբ կնքվեց կրակի դադարեցման համաձայնագիր՝ մինչև մեծ քաղաքական համաձայնագրի կնքումը։ Եվ սա այն դեպքում, երբ ԼՂՀ պաշտպանության բանակը, որն այդ պահի դրությամբ ազատագրել էր «նախկին ԼՂԻՄ-ի շուրջ տարածքները» (ինչպես ռուսական կողմն է սիրում ասել), շարունակելով իր հաղթարշավը, կարող էր կարճ ժամանակ անց Ադրբեջանին կապիտուլյացիա պարտադրել:

Ստացվում է՝ իսլամական Պարսկաստանի կազմում Ղարաբաղը ինքնավար կարգավիճակից բացի, նաև տնտեսական և ժողովրդագրական աճ է ունեցել՝ ի տարբերություն քրիստոնյա Ռուսաստանի տիրապետության շրջանի։

Այս գործուն անգործությունը հանգեցրել է մարդկային (հայկական կողմից ≈14 հազ․ զոհ), հումանիտար (հայկական կողմից ≈6 հազ․ հաշմանդամություն ձեռք բերած անձ, ≈600 հազ․ բռնատեղահանված և փախստական), նյութական աննախադեպ կորուստների՝ շարունակաբար խոչընդոտելով հակամարտության կողմերի բարեկեցությանն ու տարածաշրջանի կայուն զարգացմանը։

Այժմ մի կողմից ունենք գաղթականի ճանապարհը բռնած ԼՂ բնակչություն, մարդու իրավունքների, ժողովրդավարության, միջազգային հանրության, դաշնակցի և խաղաղապահության նկատմամբ անթաքույց հիասթափություն, մյուս կողմից՝ թվացյալ հեղինակությունը փրկելու ցանկությամբ միջազգային հանրություն և նրա շահագրգիռ անդամներ։ Վերջինները մեկ դար շարունակ առաջինների կազմակերպված ցեղասպանությունն իրականացնելուց հետո, նոր դիսկուրս են բացել՝ ադրբեջանական կողմի հետ քննարկել ԼՂ հայության արժանապատիվ վերադարձն ու իրավունքները

Հայաստանն, ինչ խոսք, պետք է զերծ մնա այս ծուղակից։ Արցախը գործիք չէ, այն գործոն է։ Այս պարզ ճշմարտությունն է, որ պիտի համակողմանիորեն վերլուծի Հայաստանը և րոպե առաջ հետ կանչի իր ստորագրությունը 2020թ․ նոյեմբերի 9/10-ի Եռակողմ հայտարարությունից (և ածանցյալ այլ համաձայնություններից)։ Հակառակ պարագայում՝ աշխարհաքաղաքական կենտրոնները, մոռանալով նույն փաստաթղթի 1-ից 8-րդ կետերը և ԼՂ հարցը համարելով փակված, ինչպես տեսնում ենք, հղում են անում միայն 9-րդ կետին՝ Հայաստանից պահանջելով ինքնիշխանության կամավոր զիջումներ։ Ադրբեջանը զուգահեռաբար խոսում է Մեղրիի տարածաշրջանով նոր ճանապարհի կառուցման և այն միջանցքային տրամաբանությամբ իրենց զիջելու մասին՝ մոռանալով, որ տարածաշրջանային ենթակառուցվածքները շրջափակված են իր և իր դաշնակից երկրի՝ Թուրքիայի կողմից։ Հետևաբար տարածաշրջանային ենթակառուցվածքներն ապաշրջափակելու քայլերը հենց Ադրբեջանն ու Թուրքիան պետք է անեն, ոչ թե Հայաստանը։

Ժամանակին Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չճանաչելը ճիշտ մոտեցում չէր։ Սակայն մեղադրել Հայաստանին Արցախի ինքնիշխանությունը չճանաչելու համար, նույնն է, ինչ հայ ժողովրդին մեղադրել Մինսկի խմբին և համանախագահ երկրներին, միջազգային հանրությանն ու միջազգային իրավունքին հավատալու մեջ։ Իսկ հայոց նորանկախ պետականության պատմությունը փաստում է, որ միջազգային իրավունքն աշխատում է, երբ բանակը մարտունակ է։ Հակառակ դեպքում Հայաստանի Հանրապետությանը ևս սպառնում է Արցախի ճակատագիրը ․․․»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:28 25/01/2024  |  ՔաղաքականՍամվել Բաբայանը ևս տեղեկություններ ունի արցախցիների ցուցակագրմամբ զբաղվող խմբակների բիզնես-գործունեության վերաբերյալ. հայտարարություն
08:04 19/01/2024  |  ՄամուլՍամվել Բաբայանի թիմում ճաքեր են առաջանում․ «Հրապարակ»
08:19 23/12/2023  |  ՄամուլՍամվել Բաբայան-Գուրգեն Ներսիսյան պատերազմը շարունակվում է ․«Հրապարակ»
17:44 19/12/2023  |  ՔաղաքականԱյս խաղաղության պայմանագրով մենք գնում ենք պատերազմի. Ուղղակի հետաձգում ենք հաջորդ սերնդի վրա. Սամվել Բաբայան. News.am
15:59 30/11/2023  |  ԼՐԱՀՈՍՆրանց գործունեությունը Արցախի պետությունը վրաններում խողխողելու դասագրքային օրինակ է դառնալու. Սամվել Բաբայան
08:39 30/11/2023  |  ՄամուլԻնչ խաղի կանոններ են փոխվել հիմա. ինչու Սամվել Բաբայանը եկավ քննիչ հանձնաժողով. «Ժողովուրդ»
08:33 30/11/2023  |  ՄամուլԻնչ է ասել Սամվել Բաբայանը նիստում․ «Հրապարակ»
16:09 29/11/2023  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը սխալ է՝ մի շարք հարցերում․ Բաբայան
15:18 29/11/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախի նախագահն այսօր էլ Ադրբեջանի հետ կապի մեջ է, ամեն օր զանգում է Բաքու, խոսում. Սամվել Բաբայան (տեսանյութ)
14:42 29/11/2023  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի մեղավորությունը ոչ ճիշտ կադրային քաղաքականությունն է․ Բաբայան

Արխիվ

[]