Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   11:34 Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   11:30 Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունը «սահմանազատումից» հետո ադրբեջանցիներից 150-160 մ․ է 05/03/2024   11:22 Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս 05/03/2024   11:15 Վերագնահատեք` Հայաստանը ժողովրդավարության բաստիո՞ն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն. Արթուր Խաչատրյան 05/03/2024   11:10 Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան 05/03/2024   11:05 Հնդկաստանի մի խումբ քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները 05/03/2024   10:55 Քյոխը առաջին անգամ խոսել է 44-օրյա պատերազմի Մատաղիս բնակավայրի, Շուշիի պաշտպանության մի դրվագի մասին 05/03/2024   10:48 Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը 05/03/2024   10:37 Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առանձին դեպքերի առկայությունը. Մանասյան 05/03/2024   10:26 Ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկման. Աբրահամյան 05/03/2024   10:22 Զովունիում գազաբալոն է այրվել 05/03/2024   10:20 Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ 05/03/2024   08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» 05/03/2024   08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ» 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ» 05/03/2024   08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ» 05/03/2024   07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» 05/03/2024   07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ» 05/03/2024   07:37 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   23:49 Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան 05/02/2024   23:35 Մոսկվայում վարչական-արտադրական շենք է այրվել 05/02/2024   23:18 ՔՊ-ական պատգամավորները Վաշինգտոնում հանդիպումներ են ունեցել 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   22:43 Շատակերությունից չգիրացող մարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդությունների մասին 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   22:11 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/02/2024   21:53 Թուրքիան հրաժարվել է С-400 համակարգերի փոխանցումն Ուկրաինային 05/02/2024   21:39 Վրաստանում կրկին հանրահավաք է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ 05/02/2024   21:21 Բրիտանիան Ուկրաինային թույլ է տվել իր զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին 05/02/2024   21:02 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան 05/02/2024   20:49 ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով 05/02/2024   20:36 Թուրքիայում բախվել են զբոսաշրջիկներ տեղափոխող երկու ջիպեր 05/02/2024   20:22 Չորրորդ օրն է՝ Բագրատ Սրբազանի դեմ սուտ մատնություն կատարելու հաղորդման առթիվ վարույթ չկա, փոխարենը՝ կալանքի տակ է սրբազանին պաշտպանողը 05/02/2024   20:02 Թուրքիան դադարեցրել Է Իսրայելի հետ առեւտուրը․ ԶԼՄ-ներ 05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/02/2024   19:32 Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին 05/02/2024   19:21 Մակրոնը երեք սպառնալիք է նշել Եվրոպայի գոյության համար 05/02/2024   19:07 Ղրղզստանում համաքաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց 05/02/2024   18:57 Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ 05/02/2024   18:52 Իրավիճակն այս պահին Կիրանց տանող ճանապարհին 05/02/2024   18:47 Ուսուցիչը բռնություն է գործադրել տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ. Հայկ Կոստանյան 05/02/2024   18:37 Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից 05/02/2024   18:30 Ոմանք անտեղյակ են, որ դատավորի ընտանիքի անդամների մասով կան մի շարք իրավական կարգավորումներ․ Դատական իշխանություն 05/02/2024   18:27 Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/02/2024   18:20 Բագրատ Սրբազանին ոստիկանները թույլ չեն տվել բարձրանալ Կիրանց, սակայն կիրանցեցիներն իրենք են իջել Սրբազանի հետ հանդիպելու 05/02/2024   18:16 Անգամ Կիրանցի կողքի գյուղերը անմասն են կատարվողին, սա փորձում են դարձնել լոկալ խնդիր, միայն կիրանցիներինը. Տեր Աբել
05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին

Եթե գեներալ-գնդապետը, 30 տարի պետական կարևոր պաշտոն զբաղեցրած անձը չի կարողանում փոքրամարմին լրագրողների ճնշումներից խուսափել, ոչինչ չեմ կարող ասել. Դատավորը՝ Վովա Գասպարյանին (տեսանյութ) 02/01/2024   16:47  |  Դատական ռեպորտաժներ

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, այս պահին ընթանում է ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի հարցաքննությունը։

