ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
4 դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի» գործով ՄԻԵԴ վճռի հիման վրա 01/23/2024 20:11 | Վարչական իրավունք
ՀՀ արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանի, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ Հովսեփ Բեդևյանի, Քրիստինե Մկոյանի, Ռուզաննա Հակոբյանի նկատմամբ։ Պատճառը՝ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն («Հայկական Ժամանակ» ) ընդդեմ Հայաստանի՝ 2021թ․ կայացված ՄԻԵԴ վճիռն է։
Հիշեցնենք, որ գործը վերաբերում է 2008թ մարտի 1-ի իրադարձություններին։ Մասնավորապես, ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիր էր ստորագրվել, համաձայն որի՝ ԶԼՄ-ները պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ կարող էին տեղեկություն տրամադրել բացառապես պետական մարմինների կողմից տրամադրվող պաշտոնական տեղեկության սահմաններում։ 2008թ մարտի 3-ի լույս 4-ի գիշերը «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն տպարան է հանձնել իր թերթի հաջորդ հրատարակության մակետը, սակայն տպիչների մոտ գտնվող ԱԱԾ ծառայողներն արգելել են տպագրությունը, ըստ թերթի, առանց պատճառ նշելու։ 2008թ․ մարտի 13-ին Հանրապետության նախագահը մեկ այլ հրամանագիր է ստորագրել՝ փոփոխություններ մտցնելով արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրում։ Նշված փոփոխություններով մեղմացումներ են մտցվել, այդ թվում՝ ԶԼՄ-ների վերաբերյալ, հստակեցվել է, որ արգելվում է զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն կամ առանց իրազեկման (ապօրինի) միջոցառումների մասնակցության կոչեր, ինչպես նաև նման տեղեկատվություն կամ կոչեր որևէ այլ եղանակով և ձևով հրապարակելը կամ տարածելը։ Այս փոփոխություններից հետո «ՀԺ»-ն տպարան է ներկայացրել թերթի նույն մակետը, սակայն ԱԱԾ ծառայողները կրկին թույլ չեն տվել տպագրությունը։ ԱԱԾ աշխատակիցների գործողությունների դեմ 2008թ ապրիլի 17-ին «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն դիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ պնդելով, որ սահմանափակումներով խախտվել են ԵԿ 10-րդ հոդվածով նախատեսված արտահայտվելու ազատության իրավունքը, ինչպես նաև՝ վիճարկել են նախագահի՝ երկրում արտակարգ դրություն հայտարարելու հրամանագրի օրինականության հարցը։ 2008թ մայիսին Վարչական դատարանը մերժել է հայցը՝ արձանագրելով, որ բացակայում է իրավազորությունը։ Վարչական դատարանն արձանագրել է, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահի հրամանագրի օրինականությունը կարող է վիճարկվել միայն Սահմանադրական դատարանում։ Դատական ակտի դեմ հայցվորի ներկայացրած վերաքննիչ և վճռաբեկ բողոքները մերժվել են։
Մերժվել է նաև ՍԴ ներկայացված դիմումը։ ՍՊԸ-ի կողմից դիմում է ներկայացվել ՄԻԵԴ, որը բավարարվել է 2021թ։ ՄԻԵԴ-ն արձանագրել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածի՝ արտահայտվելու ազատության և 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքների խախտումները։ Որպես 6-րդ հոդվածի խախտում դիտարկվել է՝ ներպետական դատարանների անհասանելիությունը։ Այս վճռի հիման վրա ՀՀ ԱՆ-ն կարգապահական վարույթ է հարուցել չորս դատավորի նկատմամբ, որոնցից մեկը՝ Քրիստինե Մկոյանը, այժմ ԲԴԽ անդամ է, չհերքված լուրերի համաձայն՝ նաև ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի սանիկը։
Նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ԱՆ միջնորդությունը կքննվի հունվարի 29-ին, ժամը՝ 10,00-ին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել