ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զինվորականների վերաբերյալ քրեական գործերը պետք է տակնուվրա արվեն, զրո հանդուրժողականություն պետք է լինի՝ բանակում զոհվածների գործերը ծածկադմփոց անելու նկատմամբ․ Կարապետյանց 01/11/2024 21:18 | ԼՐԱՀՈՍ
Բանակում ոչ մարտական գործողությունների հետևանքով մարդկային կորուստները «գլխաքանակով» հաշվարկելը հանցավոր է, մարդկային կորուստները որպես ռեսուրս ընկալելը՝ հանցավոր է։ Խոսքը մարդկային կյանքի, ՀՀ քաղաքացու մասին է, հետագայում ՀՀ քաղաքացու՝ ընտանիք ստեղծելու, հայր լինելու, հարկատու լինելու, տարբեր մասնագիտություններում հայրենիքին օգտակար լինելու մասին է։ Սա մեկ դրվագային, իրավիճակային հարց չէ, մեկ կամ երկու մարդկային կյանքի հարց չէ, սա իրապես անվտանգային խնդիր է, որին բախվելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ չի փոխվել վերաբերմունքը բանակի նկատմամբ, քանի դեռ ապրում ենք «խորհրդային» բանակի տրամաբանությամբ, որտեղ առաջին տողով գրվում է տանկերը, երկրորդ տողով՝ ավտոմատները, երրորդ տողով՝ ճտքակոշիկները, չորրորդ տողով՝ մարդկային ռեսուրսները, քանի դեռ մարդն ընկալվում է որպես ռեսուրս։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ արձանագրելով, որ բովանդակային փոփոխություն չենք ունեցել՝ անգամ պատերազմից հետո։
Հիշեցնենք, որ միայն նախօրեին՝ հունվարի 9-ին, մեկ օրում երկու սպայի մահվան դեպք է արձանագրվել, երկուսն էլ՝ Գեղարքունիքի մարզում՝ Գարեգին Պողոսյանի ենթակայության երկրորդ բանակային կորպուսում։ Նախ հայտնի դարձավ, որ հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով. Նախնական վարկածով հրազենային վիրավորումը հասցվել է մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողի կողմից։ ՔԿ-ն նույն օրը հայտարարեց կասկածյալի ձերբակալության մասին։ Ավելի ուշ արդեն հայտնի դարձավ, որ կրկին Վարդենիսի տարածքում տեղակայված մարտական դիրքում՝ ժամը 11։30-ի սահմաններում, հրազենային մահացու վիրավորմամբ հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, կոչումով ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի մարմինը։ Իրավապահները հայտնում են, որ ըստ նախնական տվյալների՝ զինծառայողը մահացու վնասվածքն ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցի հետևանքով։ Ըստ նախաքննական մարմնի նա ինքնասպան է եղել եւ կայազորային քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը շատ մեծ ցավով է արձագանքում այս դեպքերին, նշում՝ այլ բան է պատերազմական գործողությունների ժամանակ մարդկային կորուստները, այլ բան՝ հարաբերականորեն խաղաղ պայմաններում։
«Շատ եմ ցավում, որ ամեն անգամ բախվում ենք նույն խնդրին։ Այդ խնդրին մենք պարբերաբար բախվելու ենք, քանի դեռ հասարակությունը չի կարողանում ընկալել, որ չկա՝ իմ ու քո զինվորի մահ, կա բանակում զոհ և այդ զոհը բոլորինս է։ Մեզնից յուրաքանչյուրի քաղաքացիական պարտականությունն է՝ ստիպել իշխանություններին՝ բացահայտելու քրեական գործերը և պատասխանատվության ենթարկելու մեղավորներին, դա անվտանգության երաշխիքն է։ Ոչ մի ինստիտուտ չի ապահովում անվտանգությունը, բացի բանակից, բայց մեր բանակն էլ ուղղակի «զոհաբերվում» է, «մատաղ» է լինում»,- մտահոգությամբ արձագանքեց Կարապետյանցը։
Դիտարկմանը, որ երկու դեպքն էլ նույն բանակային կորպուսում են եղել, ավելին, մոտ մեկ տարի առաջ հենց նույն կորպուսում գործող Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով 15 զինծառայող է զոհվել, ընդ որում, այդ զորամասի առնչությամբ քննվել է նաև քրեական գործ՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ, Կարապետյանցն արձագանքեց՝ նշելով, որ նախկինում էլ զորամասեր են եղել, որտեղ պարբերաբար զոհեր են եղել, առնվազն ձևակերպվում էր որպես ինքնասպանություն, բայց իրականության մեջ զգալի մասը սպանություն էր։
«Դա պատահական չէ։ Այն բոլոր տեղերում, որտեղ հրամանատարությունն իսկապես սրտացավ է, որտեղ ընկալում են բանակը որպես երկրի հույս, հավատ, երեխաներին՝ ընկալում որպես իրենց երեխաներ, ոչ թե՝ չորրորդ տողով գնացող ռեսուրս, այդ վայրերում խնդիր չենք ունեցել։ Անգամ 44-օրյա պատերազմի ընթացքում կայացած զորամասերի տարածքներից կորուստներ չենք ունեցել, տարածքային կորուստ էլ չենք ունեցել։ Ունեցել ենք կորուստ հիմնականում այն վայրերում, որտեղ զրո պատասխանատվություն էր, զրո սրտացավություն։ Պարզ է՝ պատերազմ է, տարբեր իրադարձություններ կարող են լինել, բայց հիմնականում, այդ թվում նաև ադրբեջանական կողմը շատ լավ իմացել է, թե որ հատվածներում է մեզ մոտ «բարդակ», որտեղից կարելի է ճեղքել և անցնել՝ չհանդիպելով դիմադրության, որովհետև ոչ ոք իր տեղում չէ։ Այնպես որ՝ սա այսօրվա հարց չէ, սա շատ հին ողբերգությունն է ժողովրդի, որ չեն կարողանում հասկանալ, որ զինվորականների վերաբերյալ քրեական գործերը չլսելու դեպքում պետք է տակնուվրա արվեն։ Որ իշխանությունները ուզում են լինեն, պետք է տակնուվրա արվի։ Զրո հանդուրժողականություն պետք է լինի՝ բանակում զոհվածների գործերը ծածկադմփոց անելու նկատմամբ։ 15 զոհ ենք ունեցել, այսօր հեքիաթ են պատմում՝ խմել են, թմրանյութ են օգտագործել, բա դուք ուր էիք, այնտեղ սպայական կազմ չի՞ եղել»,- ընդգծեց Կարապետյանցը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/14/2024 08:23 Ընտրական հանցագործությունները քննող մարմին չի ստեղծվել ընդդիմմության ղեկավարմամբ. Փաշինյանը խաբել է. Սուտ 206. «Ժողովուրդ»
- 05/14/2024 08:18 Վոյաժներին ոչինչ չի խանգարում․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:13 Իշխանական նավը երերում է․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ»
- 05/14/2024 08:05 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
- 05/14/2024 08:00 Օրենքը «օրենք չէ», եթե բացառություններ չունի ՔՊ պատգամավորների համար․ Թագուհի Ղազարյանի ոչ ստեղծագործական աշխատանքի հետքերով . «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
- 05/13/2024 12:35 Ինչ ունենք այս պահին. Վահե Հովհաննիսյան
- 05/11/2024 19:46 Ադրբեջանին զիջումների իրական դեմքը սա է. հաջորդը դու ես ու քո տունը. Վարուժան Գեղամյան
- 05/11/2024 17:44 Հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ի՞նչ քարտեզների հիման վրա է իրականացվում դելիմիտացիան. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/13/2024 23:58 Երևանում նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ Shamshyan.com
- 05/13/2024 19:14 Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը
- 05/13/2024 18:35 Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել
- 05/13/2024 13:54 Երևանի կենտրոնում 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/13/2024 22:58 Ուսուցչուհուն ձերբակալել են 11-ամյա դպրոցականի հետ համբուրվելու համար
- 05/13/2024 22:21 Փաշինյանը հանցանք է գործում ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականության. գլխավոր դատախազությունը համամիտ է, հերքումներ չկան
- 05/12/2024 09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա
- 05/11/2024 18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը