Թեմաներ
Երկուշաբթի 05 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 05/19/2024   21:51 Բագրատ Սրբազանը զորակցություն է հայտնել Իրանի նախագահին 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար 05/19/2024   21:37 Իրանի նախագահ Ռաիսին այսօր պետք է այցելեր Հայաստան. աղբյուր 05/19/2024   21:19 Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ԱԳՆ 05/19/2024   21:16 Ոստիկանական ստորաբաժանումները սահմանափակում են մեր տեղաշարժը, առայժմ չի հաջողվում ստանալ մանրամասն տեղեկություններ. Դանիելյան 05/19/2024   21:06 Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը. արևելագետ 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   20:24 Բագրատ Սրբազանը վաղը կմեկնի Կիրանց   05/19/2024   20:20 Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Սպարապետի քույր կամ «հոպլո», բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազան 05/19/2024   20:10 Պատերազմական իրավիճակ դեպքում` Խերեմլիում բնակվող ադրբեջանցին հայտնվելու է շրջափակման մեջ. Վարդանով 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան 05/19/2024   19:07 Փաշինյանի հեռանալուց հետո ճիշտ ղեկավարը Բագրատ Սրբազանն է. Օսկանյան 05/19/2024   18:54 Արարատ Միրզոյանը կմեկնի Վիեննա 05/19/2024   18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   17:45 Իրանի նախագահի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել 05/19/2024   17:35 Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ 05/19/2024   17:30 Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա է. Աբրահամյան 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   16:57 ԱԱԾ սահմանապահ զորքերը սահմանի ստանձման վերաբերյալ որոշակի աշխատանքներ են իրականացնում. Տավուշի բաժնի պետ 05/19/2024   16:47 Ադրբեջանը ողջունում է Իրանի ջանքերն՝ ուղղված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը. Ալիև 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   16:07 Փորձում են հոգեբանական ճնշում գործադրել Կիրանցի բնակիչների նկատմամբ. Խամոյան 05/19/2024   15:51 «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը 05/19/2024   15:20 ՆԳՆ-ն՝ Կիրանց մուտք գործելու արգելքի մասին 05/19/2024   14:58 Կիրանցի հատվածում սահմանապահ զորքերը իրականացնում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված աշխատանքներ.ԱԱԾ 05/19/2024   14:42 Ոստիկանները թույլ չեն տալիս նաև մշակութային գործիչների մուտքը Կիրանց 05/19/2024   14:36 Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ 05/19/2024   14:07 «Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին 05/19/2024   14:04 Եթե ներքաղաքական պրոցեսները ձախողվեն, չի բացառվում ՀՀ-ում լինի ազդեցության գոտիների բաժանման իրավիճակ Անկարայի ու Մոսկվայի միջև. քաղաքագետ 05/19/2024   13:45 ՔԿ-ն՝ Վահագն Չախալյանի մեղադրանքի մասին 05/19/2024   13:43 Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո, բայց ոչ ամեն գնով. Բագրատ Սրբազան 05/19/2024   13:21 3-5 աստիճանով տաքանալու է. տեղումներ են սպասվում 05/19/2024   13:12 Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը,պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել. Խամոյան 05/19/2024   13:01 ԳՇ պետ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը 05/19/2024   12:44 Իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. եթե «հավես» ունեք, պատրաստվեք դրան. Արսեն Թորոսյան 05/19/2024   12:30 Վահագն Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը 05/19/2024   12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com 05/19/2024   11:52 Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին 05/19/2024   11:39 Սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   10:54 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում՝ պիկապի հանդիպակաց գոտի դուրս գալու ու միկրոավտոբուսի բախվելու հետևանքով 05/19/2024   10:31 Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը 05/19/2024   10:18 Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհ
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»

Ամբերդն ընդգրկվել է «7 ամենավտանգված» ծրագրի կարճ ցուցակում 01/30/2024   16:46  |  ԼՐԱՀՈՍ

Ամբերդ պատմամշակութային արգելոցն ընդգրկվել է  «7 ամենավտանգված» ծրագրի կարճ ցուցակում՝ որպես Եվրոպայի 11 ամենավտանգված ժառանգության վայրերից մեկը։

«Եվրոպա Նոստրան», Մշակութային և բնական ժառանգությանը նվիրված քաղաքացիական հասարակության եվրոպական ձայնն ու Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտն այսօր հայտարարել են Եվրոպայում գտնվող և 2024 թ․ «7 ամենավտանգված» ծրագրում ընդգրկված հուշարձանների ու ժառանգության վայրերի անունները:

2024 թվականի Եվրոպայի 11 ամենավտանգված հուշարձաններն ու ժառանգության վայրերն են.

Ամբերդ պատմամշակութային արգելոց, ՀԱՅԱՍՏԱՆ

Դուրեսի հնավայր (Muret e Portës), ԱԼԲԱՆԻԱ

Միդի պալատ (Palais du Midi), Բրյուսել, ԲԵԼԳԻԱ

Աշխատավորների դասի բնակարաններ Ռուբե-Տուրկուենում, ՖՐԱՆՍԻԱ

Կիկլադյան կղզիներ, Սիֆնոս, Սերիֆոս և Ֆոլեգանդրոս, ՀՈՒՆԱՍՏԱՆ

Գեսատի Սուրբ Պետրոս եկեղեցի, Միլան, ԻՏԱԼԻԱ

Սիենայի սինագոգ, ԻՏԱԼԻԱ

Շտայնորտ պալատ, Հյուսիսային Մասուրիա, ԼԵՀԱՍՏԱՆ

Հարավսլավիայի ժողովրդական բանակի տուն Շաբաչում, ՍԵՐԲԻԱ

Սուրբ Գևորգ հունական ուղղափառ եկեղեցի, Ալթինոզու / Հաթայ նահանգ, ԹՈՒՐՔԻԱ

Անտիոքի Երկաթե դարպաս, Անթաքիա / Հաթայ նահանգ, ԹՈՒՐՔԻԱ

«Եվրոպա Նոստրայի» գործադիր նախագահ, դոկտոր պրոֆ. Հերման Պարզինգերը հայտարարել է. «Ընտրված ժառանգության վայրերը վտանգված են քանդման, ոչ պատշաճ զարգացման, բնական աղետների կործանարար ազդեցության, անտեսման կամ ֆինանսավորման բացակայության պատճառով: Այս կարճ ցուցակը հրապարակելով՝ ցանկանում ենք աջակցության ուղերձ հղել այն ակտիվիստներին և տեղական համայնքներին, ովքեր խորապես նվիրված են այս վայրերը փրկելուն: Եվրոպայի ժառանգությունը պետք է պահպանվի ոչ միայն որպես մեր ընդհանուր անցյալի վկայություն, այլ նաև որպես կայունության,  համախմբված և խաղաղ ապագայի խթան։

Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտի դեկան Շիվա Դուստդարն ասել է. «Մշակութային ժառանգությունը եվրոպական ինքնության, գրավչության և տնտեսական աճի համար հիմնական ռեսուրս է: Այս կարճ ցուցակը մեզ հիշեցնում է, թե որքան փխրուն է այդ ժառանգությունը, և որքանով ենք մենք դա ընդունում: Ինստիտուտը մեր վաղեմի գործընկեր Եվրոպա Նոստրայի հետ միասին․ ողջ Եվրոպայում ընդլայնում է այն տեղական համայնքների ջանքերը, որոնք գիտեն, որ մշակութային ժառանգության վայրերը փրկելը կօգնի այլ հրատապ մարտահրավերներ հաղթահարելուն։ Հույս ունենք գալիք սերունդների համար այս տեսարժան վայրերը վերականգնված և պահպանված տեսնել»:

Վերոնշյալ վտանգված ժառանգության վայրերը ընտրվել են միջազգային խորհրդակցական խմբի կողմից: Խմբում ընդգրկված են պատմության, հնագիտության, ճարտարապետության, ամրակայման, նախագծերի վերլուծության և ֆինանսական փորձագետներ: 2024 թվականի «7 ամենավտանգված» ծրագրին վայրեր առաջադրել են անդամ կազմակերպությունները, ասոցացված կազմակերպությունները կամ Եվրոպա Նոստրայի առանձին անդամները, ինչպես նաև Եվրոպական ժառանգության դաշինքի անդամները:

Ընտրությունը կատարվել է՝ հիմք ընդունելով յուրաքանչյուր վայրի՝ ժառանգության առումով նշանակալի լինելն ու մշակութային արժեքը, ինչպես նաև այն լուրջ վտանգը, որին դրանք այսօր առերեսվում են։ Տեղական համայնքների ներգրավվածության մակարդակն ու պետական և մասնավոր շահագրգիռ կողմերի հանձնառությունը այս վայրերը փրկելու հարցում կարևորվել են որպես հավելյալ արժեքներ: Ընտրության մեկ այլ չափանիշ էր այս վայրերի ներուժը՝ որպես կայուն սոցիալ-տնտեսական զարգացման խթան:

Եվրոպայում 2024 թվականի «7 ամենավտանգված» ժառանգության վայրերի վերջնական ցանկը կհրապարակվի ապրիլին։

«7 ամենավտանգված» ծրագիրը քաղաքացիական հասարակության՝ Եվրոպայի վտանգված ժառանգությունը փրկելու արշավի մի մասն է կազմում: Այն բարձրացնում է հասարակության իրազեկվածությունը, տալիս է անկախ գնահատականներ և հետագա գործողությունների առաջարկներ է անում: 2013 թ.-ին մեկնարկած այս նորարարական ծրագիրը վարում է Եվրոպա Նոստրան՝ Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտի հետ համագործակցությամբ: Ունի նաև Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի աջակցությունը: Ծրագրի մեկնարկից ի վեր ընտրվել են վտանգի տակ գտնվող 56 հուշարձաններ և ժառանգության վայրեր Եվրոպայի 31 երկրներից:

«Եվրոպա Նոստրան» եվրոպական քաղաքացիական հասարակության ձայնն է, որը նվիրված է մշակութային և բնական ժառանգության պահպանմանն ու տարածմանը: Ժառանգության ոլորտի հասարակական կազմակերպությունների համաեվրոպական ֆեդերացիա է։ Աջակցում է պետական մարմինների, մասնավոր ընկերությունների և անհատների լայն ցանցին, որն ընդգրկում է ավելի քան 40 երկիր: Եվրոպայի ամենամեծ և ժառանգության ոլորտի ամենաներկայացուցչական ցանցն է և սերտ հարաբերություններ է պահպանում Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ միջազգային կառույցների հետ: «Եվրոպա Նոստրան» իրականացնում է Եվրոպայի վտանգված հուշարձանները, վայրերը և լանդշաֆտները փրկելու քարոզարշավ՝ մասնավորապես «7 ամենավտանգված» ծրագրի միջոցով: Եվրոպական ժառանգության մրցանակներով / Եվրոպա Նոստրա մրցանակներով խրախուսում է բարձր որակն ու մեծ վարպետությունը: Եվրոպա Նոստրան ակտիվորեն նպաստում է ժառանգությանն առնչվող եվրոպական ռազմավարությունների և քաղաքականության սահմանմանն ու իրականացմանը՝ եվրոպական կառույցների հետ մասնակցային երկխոսության և Եվրոպական ժառանգության դաշինքի համակարգման միջոցով: «Եվրոպա Նոստրան» ղեկավարել է Եվրոպական հանձնաժողովի կողմից ընտրված եվրոպական համընկերությունը, որը վարելու է Եվրոպական ժառանգության կենտրոն փորձնական նախագիծը (2023-2025 թթ․): Այն նաև Եվրոպական հանձնաժողովի կողմից մշակված Նոր եվրոպական Բաուհուզ նախաձեռնության պաշտոնական գործընկերն է և հանդիսանում է Կլիմայի ժառանգության ցանցի առաջատար եվրոպական անդամ և աջակից:

Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտը (EIB-I) ստեղծվել է ԵՆԲ խմբի (Եվրոպական ներդրումային բանկ և Եվրոպական ներդրումային հիմնադրամ) շրջանակներում՝ եվրոպական շահագրգիռ կողմերի և լայն հանրության հետ խթանելու և աջակցելու սոցիալական, մշակութային և ակադեմիական նախաձեռնություններին: Այն ԵՆԲ խմբի համայնքի և քաղաքացիության ներգրավման առանցքային հենասյունն է: Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել http://institute.eib.org կայքում։

«Ստեղծագործ Եվրոպան» ԵՄ ծրագիր է, որն աջակցում է մշակութային և ստեղծագործական հատվածներին՝ հնարավորություն տալով մեծացնելու իրենց ներդրումը եվրոպական հասարակությունում, տնտեսությունում և կենսամիջավայրում: Ծրագիրը 2021-2027 թվականների համար 2,4 միլիարդ եվրո բյուջեով աջակցում է ժառանգության, կատարողական արվեստի, կերպարվեստի, միջգիտակարգային արվեստների, հրատարակչության, կինոյի, հեռուստատեսության, երաժշտության և տեսախաղերի ոլորտների կազմակերպությունների, ինչպես նաև տասնյակ հազարավոր արվեստագետների, մշակութային և տեսալսողական ոլորտի մասնագետների:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:34 29/01/2024  |  ԼՐԱՀՈՍԿԶՆԱԿ-ի տնօրենը պետք է մեկնաբանի, թե ինչու է որոշվել լուծարել պարոն Մալոյանի ղեկավարած բաժինը․ Բադալյան
17:23 29/01/2024  |  ԼՐԱՀՈՍՔննարկվել են պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման վերաբերյալ հարցեր
17:05 23/01/2024  |  ԼՐԱՀՈՍՔննարկվել են կրթության և մշակույթի ոլորտներում հայ-բրիտանական համագործակցության մի շարք հարցեր
11:23 23/01/2024  |  ԼՐԱՀՈՍԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության փորձագետներին
18:41 21/01/2024  |  Միջազգային լրահոսՍուխումի պատկերասրահում հրդեհից հաջողվել է փրկել 4000 նկարներից մոտ 150- ը
20:10 20/01/2024  |  ԼՐԱՀՈՍՍիլվա Կապուտիկյանի հիշատակի խնկարկման արարողություն` պանթեոնում
19:28 16/01/2024  |  ԼՐԱՀՈՍՀայոց պատմությունն աղավաղող 7-րդ դասարանի դասագրքի սխալների շտկումներով ներդիրները չեն բաժանվել աշակերտներին, անգամ պատրաստ չեն
13:14 05/01/2024  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՀոգևոր երաժշտության փառատոն՝ Սուրբ Ծնունդի տոնին
20:40 03/01/2024  |  ԼՐԱՀՈՍԿարծում եմ, որ այս ամենը կապված է իմ գործունեության հետ և հատկապես Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի դեմ ուղղված իմ պայքարի. Բադալյան
20:24 03/01/2024  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը Լոռու մարզում ծանոթացել է Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին, հանձնարարել սեղմ ժամկետներում լուծել արձանագրված թերությունները

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]