Նշենք, որ մինչ Գասպարյանի հարցաքննությանն անցնելը, վերջինս դիմում էր ներկայացրել դատարան՝ հրաժարվելով ցուցմունք տալուց և պնդել իր նախաքննական ցուցմունքը։ Գասպարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը, սակայն, պարզաբանեց, թե Գասպարյանը չի ցանկանում տեսախցիկերի առջև իր մասնավոր ծառայողական գաղտնիքին վերաբերելի հարցերով ցուցմունք տալ։ Մասնավորապես, փաստաբանի կարծիքով՝ ցուցմունքները՝ բնակարանների հատկացման մասով, պետական գաղտնիք են պարունակում, իսկ աղջկան պաշտոն տալու ցուցմունքից հրաժարվում է, քանի որ անձի մասնավոր կյանքին են վերաբերում և բացառապես փակ դատական նիստում կարող են քննարկվել։ Գասպարյանը համաձայնություն է տվել ցուցմունք տալու՝ միայն դռնակ ռեժիմով, սակայն նախագահողը հորդորեց՝ «ուլտիմատումով» չխոսել․«Եթե ընդառաջեմ Գասպարյանի խնդրանքին, որ ցուցմունք տա դռնփակ ռեժիմով, հաջորդ դատական նիստին կարող է հետևել Գասպարյանի պահանջը, որ առավել մանրամասն ցուցմունք կարող է տալ, եթե ես նրա վերաբերյալ արդարացնող պահանջ ներկայացնեմ»,- ասաց դատավորը։ Նախագահողը նաև նկատեց, որ պետական գաղտնիք պարունակող տվյալների շուրջ ցուցմունք տալը կարող էր անցկացվել դռնփակ ռեժիմով, իսկ ինչ վերաբերում է դստեր դրվագին, ապա նախագահողը հետաքրքրվեց, թե՝ եթե դա մասնավոր կյանքին է վերաբերում, ապա ինչու է Գասպարյանը ԶԼՄ-ներին մանրամասներ հայտնել՝ նշելով շարժառիթների մասին։

«Եթե ՀՀ 7 տարվա ոստիկանապետը, գնդապետ-գեներալը, 30 տարի պետական կարևոր պաշտոն զբաղեցրած անձը չի կարողանում փոքրամարմին լրագրողների ճնշումներից խուսափել, ոչինչ չեմ կարող ասել»,-ասաց դատավորը՝ շարունակելով նիստը դռնբաց ռեժիմով։
Դատարանում հրապարակվեց Գասպարյանի՝ նախաքննական ցուցմունքները, ինչից հետո Գասպարյանը պատասխանեց հարցերին։ Վլադիմիր Գասպարյանը հայտարարեց, որ իրենից երբեք չեն լսել, որ ասի՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է, ինքը հարգում է իրավապահ համակարգը և չի կարծում, որ քաղաքական խաղ է իր դեմ։ Նրա խոսքով՝ առաջին իսկ օրից ասել է, որ սա քաղաքական հարց չէ, ինքը չի հավատում, որ իր դեմ պատվերով կանեն գործը։

«Ես այն մարդը չեմ, որ իմ դեմ պատվեր անեն, ես ունեմ կենսագրություն, ես պատվավոր դատախազ եմ, պատվավոր չեկիստ եմ, պատվավոր ՔԿ-ի աշխատակից եմ, այդ համակարգերն իմ հարազատ համակարգերն են»,- հայտարարեց Գասպարյանը։
Պատասխանելով հարցին, թե նա բնակարան է նվիրել մի մարդու, որը եղել է իր դստեր պրոդյուսերը՝ Գասպարյանը նշեց, որ իր երեխան երգչուհի չէ, միայն փոքր ժամանակ է երգել, որ երգչուհի լիներ, այսօր էլ կերգեր, այլ ոչ թե կսովորեր համալսարանում՝ քաղաքագիտություն․ «Հետո էլ պետք չէր գովազդել իրեն պրոդյուսեր լինելու համար, թե չէ ուրիշ ուժեղ պրոդյուսեր չկա իմ երեխայի համար։ Եթե ինձ պետք լիներ պրոդյուսեր՝ ինչ ուզենայի, ում ուզենայի անելու էին»։

Ինչ վերաբերում է ոստիկանությունում ծառայություն անցած իր մյուս դստերը, որը ստացել է փոխգնդապետի կոչում, Գասպարյանը նշեց, որ ինքն է խնդրել Լևոն Երանոսյանին՝ աշխատանքի ընդունել իր աղջկան, հետո՝ դուստրը երեխաներ է ունեցել և այլն, պաշտոնից ազատվելուց հետո է Գասպարյանն իմացել, որ հաճախականությունը չի ապահովել, ասել է՝ կտանեք այդ գումարը կմուծեք։ Ըստ ամբաստանյալի՝ ինքը տեղեկացված չի եղել, որ աղջիկն աշխատանքի չի հաճախել։

«Ես ու Երանոսյանը մարտական ընկերներ ենք, անհարմար է զգացել այդ հարցերը բարձրացնի, ամաչելա, լռելա, չեմ ողջունում դա, բայց չեմ էլ մեղադրում։ Էլ չեմ պատասխանում ձեր հարցերին, արդեն նյարդայնանում եմ»,-հայտարարեց Գասպարյանը։


Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1997-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության /2007 թվականի փետրվարի 3-ից ռազմական ոստիկանության / վարչության պետի, ապա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները, կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում տեղյակ լինելով ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 20440 զորամասի երեք զինծառայողների կողմից իրենց բուն գործառույթները չկատարելու և զորամաս չհաճախելու մասին, որևէ միջոց չի ձեռնարկել, արդյունքում նշված ժամանակահատվածում վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափի գումար:

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Գասպարյանը 2011-2018 թվականներին զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերի հակառակ` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15.000.000, և 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք չունեցող ՀՀ ոստիկանության ծառայողներին, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ:

Նախաքննական մարմնի գնահատմամբ՝ Գասպարյանը կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է ՀՀ ոստիկանության ծառայողին:

Լևոն Երանոսյանը մեղադրվում է 2015-2018թթ ընթացքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, այլ անձի հետ հանցակցությամբ իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում, ինչպես նաև՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Վարդան Թունյանը մեղադրվում է Լևոն Երանոսյանին պաշտոնեական դիրքը չարաշահելուն դրդելու մեջ, որը մեղադրանքի համաձայն՝ դրսևորվել է ՀՀ ոստիկանության զորքերից մեկի զորամասի դասակի հրամանատար Վահրամ Ղազարյանին զորամասում աշխատանքի ներկայանալուց ազատելու եղանակով։

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Թունյանը, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ-գլխավոր աուդիտորի պաշտոնը և հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ: Բացի այդ, օգտագործելով պաշտոնեական դիրքը , 2014-2018 թվականների ընթացքում կատարել է իրեն վստահված ուրիշի խոշոր չափերով գույքի յուրացում:

Գուրգեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանին` ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի դասակի հրամանատար Վահրամ Ղազարյանին զորամասում աշխատանքի ներկայանալու պարտականությունից ազատելու եղանակով ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:25 11/12/2023  |  ԼՐԱՀՈՍՄարտաֆիլմ հիշեցնող կրակոցների հետքերով․ կասկածյալների մեջ են «Վովայի Արշակ»-ի հարազատները. Shamshyan.com
15:50 01/12/2023  |  Դատական ռեպորտաժներՎովայի Արշակի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է բացակայելու արգելքով
10:43 21/08/2023  |  Քրեական խրոնիկոնԴատախազը Ոստիկանության նախկին պետի կնոջ վերաբերյալ գործն ուղարկել է դատարան
19:45 31/05/2023  |  Դատական ռեպորտաժներՎլադիմիր Գասպարյանի դստերն աշխատավայրում չեն տեսել. Վովա Գասպարյանի և մյուսների գործով ցուցմունք տվեցին վկաները
17:04 10/05/2023  |  Քրեական խրոնիկոնՏունս սիրուն է, չէ՞, ես միշտ ճաշակով եմ սարքում ամեն ինչ. Վովա Գասպարյանը վստահեցնում է՝ առանձնատունը որպես նվիրատվություն է ստացել
12:39 05/12/2022  |  Քրեական խրոնիկոնԴատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ նկատմամբ
11:43 30/11/2022  |  Քրեական խրոնիկոնԴատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դստեր նկատմամբ
17:57 08/11/2022  |  ԼՐԱՀՈՍՎովա Գասպարյանի դուստրն ու փեսան ապօրինի ծագում ունեցող գույքի գործով հրավիրվել են դատախազություն
13:28 23/08/2022  |  Քրեական խրոնիկոնԴատախազությունը վերաքննիչ բողոքն արդեն ներկայացրել է՝ պահանջելով կրկին կալանավորել «Վովայի Արշակին»
19:29 05/08/2022  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը կբողոքարկի Վովայի Արշակին 562 միլիոն ՀՀ դրամի գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]