Թեմաներ
Ուրբաթ 05 / 10 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/10/2024   00:04 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/09/2024   23:59 Ոչ Քոչարյանի մոտ եմ, ոչ Սերժ Սարգսյանի. ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սրբազանը հայտնել է, որ ոտքերը վնասվել են 05/09/2024   23:56 Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համար 05/09/2024   23:44 Հանրապետության հրապարակում հավաքին մասնակցել են ավելի քան 60.000 քաղաքացիներ․ Ազգային ճակատ 05/09/2024   23:35 ԱՄՆ-ը կասեցրել Է Իսրայելին 1,8 հազար ռումբերի փոխանցման գործընթացը 05/09/2024   23:16 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/09/2024   22:59 ԱՄՆ-ում չեն բացառել միջուկային զենքի կիրառումը Ուկրաինայի պատճառով 05/09/2024   22:45 Վրաստանի կառավարությունը ներկա չի գտնվել Եվրոպայի օրվան նվիրված գալա համերգին 05/09/2024   22:30 Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա. Սուրեն Պապիկյան 05/09/2024   22:22 Հանրահավաքի ընթացքում մարդկանց ուղղությամբ վարած «Կամազ»-ի վարորդը ձերբակալվել է. ՔԿ 05/09/2024   22:08 Արամ Ա կաթողիկոսը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է Տավուշի համար մեկնարկած հավաքը 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   21:35 Իշխանամերձ լրատվականի լրագրողի գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրգործ 05/09/2024   21:21 Հրապարակում բեռնատար մեքենան վարել է հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ 05/09/2024   21:17 Առաջինը ես եմ այս իշխանությանն անվանել 5-րդ շարասյուն. Դավիթ Շահնազարյան 05/09/2024   21:14 Հիմա Սրբազանը միավորում է նաև քաղաքական ուժերի պոտենցիալը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/09/2024   21:05 Խորհրդարանական ընդդիմությունը պատրաստ է իմպիչմենտի գործընթաց սկսել․ վաղվանից սկսվում են անհնազանդության ակցիաներ 05/09/2024   20:58 Բագրատ Սրբազանը ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցության պատգամավորների հետ մուտք գործեց հյուրանոց՝ քննարկման 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/09/2024   20:34 ԱՄՆ-ը մտադիր է օգնել Իսրայելին զենքի մատակարարումը դադարեցնելու որոշումից հետո 05/09/2024   20:22 Առաջին քայլը՝ ԱԺ-ով նրան անվստահություն հայտնելը և պաշտոնանկության հասնելն է լինելու․ Բագրատ Սրբազան 05/09/2024   20:20 Էլ ժամանակ չեմ ավելացնում, չկա ժամանակ. Խոփդ, քարի է կպել Նիկոլ Փաշինյան. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   20:16 Պետք լինի մի քանի գիշեր էլ չենք քնի, մի քանի գիշեր էլ անձրևի տակ կլինենք, կարկուտի տակ կլինենք, բայց մեր հայրենիքը չենք թողնի թշնամուն․ Դանիելյան 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/09/2024   20:07 Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/09/2024   19:53 ՔՊ-ի չատում, որը կոչվում է՝ «դուխով Նիկոլ», հրահանգել են համատարած դնել Նիկոլ Փաշինյանի նկարը ու գրել «լեգիտիմ ղեկավար»․ Հայրապետյան 05/09/2024   19:48 Իշխանական շրջանակները լռում են. Հրաժարականի պահանջի վերջնաժամկետը մոտենում է 05/09/2024   19:44 Մինչեւ ժամը 20։00-ն համբերությամբ կսպասենք հրաժարականին. Սրբազան 05/09/2024   19:39 Հրատապ. Մելիք Ադամյան փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված (տեսանյութ) 05/09/2024   19:37 Անպատվության, արնաքամության շղթան պետք է այսօր կտրվի․ Բագրատ Սրբազան 05/09/2024   19:22 Սպասենք մեր պահանջի իրականացմանը, հուսանք անցնցում կկատարեն իրենց պարտավորությունը. Սրբազան 05/09/2024   19:14 Նիկոլ Փաշինյանի հրաժարականով կվերադարձվի Հայոց Եռատոնը․ Բագրատ Սրբազան 05/09/2024   19:12 Խարազանն իրենցն է լինելու, գալու է այդ օրը. Գուրգեն Մելիքյան 05/09/2024   18:58 Գալուստյանը հրաժարվել է մեկ մթերքից և նիհարել 14 կիլոգրամով 05/09/2024   18:41 Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես՝ հրաժարական ներկայացնելու համար․ Բագրատ Սրբազան 05/09/2024   18:25 Մենք դատապարտված ենք հաղթանակի այլ ճանապարհ չունենք, այս դեպքում հաղթելու է հանուն սիրո ուժը. Դավիթ Ամալյան 05/09/2024   18:15 Հրապարակում մեկնարկել է Բագրատ Սրբազանի նախաձեռնած հանրահավաքը 05/09/2024   18:07 Քաղաքացիները ծափողջյուններով ու «Սրբազան» վանկարկումներով դիմավորեցին Տավուշի թեմի առաջնորդին, ինչ է կատարվում հրապարակում (տեսանյութ) 05/09/2024   17:53 Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. նախկին արտգործնախարար 05/09/2024   17:50 Ժողովրդի նվաստացումը չէր կարող երկար տևել․ Բագրատ Սրբազան 05/09/2024   17:43 Հանրապետության հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ սպասում են Սրբազանին. հրապարակը՝ հիմա 05/09/2024   17:15 Մարդիկ հույսով են եկել, որ սուտը պետք է ջնջվի. Արամո (տեսանյութ) 05/09/2024   17:12 Նախկին արտգործնախարարնեը միացան ճշմարտության համար պայքարին. Սրբազանի նախաձեռնած երթը ձնագնդի նման մեծանում է 05/09/2024   16:56 Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 05/09/2024   16:47 ԱԱԾ-ի հայտարարությունը դիտարկում եմ որպես սպառնալիք՝ սեփական ժողովրդի նկատմամբ. Գառնիկ Դանիելյան 05/09/2024   16:42 Շատ եմ ուզում, որ այս շարժումը, քայլերթը դառնա արժանապատվության վերգտնման, ճնշվածի, պարտվածի, ձախողածի խարանի հաղթահարման միջոց. ադրբեջանագետ 05/09/2024   16:38 Կառավարության շենքը պաշտպանված է ոստիկանական պատնեշով
05/09/2024   10:57 Ճանապարհ փակելը լավ բան չէ․ Հակոբ Արշակյան 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/08/2024   07:50 Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/08/2024   08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/09/2024   14:48 Սրբազանը գնդակ է խաղում՝ իրեն միացող երեխաների հետ 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/08/2024   11:44 Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Մարտիրոսյան 05/09/2024   11:59 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն Աբովյանից շարժվում է դեպի Երևան․ երթի առջևից քայլում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ՝ զոհված ընկերների նկարներով շապիկներով 05/09/2024   18:41 Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես՝ հրաժարական ներկայացնելու համար․ Բագրատ Սրբազան 05/08/2024   12:48 Սիրելի՛ արցախցիներ, եթե սույն «տղան» ձեզ նեղացնի՝ տեղս գիտեք․ Մելիքյանն ահազանգում է՝ արցախցիների դեմ հերթական արշավի մասին 05/08/2024   20:40 Հայ տղամարդու պատվի հարց է, ինչ է նշանակում՝ պետք է գյուղդ, կնոջդ, աղջկադ տես, թե չէ քեզ ծեծելու են. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) 05/08/2024   17:43 Բագրատ Սրբազանը խոնարհվեց Գուրգեն Մելիքյանի առջև

Ի սկզբանե Արմեն Չարչյանին առաջադրվել է ապօրինի մեղադրանք, այլ բան, քան արդարացնող դատական ակտ կայացնելը, ուղղակի հնարավոր չէ. Փասատաբան (տեսանյութ) 01/10/2024   14:50  |  Դատական ռեպորտաժներ

«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի պաշտպանը պահանջում է արդարացնել Չարչյանին՝ առաջադրված մեղադրանքում՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հանրային մեղադրողը նախորդ դատական նիստում պահանջել էր մեղավոր ճանաչել Արմեն Չարչյանին և դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր կայացած դատական նիստում հրապարակվեց Արմեն Չարչյանի պաշտպանական ճառը։ Ճառում պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ի սկզբանե քրեական գործը հարուցվել է ոչ օրինական առիթի հիման վրա, այլ՝ ՀՔԾ մամուլի քարտուղարի զեկուցագրի հիման վրա, մինչդեռ, ՀՔԾ մամուլի քարտուղարը քրեադատավարական իմաստով չի կարող համարվել պատշաճ սուբյեկտ՝ նման զեկուցագիր ներկայացնելու համար։ Ավելին՝ զեկուցագրում հղում է կատարվում անանուն աղբյուրին՝ «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքում հրապարակված ձայնագրությանը, հետևաբար, ո՛չ հրապարակված ձայնագրությունը, ոչ էլ՝ դրա հիման վրա մամուլի քարտուղարի ներկայացրած զեկուցագիրը չեն կարող օրինական առիթ լինել՝ քրեական գործի հարուցման համար։ Պաշտպանը հիշեցրեց, որ ոչ օրինական առիթի հիման վրա հարուցված քրեական գործն, ի սկզբանե, անօրինական է, հետևաբար՝ քրեական գործի շրջանակներում ձեռք բերված բոլոր տվյալները, ապացույցները՝ անթույլատրելի։ Ալեքսանյանի խոսքով՝ պաշտպանության կողմը չպետք է կրի վարույթն իրականացնող մարմնի շտապողականության բացասական հետևանքները։ Բացի այդ, թեև պաշտպանության կողմի պնդմամբ՝ «չկա օրինական առիթ, չկա և քրեական գործ», այդուհանդերձ, անդրադարձ կատարեց նաև բուն մեղադրանքին՝ նշելով, որ, եթե անգամ պայմանականորեն ընդունեն, որ քրեական գործի հարուցման համար լիներ օրինական հենք, ապա, միևնույն է, գործում առկա փաստական տվյալները բավարար չեն՝ Արմեն Չարչյանի մեղավորությունը հիմնավորելու համար։ Ըստ պաշտպանության կողմի՝ Չարչյանին առաջադրված մեղադրանքը որոշակի չէ, չկա որևէ կոնկրետացում՝ հարկադրանքի ձևի, թե ինչ սպառնալիքների մասին է խոսքը, ճնշումը եղել է հոգեբանական, թե ֆիզիկական, առկա չէ կոնկրետացում՝ բացասական հետևանքների վերաբերյալ,ավելին, ձայնագրության համաձայն՝ խոսքը եզրափակելով Չարչյանը խոստացել էր, որ չի լինելու որևէ ռեպրեսիա։ Ինչ վերաբերում է ենթադրյալ սպառնալիքների մասին տուժողների սուբյեկտիվ ընկալմանը, ապա պաշտպանը հիշեցրեց նրանց ցուցմունքները, համաձայն որոնց՝ Չարչյանն իրենց հետ հանդիպել է ոչ թե որպես «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն կամ «Հայաստան» դաշինքի անդամ, այլ՝ որպես ընկեր։ Ավելին, պաշտպանը պնդում է, որ Արմեն Չարչյանը ոչ թե հորդորել է մասնակցել ընտրություններին և չքվեարկել «ՔՊ»-ին՝ քվեարկելով այլ դաշինքի, այլ՝ ընդամենը խնդրել է մասնակցել քվեարկությանը ու կատարել իրենց քաղաքացիական պարտքը։ Պաշտպանը միջնորդեց՝ արդարացնել Չարչյանին՝ առաջադրված մեղադրանքում՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը։

Փաստաբանը պաշտպանական ճառը եզրափակեց՝ դատարանի ուշադրությունը հրավիրելով նաև այն հարցին, որ տելեգրամյան ալիքում տարածվել է մոնտաժված ձայնագրությունը, որով,թեև ևս չի որոշվում մեղավորությունը, սակայն ձայնագրության ամբողջական տարբերակը չի հրապարակվել, քանի որ այդկերպ կփոշիացվեր ամբողջ մեղադրանքը։ Ալեքսանյանը նշեց՝ այլ բան, քան՝ արդարացումն է ՝ ընդունելի չէ։ Վերջին խոսքով հանդես գալ Չարչյանը չցանկացավ՝ նշելով, որ արդեն իսկ դիրքորոշումը ներկայացվել է իր ցուցմունքով և պաշտպանական ճառով։ Դատախազ Հայկ Հովհաննիսյանը եզրափակիչ խոսքում պնդեց՝ քրեական գործը հարուցվել է օրինական առիթի հիման վրա։ Ըստ մեղադրանքի կողմի՝ պաշտպանության կողմը պնդումներն անհիմն են, որով փորձ է արվում ստեղծել դատավարական խախտումների պատրանք, քրեական գործի հարուցման հարց լուծելիս քննության առարկա է դարձվել «Փաստերի ստուգման հարթակում» տեղ գտած հրապարակումները, Գլխավոր դատախազության կողմից ներկայացված տվյալները։
Դատախազն անդրադարձավ նաև մեղադրանքի շուրջ պաշտպանության կողմի դիտարկումներին՝ պնդելով իր մեղադրական ճառը եւ խնդրելով բավարարել ճառով ներկայացված միջնորդությունը,


այն է՝ մեղավոր ճանաչել Չարչյանին և դատապարտել 5 տարվա ազատազրկման։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ևս եզրափակիչ ելույթ ունեցավ՝ կրկին արձանագրելով, որ քրեական գործ հարուցելու որոշման մեջ մատնանշվել է զեկուցագիրը և անարժանահավատ աղբյուրում՝ տելեգրամյան ալիքում, հրապարակված ձայնագրությունը, իսկ հետագայում «Փաստերի ստուգման հարթակում» ուսումնասիրությունը և ձայնագրությունը հրապարակվել է՝ «տեղը լցնելու» համար, քանի որ իրավապահները շատ գիտակցել են, որ անանուն աղբյուրում ձայնագրությունը չի կարող դրվել մեղադրանքի հիմքում։
Դատարանը խորհրդակցական սենյակ կհեռանա՝ հունվարի 26-ին։

Հիշեցնենք, որ տելեգրամյան մի ալիքում հրապարակվել էր ձայնագրություն, համաձայն որի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորել է, որ աշխատակիցները պարտադիր կարգով մասնակցեն ընտրություններին։ Չարչյանը նշել է, որ եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա կիմանա այդ մասին։ Ձայնագրության հրապարակումից հետո հաշված ժամերի ընթացքում ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով, որի շրջանակներում նախ բերման են ենթարկել Չարչյանին և տեղափոխել ՀՔԾ, ապա ձերբակալելու որոշում կայացրել։ Պաշտպանները բողոք են ներկայացրել Չարչյանին ձերբակալելու մասին որոշման դեմ, ինչը բավարարվել է քվեարկության օրը և նա դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։ Հունիսի 21-ին դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ԿԸՀ-ն բավարարել է Արմեն Չարչյանի նկատմամբ հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունները։ ԿԸՀ համաձայնությունը ստանալուց հետո ՀՔԾ֊ն մեղադրանք է առաջադրել Արմեն Չարչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը մասամբ բավարարվել էր դատավոր Արմինե Մելիքսեթյանի կողմից։


Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:44 10/01/2024  |  Դատական ռեպորտաժներՎաստակավոր բժշկի գործով դատավարությունը մոտենում է ավարտին. դատական նիստը՝ ուղիղ միացմամբ
12:18 01/11/2023  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Չարչյանը կրկին ստանձնել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի պաշտոնը
17:45 23/10/2023  |  ԼՐԱՀՈՍԱլեն Սիմոնյանի հայտարարությունը՝ պատգամավոր Արմեն Չարչյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ
13:10 23/10/2023  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Չարչյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
18:02 19/10/2023  |  ԼՐԱՀՈՍԴատախազը պահանջում է Արմեն Չարչյանին դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով
16:17 31/05/2023  |  Դատական ռեպորտաժներՍա քաղաքական հետապնդում է. Արմեն Չարչյանը պնդեց՝ վերջին երկու տարվա իրավիճակը նման է աբսուրդի թատրոնի (տեսանյութ)
15:28 31/05/2023  |  Դատական ռեպորտաժներԱրմեն Չարչյանը ցուցմունք է տալիս դատարանում՝ ուղիղ
11:22 02/03/2023  |  Դատական ռեպորտաժներԱրմեն Չարչյանի գործով դատական նիստին հարցաքննվեց մեկ վկա
11:53 16/02/2023  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Չարչյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել
11:14 14/02/2023  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]