Թեմաներ
Հինգշաբթի 05 / 09 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/09/2024   17:15 Մարդիկ հույսով են եկել, որ սուտը պետք է ջնջվի. Արամո (տեսանյութ) 05/09/2024   17:12 Նախկին արտգործնախարարնեը միացան ճշմարտության համար պայքարին. Սրբազանի նախաձեռնած երթը ձնագնդի նման մեծանում է 05/09/2024   16:56 Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 05/09/2024   16:47 ԱԱԾ-ի հայտարարությունը դիտարկում եմ որպես սպառնալիք՝ սեփական ժողովրդի նկատմամբ. Գառնիկ Դանիելյան 05/09/2024   16:42 Շատ եմ ուզում, որ այս շարժումը, քայլերթը դառնա արժանապատվության վերգտնման, ճնշվածի, պարտվածի, ձախողածի խարանի հաղթահարման միջոց. ադրբեջանագետ 05/09/2024   16:38 Կառավարության շենքը պաշտպանված է ոստիկանական պատնեշով 05/09/2024   16:35 Ավելորդ հրահրումներ մի արեք, ավելորդ գրգիռներ մի արթնացրեք. Բագրատ սրբազանը ՆԳ նախարարին հորդորեց չխոչընդոտել երթի մասնակիցների մուտքը Երևան 05/09/2024   16:34 Դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել․ դատավորներն այս անգամ ևս ԲԴԽ անդամ կընտրեն 05/09/2024   16:30 Պետությանը 1մլրդ 650մլն դրամի վնաս պատճառելու, փողերի լվացման վերաբերյալ վարույթի՝ ՀՀ ՊՊԾ նախկին պաշտոնատար անձի վերաբերյալ մասը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան 05/09/2024   16:24 Ոստիկանությունը կաշխատի տարբերել սադրիչներին 05/09/2024   16:21 Մի երկրի ղեկավար, որը հայտարարում է, որ մեր անվտանգության երաշխիքը ձողերն են, րոպե առաջ պետքէ հեռանա իշխանությունից. Նաիրա Զոհրաբյան 05/09/2024   16:18 Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած համազգային հանրահավաքը. ուղիղ 05/09/2024   16:00 Նիկոլ Փաշինյանը Երեւանում չի տիրապետում իրավիճակին, բայց Թուրքիային ու Արեւմուտքին փորձում է համոզել, որ ծրագրից հետ չի մնա. Կարապետյան 05/09/2024   15:36 Վայոց ձորի մարզում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության բաժնի պետը որսորդական հրացանով կրակել է շան վրա․ բաժնի պետը տեղափոխվել է հիվանդանոց 05/09/2024   15:30 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ծաղկեպսակ է դրել «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ 05/09/2024   15:27 Ֆորմալիզվացում է փաստը, որ հայ- ռուսական հարաբերություններն այլևս նախկինը չեն. Դրանք արդեն դաշնակցայինից ցածր են. Սուրենյանց 05/09/2024   15:22 Ոստիկանության ամբողջ համակարգը թիվ 1 է հայտարարվել. մայրաքաղաքում մեծ թվով ուժեր կան կենտրոնացված 05/09/2024   15:21 Իրավական աջակցություն՝ խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին 05/09/2024   15:07 ԼՂ-ի, Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի հայության վերադարձը կարող է տեղի ունենալ միայն միջազգային ամուր երաշխիքների պայմաններում․ Վիլեն Գաբրիելյան 05/09/2024   14:57 Լևոն Թաթոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ 05/09/2024   14:54 Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել են ռուս զինծառայողներին ու սահմանապահներին Հայաստանի որոշ շրջաններից դուրսբերման շուրջ. Պեսկով 05/09/2024   14:53 Ձեռքերս բաց է, թող ինձ կալանավորեն, դրանից երկիրը կփոխվի՞. Սրբազան 05/09/2024   14:48 Սրբազանը գնդակ է խաղում՝ իրեն միացող երեխաների հետ 05/09/2024   14:40 Եթե իշխանությունը փոխվի, Արցախը կվերադարձնենք. արցախցի 05/09/2024   14:37 ՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործե'ք հնարավորությունը, դարձի եկե'ք դեպի պետականություն. Սրբազան 05/09/2024   14:29 Տարբեր մարզերի բնակիչներ շտապում են հրապարակ՝ միանալու Բարգատ Սրբազանի շարժմանը 05/09/2024   14:17 Եկեղեցու շնորհիվ է, որ մինչև այսօր մենք հայ ենք, սա Սրբազան շարժում է. Գագիկ Ծառուկյան 05/09/2024   13:28 Վահե Ղազարյան, անօրինական որևէ հրաման, հրահրում եղավ՝ առաջին պատասխանատուն Դուք եք լինելու և Ձեր անմիջական ղեկավարը․ Բագրատ Սրբազան 05/09/2024   13:24 Հաղթական անցյալի ներշնչանքով և լուսավոր ապագայի հույսով. Կաթողիկոս 05/09/2024   13:11 Թշնամին պետք է հասկանա, որ Հայաստանը չի հանձնվում և չի հանձնվելու ոչ մի դեպքում․ Ոսկանյան 05/09/2024   13:09 Տավուշը հանուն հայրենիքի շարժումն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է քայլերթի երթուղին Երևան մտնելուց հետո 05/09/2024   12:53 Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա 05/09/2024   12:37 Վա՜յ այն քաղաքական գործչին, ով հոգով աղանդավոր է, մտքով՝ ծանծաղ, խոսքով՝ վայրահաչ, սրտով՝ վախկոտ, շարժումներով՝ անհավասարակշիռ. Ռուբեն վարդապետ Զարգարյան 05/09/2024   12:27 Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից առերևույթ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել 05/09/2024   12:20 Հնարավոր չէ զբաղվել մենակ սեփական գործով՝ չնկատելով, որ այն ամենը, ինչ մենք կառուցում ենք, թղթով հանձնվում է թշնամուն․ Գեղամյան 05/09/2024   12:16 Ոտքերը կորցրած հադրութեցին մասնակցում է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին 05/09/2024   12:08 Մի’ վախեցիր, մերժի’ր սուտը․ Տեր Ռուբեն 05/09/2024   12:03 Պատերազմները հաղթում են ուղեղով և դրա ապացույցը Շուշիի ազատագրման այս քարտեզն է. Սամվել Բաբայանը քարտեզ է հրապարակել 05/09/2024   11:59 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն Աբովյանից շարժվում է դեպի Երևան․ երթի առջևից քայլում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ՝ զոհված ընկերների նկարներով շապիկներով 05/09/2024   11:57 ՔԿ-ն ևս ետ չմնաց ԱԱԾ-ից և ՆԳՆ-ից․ հանրահավքին ընդառաջ զգուշացնում է՝ ցանկացած հանցավոր ոտնձգություն անվերապահորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության 05/09/2024   11:48 Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի 05/09/2024   11:42 Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը եւ դուրս կգան այդ կետերից․ Կոնջորյան 05/09/2024   11:38 Գոռացողները մեզնից չեն. Բագրատ սրբազանն ասաց՝ ովքեր են սադրիչներ 05/09/2024   11:34 Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան. «Ազատություն» 05/09/2024   11:26 Բողոքի ակցիաների ընթացքում առերևույթ հանցավոր արարքների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ. 9 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը. Ամփոփում 05/09/2024   11:19 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը մոտենում է Երևանին՝ ուղիղ 05/09/2024   11:15 Հայ Առաքելական եկեղեցու օրհնությամբ ու առաջնորդությամբ միասնության երթ և հանրահավաք է տեղի ունեցել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, Սուրբ Մարիամ հայկական եկեղեցուց մինչև ՀՀ հյուպատոսության շենք 05/09/2024   11:07 Հանրահավաքին ընդառաջ ՆԳՆ-ն ևս հայտարարություն է տարածել՝ հորդորելով պահպանել հասարակական կարգը 05/09/2024   11:04 Ես ասում եմ՝ ներեցեք, տղաներ, ների՛ր ինձ, Շուշի՛. Արշավիր Ղարամյան 05/09/2024   10:57 Ճանապարհ փակելը լավ բան չէ․ Հակոբ Արշակյան
05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/09/2024   10:57 Ճանապարհ փակելը լավ բան չէ․ Հակոբ Արշակյան 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/08/2024   07:50 Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/08/2024   08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/08/2024   11:44 Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Մարտիրոսյան 05/07/2024   22:15 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/09/2024   11:59 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն Աբովյանից շարժվում է դեպի Երևան․ երթի առջևից քայլում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ՝ զոհված ընկերների նկարներով շապիկներով 05/07/2024   22:04 Պայքարը ծաղիկներ հավաքելով չի լինում. գործ ունենք մարդու հետ, ով ամառվա շոգին էլ է կեպիով ման գալիս. Գեւորգյան (տեսանյութ) 05/07/2024   17:38 Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է․ Արթուր Վանեցյան 05/09/2024   14:48 Սրբազանը գնդակ է խաղում՝ իրեն միացող երեխաների հետ 05/08/2024   17:43 Բագրատ Սրբազանը խոնարհվեց Գուրգեն Մելիքյանի առջև 05/08/2024   12:48 Սիրելի՛ արցախցիներ, եթե սույն «տղան» ձեզ նեղացնի՝ տեղս գիտեք․ Մելիքյանն ահազանգում է՝ արցախցիների դեմ հերթական արշավի մասին 05/08/2024   20:40 Հայ տղամարդու պատվի հարց է, ինչ է նշանակում՝ պետք է գյուղդ, կնոջդ, աղջկադ տես, թե չէ քեզ ծեծելու են. Մանվել Եղիազարյան (տեսանյութ)

Խորապես մտահոգված ենք. ԱՅԲ-ի պատմության ուսուցիչների դիրքորոշումը 02/06/2024   11:02  |  ԼՐԱՀՈՍ

«Այբ» դպրոցի պատմության ուսուցիչների դիրքորոշումը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագծի վերաբերյալ.

«Իբրև պատմագետներ և պատմության ուսուցիչներ՝ մենք խորապես մտահոգված ենք «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագծով և նման որոշումը համարում ենք չհիմնավորված։ Միևնույն ժամանակ հարցի քաղաքականացումը հաճախ ուշադրությունը շեղում է բովանդակային կողմից՝ անհարկի շահարկումների տեղիք տալով։ Կարծում ենք՝ խնդրի շուրջ անհրաժեշտ էր նախաձեռնել քննարկումներ և խորհրդակցություններ  պատմագիտական և մանկավարժական լայն հանրույթի հետ՝ նախքան որոշման նման նախագծի  հանգելը։  

Միջոցառման իրականացման անհրաժեշտությունն ու նպատակը մեզ համար անհասկանալի են, քանի որ Հանրակրթության պետական չափորոշչի 33-րդ և 35-րդ կետերի սահմանումներում նշված  բովանդակային անհամապատասխանությունը մեզ համար տեսանելի չէ։ Ամբողջությամբ կիսում ենք մասնագիտական շրջանակների, մասնավորապես ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի՝ 2024 թ.հունվարի 24-ի նիստում ընդունված դիրքորոշումը «Հայոց պատմություն» և «Հայաստանի պատմություն» ձևակերպումների արհեստական հակադրման շուրջ (Տե՛ս Դիրքորոշման 3.Ա և 3.Բ կետեր)։ 3.Բ կետն անհրաժեշտ ենք համարում այստեղ մեջբերել ամբողջությամբ.  

 «Հայոց պատմություն» առարկայի անվան մեջ «Հայոց» բառը «Հայք» բառի սեռական-տրական հոլովն է գրաբարում։ «Հայք» բառը գրաբարում նշանակում է միաժամանակ և՛ «Հայաստան», և՛ «հայեր», որը փոխանցվել է նաև աշխարհաբարյան կիրառությանը (տե'ս Ավետիքեան Գ., Սիւրմէլեան Խ., Աւգերեան Մ., Նոր բառգիրք Հայկազեան լեզուի, հատո երկրորդ, 2-րդ հրատ., Եր., ԵՊՀ հրատ., 1981, էջ 29; Մալխասեանց Ստ., Հայերէն բացատրական բառարան, հատոր երրորդ, 2-րդ հրատ., Եր., ԵՊՀ հրատ., 2010, էջ 36)։ Հետևաբար՝ «Հայոց պատմություն»-ը բովանդակային առումով ավելի տարողունակ եզրույթ է՝ միաժամանակ նշանակում է և՛ Հայաստանի՝ որպես պետության, և՛ հայերի պատմություն։ Քերթողահայր Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց»-ը հենց հայոց պետականությունների պատմությունն է: Սկսած 5-րդ դարից այս անվանումն ավանդաբար կիրառվում է՝ և՛ գրաբարում, և՛ միջին հայերենում, և՛ արևմտահայերենում, և՛ արևելահայերենում։ Կրթական գործընթացում և գիտության մեջ այդ եզրույթի կիրառմամբ միաժամանակ լուծվում է երկու հարց. նախ՝ մեկ եզրույթով բնորոշվում է Հայոց պատմությունն ամբողջությամբ՝ ներառյալ ինչպես բուն Հայաստանի տարածքում պետականության պատմությունը, այնպես էլ Հայաստանից դուրս տեղի ունեցած՝ հայ ժողովրդին առնչվող իրադարձություններն ու գործընթացները, երկրորդ՝ ընդգծվում է ժառանգական կապը ժամանակակից և նախորդ դարերի հայ պատմագրության միջև»: 

Ասվածի հիման վրա կարծում ենք՝ առավել նպատակահարմար է ձևափոխման ենթարկել Հանրակրթության պետական չափորոշչի 33-րդ կետի 6-րդ ենթակետը՝ «հայ ժողովրդի պատմություն» ձևակերպումը, որը կիրառվել է առավելապես խորհրդային իշխանության տարիներին, երբ Հայաստանն անկախ պետություն չէր՝ փոխարինելով «Հայոց պատմություն» առավել լայն ու ընդգրկուն ձևակերպմամբ։ 

Չկրկնելով ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դիրքորոշման մեջ բերվող մյուս փաստարկները՝ ցանկանում ենք ուշադրություն հրավիրել որոշման նախագծի «Հիմնավորումների» վրա։ 

ԿԳՄՍՆ-ի կողմից ներկայացված որոշման նախագծի հիմնավորումները տարակուսանքի տեղիք են տալիս։ «Հիմնավորումներում» նշված է, որ «կատարվող փոփոխությունն իրականացվել է մի քանի երկրների փորձն ուսումնասիրելու արդյունքում»: Կարծում ենք, որ նման որոշումից առաջ մասնագիտական հանրույթը պետք է հնարավորություն ունենար ծանոթանալու տվյալ ուսումնասիրության բովանդակությանը, մեթոդաբանությանը և արդյունքներին։ Այլապես անհասկանալի է՝ ինչ չափանիշների հիման վրա է կատարվել ուսումնասիրվող երկրների և պատմության դասագրքերի ընտրությունը (հաշվի առնելով, որ կան երկրներ, որտեղ շրջանառվում են մեկից ավելի դասագրքեր), ինչի հիման վրա է կատարվել ուսումնասիրությունը, օրինակ՝ ուսումնասիրվե՞լ են արդյոք տվյալ երկրների պետական չափորոշիչները և առարկայական ծրագրերը, ո՞ր դասագրքերի բովանդակությունն է հիմք հանդիսացել այս կամ այն երկրի պատմության դասագրքերում արվող շեշտադրումների և մեթոդաբանության մասին եզրահանգումներ կատարելու համար, ի՞նչ տեսակի տվյալներ են հավաքագրվել և ինչպե՞ս են դրանք վերլուծվել։ Մեզ համար անհասկանալի է նաև՝ արդյոք ուսումնասիրվե՞լ են այն երկրների օրինակները, որոնց պատմությունը զուգահեռներ ունի հայոց պատմության հետ։ 

«Հիմնավորումներում» առկա «Տարբեր երկրներում ազգային պատմությունների անվանումները» խորագրի ներքո դրված հղումները տվյալ ուսումնասիրության բովանդակության մասին որևէ տեղեկույթ չեն պարունակում։ Բերված առաջին իսկ օրինակը՝ Thems in Indian history (կարծում ենք հիմնավորման հեղինակները նկատի ունեն Themes in Indian History)՝ «Հնդկական/Հնդիկների պատմության թեմաներ», ոչ թե հակասում, այլ հիմնավորում է «Հայոց պատմություն» ձևակերպումը։ Նույնն է նաև Չինաստանի օրինակի դեպքում, որի հղումը, ի դեպ, տանում է AliExpress կայքում  գրքի վաճառքի էջին (անգլերենով էլ նշված է՝ և՛ Chinese history (կարծում ենք` պետք է լիներ Chinese History)՝ Չինական/Չինացիների պատմություն, և՛ History of China՝ Չինաստանի պատմություն)։  Վրաստանի դեպքում հղված է JAMnews հարթակից մի լրագրողական անդրադարձ 2021 թ․ Վրաստանում լույս տեսած 9-րդ դասարանի պատմության նոր դասագրքում (որի լուսանկարը տեղադրված է) Վրաստանի արդի պատմության որոշակի դեպքերի՝ 2003 թ․ Վարդերի հեղափոխության և 2008 թ․ օգոստոսի պատերազմի մեկնաբանությանը։ Ղազախստանի դեպքում կրկին գրքի վաճառքի հղումն է Amazon կայքից, և բոլորովին պարզ չէ՝ անգլերեն լեզվով նշված այս գիրքը Ղազախստանի դպրոցական դասագիրք է, թե ոչ (հազիվ թե Ղազախստանի պետական դպրոցներում պատմության դասագիրքը անգլերեն լեզվով է)։ 

Փաստորեն, նախագծի հիմնավորման համար առաջարկված տարբեր երկրների պատմության դասագրքերի անվանումներում և օրինակներում առկա են անհամապատասխանություններ։ 

Էլ ավելի մեծ տարակուսանք է առաջացնում «Հիմնավորման» մեջ նշված հետևյալ հատվածը․  «Մինչդեռ հայոց պատմություն անվանումը, որն ըստ էության հղում է առաջին հերթին մարդկանց պատմությանը, հնարավոր է դարձնում այդ պատմությունը նաև առանց պետության և պետականության՝ այսպիսով չնպաստելով հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը»։ Այս ձևակերպման մեկնաբանությունը պարզապես անհնար է թե՛ մասնագիտական, թե՛ մեթոդական հարթություններում, քանզի այն որևէ առնչակցություն չունի ո՛չ պատմագիտության, ո՛չ պատմության դասավանդման մեթոդաբանության, ո՛չ էլ հայոց պատմության բովանդակության հետ։ Ինչի՞ մասին է Խորենացու «Պատմություն Հայոցը», եթե ոչ հայոց պետության կերտման և դրա կորստի պատճառների։ Ո՞րն է հայոց պատմության  առանցքը բուն Հայրենիքում ու Կիլիկիայում պետության կորստից հետո։ Կարծում ենք` հայոց պատմությունից տարրական գիտելիքներն անգամ բավարար են փաստելու համար, որ պետության վերականգնումն է եղել հայոց պատմության առանցքը Հայրենիքում, գաղութներում ու Սփյուռքում, և հայերի՝ որպես «մարդկանց» պատմությունը շաղախված է եղել հենց այդ գաղափարով,  համայն հայության ջանքերն էլ ուղղված են եղել այդ բաղձալի նպատակի իրականացմանը։ Եվ վերջապես, ովքե՞ր են կերտում պատմությունը և պետությունը, եթե ոչ «մարդիկ»։ 

Ասվածի հիման վրա՝ որպես պատմագետներ և պատմության ուսուցիչներ կարծում ենք, որ հապճեպ ստեղծված և հիմնազուրկ այս նախագիծը պետք է հանել շրջանառությունից։   

Առաջարկում ենք պատմության ուսուցիչներին միանալ այս դիրքորոշմանն ու իրենց անհամաձայնությունը հայտնել առաջարկվող նախագծի վերաբերյալ»: 

 

«Այբ» դպրոց պատմության ուսուցիչներ՝

 

Լիլիթ Մինասյան, Հասարակագիտական առարկայախմբի ղեկավար, պ․գ․թ․ 

Դավիթ Կարապետյան, պ․գ․թ․ 

Ջուլիետա Կճանյան 

Անի Թովմասյան 

Նինա Հայրապետյան 

 

 


 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:08 02/02/2024  |  ԼՐԱՀՈՍ«Մայրենիի» 5-րդ դասարանի դասագրքում տեղ է գտել ադրբեջանցի գրողի պատմվածք. ահազանգ
18:48 31/01/2024  |  ԼՐԱՀՈՍ«Ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի». ԵՊՀ հայոց պատմության ամբիոնը՝ «Հայոց պատմություն» առարկան անվանափոխելու մասին
15:39 30/01/2024  |  ԼՐԱՀՈՍՀրատարակվել է «Ժողովրդագրական անցման արդի փուլը ՀՀ-ում» բացառիկ գիրքը. մանրամասներ շնորհանդեսից
08:10 30/01/2024  |  Մամուլ«Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» դարձնելը՝ կյանքի ու մահու հարց․«Հրապարակ»
12:34 29/01/2024  |  ԼՐԱՀՈՍ«Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագիրքը պետք է խոտանվի, նախարարը՝ հրաժարական տա. Նրան հանձնվեց հրաժարականի դիմումը (տեսանյութ)
13:05 24/01/2024  |  Մեկնաբանություն«Հայո՞ց պատմություն, թե՞ Հայաստանի պատմություն». Վազգեն Մանուկյան
14:51 23/01/2024  |  ԼՐԱՀՈՍԱսելու են՝ կադաստրով Հայատանը 29 800 քկմ է, ու վերջ, դրա պատմությունն եք միայն ուսումնասիրելու. Խաչատուր Ստեփանյան
17:21 22/01/2024  |  ՄեկնաբանությունԻնքնությունից մեզ կտրելու գործընթացը ծրագրավորված և լայն թափով շարունակվում է. Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան
16:29 22/01/2024  |  ԼՐԱՀՈՍԿԳՄՍ-ն առաջարկում է դպրոցում «Հայոց պատմության» փոխարեն դասավանդել «Հայաստանի պատմություն»
07:40 16/01/2024  |  ՄամուլՀիմա էլ հասան հայոց պատմությանը. «Փաստ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]