ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ սահմանամերձ գյուղերում 16 մլն դրամ է հատկացվել ՀՀ քաղաքացիություն և գրանցված ամուսնություն ունեցող զույգերին՝ սահմանամերձ գյուղական համայնքում հիփոթեքով սեփական տուն կառուցելու համար. Մկրտչյան 01/10/2024 17:45 | ԼՐԱՀՈՍ
Նարեկ Մկրտչյանն ամփոփել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում 2023 թվականին իրականացված աշխատանքը
ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների սոցիալական աջակցության վերաբերյալ
2023 թ․ մեկնարկել և հիմա էլ շարունակվում է ԼՂ հայրենակիցների սոցիալական աջակցությանն ուղղված 3 ծրագիր (առաջնային կարիքների բավարարման համար` միանվագ 100 հազար դրամ միանվագ աջակցություն, կոմունալ ծախսերի և ժամանակավոր կացարանների վարձավճարների համար՝ վեցամսյա 40+10 հազար դրամ, սպառողական ծախսերի համար՝ երկամսյա 50 հազար դրամ աջակցություն):
Բոլոր ծրագրերով վճարումները շարունակվում են․ պատկերն այս պահին հետևյալն է՝
· 100 հազար դրամ աջակցությունը վճարվել է 112 080 անձի,
· 40+10 դրամ ծրագրի շրջանակում հոկտեմբեր ամսվա համար՝ 104 027 անձի, նոյեմբեր ամսվա համար՝ 77 503 անձի, դեկտեմբեր ամսվա համար՝ 82 266 անձի,
· 50 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում նոյեմբեր ամսվա համար՝ 69 429 անձի, դեկտեմբեր ամսվա համար՝ 74 435 անձի։
Ընդհանուր առմամբ, միայն այս 3 ծրագրերի շրջանակում պետբյուջեից արդեն իսկ հատկացվել է շուրջ 29 մլրդ դրամ, միջազգային կազմակերպությունների միջոցով՝ 1.5 մլրդ դրամ (ծավալուն բաժինը՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության միջոցով, որի դոնորների շարքում՝ Միջազգային կարմիր խաչը, UNHCR–ը, Շվեցարական Կարմիր խաչը և այլն)։ Միաժամանակ պայմանագրեր են կնքվել այլ գործընկերների հետ ևս:
ԼՂ-ից բռնի տեղահանված 11 785 անձի վճարվել է կենսաթոշակ կամ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ․ գործընթացը շարունակվում է։
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց նպաստների վերաբերյալ՝
· 135 անձի նշանակված է երեխայի ծննդյան միանվագ նպաստ,
· 55 անձի՝ մայրության նպաստ,
· 165 անձի՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ․ դիմումների ընդունման և նշանակման գործընթացը շարունակվում է։
Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի վերաբերյալ
2023 թվականին գրանցվել է աճ ընտանիքում 3-րդ և հաջորդ երեխաների ծննդով պայմանավորված․ եթե 2018-ին ծնվել է ընտանիքում 3-րդ և հաջորդ կարգաթվով 8271 երեխա, ապա 2023 թ․ նրանց թիվը 11,956 է։
Այս համատեքստում կարևորվում է ծնելիության խրախուսմանն ուղղված միջոցառումների դերը, մասնավորապես՝ 2022 թվականից իրականացվող՝ ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ վեց տարի ամսական 50 հազար դրամ վճարելու դրամական աջակցության ծրագիրը, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի համակարգի վերանայումը, երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագիրը։ 2023 թ․ ընթացքում բնակարանի հիփոթեքային վարկի մարման նպատակով աջակցություն է ստացել 3617 շահառու․ վճարվել է շուրջ 2 մլրդ 661 մլն դրամ։ 2024 թվականին նախատեսված է այս ծրագիրը բարեփոխել՝ բարձրացնելով բաղադրիչների հասցեականությունն ու թիրախայնությունը։
2023 թվականին գործուն փուլ է տեղափոխվել ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային մատչելիության ծրագիրը, որի շրջանակում 16 մլն դրամ է հատկացվում ՀՀ քաղաքացիություն և գրանցված ամուսնություն ունեցող զույգերին՝ սահմանամերձ գյուղական համայնքում հիփոթեքով սեփական տուն կառուցելու համար․ 2023 թվականից ծրագրից օգտվում է 281 շահառու։
2023 թ․ նոյեմբեր ամսվա տվյալներով՝ անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 %-ի չափով հետվճարի ծրագրից օգտվում է 164 879 անձ, ինչը նշանակում է, որ շահառուների թիվն աճել է 973 %-ով, անկանխիկ շրջանառության ծավալը (ամսական) հասել է 6,97 մլրդի՝ գրանցելով 1,340 % աճ, եթե համեմատենք ծրագրի մեկնարկին հաջորդող ամսվա տվյալների հետ։ Ընդհանուր առմամբ 2022-2023 թթ. շահառուներին վճարվել է 5,22 մլրդ դրամ հետվճար։ 2024 թվականին ևս ծրագիրը շարունակվելու է, որին կմասնակցեն կենսաթոշակ, նպաստ վճարող բոլոր 12 բանկերը, իսկ հետվճարն ամբողջությամբ կվճարի պետությունը։ Ընդ որում, հետվճարի ծրագրից կօգտվեն նաև ԼՂ հայրենակիցները, ում կնշանակվի կենսաթոշակ, նպաստ կամ պարգևավճար։
Բարեփոխումներ իրականացվել են նաև աշխատանքի և զբաղվածության ոլորտում․ 2023 թ․ ընթացքում Աշխատանքային օրենսգրքում իրականացվել են մեծածավալ փոփոխություններ (266 հոդվածից փոփոխել է 122-ը), կամավորության ինստիտուտն է ներդրվել, հեռավար աշխատանքի օրենսդրական կարգավորումներ են տրվել և այլն։
2023 թվականի փետրվարի 1-ից հաշմանդամության սահմանման համար առաջին անգամ դիմող անձինք անցել են անձի ֆունկցիոնալության գնահատում, ինչը հնարավորություն է տվել բազմակողմանիորեն վերլուծել քաղաքացու գործունեության և հասարակական կյանքին մասնակցության սահմանափակումները՝ ապահովելով նրանց սոցիալական ներառմանն ու կարիքների բավարարմանն ուղղված ծառայություններ։ 2023 թ․ անձի ֆունկցիոնալության գնահատում է իրականացվել 11 930 անձի նկատմամբ։ Այս տարվա հունվարի 1-ից բժշկասոցիալական փորձաքննության փոխարեն ֆունկցիոնալության գնահատում կանցնեն նաև հաշմանդամության գնահատման համար կրկնակի դիմած անձինք։
2024 թվականի հունվարի 1-ից պետությունը հաշմանդամություն ունեցող անձանց կտրամադրի նաև անձնական օգնականի ծառայություն, որի նպատակն է աջակցել հաշմանդամություն ունեցող անձի անկախ ապրելուն, իր համայնքում ներառվելուն։
2024 թ. փուլային տարբերակով նախատեսվում է անապահովության գնահատման նոր համակարգը, որի շրջանակում ակնկալվում է, որ 25 %-ային կետով կաճի նպաստների տրամադրման հասցեականությունը (նպաստների 75-80%-ը կուղղվեն բնակչության ամենաաղքատ 20%-ին), կաճի նաև ամենաղքատ 10%-ի վրա անապահովության նպաստի ազդեցությունը, այսինքն՝ կմեղմվի աղքատության աստիճանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/09/2024 08:17 ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:14 Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:11 Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
- 05/09/2024 08:08 Ասել են` «կայֆավատ լինել պետք չի»․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:04 Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում․ «Հրապարակ»
- 05/09/2024 07:57 Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
- 05/09/2024 07:50 Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/09/2024 10:56 Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան
- 05/08/2024 12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
- 05/08/2024 10:19 Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան
- 05/07/2024 11:07 Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն