Թեմաներ
Ուրբաթ 05 / 10 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/10/2024   00:04 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/09/2024   23:59 Ոչ Քոչարյանի մոտ եմ, ոչ Սերժ Սարգսյանի. ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սրբազանը հայտնել է, որ ոտքերը վնասվել են 05/09/2024   23:56 Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համար 05/09/2024   23:44 Հանրապետության հրապարակում հավաքին մասնակցել են ավելի քան 60.000 քաղաքացիներ․ Ազգային ճակատ 05/09/2024   23:35 ԱՄՆ-ը կասեցրել Է Իսրայելին 1,8 հազար ռումբերի փոխանցման գործընթացը 05/09/2024   23:16 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/09/2024   22:59 ԱՄՆ-ում չեն բացառել միջուկային զենքի կիրառումը Ուկրաինայի պատճառով 05/09/2024   22:45 Վրաստանի կառավարությունը ներկա չի գտնվել Եվրոպայի օրվան նվիրված գալա համերգին 05/09/2024   22:30 Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա. Սուրեն Պապիկյան 05/09/2024   22:22 Հանրահավաքի ընթացքում մարդկանց ուղղությամբ վարած «Կամազ»-ի վարորդը ձերբակալվել է. ՔԿ 05/09/2024   22:08 Արամ Ա կաթողիկոսը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է Տավուշի համար մեկնարկած հավաքը 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   21:35 Իշխանամերձ լրատվականի լրագրողի գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրգործ 05/09/2024   21:21 Հրապարակում բեռնատար մեքենան վարել է հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ 05/09/2024   21:17 Առաջինը ես եմ այս իշխանությանն անվանել 5-րդ շարասյուն. Դավիթ Շահնազարյան 05/09/2024   21:14 Հիմա Սրբազանը միավորում է նաև քաղաքական ուժերի պոտենցիալը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/09/2024   21:05 Խորհրդարանական ընդդիմությունը պատրաստ է իմպիչմենտի գործընթաց սկսել․ վաղվանից սկսվում են անհնազանդության ակցիաներ 05/09/2024   20:58 Բագրատ Սրբազանը ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցության պատգամավորների հետ մուտք գործեց հյուրանոց՝ քննարկման 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/09/2024   20:34 ԱՄՆ-ը մտադիր է օգնել Իսրայելին զենքի մատակարարումը դադարեցնելու որոշումից հետո 05/09/2024   20:22 Առաջին քայլը՝ ԱԺ-ով նրան անվստահություն հայտնելը և պաշտոնանկության հասնելն է լինելու․ Բագրատ Սրբազան 05/09/2024   20:20 Էլ ժամանակ չեմ ավելացնում, չկա ժամանակ. Խոփդ, քարի է կպել Նիկոլ Փաշինյան. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   20:16 Պետք լինի մի քանի գիշեր էլ չենք քնի, մի քանի գիշեր էլ անձրևի տակ կլինենք, կարկուտի տակ կլինենք, բայց մեր հայրենիքը չենք թողնի թշնամուն․ Դանիելյան 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/09/2024   20:07 Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/09/2024   19:53 ՔՊ-ի չատում, որը կոչվում է՝ «դուխով Նիկոլ», հրահանգել են համատարած դնել Նիկոլ Փաշինյանի նկարը ու գրել «լեգիտիմ ղեկավար»․ Հայրապետյան 05/09/2024   19:48 Իշխանական շրջանակները լռում են. Հրաժարականի պահանջի վերջնաժամկետը մոտենում է 05/09/2024   19:44 Մինչեւ ժամը 20։00-ն համբերությամբ կսպասենք հրաժարականին. Սրբազան 05/09/2024   19:39 Հրատապ. Մելիք Ադամյան փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված (տեսանյութ) 05/09/2024   19:37 Անպատվության, արնաքամության շղթան պետք է այսօր կտրվի․ Բագրատ Սրբազան 05/09/2024   19:22 Սպասենք մեր պահանջի իրականացմանը, հուսանք անցնցում կկատարեն իրենց պարտավորությունը. Սրբազան 05/09/2024   19:14 Նիկոլ Փաշինյանի հրաժարականով կվերադարձվի Հայոց Եռատոնը․ Բագրատ Սրբազան 05/09/2024   19:12 Խարազանն իրենցն է լինելու, գալու է այդ օրը. Գուրգեն Մելիքյան 05/09/2024   18:58 Գալուստյանը հրաժարվել է մեկ մթերքից և նիհարել 14 կիլոգրամով 05/09/2024   18:41 Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես՝ հրաժարական ներկայացնելու համար․ Բագրատ Սրբազան 05/09/2024   18:25 Մենք դատապարտված ենք հաղթանակի այլ ճանապարհ չունենք, այս դեպքում հաղթելու է հանուն սիրո ուժը. Դավիթ Ամալյան 05/09/2024   18:15 Հրապարակում մեկնարկել է Բագրատ Սրբազանի նախաձեռնած հանրահավաքը 05/09/2024   18:07 Քաղաքացիները ծափողջյուններով ու «Սրբազան» վանկարկումներով դիմավորեցին Տավուշի թեմի առաջնորդին, ինչ է կատարվում հրապարակում (տեսանյութ) 05/09/2024   17:53 Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. նախկին արտգործնախարար 05/09/2024   17:50 Ժողովրդի նվաստացումը չէր կարող երկար տևել․ Բագրատ Սրբազան 05/09/2024   17:43 Հանրապետության հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ սպասում են Սրբազանին. հրապարակը՝ հիմա 05/09/2024   17:15 Մարդիկ հույսով են եկել, որ սուտը պետք է ջնջվի. Արամո (տեսանյութ) 05/09/2024   17:12 Նախկին արտգործնախարարնեը միացան ճշմարտության համար պայքարին. Սրբազանի նախաձեռնած երթը ձնագնդի նման մեծանում է 05/09/2024   16:56 Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 05/09/2024   16:47 ԱԱԾ-ի հայտարարությունը դիտարկում եմ որպես սպառնալիք՝ սեփական ժողովրդի նկատմամբ. Գառնիկ Դանիելյան 05/09/2024   16:42 Շատ եմ ուզում, որ այս շարժումը, քայլերթը դառնա արժանապատվության վերգտնման, ճնշվածի, պարտվածի, ձախողածի խարանի հաղթահարման միջոց. ադրբեջանագետ 05/09/2024   16:38 Կառավարության շենքը պաշտպանված է ոստիկանական պատնեշով
05/09/2024   10:57 Ճանապարհ փակելը լավ բան չէ․ Հակոբ Արշակյան 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/08/2024   07:50 Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/08/2024   08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/09/2024   14:48 Սրբազանը գնդակ է խաղում՝ իրեն միացող երեխաների հետ 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/09/2024   11:59 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն Աբովյանից շարժվում է դեպի Երևան․ երթի առջևից քայլում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ՝ զոհված ընկերների նկարներով շապիկներով 05/08/2024   11:44 Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Մարտիրոսյան 05/09/2024   18:41 Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես՝ հրաժարական ներկայացնելու համար․ Բագրատ Սրբազան 05/08/2024   12:48 Սիրելի՛ արցախցիներ, եթե սույն «տղան» ձեզ նեղացնի՝ տեղս գիտեք․ Մելիքյանն ահազանգում է՝ արցախցիների դեմ հերթական արշավի մասին 05/08/2024   20:40 Հայ տղամարդու պատվի հարց է, ինչ է նշանակում՝ պետք է գյուղդ, կնոջդ, աղջկադ տես, թե չէ քեզ ծեծելու են. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) 05/08/2024   17:43 Բագրատ Սրբազանը խոնարհվեց Գուրգեն Մելիքյանի առջև

Միշտ մտածել եմ՝ եթե հանկարծ հարձակվեն Սյունիքի վրա, ես ո՞նց եմ Տաշիրից հասնելու, որ օգնեմ իմ եղբայրներին․ արցախցի 18-ամյա Սվետլանան Տաշիրից Կապան կտեղափոխվի՝ կարևոր առաքելությամբ 01/10/2024   20:29  |  ԼՐԱՀՈՍ

«Սեպտեմբերի 19-ին մամայիս ասացի՝ մա՛մ, վիրակապ ու բամբակ է պետք, որ հիվանդանոց տանեմ։ Առանց որևէ բան ասելու՝ մաման եկավ, հետս սկսեց վիրակապերը կտրտել․․․ Այդ օրվանից մինչև Արցախից դուրս գալու օրը տանը համարյա չեմ եղել։ Հատկապես պայթյունից հետո հիվանդանոցից դուրս չէի գալիս, ընդամենը երկու ժամով գնում էի շորերս փոխում, մի փոքր շունչ քաշում ու նորից գնում․․․»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հիշում է 18-ամյա Սվետլանա Մովսիսյանը։

Սվետլանան Արցախի Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղից է․ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո, երբ գյուղն օկուպացնում են ադրբեջանցիները, նրա ընտանիքը հաստատվում է Ստեփանակերտում։ 16-ամյա Սվետլանան դառնում է «Մունք» տեխնոդպրոցի սան ՝ միևնույն ժամանակ մտածում ռազմական գիտելիքներ ձեռք բերելու անհրաժեշտության մասին։

«Երբ ընդունվում եմ «Մունք», արժեքային համակարգս բավականին փոխվում է, հարստանում․․․ Ընդհանրապես պատերազմից հետո շատ բան էր փոխվել մոտս․ հասկանում էի, որ ինչ-որ պահի նորից հաստատ վերսկսվելու է պատերազմը ու անընդհատ մտքիս այն էր, որ պարտավոր ենք բոլորս զենք բռնել, զենքից օգտվել սովորել։ Ամիսներ շարունակ սպասում էի որևէ մեկին, ով կգար ու մեզ կսովորեցներ դա անել, բայց այդպես էլ այդ մեկը չէր հայտնվում։ Երբ ադրբեջանցիները փակեցին Լաչինի միջանցքն ու հայտնվեցինք շրջափակման մեջ՝ ես Մեծ Շենում, կրկնակի շրջափակման մեջ մնացի, էդ համոզմունքս ավելի ամրապնդվեց։ Ստեփանակերտ հասնելուն պես, լծվեցի էդ գործին։ Մինչ այդ՝ ամռանը, մի խումբ համախոհներով համապարփակ պաշտպանության ծրագիր էինք մշակել ու բացառապես կամավորության սկզբունքով սկսեցինք կյանքի կոչել այն։ Մեզ հետ կային ՈՄԱ-ի դասընթացն անցած մարդիկ ևս․ ամեն մեկն իր գիտելիքով կիսվեց։ Առաջին դասընթացն ավարտեցինք ու որպես հրահանգիչներ սկսեցինք մարզել, գիտելիքները փոխանցել մյուսներին․․․ Ես բուժօգնության հրահանգիչ էի»,-պատմում է Սվետլանան։

Բուժօգնությունից ունեցած գիտելիքները Սվետլանային շատ են օգնել սեպտեմբերյան աղետի ժամանակ, բայց, խոստովանում է՝ պայթյունից տուժած մեր հայրենակիցներին օգնելու ընթացքում է հասկացել, որ դեռ շատ բան կա սովորելու․․․

Պայթունից տուժած վերջին արցախցու հետ հիվանդանոցից դուրս է եկել նաև Սվետլանան․ ընտանիքն իրեն էր սպասում․ հասել է տուն, հավաքվել ու միացել հարկադրաբար բռնագաղթի ճանապարհը բռնածներին․․․

«Արցախից դուրս եմ եկել այն համոզմամբ, որ սա վերջը չի։ Արցախը մեր ամենամեծ սրբությունն է, ու չի կարող սա լինել վերջը։ Որ եկանք Տաշիր, ուզում էի ՈՄԱ-ին միանալ, բայց պարզվեց, որ այնտեղ չկա, չունեն մասնաճյուղ, ու որ խոսակցություն բացվեց Կապանում «Մունք»-ի մասնաճյուղ բացելու մասին, որոշեցի գնալ այնտեղ։ Դե, մեզնից մեկը պետք է գնար, ես ուզեցի գնալ ու չեմ փոշմանում այդ որոշմանս համար։ Արցախից հետո միշտ մտածել եմ՝ եթե հանկարծ հարձակվեն Սյունիքի վրա, ես ո՞նց եմ Տաշիրից հասնելու այնտեղ, որ օգնեմ իմ եղբայրներին։ Իսկ որ հաջորդ թիրախը Սյունիքն է լինելու, դա միանշանակ է»,-ասում է 18-ամյա կամավորը։

Կարճ ժամանակ անց, երբ տեխնոդպրոցի՝ Կապանի մասնաճյուղի բացման համար անհրաժեշտ գումարը կհավաքվի, Սվետլանան Տաշիրից կմեկնի Կապան։ Արցախից բռնի տեղահանված, հայրենատեր Սվետլանայի նպատակները բավականին հավակնոտ են։ Ասում է՝ մեծ պատասխանատվություն է «Մունք»-ի մասնաճյուղը զարգացնելը, բայց հայրենապաշտ սերունդ կրթելը, որն այդ դպրոցի գլխավոր նպատակն է, կարևորագույն առաքելությունն է, որից պետք չի վախենալ։

«Սյունիքում պետք է հասցնենք բավարար թվով հայրենաճանաչ ու հայրենատեր երիտասարդներ կրթել։ Ցավոք, Արցախում դրա համար շատ քիչ ժամանակ ունեինք, իսկ որ Սյունիքը հենց նրանք կարող են պահել, անկասկած է։ Մտադիր եմ նաև ՈՄԱ-ին միանալ այնտեղ ու սյունեցիներին բուժօգնություն սովորեցնել»,-ասում է Սվետլանան, ով այսօր էլ Տաշիրում է հիմնական աշխատանքին զուգահեռ՝ կամավոր հիմունքներով մարդկանց սովորեցնում, թե ինչպես կարող են փրկել իրենց ու իրենց ընկերների կյանքը․․․

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:14 10/01/2024  |  ԼՐԱՀՈՍԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցության ծրագրերի համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 29 մլրդ դրամ
20:47 08/01/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԲռնի տեղահանվածները՝ այդ թվում բազմաթիվ լավագույն մասնագետներ, պետության կողմից անտեսված են․ ստիպված կամ ժենգյալով հաց են թխում կամ տաքսի քշում, կամ էլ՝ արտագաղթում
15:18 07/01/2024  |  ԼՐԱՀՈՍՄասիսի համայնքային շինություններում ապաստանած արցախցի ընտանիքների համար Սուրբ Ծննդյան տոնին ընթրիք է կազմակերպվել
11:34 03/01/2024  |  ԼՐԱՀՈՍԱրցախից բռնի տեղահանված և Գորիսում բնակություն հաստատած Մարինեն ահազանգում է՝ երեխային հասանելիք օգնությունը ստանալ չի հաջողվում, համակարգիչը «չի ճանաչում երեխայի գոյությունը»
17:07 29/12/2023  |  ԼՐԱՀՈՍՀաստատվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 15 հազար կենսաթոշակառուի դիմում. Նարեկ Մկրտչյան
16:10 28/12/2023  |  ԼՐԱՀՈՍԿենցաղային ապրանքներ ձեռք բերելու նվեր-քարտեր՝ արցախցի ընտանիքներին
00:00 28/12/2023  |  Արտակարգ պատահարներՍյունիքում հրազենային վիրավորումով ու դանակահարված վիճակում քաղաքացիներ են տեղափոխվել հիվանդանոց
18:35 26/12/2023  |  ԼՐԱՀՈՍՈւշադրություն ԼՂ հայրենակիցներին՝ ովքեր ԼՂ-ում ստանում էին երեխայի ծննդով պայմանավորված նպաստներ, կարող են դիմել ՀՀ-ում նպաստների նշանակման համար
19:09 25/12/2023  |  Արտակարգ պատահարներՋերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է. 500-ից ավելի մեքենա մնացել է ճանապարհին
10:40 24/12/2023  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԲարեկամավան գյուղը բնակության է հրավիրում տեղահանված արցախցի 10 ընտանիքի. նաև տնային կենդանիներ են խոստանում տրամադրել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]