Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   15:23 Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին Գառնիկ Դանիելյանի մոտ 05/03/2024   15:19 Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է 05/03/2024   15:09 Պետությունը ՄԻԵԴ-ում պատշաճ պաշտպանություն չի իրականացրել, սակայն ՄԻԵԴ վճռի ամբողջ պատասխանատվությունը բարդվում է դատավորի վրա․ Սուրեն Անտոնյանի դիմումի քննությունը ՍԴ-ում ավարտվեց 05/03/2024   15:05 Պեսկովը խոստացել է կազմակերպել 9-ամյա Մաշայի ու Պուտինի հանդիպումը 05/03/2024   14:50 Վրաստանի վարչապետը ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է Վրաստանում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ 05/03/2024   14:49 Կիրանցի պաշարում.հարակից գյուղերի հետ կապը ոստիկանները սահմանափակել են 05/03/2024   14:29 Լուսանկարների տարածումը և կոչերը, թե՝ կարող եք միանալ ՄԻՊ-ի փնտրտուքին, կարող է պարունակել հանցակազմի առերևույթ հատկանիշներ. Մանասյանը սպառնում է 05/03/2024   14:28 Ուժեղ ջրհեղեղների հետևանքով Բրազիլիայում տասնյակ զոհեր կան (տեսանյութ) 05/03/2024   14:20 «Եթե մնա Նիկոլը...». իրազեկման ակցիա Հայաստանի տարբեր քաղաքներում 05/03/2024   14:03 Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները 05/03/2024   13:58 Պատերազմի մասնակցին կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար. Մինասյան 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:37 «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ». Բագրատ Սրբազան 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   12:47 Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան 05/03/2024   12:43 Հայկական իրավական կենտրոնն ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման պաշտոնական դիմում է ներկայացրել 05/03/2024   12:32 Վաղը, մյուս օր Կիրանցի կեսը որ սաֆարովներով բնակեցնեն, գալու են հսկե՞ն սաֆարովների անվտանգությունը, որ մատը փուշ չմտնի. Դանիելյան 05/03/2024   12:31 Հրատապ. Ոստիկանները սահմանափակել են Բագրատ Սրբազանի ազատ տեղաշարժը 05/03/2024   12:24 Լոս Անջելեսում իրենց համերաշխությունն են հայտնել Տավուշին. բողոքի ակցիա՝ հյուպատոսարանի մոտ 05/03/2024   12:22 «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ հայտնվելով 43-րդ հորիզոնականում. Բաղդասարյան 05/03/2024   12:08 «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն 05/03/2024   12:05 ՍԴ-ն քննում է Սուրեն Անտոնյանի դիմումը 05/03/2024   11:59 Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի 05/03/2024   11:54 Տավուշում ոստիկանական ուժեր են կենտրոնացվում իրավիճակը շարունակում է լարված մնալ. ուղիղ 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ 05/03/2024   11:22 Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս 05/03/2024   11:15 Վերագնահատեք` Հայաստանը ժողովրդավարության բաստիո՞ն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն. Արթուր Խաչատրյան 05/03/2024   11:10 Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան 05/03/2024   11:05 Հնդկաստանի մի խումբ քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները 05/03/2024   10:55 Քյոխը առաջին անգամ խոսել է 44-օրյա պատերազմի Մատաղիս բնակավայրի, Շուշիի պաշտպանության մի դրվագի մասին 05/03/2024   10:48 Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը 05/03/2024   10:37 Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առանձին դեպքերի առկայությունը. Մանասյան 05/03/2024   10:26 Ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկման. Աբրահամյան 05/03/2024   10:22 Զովունիում գազաբալոն է այրվել 05/03/2024   10:20 Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ 05/03/2024   08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» 05/03/2024   08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ» 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ» 05/03/2024   08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ» 05/03/2024   07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» 05/03/2024   07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ» 05/03/2024   07:37 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   23:49 Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան 05/02/2024   23:35 Մոսկվայում վարչական-արտադրական շենք է այրվել 05/02/2024   23:18 ՔՊ-ական պատգամավորները Վաշինգտոնում հանդիպումներ են ունեցել
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք

Չինական «Գոտի և ճանապարհ» նախագիծն ու Հայաստանը․ կորսված հնարավորությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական ընտրություն։ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 02/05/2024   15:08  |  Վերլուծություններ

2018թ.-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նորաստեղծ իշխանությունը, որը խոստանում էր անփոփոխ թողնել ՀՀ արտաքին քաղաքական կողմնորոշումը, ի սկզբանե տարօրինակ քաղաքականություն որդեգրեց Չինաստանի նկատմամբ։ Թեև տրամաբանորեն կարելի էր ակնկալել, որ Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը և այդ հարցում նախաձեռնողականությունը նորահայտ իշխանությանը թույլ կտար հավատարիմ մնալ արտաքին քաղաքական վեկտորը չփոփոխելու իր խոստմանը՝ միաժամանակ աստիճանաբար թուլացնելով ռազմավարական կախվածությունը ՌԴ-ից։ Հայաստանի «հեղափոխական» կառավարությունը ոչ միայն չպահպանեց ՉԺՀ հետ հարաբերությունների զարգացման այն տեմպը, որը երկկողմ շփումներին հաղորդել էր նախորդ իշխանությունը դեռ 2016-2017թթ., այլև տարատեսակ արհեստական խոչընդոտներ ստեղծեց Չինաստանի հետ հարաբերություններում։

Սա վերաբերում է նաև ՉԺՀ ամենախոշոր միջազգային նախաձեռնության՝ «Գոտի և ճանապարհ» նախագծի նկատմամբ Հայաստանի իշխանությունների քաղաքականությանը կամ դրա բացակայությանը։ Ի սկզբանե չինական մեգանախագծի նկատմամբ ոչ պատշաճ ուշադրությունը գործող իշխանությունները բացատրում էին նրանով, թե իբր իրենց արտաքին քաղաքական ռազմավարությունը ձևավորման փուլում է, իսկ Հայաստանը դեռևս չինական «Գոտի և ճանապարհ» նախագծի նկատմամբ իր գերակայությունները չի մշակել։ Այսպես, 2019-ին նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն իր հարցազրույցներից մեկի ժամանակ «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության և առհասարակ Չինաստանի հետ հարաբերությունների նկատմամբ անհամարժեք քաղաքականությունը բացատրեց նրանով, թե «Հայաստանը դեռևս փորձում էր ադապտացնել իր գերակայությունները այդ (չինական նախաձեռնության շուրջ) զարգացումներին»։ Եթե այս տարօրինակ ձևակերպումը դեռ ինչ-որ կերպ կարելի էր ընկալել 2019-ին՝ չինական նախաձեռնությունից 6 տարի անց, ապա այժմ, երբ լրացել է նախաձեռնության տասնամյակը, իսկ ՀՀ գործող իշխանությունը պաշտոնավարում է ավելի քան 5 տարի, չինական ծրագրի նկատմամբ հստակ քաղաքականության բացակայությունը խոսում է միայն գործող իշխանությունների կողմից վերջինիս կարևորության թերագնահատման մասին։

Կարևոր է հիշել, որ երբ 2019-ին Չինաստանում անցկացվում էր «Գոտի և ճանապարհ» 2-րդ գագաթնաժողովը, որին մեր տարածաշրջանից մասնակցում էր Ադրբեջանի նախագահը, իսկ Վրաստանը ներկայացված էր փոխվարչապետի մակարդակով, Հայաստանը ներկայացված էր ընդամենը բնապահպանության նախարարի մակարդակով, իսկ ՀՀ վարչապետը նույն ժամանակահատվածում Երևանում մասնակցում էր այսպես կոչված «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումներին։ Ըստ էության, Չինաստանի և վերջինիս տրանսպորտային մեգանախագծի նկատմամբ ՀՀ գործող իշխանությունների անլուրջ վերաբերմունքը պահպանվեց նաև հաջորդ տարիներին։ 2023թ. հոկտեմբերին անցկացված «Գոտի և ճանապարհ» 3-րդ համաժողովին Հայաստանը ներկայացված էր էկոնոմիկայի փոխնախարարի մակարդակով, մինչդեռ Ադրբեջանից մասնակցում էր էներգետիկայի նախարարը։

2019-ի մայիսի 14-16-ը Փաշինյանը «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին մասնակցելու նպատակով առաջին և դեռևս վերջին անգամ այցելեց Չինաստան, որին հաջորդեցին մի շարք բարձրագոչ խոստումներ և հայտարարություններ։ Մասնավորապես, ՀՀ իշխանությունները խոսում էին Հայաստանում Չինաստանի կողմից ֆուտբոլային մարզադաշտ և բազալտի վերամշակման գործարան կառուցելու պայմանավորվածության մասին, որոնք այդպես էլ չիրագործվեցին: Վարչապետի այցին հաջորդած թերևս միակ կարևոր իրադարձությունը կողմերի պայմանավորվածությունն էր՝ մուտքի արտոնագրերը երկու երկրների քաղաքացիների փոխայցերի ժամանակ չեղարկելու մասին, ինչը, սակայն, չհանգեցրեց դեպի Հայաստան չինացի զբոսաշրջիկների ներհոսքի էական ավելացման։

Ինչևէ, անկախ ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունից՝ Չինաստանի հետաքրքրությունը Հարավային Կովկասի և մասնավորապես՝ Հայաստանի նկատմամբ պահպանվում է։ Այս երկիրը կարող է առանցքային դեր խաղալ Հայաստանի տրանսպորտային ապաշրջափակման հարցում, սակայն նման արդյունքի հասնելու համար Երևանը պետք է ՉԺՀ և վերջինիս նախաձեռնած միջազգային նախագծերի նկատմամբ զգուշավոր և լավ մշակված քաղաքականություն ունենա։

Ինչպես արդեն նշվեց, Հարավային Կովկասի մեծ տարածաշրջանի մեր հարևաններից Իրանը, Ռուսաստանն ու Վրաստանը Չինաստանի հետ հարաբերությունները հասցրել են ռազմավարական մակարդակի։ Ընդ որում, Վրաստանի օրինակը հուշում է, որ Արևմուտքի հետ բավական խոր և բազմաշերտ կապերը ամենևին չեն խոչընդոտում նմանօրինակ հարաբերություններ կառուցել նաև հակադիր աշխարհաքաղաքական բևեռի՝ Պեկինի հետ, եթե տվյալ պետության արտաքին քաղաքականության հենքում ընկած է պրագմատիզմն ու ռացիոնալ վարքագիծը։ Հայաստանի կենսական շահերից է բխում ՉԺՀ հետ հարաբերությունները բարձրացնել որակապես նոր՝ ռազմավարական մակարդակի, այդպիսով ընդգծելով Հարավային Կովկասում Չինաստանի ռազմավարական գործընկերների որոշակի առանցքը՝ Իրան-Հայաստան- Վրաստան-Ռուսաստան ուղղությամբ։

«Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում Չինաստանի հետ հարաբերությունների զարգացման համար առկա են բոլոր տնտեսական նախադրյալները։ 2023թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի շրջանառությունը հասել է շուրջ 1,75 մլրդ դոլարի, ինչը կազմում է ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 11,3%-ը։ Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ ՉԺՀ առևտրի ծավալները 2023թ. հունվար- նոյեմբերին հասել են շուրջ 218 մլրդ դոլարի, ինչը լրացուցիչ խթան կարող է դառնալ Պեկինի հետ առևտրային հարաբերություններն առավել խորացնելու համար։ Մյուս կողմից՝ Իրանի և ԵԱՏՄ միջև վերջերս ստորագրված ազատ առևտրի պայմանագիրը թույլ է տալիս ամբողջացնել տարածաշրջանում առևտրային կապերի շղթան, որի շարժիչ ուժը օբյեկտիվորեն հենված է ՉԺՀ տնտեսության հաջողությունների վրա։ «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության մեկնարկից ի վեր Չինաստանը միջազգային տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման մեծ փորձ է կուտակել, ուստի Հարավային Կովկասի ու հարակից երկրների հետ ՉԺՀ առևտրի շեշտակի աճը կարող է խրախուսել, որպեսզի Պեկինն ավելի ակտիվորեն ներգրավվի տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին։

Ինչպես նշվեց, Պեկինի համար կարևոր է այլընտրանքային ուղիների առկայությունը, որոնք կախված չեն ՆԱՏՕ-ի կամ վերջինիս հարող երկրների քաղաքական դիրքորոշումից, ուստի Հայաստանը պետք է Չինաստանի հետ ակտիվորեն աշխատի՝ փորձելով ի ցույց դնել այսպես կոչված «Միջին միջանցքի» մասով թուրքական ծրագրի աշխարհաքաղաքական ռիսկերը, միաժամանակ առաջարկելով խելամիտ այլընտրանք՝ ի դեմս Իրանի, Հայաստանի և Վրաստանի տարածքով անցնող Հյուսիս-հարավ միջանցքի։ Միաժամանակ, զգալի դիվանագիտական ջանքեր են պահանջվում «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված թուրք-ադրբեջանական քարոզչությունը Պեկինում անընդունելի դարձնելու ուղղությամբ։

Առհասարակ, վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները հաճախ են խոսում այսպես կոչված «Խաղաղության խաչմերուկից»՝ այն ներկայացնելով իբրև տարածաշրջանային շրջափակումը հաղթահարելու և միջազգային առևտրային մայրուղիներին, այդ թվում՝ «Գոտի և ճանապարհ» ծրագրին ինտեգրվելու իրատեսական հնարավորություն։ Այսպես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 2023թ. հոկտեմբերին Թբիլիսիում Վրաստանի և Ադրբեջանի վարչապետների հետ միասին մասնակցելով «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին, իր ելույթում վստահեցնում էր, որ «Խաղաղության խաչմերուկը» լիարժեք կերպով ներգրավվում է Մետաքսի ճանապարհի տրամաբանության մեջ»։ Թեև քողարկված, սակայն այդ «Խաղաղության խաչմերուկը» ներառում է նաև Ադրբեջանի կողմից խրախուսվող «Զանգեզուրի միջանցքը», որքան էլ ՀՀ իշխանությունները փորձեն այն թաքցնել ՀՀ ինքնիշխանության սկզբունքի ներքո։ Հայաստանի համար ավելի տրամաբանական է «Խաղաղության խաչմերուկի» փոխարեն առաջ մղել Իրանը Հայաստանի և Վրաստանի տարածքով Ռուսաստանին և Եվրոպային կապող Հյուսիս-հարավ ծրագիրը՝ պայմանական «Կայունության ճանապարհ» անվամբ, որում շահագրգռված կլինի ոչ միայն Չինաստանը, այլև Հնդկաստանը, Ռուսաստանն ու նույնիսկ ԵՄ-ը։

Չինական «Գոտի և ճանապարհ» ծրագրի ընձեռած հնարավորություններից լիարժեք օգտվելու համար ՀՀ իշխանությունները պետք է վերանայեն վերջին տարիներին Չինաստանի ուղղությամբ որդեգրած արտաքին քաղաքական ուղեգիծը և ավելի մեծ նախաձեռնողականություն ցուցաբերեն Պեկինի հետ շփումներում։ Նախ հարկ է սկսել քաղաքական մակարդակից և ամեն կերպ խուսափել Չինաստանի համար զգայուն հարցերում անզգույշ քայլերից կամ գործողություններից, ինչը, ցավոք, վերջին տարիներին պարբերաբար կրկնվել է.

·         ՀՀ անդամակցությունը պարբերաբար հակաչինական հայտարարություններով հանդես եկող Կրոնական ազատության միջազգային դաշինքին,

·         ՀՀ մասնակցությունը ակնհայտ հակաչինական օրակարգ հետապնդող «Ժողովրդավարական գագաթնաժողով» միջոցառմանը,

·         Թայվանի նախարարի ոչ պաշտոնական այցը Հայաստան,

·         Ժամանակագրորեն նույն շրջանում ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախագահի այցը Թայվան և Հայաստան,

·         Ոչ պատշաճ մակարդակով մասնակցությունը «Գոտի և ճանապարհ» 2-րդ և 3-րդ գագաթնաժողովներին և այլն:

Երկրորդ քայլը կապված է միջազգային հարաբերություններում ՀՀ իշխանությունների ներկայիս դիրքավորման հետ։ Թեև պաշտոնապես խոսվում է բազմավեկտոր արտաքին քաղաքականության, մի գերտերության հետ հարաբերությունները մեկ այլ գերտերության հետ հարաբերությունների վատթարացման հաշվին չկառուցելու մտադրության, աշխարհաքաղաքական շրջադարձերի բացառման մասին, սակայն գործնականում ՀՀ ներկայիս իշխանությունները պարզապես փորձում են Հայաստանի քաղաքական, տնտեսական և անվտանգային որոշակի կախվածությունը ՌԴ-ից փոխարինել առավել մեծ կախվածությամբ՝ արդեն Արևմուտքից։ Սա բնականաբար Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը խրախուսող քաղաքականություն չէ, եթե նույնիսկ անտեսենք այն փաստը, որ լիարժեքորեն կտրված է ՀՀ անվտանգային, աշխարհաքաղաքական և նույնիսկ տնտեսական շահերից։

Սակայն այս անգամ կանգ առնենք ոչ պակաս կարևոր՝ տնտեսական բաղադրիչի վրա։ Այսպես, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2023թ. հունվար-հոկտեմբերի 10 ամիսներին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ավելի քան 50%-ը եղել է 3 երկրների հետ՝ Ռուսաստան՝ 35,1, Չինաստան՝ 11,3, Իրան՝ 3,7, իսկ ահա ԵՄ և ԱՄՆ հետ ՀՀ առևտրի շրջանառության մասնաբաժինը նույն ժամանակահատվածում կազմել է ընդամենը 18,7%՝ ԵՄ՝ 14,8, ԱՄՆ՝ 3,9։ Եթե այս պատկերը համադրենք ՀՀ ներկայիս կառավարության արտաքին քաղաքական օրակարգի և առաջնահերթությունների հետ, այդ թվում՝ այցերի, կոնտակտների մասով, կնկատենք ակնհայտ անհամարժեքությունը։

Ավելի խոսուն են արտահանման ցուցանիշները. 2023թ. առաջին 10 ամիսներին ՀՀ արտահանման կառուցվածքը բաշխված է եղել հետևյալ համամասնությամբ՝ ՌԴ-Իրան-Չինաստան 57% (ՌԴ 49,6%, ՉԺՀ 6%, Իրան 1,4%), ԵՄ և ԱՄՆ՝ 11,8% (ԵՄ 11,1%, ԱՄՆ 0,7%)։

Փաստորեն, Հայաստանը դեպի Ռուսաստան, Իրան և Չինաստան արտահանում է 5 անգամ ավելի շատ ապրանք, քան դեպի ԱՄՆ և Եվրոպա, այնինչ կառավարության միջազգային շփումներում նկատելի է ճիշտ հակառակ պատկերը։ Առհասարակ Հայաստանից արտահանման գերակշռող մասը ուղղվում է դեպի արևելյան շուկաներ. 2023թ. հունվար-հոկտեմբերին ՀՀ արտաարտահանման շուրջ 80%-ն ուղղվել է ԵԱՏՄ, ԱՄԷ, Իրան, Իրաք, ՉԺՀ, Վրաստան։

Ըստ էության, վերոհիշյալ տնտեսական ցուցանիշները, ի թիվս քաղաքական, ռազմական և այլ հիմնավորումների, ևս մեկ կարևոր ցուցիչ են, թե որ ուղղությամբ պետք է կառուցվեն ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները և այս հարցում որքան կարևոր նշանակություն կարող է ունենալ լիարժեք ներգրավումը չինական «Գոտի և ճանապարհ» նախագծին։ Այս ուղղությամբ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է հետևողականորեն իրագործել մի շարք առաջնահերթ քայլեր.

·         Ակտիվացնել մասնակցությունը «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում անցկացվող միջոցառումներին, բարձրացնել ներկայացվող պատվիրակությունների մակարդակը, մասնավորապես՝ փորձել առնվազն վարչապետի կամ փոխվարչապետի մակարդակով ներկայանալ «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության գագաթնաժողովներին։

·         Խուսափել ակնհայտ հակաչինական նախաձեռնություններին անդամակցությունից, միջազգային կառույցներում հակաչինական քվեարկություններից և հայտարարություններից։

·         Չափազանց զգուշավոր քաղաքականություն վարել Չինաստանի համար շատ զգայուն և կենսական նշանակություն ունեցող Թայվանի հարցում, կրոնական փոքրամասնություններին վերաբերող հարցերում, հնարավորինս խուսափել անցանկալի «պատահականություններից»։

·         Մշակել տարածաշրջանային տրանսպորտային կոմունիկացիաներին Հայաստանի մասնակցության և այն չինական «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանն ինտեգրելու հարցում ՀՀ դիրքորոշումներն ու առաջնահերթություններն ամփոփող լիարժեք ռազմավարություն, այն ներկայացնել և քննարկել ՉԺՀ շահագրգիռ ներկայացուցիչների հետ։

·         Հանդես գալ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի մասով ՀՀ պատկերացումներն ամփոփող նոր նախաձեռնությամբ՝ պայմանական «Կայունության ճանապարհ» նախագծով, շահագրգիռ երկկողմ և բազմակողմ քննարկումներ կազմակերպել Վրաստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Հնդկաստանի ներկայացուցիչների հետ։ Ընդ որում, սա ոչ միայն հնարավորություն կտա տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման այլընտրանքային ուղիներ փնտրել, այլև այդ տեսլականի շուրջ քննարկումները կուժեղացնեն ՀՀ բանակցային դիրքերը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կումունիկացիաների ապաշրջափակման բարդ գործընթացում։

 

·         Ակտիվացնել մասնակցությունը այն միջազգային միջոցառումներին և կազմակերպություններին, որոնք ՉԺՀ արտաքին քաղաքականության համար կարևոր նշանակություն ունեն։ Օրինակ՝ Հայաստանը, ինչպես Ադրբեջանը, Շանհայի համագործակցության կազմակերպության դիտորդի կարգավիճակ ձեռք բերելու հայտ է ներկայացրել, սակայն ի տարբերություն Ադրբեջանի նախագահի, որը 2022-ին մասնակցել է ՇՀԿ գագաթնաժողովներին, ՀՀ վարչապետը որոշակի պատճառաբանությամբ խուսափել է այդ միջոցառմանը մասնակցելուց։

 

·         Նախաձեռնել Չինաստանի հետ հարաբերությունները որակապես նոր՝ ռազմավարական մակարդակի բարձրացնելու ուղղությամբ դիվանագիտական ջանքեր՝ հետևելով Վրաստանի հաջողված օրինակին։

 

 «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]